PropellerAds

Tuesday, November 3, 2015

Ասեք Ո՛Չ և դուրս եկեք փողոց. ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ



Սիրելի հայրենակիցներ,

ինչպես գիտեք ՈՉ-ի շտաբը, որի մաս են կազմում Հայ Ազգային Կոնգրես և Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, ձևավորվել է հստակ ծրագրի շուրջ, այն է` տապալել Սահմնանադրության փոփոխությունը և դեկտեմբերի 6-ի հանրաքվեն վերածել Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթացի: Այս նպատակին հասնելու համար ՈՉ-ի շտաբը պատրաստվում է օգտագործել քարոզարշավի բոլոր հնարավորությունները՝ հեռուստատեսային և ռադիոքարոզչություն, մարզային այցելություններ, զանգվածային փողոցային միջացառումներ, ընտրատեղամասերի վերահսկողություն և այլն: Մի խոսքով՝ օգտագործվելու են բոլոր այն գործիքները, որոնք կապահովեն համաժողովրդական մոբիլիզացիա ՈՉ քվեարկելու և ժողովրդի կամքը իշխանություններին պարտադրելու գործում: Տեղեկացնեմ նաև, որ ՈՉ-ի միասնական շտաբը նոյեմբերի 20-ին, Ազատության հրապարակում հրավիրել է իր առաջին հանրահավաքը:

Միանգամից ցանկանում եմ ասել, որ մեր ծրագիրը ըստ էության ոչընչով չի հակասում Նոր Հայաստան միավորման ծրագրին: Սրանք միմյանց չխանգարող, ինչ-որ տեղ նաև փոխլրացնող ծրագրեր են: Հակառակ բոլոր պնդումները իշխանական քարոզիչների երևակայության արդյունք են և ժողովրդի մոտ հիասթափություն սերմանելու էժան նպատակ են հետապնդում: Ի հեճուկս Սերժ Սարգսյանի ընդդիմությունն այսօր ավելի քան համախմբված է Սահմանադրության փոփոխության մերժման գաղափարի շուրջ:

Իրականում այս գործընթացում լրջագույն խնդիրներ ունեն հենց իշխանությունները, որոնց ներթիմային լարվածության, միջազգային աջակցության բացակայության և համաժողովրդական ատելության պայմաններում անհրաժեշտ է ապահովել առնվազն 700 հազար կողմ քվե: Կարծում եմ՝ բացատրելու կարիք չկա, որ անգամ օգտագործելով իր փեսայի քարոզչական ողջ ներուժը Սերժ Սարգսյանը չի կարողանա Հայաստանում գեթ մեկ մարդու համոզել, որ մեր երկրում առկա խնդիրների պատճառը Սահմնադրության անկատարությունն է: Նա չի կարող համոզել, որՍահմանադրությունն է վերջին տարիներին հարյուր հազարավոր մարդկանց ստիպել արտագաղթել, որ Սահմանադրությունն է ժողովրդին գցել աղքատության ճիրանների մեջ, որ Սահմանադրությունն է ստիպել Սերժ Սարգսյանին ու նրա մերձավորների մենաշնորհել երկրի ողջ տնտեսությունը, որ Սահմանադրությունն է Մարտի 1-ին հրաման տվել գնդակահարել տասը քաղաքացիների, որ Սահնանադրությունն է միջազգային ասպարեզում Հայաստանի ձախողումների պատճառը, որ Սահմանադրությունն է տարիներ շարունակ կեղծում ընտրությունները:

Ուստի Սերժ Սարգսյանի հույսը գալիք հանրաքվեում կարող է լինել բացառապես ընտրակեղծարարությունը: Սակայն հաշվի առեք, որ դա պետք է արվի մի իրավիճակում, երբ իշխանությունը զրկված է լինելու ընտրությունները կեղծելու շատ կարևոր լծակից: Խոսքը վերաբերվում է տարբեր դրածո թեկնածուների միջոցով ընդդիմության ձայները փոշիացնելու հնարավորությանը: Ի տարբերություն նախորդ ընտրական պրոցեսների, այս անգամ քարոզարշավի ընթացքում, դեկտեմբերի 6-ին ամեն ինչ շատ հստակ է լինելու. մենք խնդիր չենք ունենալու կողմնորոշվել բազմաթիվ կամակատար թեկնածուների ստեղածած աղմուկի մեջ: Լինելու է պարզ ընտրությունուն, ընդամենը երկու թեկնածուի միջև: Այո-ի թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանն ու նրա կլանը, ՈՉ-ի թեկնածուն ՝ զարգացող, ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանը:

Այդպիսով վերջապես Հայաստանյան հասարակությունը ունենալու է վարչախմբին միասնական և կենտրոնացված հարված հասցնելու եզակի հնարավորություն: Դեկտեմբերի 6-ի քվեարկությանը բոլորիս ակտիվ մասնակցության, միասնական ՈՉ-ի արտահայտման դեպքում իշխանական կեղծարար մեքենան ճաքեր է տալու: Հետևաբար մենք իրավունք չունենք տներում նստած մնալով ու ընտրատեղամասեր չներկայանալով հեշտացնել Սերժ Սարգսյանի գործը: Մեր ձեռքերի ընդամենը մեկ շարժումով դեկտեմբերի 6-ը կարող է Սերժ Սարգսյանի համար դառնալ մղձավանջ, իսկ Հայաստանը կարող է վստահորեն կանգնել ժողովրդավարացման ճանապարհի վրա:

Հաղթանակի հասնելու մեր բանաձևը չափազանց պարզ է. ՈՉ-ի ակտիվ քվեարկություն, գումարած ընտրատեղամասերի համատարած վերահսկողություն, գումարած պինդ կանգնած և բազմամարդ հրապարակ:

