Անհնազանդություն... Բունտ... Այս բառերն այլևս Հայաստանի իրականության մի մասն են դարձել: Դրանք հայտնվել են մեր քաղաքի փողոցներում, մեր աշխատավայրերում ու մեր բնակարաններում...
Մենք չե՛նք ուզում համակերպվել, մենք չե՛նք հանդուրժում, մենք ուզում ենք լինել ազա՛տ: Եվ հենց այս իրողությունն է, որ ստիպում են մեզ՝ մեր երեխաների առողջությունն ու լավագույն տարիները քայքայող դպրոցների պատերից վայր գցել Սերժ Սարգսյանի նկարներն ու ոտքի տակ առնել դրանք, հենց այս իրողությունն է, որ ստիպում են մեզ ուղղել մեր մեքենաները նախագահական նստավայրի դարպասների ուղղությամբ և ջարդել դրանք...
Այս Ոչ-ն արդեն վաղուց է ապրում մեր սրտերում, այս բունտը 2008-ի Մարտի 1-ից ի վեր դարձել է մեր մի մասնիկը: Այն նստած է մեր մեջ և սպասում է... սպասում է իր ժամին, սպասում է այն վճռական պահին, այն վճռական օրվան, երբ մենք ազատություն կտանք նրան: Եվ այդ օրը տասնյակ հազարավորները կլցվեն Երևանի փողոցները, և այդ օրը տասնյակ դարպասներ չեն դիմանա, և այդ օրը հազարավոր նկարներ ոտքի տակ կառնվեն...
Մոտ է համազային անհնազանդության օրը, այն արդեն շոշափելի է: Ամեն օր կրկնապատկվելու և տասնապատկվելու են Իսոյանները:
Իսկ Սերժ Սարգսյանին մեկ բան է մնում` հեռանալ քանի դեռ ուշ չի, քանի դեռ հնարավորություն ունի փրկվելու...

Վաչագան Իսոյանը հարվածել է ՀՀ նախագահի նստավայրի դարպասին: http://www.armtimes.com/29801
Սերժ Սարգսյանի նկարն ընկավ պատից և կոտրվեց:
Արեգ Գևորգայն 29.11.2011
No comments:
Post a Comment