PropellerAds

Saturday, June 28, 2014

Խեղաթյուրում ենք փաստերը, բռնաբարում ենք տրամաբանությունը

Ակնհայտ է, որ գործ ունենք միտումնավոր շեղման կամ կատարյալ միամտության հետ: Խոսքը գնում է որպես երկրում առկա խնդիրների մեղավոր՝ վարչապետի աթոռը զբաղեցնող, Տիգրան Սարգսյանին ներկայացնելը:

Ամենևին նպատակ ու ցանկություն չունեմ պաշտպանելու Հայաստանի ամենակոռումպացված և հանցավորության մեջ թաթախված պաշտոնյաներից մեկին, բայց հարկ եմ համարում նորից կրկնել, որ առկա բոլոր խնդիրները բարդելով Սերժ Սարգսյանի մոտ ընդամենը վարչապետ աշխատող և ինքնուրույն որևէ որոշում չկայացնող անձի վրա, մենք կեղծում ենք իրականությունը, խեղաթյուրում ենք փաստերը, բռնաբարում ենք տրամաբանությունը:

Այդ դեպքում մենք լիովին արդարացնում ենք կամ արդարանալու հնարավորություն ենք տալիս այն մարդուն, ով իշխանության ղեկը բռնազավթել է առնվազն 10 սպանության, հարյուրավոր վիրավորների, տասնյակ քաղբանտարկյալների և մինչ օրս պահում է այն երկարատև քաղաքական հալածանքների, ահաբեկումների, կեղծարարության, խոսքի ազատության սահմանափակման, տոտալ թալանի և պետության կործանման գնով:

Նման աղետալի վիճակը՝ որում հայտնվել են Հայաստանը և հայ ժողովուրդը, հնարավոր է ուղղել ոչ թե նոր վարչապետի նշանակմամբ կամ կառավարության փոփոխությամբ, այլ միայն Սերժ Սարգսյանի պաշտոնանկությամբ, գործող ռեժիմի տապալմամբ և ազատ ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանությունների ձևավորմամբ:

Արեգ Գևորգյան 12.01.2014 https://www.facebook.com/aregface/posts/688891164489300

No comments:

Post a Comment