1. Հասկանալով Հայոց բանակի սպայի դեմ կատարված ոճրագործության դիմաց արժանի հատուցումը ապահովելու ողջ պատասխանատվությունը, Հայաստանի պատկան մարմինները, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգությունը, Պաշտպանության նախարարությունը, Անվտանգության խորհուրդը, մշտական ուշադրության կենտրոնում պետք է պահեին բոլոր զարգացումները եւ տիրապետեին այդ գործարքի նախապատրաստմանը վերաբերող ողջ տեղեկատվությանը։
2. Տիրապետելով այդ տեղեկատվությունը, օգտագործելով բոլոր դիվանագիտական լծակները, նրանք կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկեին՝ խնդիրը հրապարակավ բարձրացնելով ինչպես Հունգարիայի իշխանությունների, այնպես էլ Եվրոպական Միության եւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽԽՎ եւ այլն) առջեւ։ Հանցագործի էքստրադիցիայի կանխարգելման համար պետք էր մոբիլիզացվեին նաեւ ինչպես հայկական սփյուռքի, այնպես էլ ժողովրդավարական հասարակայնության ուժերը։
3. Հայաստանի իշխանության հանցավոր այս անգործությունը, որի արդյունքն է ոճրագործի ազատ արձակվելը, մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ ի դեմս իշխող վարչախմբի մենք գործ ունենք ոչ թե ազգային շահով ու ազգային արժանապատվությամբ մտահոգ ղեկավարության, այլ բոլոր ջանքերը միայն սեփական հարստացման ու իշխանության պահպանմանն ուղղած գծուծ ու անկարող մի խմբակի հետ։
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