PropellerAds

Saturday, June 28, 2014

Հայաստանի թիվ մեկ ԱԽՔ-ը Սերժ Սարգսյանն է

Ելնելով Սերժ Սարգսյանի վերջին նշանակումներից և ակնհայտ կադրային ճգնաժամից կարելի է անել մեկ տրամաբանական հետևություն՝ նախագահի պաշտոնը զբաղեցնողի պառազիտային հոգեբանություն ունեցող թիմակիցները այլևս չեն ցանկանում խաղալ սերժսարգսյանական խաղի կանոններով և ակտիվորեն որոնում են իրենց անվտանգ ապագայի նոր երաշխիքներ՝ ներսից քայքայելով իշխանության դիրքերը:

Ուստի՝ անկասկած հասունացած է համաժողովրդական ընդվզմամբ ռեժիմը տապալելու և խաղի նոր՝ դեմոկրատական կանոններ հաստատելու պատմական պահը:

27.04.2014

Պատկերացրեք, թե ինչպիսի բավարավածությամբ է ռեժիմը հետևում, թե ինչպես ենք մենք իրենով զբաղվելու փոխարեն քննարկում ու քննադատում չեղած մի բան: )

Շատ ենք շեղվում անկարևոր երևույթների վրա, երբ հենց շեղումն ու դաշտի լղոզումն է ռեժիմի նպատակը:

ԱԽՔ-ից խոսելուց մի մոռացեք գերագույն գլխավոր հանցագործին և նրա գլխավորած ախքանոցը:

Հիշե՛ք՝ Հայաստանի թիվ մեկ ԱԽՔ-ը Սերժ Սարգսյանն է:

Կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանն այլևս ոչ թե կատարյալ մեկուսացման, այլ ամբողջական շրջափակման մեջ է:

Գալուստի «ընտրությունը» կազմակերպելու համար անհրաժեշտ հաշվիչ հանձնաժողով ձևավորելու հհկականների անընդունակությունը «խորհրդարանական մեծամասնության» այդ շրջափակման ուղիղ հետևանքն է:

28.04.2014

Առկա քաղաքական ճգնաժամը կարող է հարթվել արտահերթ ընտրությունների միջոցով:

Խորհրդարանում առկա ճգնաժամային իրավիճակը խոսում է մեծամասնության նկատմամբ առկա համազգային անվստահության մասին: Այս լարվածությունը և ,ինչպես հանրապետականներն են մտահոգ դեմքի արտահայտությամբ ասում, ոչ աշխատանքային մթնոլորտը կարող է հարթվել բացառապես նոր ընտրությունների անցկացմամբ: Սակայն իրականում միմիայն իրենց պաշտոնների և իշխանական կերատաշտակից օգտվելու համար մտահոգվող հանրապետականները դժվար թե գնան նման քայլի և մասսայաբար վայր դնեն իրենց մանդատները:

28.04.2014

Արեգ Գևորգյան 

No comments:

Post a Comment