Սիրելի հայրենակիցներ: Եվ վերջում եկեք մի կարևոր փաստ արձանագրենք: Սերժ Սարգսյանի կլանի իշխանության ախբյուրը նրա ֆինասական հնարավորությունները, վարչական լծակները կամ ուժային կառույցները չեն: Տարիներ շարունակ նրա իշխանության միակ հենարանը եղել են մեր ընկալումներն ու մեր վախերը: Այժմ եկել է այդ ընկալումներից, իշխանական քարոզչության կողմից ներշնչված հիասթափության ու վախի զգացումից ազատվելու պահը, եկել է համառ և ինքնավստահ լինելու պահը: Եկել է միասնական ՈՉ ասելու և այդքան սպասված հաղթանակի բերկրանքը զգալու պահը: 

Դուք կարող եք

Ասեք Ո՛Չ

Դուրս եկեք փողոց





Friday, October 16, 2015

Սերժի հեքիաթը կամ ինչպե՞ս լինել ընդդիմություն, երբ դու իշխանություն ես

Փաստարկների սնանկությունը հանրապետականներին գցել է մառազմի գիրկը: Դաշնակների մոտ չստացվեց, հիմա էլ նրանք են սկսել համոզել, թե Սահմանադրության փոփոխությունը դա ըստ էության իշխանափոխության ծրագիր է: Ու այնքան են տարվել այս թեզով, որ եթե այսպես շարունակվի, ապա մինչև քարոզարշավի ավարտը կունենանք փոփոխոթյան քարոզիչների մի քանի հատորանոց ինքնախոստովանական ցուցմունքների հավաքածու:

Ասում են, թե Հայաստանում ստեղծվել է արատավոր համակարգ, մեր երկիրը չի զարգանում ու դրա մեղավորը Սահմանադրությունն է: Կրկին փորձենք ենթադրել, թե դա հենց այդպես է: Ի՞նչ է ստացվում:

Բոլորս էլ գիտենք, թե որն է Հայաստանի զարգացմանը խոչընդոտող արատավոր համակարգը: Եթե կարճ, ապա դա Սերժ Սարգսյանի կլանի կողմից իշխանության բռնազավթման արդյունքում կամ միջոցով ստեղծված համակարգն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով (կոռուպցիա, պետական միջոցների թալան, քաղաքական մրցակցության բացառում և այլն): Իհարկե սա հանրապետականների շուրթերից դժվար թե լսենք, բայց ակնարկները, անկասկած, վերաբերվում են հենց սրան: Նրանք լավ գիտեն, որ Հայաստանում այլևս ոչ մեկի չես համոզի, որ այս խնդիրները գոյություն չունեն, ուստի հայտնի փաստերը ոչ թե հերքվում են, այլ հակառակը՝ բարձրաձայնվում, իսկ Սահմանադրական փոփոխությունը արդեն ներկայացվում է, որպես ժողովրդին իսկապես հուզող խնդիրների լուծում:

Կարճ ասած՝ հանրապետականները որոշել են փոփոխությունները քարոզել որպես ընդդիմություն: Նպատակը հասկանալի է: Ընդդիմության ծրագիրը ավելի շուտ կարող է արժանանալ հասարակության համակրանքին, բայց այստեղ մի մեծ պրոբլեմ գոյություն ունի. դժվար է լինել ընդդիմություն, երբ դու իշխանություն ես....):

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ եթե անգամ Սահմանադորությունը ունի բացեր, դա ամենևին չի նշանակում, որ իշխանության ղեկին հայտնվածը պարտավոր է օգտվել այդ բացերից ու հնարավորություններից: Սահմանադրությունը չի ստիպել Սերժ Սարգսյանին ու նրա կլանին կեղծել ընտրությունները, չի ստիպել գնդակահարել խախաղ ցուցարարների, չի ստիպել իրականացնել քաղաքական հալածանքներ, չի ստիպել թալանել պետական միջոցներ, հարստահարել ժողորդին: Սահմանադրությունը (իհակրկե, ըստ հանրապետականների) ընդամենը իր անկատարության պատճառով տվել է այդ հնարավորությունը:

Իսկ եթե ինչ-որ մարդիկ տարիներ շարունակ սուսուփուս օգտվել են այդ հնարավորություններից, ուրեմն նրանց գործունեությունը ի սկզբանե ունեցել է հենց այդ նպատակը, նշանակում է մենք գործ ունենք անպատասխանատու, պետական մտածողությունից զուրկ ու հակաժողովրդական իշխանությունների հետ: Հիմա եթե հանրապետականները սա են մեզ փորձում համոզել, ապա նրանք որևէ խնդիր չունեն: Եթե նրանք խոստովանում են իրենց բոլոր հանցագործությունները և ցանկանում են վերջապես լուծում գտնել, ապա հանրաքվեն պետք է նախաձեռնվեր կամ իրականացվեր բացառապես Սերժ Սարգսյանի և նրա հանցախմբի անդամների հրաժարականներից հետո:

Իսկ քանի որ դա տեղի չի ունեցել, մեզ շատ դժվար է լինելու համոզել, որ Սերժ Սարգսյանը ունի ոչ թե սեփական իշխանությունը հավերժացնելու, այլ բարի իշխանափոխություն իրականացնելու ծրագիր:

‪#‎ՈՉ‬

https://www.facebook.com/aregface/posts/1055681621143584?pnref=story

Monday, September 14, 2015

Պատրաստ եղեք դուրս գալ փողոց


Կարելի է ասել, որ «ՈՉ»-ի ճակատի ձևավորմամբ ավարտվեց հերթական, բայց կարևոր քաղաքական փուլերից մեկը: Եթե պատկերավոր ասենք, ապա ավարտվեց մարատադաշտում զորքերի դասավորման փուլը:

