Որևէ մեկի համար գախտնիք չէ, որ Հայստանում նախընտրական կարգախոսները հիմնականում ''կյանքի են կոչվում'' ընտրությունների նախաշեմին, երբ ընտրվողները խնդիր ունեն ամեն գնով հասնել իշխանության: Իսկ այդ խնդիրը լուծելուց հետո մեր հարգելի իշխանավորները` թաղապետերը, մարզպետները, պատգամավորները, նախագահները շատ արագ մոռանում եմ բոլոր խոստումները և սկսում են զբաղվել լափելու պատվավոր առաքելությամբ:
Վերջին ընտրությունները նույնպես պետք է որ բացառություն չլինեյին, սակայն մենք այսօր ականատես ենք լինում գլխավոր ընտրակեղծարարի նախընտրական գլխավոր խոստման ''կատարմանը'':
Բոլորս լավ հիշում ենք
հանրապետականների ''Հավատանք, որ փոխենք''` ծաղրի առարկա դարձած կարգախոսը: Ելնելով անցյալի դառը փորձից շատ դժվար էր պատկերացնել, որ ռեժիմը կգնա որևէ փոփոխության: Բայց արի ու տես, որ փոփոխություններ իսկապես եղան ու, ամենայն հավանականությամբ, դեռ կլինեն:
Ներկա իշխանությունները ունակ են միայն երկու տեսակի փոփոխությունների:
Առաջինը` փոփոխությունների, որոնց կյանքի կոչումը հարկավոր է ռեալ, դրական փոփոխություններ ցույց տալու համար, իսկ ավելի ճիշտ, դրական փոփոխությունների իմիտացիա ստեղծելու համար: Սա ունի մեկ շատ պարզ բացատրություն. առջևում ունենք նախագահական ընտրություններ, որի քարոզարշավն արդեն կարելի է մեկնարկած համարել: Այս փոփոխությունները պետք է ընկալել ոչ թե որպես ծրագրերի իրականացում, այլ գալիք ընտրությունների նախընտրական քարոզչության մի մասնիկ:
Բայց ինչո՞ւ այս անհրաժեշտությունը չէր առաջացել, ասենք 2007թ-ին, երբ խորհրդարանական ընտրություններն ավարտված էին, իսկ նախագահականը առջևում էր: Պատասխանը պարզ է` մայիսի 31-ից սկսած Խորհրդարանում գործելու է Հայ ազգային կոնգրեսի յոթ հոգուց բաղկացած ֆրակցիան, որը ծայրահեղ քննադատության է ենթարկելու գործող իշխանությունների յուրաքանչյուր քայլ: Բացահայտվելու է նաև հանրապետականների ռեալ փոփոխությունների գնալու մտադրության բացակայությունը:
Եվ ահա հենց այս խնդիրը քիչ թե շատ լուծելու համար արվում են ոչ թե գիտակցության վրա տպավորույթուն թողնող, ինչպիսին են օրինակ` կոռուպցիայի դեմ պայքար, մենաշնորհների վերացում և այլն, այլ ենթագիտակցության վրա ազդող ''բարեփոխումներ'': Այստեղ հարկավոր է աշխատանք մարդկանց տպավորությունների վրա, որոնցից են` հետիոտների սպիտակ անցումների (զեբռա) դեղին ներկումը, կանգառների դեղին գծերի կարմիր ներկումը կամ ոստիկանության նոր ստորաբաժանման ստեղծումը` մոխրագույն բերետներով և դրական` կապուտ գույնի համազգեստով: Փոփոխություն են խոստացել, փոփոխույթուն են անում:
Այսինքն, Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ ուզում է տպավորություն ստեղծել, թե ինքը խոսք պահող տղա է: Բայց այս նպատակի իրականացման համար կա մեկ խանգարող հանգամանք և դա փոփոխությունների երկրորդ խումբն է:
Այս խմբի մեջ մտնում են այն փոփոխությունները, որոնք հանրապետականները ստիպված են անել` ելնելով անխուսափելի հանգամանքներից և ունենալով նաև խնդիր սիրաշահելու, կամ չնեղացնելու այն մարդկանց, որոնք դեռ նախագահական ընտրությունների ժամանակ պետք է ծառայություն մատուցեն Սերժ Սարգսյանին:
Այսպիսի փոփոխության վառ օրինակ էր Փակ շուկայի ''ապամոնտաժումը'', կամ այսպիսի աննախադեպ ծավալով ընտրակաշառք բաժանելու հետևանքով դրամի կատաստրոֆիկ արժեզրկումը և այլն: Փոփոխություն է նաև ծայրահեղականության մեծացումը Հայաստանում, որը կարող է անվերահսկելի չափերի հասնել և հանգեցնել աղետի:
Այսքանից կարելի է անել մեկ եզրակացություն` Սերժ Սարգսյանն ու նրա գլխավորած Հանրապետական կուսակցությունը առաջին անգամ ընտրություններից հետո առաջնորդվում են իրենց կարգախոսով, նրանք, կարելի է ասել, կյանքի են կոչում այն: Բայց դա, ինչպես միշտ, արվում է ժողովրդի հաշվին, ինչպես միշտ Հայաստանի ներկայի և ապագայի հաշվին:
Հ.Գ. Շատ շուտով ավելի շոշափելի, ավելի ցավալի ու ավելի հավատալի կդառնան հանրապետակաների փոփոխությունների մասին տված խոստումները: ''Հավատանք, որ փոխենք''-ը կարող է դառնալ անկախ Հայաստանի վերջին ''իրագործված'' կարգախոսը: