Դրա մասին խոսում են այս օրերին քաղաքական դաշտում մեկնարկած գործնթացները, որոնք ցույց են տալիս, թե իր ուժերի վրա կասկածող իշխանությունը ինչպիսի բարդ և ռիսկային տեխնոլոգիաների օգնությամբ է փորձելու լուծել իր հետագա կառավարման հարցը:
Սերժ Սարգսյանը իշխանության ղեկին հայտված այն անձն է, որն էդպես էլ չկարողացավ ոչ միայն տարիների ընթացքում ձեռք բերել որոշակի լեգիտիմություն, այլ նաև չկարողացավ կուտակել իշխանության այնպիսի կապիտալ, որը թույլ կտար իրեն մինիմալ կորուստների գնով <<վերըտրվել>>: Նա ձախողվեց և թիմի ներսում, և արտաքին աշխարհում դիրքերի ամրապնդման գործում:
Մեծ հաշվով Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքը նմանվեց անդադար աթոռին ամրապնդվելու փորձերի, այլ ոչ թե նախագահության հինգ տարիների: Նա չկարողացավ դուրս գալ 2008թ. ետընտրական պրոցեսներից, որոնք այդպես էլ չդադարեցին Սարգսյանի հեռացումը պահանջող հզոր ընդդիմության առկայության պայմաններում:
Իհարկե Սերժ Սարգսյանը շատ լավ գտակցում է, որ Մարտի 1-ի սպանդի և հետագայում նրա ապաշնորհ կառավարման արդյունքում երկրում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ: Մարդիկ լուրջ խնդիրներ ունեն ուղղակի գոյատևման հետ կապված և անհերքելի է, որ ուշ թե շուտ փողոց դուրս եկած քաղաքացիների կրիտիկական զանգվածը հաշվետվություն է պահանջելու տարիներ շարունակ իրեն նվաստացնող, թալանող, սպանող իշխանությունից:
Իր հերթին մոտեցող նախագահական ընտրությունները երկրում ստեղծված դժգոհության ալիքը բարձրակետին կհասցնեն արդեն 4-5 ամիս անց: Սա Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած ռեժիմի վերարտադրությունն ու հետագա կառավարումը կդարձնի անիրական: Եվ դեռ լավ կլինի, որ ամեն ինչ վերջանա ընդհամենը իշխանության կորստով: Վարչախմբի համար հնարավոր են շատ ավելի ծանր հետևանքներ:
Սա ավելի քան իրական է հաշվի առնելով թե՛ Ազգային Ժողովում մտնոլորտը փոխելու, թե՛ հազարների փողոց դուրս բերելու և բողոքավոր զանգվածին մոբիլիզացնելու ունակություն ունեցող ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի առկայությունը: Ինչպես նաև, համեմատած 2008թ.-ի նախագահական ընտրությունների հետ, ժողովրդական ուժերն ունենալու են մեկ շատ կարևոր առավելություն. անհամեմատ ավելի բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող հասարակություն և իր կամքը փողոցում պարտադրելու ունակ ակտիվ քաղաքացի:
Եվ եթե այս ամենին գումարում ենք նախագահական ընտրությունների նախընտրական և ետըտրական զարգացումների արդյունքում առաջացող բնական լարվածությունն և քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը, ապա 2013թ. առաջին ամիսներին մենք կունենանք էնպիսի մի իրավիճակ, երբ Հայաստան և Սերժ Սարգսյան հասկացությունները կդառնան լիովին անհամատեղելի:
Եվ ի՞նչ պետք է անի այս բարդ իրավիճակում հայտնված, բայց համառորեն իշխանությունը ժողովրդին վերադարձնել չցանկացող Սերժ Սարգսյանը:
Ի դժբախտություն նախագահականում հայտնված անձնավորության` ընտրության տեսականին շատ սուղ է: Այստեղ չկա 100 տոկոսանոց հաղթող տարբերակ, կան շատ վատ և ուղղակի վատ տարբերակներ:
Առաջին տարբերակը` դա այդպես ասած <<քադաֆիական>> տարբերակն է, երբ այս բոլոր վտանգները հաշվի չառնելով` ռեժիմը կգնա ուղիղ բախման ժողովրդի հետ, չի համաձայնվի որևէ զիջման: Ամենայն հավանականությամբ սա կվերածվի արյունահեղության՝ ամբողջովին անկանխատեսելի հետևանքներով:
Երկրորդ տարբերակը` անխուսափելի դարձած բողոքի ալիքի ուղղության շեղումն է: Այստեղ արդեն գործի են դրվելու ոչ թե ուժային և քրեական, այլ ֆինանսական և քարոզչական ռեսուրսները, որոնք հիմնված են այսպես կոչված միշիկական քարոզչության և Սերժ Սարգսյանի անձնական օգտագործման դհոլների ու ականների վրա: Այս դեպքում անգամ խրախուսելու են տարատեսակ բողոքի ալիքները, միայն թե նրանք չուղղվեն դեպի Բաղրամյան 26: Ուր ուզեն, միայն ոչ նախագահական նստավայր: Այդպիսով փորձ է կատարվելու ժամանակավորապես գոլորշի բաց թողնել և տրոհել ու հյուծել ժողովրդական ուժերը: Իր վրայից հարվածները շեղելու համար Սերժ Սարգսյանը չի խուսափի նաև իր մերձավոր շրջապատից ժամանակ առ ժամանակ զոհաբերություններ կատարելուց:
Ինչպես երևում է իշխանական ընդհանուր քաղաքականությունից, նախագահականում ավելի շատ հակված են երկրորդ տարբերակին, որպես 2013-ին վերընտրվելու հնարավորություն: Բայց այստեղ կան որոշակի բարդություններ:

Խնդիրը նրանում է, որ տարբերակը իրականացնելու համար նախատեսված <<զենքերն>> տարիների ընթացքում կորցրել են իրենց ՕԳԳ-ն, նրանք բազում անգամներ արդեն օգտագործվել են և ունեն մաշվածության բարձր աստիճան: Միշիկական քարոզչամեքենայի նկատմամբ տարիների ընթացքում հասարակության կողմից ձեռք է բերվել դիմադրողականություն, բացահայտված ու լիովին հեղինակազրկված են դհոլներն ու ականները, իսկ զոհերն այլևս չեն ընդունվում ծափողջյունների ներքո` դրանց իրական նպատակը բացահայտված լինելու հետևանքով:
Այստեղ շատ տեղին է Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ օրինակը, երբ նրա զոհաբերությունը` պատգամավորական մանդատը վայր դնելու պարտադրումը չտվեց սպասված արդյունքը: Այդ քայլը ոչ միայն չթուլացրեց դեպքերի հետ կապված հասարակական ճնշումը, այլ ավելի գրգռեց ու ավելի վճռական պայքարի դրդեց քաղաքացիներին:
Էնպես որ, այս ամենը տեսնելով և հաշվարկելով՝ մեծ հաշվով Սերժ Սարգսյանը հույսը կտրել է իր թիմից և իր փրկությունը փնտրում է Հայաստանի սահմաններից դուրս: Սակայն արտաքին աշխարը ՀՀ քաղաքացիների ոտքի կանգնելու և նրանց վճռական պայքարի պայմաններում Սերժ Սարգսյանին կկարողանա օգնել միայն Հայաստանից ճողոպրելու հարցում:
Հ.Գ.Մոտակա ամիսներին Հայաստանում սպասվում է երկարատև ճակատամարտ իր երկու հստակ, դեմ-դիմաց կանգնած կողմերով. ժողովուրդ և ռեժիմ: Այստեղ մենք քննարկեցին ռեժիմի նախահարձակ լինելու տաբերակները:Սակայն իշխանությունների այսպիսի հակաժողովրդական գործելաոճի շարունակման պայմաններում պետք չի բացառել, որ առաջին հարվածը կարող է հասցնել ժողովուրդը, որը մանևրելու հատկություններ չունի և ճակատամարտը չի տանելու ոլոր-մոլոր ճանապարհներով: Նա ուղղակի ուժգին, ուղիղ հարված է հասցնելու իր նշանակետին և անգամ անհավանական կորուստների պայմաններում չի նահանջելու մինչև վերջնական հաղթանակ:

No comments:
Post a Comment