Սերժը իր հանդիպումներով ուրվագծեց այն ուժերի շրջանակը, որոնք պայքարելու են ՀՀ Սահմանադրության դեմ, իսկ «ՈՉ»-ը ձևավորեց Սահմանադրության պաշտպանության ճակատը:

Սակայն այս երկուսի միջև կա մեկ էական տարբերություն. Սերժի կոնսոլիդացիան ավարտվում է հայտնի ընդունելությունների լուսանկարներով: Սերժի զինվորները, բացի դաշնակներից դեռևս չեն հանդգնում բաց պաշտպանել իշխանության հավերժացման ծրագիրը: Սերժը դեռևս առևտրի մեջ է իր վարձկանների հետ և այս պահի դրությամբ «Այո»-ի ճակատ ըստ էության գոյություն չունի:

Ի տարբերություն «Այո»-ի, «ՈՉ»-ն այլևս ունի հստակ տեսք, հասարակության լայն և ակտիվ շրջանակ ներկայացնող ուժերի կողմից ստորագրված փաստաթուխտ և սարգսյանական ուժերի դեմ պայքարելու պատրաստակամություն ու վճռականություն:

Հ.Գ. Ճակատամարտի նախապատրաստական կարևոր փուլերից մեկն ավարտված է, գալիս է կոնկրետ գործողությունների անցնելու փուլը:

Պատրաստ եղեք դուրս գալ փողոց: ‪#‎ՈՉ‬/NO

Friday, September 4, 2015

Բաժանում ռեժիմի և հասարակության միջև

Հերթական հեքիաթը

Միշիկյան մամուլը սկսել է կանխատեսել հասարակության բաժանում «ՈՉ»-ի ու «այո»-ի միջև:

Ընդամենը 3 փաստի արձանագրում կատարենք

1. Սահմանադրական «փոփոխությունների» հասարակական պահանջ գոյություն չունի: Հասարակույթունը կամ դեմ է կամ դեռ անտարբեր է:

2. Սերժ Սարգսյանի նկատմամբ մեղմ ասած անվստահությունը չի կարող թույլ տալ, որ իշխանությունների որևէ նախաձեռնություն ընդունելի դառնա հասարակության համար:

3. Սերժ Սարգսյանը չի էլ ցանկանում սահմանադրական փոփոխությունները ընդունելի դարձնել հասարակության համար: Նրա հենարանը երբեք չի եղել հասարակական աջակցութունը: Իշխանությունների հաշվարկը մշտապես կապված է եղել, կրիմինալի աջակցության, վարչական ռեսուրսների և կեղծիքների հետ:

Հետևաբար որքան էլ իշխանական քարոզչակենտրոնները փորձ են խոսել հասարակության երկու մասի բաժանման մասին, տեղի է ունենում ոչ թե հասարակթյան բաժանում «Ոչ»-ի ու «այո»-ի, այլ բաժանում ռեժիմի և հասարակության միջև:

Tuesday, September 1, 2015

Դատարկ քարոզիչների դատարկ թեզը


Կանխատեսելի զուգադիպությամբ ընդամենը ժամերի տարբերությամբ 1in.am, hayeli.am, iravunk.com կայքերը, Հայկական ժամանակ և Առավոտ օրաթերթերը/կայքերը հրապարակել են նույնաբովանդակ նյութեր:

Եթե երկու բառով ասենք, ապա տարբեր ձևակերպումներով ներկայացված միտքը հետևյալն է. Քոչարյանը համագործակցելով Կոնգրեսի հետ գլխավորելու է ՈՉ շարժումը:

Կարելի է անել եզրակացություն.

1.Քարոզչական այս ակտը հերթական ապացույցն է այն բանի, որ վերոնշյալ լրատվամիջոցները գտնվում են Սերժի ու Միշիկի գրաքննության/վերահսկողության տակ:

2. Այլ փաստարկներ չունենալով հակադրվելու ՈՉ-ի շարժմանը իշխանական քարոզիչները շեշտը դնելու են այս դատարկ թեզի վրա:

Կանխատեսում.

Մոտակա օրերին նման հրապարակումներով հանդես կգան վերահսկողության տակ գտնվող մի շարք այլ թերթեր/կայքեր:

Monday, August 24, 2015

Նախագահականի հանդիպումներից օգտվելու է միայն Սերժը


Կարա՞ք երեք անգամից գուշակեք, թե ինչու է Սերժը պատրաստվում կրկին հանդիպել որոշ քաղաքական ուժերի հետ:

Ինձ հետաքրքիր է կա՞ն արդյոք միամիտներ, որ կարծում են, թե Սերժը դա անում է

- այդ ուժերին համոզելու համար, երբ հայտնի փաստ է, որ նրա գլխավորած ռեժիմի համոզելու գործիքները մշտապես եղել են ոչ թե քննարկումները կամ բանավեճերը, այլ առևտուրը, կոմպրոմատաները, վարչական և ուժային լծակների օգտագործումը:

- այդ ուժերի կարծիքը իմանալու ու հաշվի առնելու համար, երբ բոլորին է հայտնի, որ Սերժը մշտապես թքած է ունեցել քաղաքական ուժերի կարծիքների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ կարծիքները պարտադրվել են հրապարակի ճնշման տակ: Եվ ընդհանրապես Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելիս նա հաշվի չի առել ոչ մեկի, անգամ իր սեփական կարծիքը: ) (Սերժը մեկ անգամ չէ հայտարարել, որ դեմ է խորհրդարանական կառավարման համակարգին):

Ոնց որ միամիտներ չկան...: Բոլորն են լավ հասկանում են, որ էդ հանդիպումնրը բացառապես տեսախցիկների համար են: Դրանց նպատակը բովանդակային քննարկման, փոփոխությունների անհրաժեշտության և Սերժի շուրջ համախմբան իմիտացիա ստեղծելն է: Էդ հանդիպումներից օգտվելու է միայն իշխանությունը:

Հ.Գ. Եթե Սերժին ասելիք կամ համոզելու բան ունես, ապա դա պետք է անես ոչ թե նախագահականում, այլ Ազատության հրապարակում:

Մի հատ բո ու վերջ՝ պատրաստ էք

Սերժը թազա գյուտ ա ծնել:

Պարզվում ա ինքը սահմանադրությունը փոխում ա, որ հանկարծ Քոչարյանը նախագահ չդառնա: Բայց զարմանալին էս չի, զարմանալին էն ա, որ գտնվել են էս Գյուլնազ տատու հեքիաթին հավատացողներ: Ինչքան քիչ բան ա պետք ձեզ ֆռացնելու համար: Մի հատ բո ու վերջ՝ պատրաստ էք: Բա մտքներովդ չի անցել, որ հանկարծ Լիսկան կարող ա ուզենա նախագահ դառնա... Բերեք միանգամից բոլոր բոբոներին ինադու պետականությունից հրաժարվենք ու էդ դարդերից ազատվենք: Էլ ում մտքով կանցնի չեղած պետության նախագահ դառնալ:

Ինքան կարելիu ա սենց վախեցած, կռացած ու ստրկացած ապրել: Ով ա գալու, բա հետո ինչ ա լինելու, բա որ ավելի վատ լինի..... Ինչքան կարելի ա... Ուրեմն իմացեք՝ չնայած սրանից վատ լինելու էլ տեղ չկա, բայց երբեք հարյուր տոկոսանոց երաշխիք չի եղել ու չի լինելու, որ ավելի վատ չի լինի.... էդ ա իրականանությունը:

Պետք ա ձևավորել ընտրված իշխանություն, ավելի վատը կլինի կամ ուղղակի վատը կլինի՝ հեռացնել ու ընտրել նորը ու այսպես շարունակ...

Հիմա հարցը էս ա՝ կամ տղամարկություն ենք գտնում ու սկսում ենք փորձել հարցը լուծելու ռեալ տարբերակը՝ սահմանադրական հանրաքվեն վերածելով Սերժի անվստահության գործընթացի, կամ գլուխներս կախ, առանց բողոքելու շարունակում ենք վայելել գաղջը:

Sunday, July 26, 2015

Երկու ճամբար՝ իշխանական և համաժողովրդական



Վերջին մի քանի օրվա գործընթացներից կարելի է եզրակացնել, որ մոտակա ամիսներին վերջնականապես կձևավորվի երկու ճամբար՝ իշխանական և համաժողովրդական։

Եթե մի քանի կետով փորձենք կանխատեսել այդ ճամբարների մոտակա գործունեությունը, ապա.

1. Իշխանական ճամբարը փորձելու է

- հանրային ընկալման մեջ սահմանադրական փոփոխությունները հնարավորինս պոկել հանրապետականներից, հատկապես Սերժ Սարգսյանի անձից

- սադրել բովանդակային քննարկում, անհրաժեշտության դեպքում գնալով որոշակի՝ Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման գործում վտանգ չներկայացնող կետերի փոփոխությունների

- համաժողովրդական դիմադրությունը մեղմելու նպատակով նսեմացնել սահմանադրական փոփոխությունների կարևորությունը, այն քաղաքական հարթությունից իջեցնելով իրավական, անգամ կենցաղային մակարդակի

- խոչընդոտել սահմանադրական փոփոխությունները տապալելու նպատակ ունեցող միասնական շարժման ձևավորման գործընթացին

- առանց լուրջ դիմադրության հանրաքվեով անցկացնել սահմանադրական փոփոխությունները` ապահովելով Սերժ Սարգսյանի վարչախմբի հավերժ իշխանությունը։

2. Համաժողովրդական ճամբարը պետք է

- սահմանադրական փոփոխությունները վիժեցնելու նպատակով ձևավորի խորհրդարանական, արտախորհրդարանական քաղաքական ուժերից, քաղաքացիական նախաձեռնություններից, ՀԿ-ներից ու անհատներից բաղկացած միասնական պայքարի ճակատ

- հակառակ իշխանական քարոզչության հնարավորինս բացահայտի և հանրությանը ներկայացնի իրականությունը, այն է․ սահմանադրական փոփոխությունների իրականացման միակ նպատակը բացառապես Սերժ Սարգսյանի ռեժիմի հավերժացումն է

- ոչ մի դեպքում չմտնի բովանդակայնի քննարկման մեջ, բացառելով առհասարակ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը

- ձեռնարկի կոնկրետ քայլեր հանրաքվեի քաղաքականացվածության աստիճանը նախագահական ընտրությունների քաղաքականացվածության մակարդակին հասցնելու նպատակով

- փողոցային համաժողովրդական անհնազանդության գործողությունների միջոցով սահմանադրական փոփոխությունները վերածի ռեժիմին անվստահություն հայտնելու գործընթացի և վիժեցնի Սերժ Սարգսյանի պետական հեղարշրջման ծրագիրը։

Հ․Գ․ Էստեղ մնում ա միայն լավ մտածեք և եթե դեռ չեք ընտրել ընտրեք ձեզ հոգեհարազատ ճամբարն ու անցնեք գործի․․․

