PropellerAds

Friday, June 27, 2014

Եթե Սերժը փոփոխություն է ուզում, ապա պետք է ազատվի ինքն իրենից

Սահմանադրական փոփոխությունների ծրագրի գրեթե կատարյալ ձախողումը ամենևին չի խանգարում Սերժ Սարգսյանին ամեն հարմար առիթով ակնարկելու դրանց անհրաժեշտության մասին: Սա լիովին հասկանալի գործելակերպ է, երբ այդ փոփոխությունները նրա իշխանության ղեկին մնալու միակ հնարավորությունն են, սակայն տվյալ խնդրով անպատասխան մնացած բազմաթիվ հարցերը մեզ նորից ու նորից հուշում են, որ այդ փոփոխություններն իսկապես կոչված են բացառապես սպասարկելու անհաջողակ ավազակապետի նեղ անձնական շահերը:

Այսպիսով՝ մինչ այժմ ոչ մի տրամաբանական պատասխան չի ստացել հետևյալ ամենակարևոր հարցը՝ մի՞ թե գործող Սահմանադրության «թերություններն» էին խանգարում Սերժ Սարգսյանին տարիներ շարունակ կոպտագույն ձևող խախտել Սահմանադրության դրույթները:

Անհասկանալի է՝ «Թերի» Սահմանադրությո՞ւնն է արդյոք 2008-ի ընտրությունների կողծման, ապօրինաբար արտագարգ դրության հայտարարման, քաղաքական գործընթացներում զինված ուժերի օգտագործման, առնվազն 10 ՀՀ քաղաքացիների գնդակահարման միջոցով իրականացված իշխանության յուրացման, տարիներ շարունակ իրականացվող քաղաքական հետապնդումների, բանտարկությունների, ոստիկանական տեռորի, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումների, 2012թ.-ի նախագահական ընտրությունների կեղծման, Ցյուրիխյան ուրացման, արտաքին հավասարակշռված քաղաքականության ձախողման, սեփական իշխանության պահպանման նպատակից ելնելով Հայաստանի անկախության և Ղարաբաղի անվտանգության երաշխիքների վաճառքի, սեփական մերձավոր շրջապատին Հայաստանը թալանելու արտոնություններ տալու, կոռուպցիան զարգացնելու, պետական գույքը հակաօրինական մեթոդներով վաճառելու, քաղաքացիների քերթման մեխանիզմներ ձևավորելու՝ կենսաթոշակային օրենք, կարմիր գծեր, արագաչափեր, գազի և էլեկտրոէներգիյի գների թանկացում, պատմամշակութային արժեքների ոչնչացման, երկրի ընդերքի անխնա թալանի, շրջակա միջավայրի ոչնչացման, պատմական փաստերի կեղծման, ուսանողների կուսակցականացման և այլ բազմաթիվ հակապետական և հակասահմանադրական գործողությունների պատճառը:

Հ.Գ. Եթե Սերժ Սարգսյանն անկեղծորեն առկա խնդիրների լուծում է ուզում, ապա սահմանադրական փոփոխություններից խոսելու փոխարեն ընդամենը պետք է բռնի սեփական օձիգից և դուրս շպրտի նախագահական նստավայրից:

Եթե նա հապաղի՝ շուտով դա կանեն ՀՀ քաղաքացիները...

Սեպտեմբերին՝ Ազատության հրապարակ

Արեգ Գևորգյան  https://www.facebook.com/aregface/posts/777122052332877

No comments:

Post a Comment