Ո՛չ ռեժիմի հավերժացման ծրագրին


https://www.facebook.com/aregface/posts/1012002638844816?pnref=story

Պայքարողի միակ նպատակը հաղթանակն է


Պայքարի նպատակը չի կարող լինել չսխալվելը, չձախողվելը, չհիասթափվելը, չհուսահատվելը, չնահանջելը: Պայքարողը ընդհանրապես պետք է բացառի հիասթափությունն ու հուսահատությունը: Ումի՞ց հիասթափվես, ինքդ քեզնի՞ց.... Պայքարի կամ պայքարողի միակ նպատակը հաղթանակն է, իսկ սխալներն ու նահանջը ընդհամենը ժամանակավոր խոչընդոտներ են դեպի հաղթանակ տանող ճանապարհին: Պետք չի դրանցից վախենալ:

Իսկ եթե այնուամենայնիվ դրվում են չսխալվելու, չձախողվելու, չհիասթափվելու, չհուսահատվելու, չնահանջելու նպատակներ, ապա դրանց հասնալու լավագույն ձևը չպայքարելն է:

Հաղթանակի կարևորոգույն նախապայմանները ինքնավստահությունն ու համառությունն են:

Ո՛չ սահմանադրական փոփոխություններին
Ո՛չ Սերժ Սարգսյանի հանցախմբին

Sunday, July 19, 2015

Կա գիծ ու կա էդ գծի երկու կողմ. Կամ դու դեմ ես, կամ կողմ ռեժիմի հավերժացման ծրագրին



Հիմա ուզենք-չուզենք Սերժը բռնեց ու էդ կարմիր գիծը քաշեց։ Այսուհետև լացելը, նվնվալը, վախենալը, արդարանալը, հեքիաթներ պատմելը չեն անցնում։ Կա գիծ ու կա էդ գծի երկու կողմ, գծի վրա կանգնած մնալը օին չի։ Կամ հղի էս կամ չէ, կիսահղի վիճակ չկա․․․

1. Կամ դու դեմ ես Հայաստանի կործանմանը, դեմ ես ու դիմադրում ես Սերժի սահմանադրական փոփոխություններին ու դրանով նպաստում ես ռեժիմի տապալմանը

2. Կամ կողմ ես Հայաստանի կործանմանը, կողմ ես կամ չես դիմադրում Սերժի սահմանադրական փոփոխություններին ու դրանով նպաստում ես ռեժիմի հավերժացման ծրագրին։


Եթե դու կողմ էս Հայաստանի ժողովրդավարացմանն ու զարգացմանը, ապա դու դեմ էս Սերժին ու նրա սահմանադրական պոփոխություններին

Եթե դու դեմ էս անարդարությանը, ապա դու դեմ էս անարդարության պատճառի հավերժացման ծրագրին

Եթե դու դեմ էս թալանին, ապա դու դեմ էս թալանողների վերարտադրությանը

Եթե դու դեմ էս բռնություններին, ապա դու դեմ էս բռնություն գործադրողի վերարտադրությանը

Եթե դու դեմ էս քաղաքական հետապնդումներին, ապա դու դեմ էս քաղաքական հետապնդումներ իրականացնողի վերարտադրությանը

Եթե դու դեմ էս խոսքի ազատության սահմանափակումներին, ապա դու դեմ էս խոսքի ազատությունը սահմանափակողի վերարտադրությանը

Եթե դու դեմ էս արտագաղթին, ապա դու դեմ էս ժողովրդին արտագաղթի մղողի վերարտադրությանը

Եթե դու դեմ էս աղքատությանը, ապա դու դեմ էս ժողովրդին հարստահարողի վերարտադրությանը

․․․․․․․․

Եթե դու կողմ էս Հայաստանի ժողովրդավարացմանն ու զարգացմանը, ապա դու դեմ էս Սերժին ու նրա սահմանադրական պոփոխություններին։

Friday, July 10, 2015

Հայաստանում առկա են բոլոր նախադրյալները իշխանությունը հանցագործներից ազատելու և սահմանադրական կարգը վերականգնելու համար

Երևան, 2011թ․, մարտի 17

Եկեք մի քիչ էլ վերջին իրադարձությունների դրական կողմերից խոսենք)։

Անցյալի վերլուծումը լավ բան է, բայց հրապարակային ռազբիրատը էս դեպքում ավելորդ է, հատկապես, երբ ամեն ինչ տեղի է ունեցել բոլորիս աչքի առջև ու ոչ մեկս լուսնից չի ընկել, որ չհասկանա թե ինչ կատարվեց․․․


Բացասական երևույթները սպասելի ու նորմոլ էին էս իրավիճակում։ Դրանք մեծամասամբ, եթե մի քիչ ընդհանուր ձևակերպենք կազմակերպիչների անփորձ լինելու անխուսափելի հետևանքներն էին։ Անփորձությունը քեզ զրկում է դիմադրողականությունից տարբեր տեսակի իշխանական ազդեցությունների նկատմաբ, դարձնում է խոցելի, երբեմն նաև վերահսկելի, խոչընդոտում է բավարար կազմակերպվածությանը։ Բայց միանշանակ դա ոչ մեկին չի արդարացնում և չի նվազեցնում պատասխանատվությունը։

Եվ մի բան էլ, երբ մտել էս սենց գործի մեջ, պատրաստ եղիր լսել նաև հարցերն ու մեղադրաքները, հատկապես, երբ դրանցից շատերը արդարացի են։

Հիմա դրականի մասով։

Առաջինը՝ ապացուցվեց, որ մեր հասարակությունը՝ հատկապես երիտասարդությունը ունի բավարար ներուժ` Հայաստանում լուրջ փոփոխություններ իրականացնելու համար։

Երկրորդ` միջազգային դաշտում Սերժի դիրքերը այնքան թույլ են, որ նա այլևս ժողովրդական ընդվզումը ճնշելու համար չունի արտաքին (Նայեք ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, ՄԱԿ-ի դիքորոշումները 23-ի դեպքերի հետ կապված) աջակցություն ։ Աշխարհը հստակ ցույց տվեց, որ այլևս, ինչպես Մարտի 1-ին չի լռելու ու չի հանդուրժելու ժողովրդավարական պրոցեսների խոչընդոտումը, քաղաքացիներին ջարդն ու ահաբեկումը։

Երրորդ` Սերժի դիրքերը չափազանց թույլ են նաև երկրի ներսում։ Նրա հենարանը մշտապես եղել է ոչ թե ոստիկանությունը, ոչ թե բանակը, այլ համատարած վախը։ Սակայն այս գործոնը կարելի է գրեթե չեզոքացված համարել, այն բանից հետո, երբ 23-ի դեպքերից հետո հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց հենց բռնությունների վտանգը քաջ գիտակցելով։

Չորրորդը՝ ՀՀ քաղաքացին գործնականում ցույց տվեց իր ուժը և ապացուցեց, որ մեր հարցերի լուծման առումով փողոցը այլընտրանք չունի։ Փաստը այն է, որ ժողովուրդը պահանջեց, իսկ ռեժիմը կզեց։ Այո, համատարած թալանի, ոչ լեգիտիմ իշխանության հարցը չլուծվեց, չլուծվեց անգամ հոսանքի թանկացման հարցը, բայց չստացված բռնապետը ետքայլ արեց ու ոչ այն պատճառով, որ ինչ որ մի Բաղրամյան փաղոց փակ էր, այլ բացառապես այն պատճառով, որ հասկացավ այն, ինչ Բաղարմյանում կանգնած քաղաքացիները բավարար ձևով չգիտակցեցին։ Գործընթացը վտանգել էր նրա սրբության սրբոցը՝ նրա աթոռը և թեկուզ փոքր, բայց հնարավորություն ուներ վերաճելու երկրում առկա բոլոր խնդիրների լուծմանն ուղղված՝ ռեժիմի տապալման գործընթացի։

Կարճ ասած, դրականը բացասականից շատ է)):
Իսկ սա իր հերթին խոսում է այն մասին, որ Հայստանում առկա են բոլոր նախադրյալները իշխանությունը հանցագործներից ազատելու և սահմանադրական կարգը վերականգնելու համար։ Մնում է միայն գրագետ օգտագործել այդ նախադրյալները։

Այնպես որ, ինքնավստահ գնում ենք դեպի Ազատ, Անկախ Հայաստան։

Նրանք սարսափում են ձեզնից


Եթե վերջին 10 օրվա մեջ ինչ-որ մեկը սթափվելու կարիք է ունեցել կամ սթափվել է, ապա դա ինշխանությունն է, հատկապես` ոստիկանությունը:

Ամենասթափեցնող իրադարձությունը, կարելի է ասել` սառը ցնցուղը ռեժիմի համար հունիսի 23-ի ջարդից ժամեր անց հարյուրապատկված ու, մեղմ ասած, ջղայինացած քաղաքացիների երթն էր դեպի Բաղրամյանի ոստիկանական պատը:

Դուք պիտի տեսնեիք ժամեր առաջ քաղաքացիներ ծեծող, ինքնավստահ ոստիկանների սթափված, սփրթնած ու անճար դեմքերը: Նրանց մնում էր միայն սովորության համաձայն աղոթել, որ էդ ալիքը իրենց ու իրենց ջրցանների վրայով չանցներ ու հրամաններ տվողի հարցերը չլուծեր:

Բայց նրանց օգնեցին ոչ թե աղոթքները, այլ մի ուրիշ հանգամանք. իշխանությունը գործ ունի հասուն, գիտակից, ոստիկանության մակարդակին չիջնող քաղաքացիների հետ:Նրանց բախտն ուղղակի բերել է, որ Հայաստանի ցուցարարները «մի քիչ» տարբերվում են այն երկրների ցուցարարներից, որոնց մասին օրինակներով Սերժի ոստիկանությունը այդքան սիրում է բարոյախրատական դասախոսություններ կարդալ:

Կարճ ասած՝ էդ ոտիկանների իբր բարի, ինքանասիրահարված ու ինքնավստահ պահվածքին լուրջ մի վերաբերվեք: Սա հենց նրանց սթափվելու հետեւանքն է: Մի պահ հիշեք եւ համեմատեք ոստիկանության պահվածքը 23-ից առաջ եւ հետո:

Նրանք սարսափում են ձեզնից, սարսափում են միասնական ժողովրդի ուժից:


Սա քաղաքական պայքար էր


Ժողովուրդ ջան, էդ մանկական խոսակցությունները ու անարդյունք բանավեճերը թարգեք: )

Թանկացման դեմ պայքարը քաղաքականացվեց այն պահից, երբ մայիսի 27-ի հանրահավաքում չեղարկման պահանջը ներկայացվեց ոչ թե ՀԾԿՀ-ին կամ թաղային էլեկտրիկին, այլ Սերժ Սարգսյանին ու Հովիկ Աբրահամյանին:

Առաջին իսկ օրվանիցա սա քաղաքական պայքար է: Ուրիշ բան, եթե խոսում ենք պայքարի կուսակցականացումից, սակայն դա էլ բացառապես շարժման պառակտման նպատակ հետապնդող, արհեստական ու դատարկ իշխանական քարոզչամեքենայի կողմից պարտադրված խնդիր է, քանի որ նման միտում երբևէ չի նկատվել:


Հաղթանակի միակ երաշխիքը՝ ՀՀ քաղաքացիների համերաշխությունն ու միասնականությունն է

Փոխանցեք ոստիկանական դատարկ սպառնալիքներին հավատացողներին!!

Քանի դեռ Հայաստանի հասարակության ու միջազգային հանրության համակրանքը լիովին ցուցարարների կողմն է Սերժը ուժային տարբերակով հարցը լուծելու ռեսուրս չունի։

Երեկվա «բաժանիր, որ տիրես» օպերացիան իրականացվեց հենց այդ համակրանքը վերացնելու նպատակով։ Սակայն, ինչպես միշտ անհաջողակ Սերժի խիարը կրկին թարս բուսնեց։

Հիմա իշխանությունները հարցը լուծելու միայն մեկ հնարավորություն ունեն. պառակտել, վարկաբեկել, մաշեցնել շարժումը՝ այս ամենը անելուց հետո չբացառելով նաև ուժային տարբերատկը։

Հետևաբար հաղթանակի միակ երաշխիքը՝ ՀՀ քաղաքացիների համերաշխությունն ու միասնականությունն է։ Սրան եթե գումարենք վճռականությունն ու համառությունը, կձևավորվի անպարտելի շարժում։

Մի քանի նկատառում

Երեկ երեկոյան ՀՀ Ոստիկանապետը հայտարարել է, որ Ոստիկանությունը հրահանգ չի տվել իր աշխատակիցներին՝ լրագրողների տեսախցիկների հիշողության կրիչները առգրավվելու վերաբերյալ:
Այս հայտարարության կապակցությամբ մի քանի նկատառում արձանագրում.

1. Լրագրողներին հարվածող և հիշողության կրիչները առգրավվող ոստիկանները գերազանցել են իրենց իրավասությունները, խախտելով օրենքը:

2. Բաղրամյան Պողոտայում խաղաղ հավաք անող ժողովրդի պահանջը՝ պատժել հունիսի 23-ի առավոտյան ջարդը իրականացրած ոստիկաններին ավելի քան արդիական է, հաշվի առնելով ՀՀ Ոստիկանապետի խոստովանությունը:

3. Վ. Գասպարյանի պատվի հարցը պետք է լինի՝ իր հրահանգը անտեսած ենթականերին պատժելը:


Սերժ Սարգսյանի կամ Վովա Գասպարյանի ինքնավստահ կամ ցինիկ պահվածքը ընդամենը բլեֆ է

Ուրեմն փոխանցեք ում կարող եք, որ ոստիկանության հեքիաթներին չհավատան:

Վովա Գասպարյանը փորձում է տպավորություն ստեղծել, համոզել, թե նստացույցը շարունակվում է, քանի որ ինքը դա դեռ հանդուրժում է ու չի ցրում: Ուզում ա երևի , որ շնորհակալություն ասենք: ))

Բայց իրականությունն այն է, որ ոստիկանությունը ոչ թե չի ուզում, այլ չի կարող ցրել ցույցը:

Սերժ Սարգսյանը բլեֆ է անում: Նրա ձեռքերը կապված են նախ այն հանգամանքով, որ ցուցարարների նկատմամբ ուժի գործադրումը դատապարտվեց կարելի է ասել ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից՝ քաղաքացիներին ծեծելու հարցում զրկելով նրան արտաքին աջակցությունից:

Եվ ամենակարևորը. Սերժը հասկացել է, որ այլևս գործ ունի վախը հաղթահարած քաղաքացիների հետ, ովքեր չեն հանդուրժի խաղաղ ցույց անող իրենց համաքաղաքացիների ջարդը ու վտանգի դեպքում էլ ավելի մեծ թվով ու էլ ավելի մեծ վճռականությամբ դուրս կգան փողոց:

Սերժը փակուղում է ու վախեցած է, բայց փորձում է մեզ համոզել հակառակում, մինչդեռ իրականում նա իր կամակատար ոստիկանների հետ միասին ծնկների վրա չոքած պետք է շնորհակալություն հայտնեին ցուցարարներին, որ նրանք համարժեք պատասխան չտվեցին քաղաքացիների ջարդին...

Էնպես որ նորից եմ ասում, Սերժ Սարգսյանի կամ Վովա Գասպարյանի ինքնավստահ կամ ցինիկ պահվածքը ընդամենը բլեֆ է: Եթե այս օրերին կա ինչ որ մեկը, որ կարող է ինքնավստահ ու ցինիկ լինել, ապա դա իրական իշխանություն հանդիսացող նստացույցի մասնակիցներն են:

Հ.Գ.
Ոստիկանությունը ոչ մի բարոյական իրավունք չունի տան տիրոջ կամ հոգատար հոր կեղծ դեմքով պտտվել ցուցարարների շարքերում, երբ մի քանի օր առաջ նույն Գասպարյան Վովայի հրամանով ու Օսիպյանի ձեռքերով կազմակրպվեց ու իրականացվեց քաղաքացիների ջարդը:

Սերժի քարոզիչները անցել են ակտիվ գործողությունների

Սերժի քարոզիչները անցել են ակտիվ գործողությունների։ Ուրեմն նայեք ինչ են անում։

Առաջին հերթին հասարակական տարբեր վայրերում լուրեր են տարածում, որ իբր որոշումը կասեցվել է՝ ժողովուրդը հաղթել է։

Երկրորդը՝ տարատեսակ կայքերի միջոցով վստահեցնում են, որ ցուցարարներին չեն ցրելու։ Սա հիմնավորում են Բաղրամյանում կամ երթերին ոստիկանության պասիվությամբ կամ բացակայությամբ։

Երրորդը՝ Բաղրամյան են ուղարկվում ամենավարկաբեկված գործիչներն ու տարատեսակ սադրիչներ՝ տհաճություն պատճառող ելույթներ ունենելու և հարցազրույցներ տալու։

Լավ գիտակցելով, թե ինչն է մարդկանց հանում փողոց՝ Սերժը փորձում է նախ հանգստացնել նրանց, իսկ հետո զզվանք առաջացնել պրոցեսի նկատմամբ։

Ամենեկարևոր բանը, որ պետք է անել. չվստահել բանբասանքներին ու համացանցային նորություններին։

Միակ տեղը, որտեղ այս օրերին կարող էք օբյեկտիվ ինֆորմացիա ստանալ Բաղրամյանն է ( 24 ժամ), կամ Ազատության հրապարակը (ժամը 18:00—ին )։

Զգոն եղեք ու դուխներդ տեղը պահեք։

Մենք պարտավոր ենք դիմադրել սարգսյանական այդ ծրագրին

Ընդունելով հանրաքվեի մասին օրենքը՝ Հանրապետականներն ու դաշնակները դեռ Սահմանադրական հանրաքվեն չնշանակված կեղծեցին այն։

Իսկ մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանը կեղծիքների է գնում բացառապես իշխանություն ձեռք բերելու կամ պահպանելու նպատակով։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ սահմանադրական փոփոխությունների միակ նպատակը իշխանության պահպանումն է։ Ու հենց այս պատճառով է, որ չնայած արդեն այսօրվանից հանրաքվեի վրա դրված է ոչ լեգիտիմության կնիքը, մենք պարտավոր ենք դիմադրել սարգսյանական այդ ծրագրին և օգտագործել հանրաքվեի թեկուզ անհավասար, բայց բավարար պայմանները Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու համար։

Պետք է հստակ պատկերացնես, թե ով է քո հակառակորդը

Երբ զարմանում եք ՀԷՑ-ի հանցավոր գործունեության նկատմամբ իշխանությունների՝ մասնավորապես դատախազության ցուցաբերած անտարբերության վրա, մի մոռացեք, որ ապրում ենք Հայաստանում, որտեղ գործ ունենք 10 քաղաքացիների գնդակահարած, ռազմական հեղաշրջմամբ իշխանությունը զավթած, հալածանքներով, տեռորով ու թալանով այդ իշխանությունը պահող, հենց դատախազության, ոստիկանության ու դատարանների միջոցով այդ հանցագործությունները կոծկած սարգսյանանական ռեժիմի հետ:

Հայաստանում որևէ գործունեություն ծավալող, կամ ընդհանրապես ապրող մարդ իրավունք չունի հաշվի չառնել այս իրողությունները: Հատկապես պայքարող անհատները կամ ուժերը իրավունք չունեն իրնեց պահել այլմոլորակայինի ու իբր մեր խնդիրների սկզբնաղբյուրը չհասկացողների պես: Եթե սա չես հասկանում, ուրմեն անմեղսունակ ես կամ քեզ դրել ես էդպիսինի տեղը: Մեջտեղի տարբերակ չկա:

Կամ պետք է համակերպվես ու ապրես որպես ռեժիմի ստրուկ, կամ պետք է պայքարես, ինքնախաբեությամբ չզբաղվելով ու հստակ պատկերացնելով, թե ով է քո հակառակորդը:

Չկա Սերժ՝ չկա թալան: Չկա թալան՝ չկա Սերժ

Ամբողջ խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի գլխավորած հանցախումբը ձևավորվել ա հենց թալանելու նպատակով:

Չկա Սերժ՝ չկա թալան:
Չկա թալան՝ չկա Սերժ:

Եթե դրել ես Հայստանում թալանը վերացնելու նպատակ, ապա քո պայքարի հանգրվանը թալանչի Սերժ Սարգսյանից ազատվելն է:

Ըստ այդմ, դիմադրելով հոսանքի թանկացմանը` դիմադրում ես թալանին, դիմադրելով թալանին` ևս մեկ քայլ ես անում ռեժիմի տապալման ճանապարհին:

Էս իշխանությունները նահանջում են բացառապես փողոց դուրս եկած զանգվածների ճնշման տակ

Չգիտեմ, գուցե մի քիչ վիճելի բան ասեմ, ուղղակի վերջին մի քանի օրերին շատ է խոսվում «100 դրամ»-ի ակցիաների ու էդ շարժման հաջողության պատճառների մասին։ Կարծում եմ, որ էստեղ մի քիչ մոլորություն կա, երբ ասում ենք, թե ակցիները հասան իրենց նպատակին, քանի որ հնարավոր եղավ կազմակերպել համատարած բոյկոտ։

Բոյկոտը, իհարկե, կարևոր նշանակություն ունեցավ։ Այն օգնեց համախմբել մարդկանց ընդհանուր գործի շուրջ, բայց այն ընդամենը մի ուրիշ՝ իսկապես հաղթանակ բերած կրաևորագույն հանգամանքի նպաստող պայմաններից մեկն էր: Էդ հանգամանքը փողոց դուր եկած հազարավոր մարդիկ էին։ Էդ մարդիկ չվճարելու ակցիայի փոխարեն կարող էին համախմբվել, օրինակ, դասադուլի կամ գործադուլի շուրջ, կամ սովորական թռուցիկ բաժանելու շուրջ։ Կարևորը դա չէր։ Կարևորն այն էր, որ մարդիկ չէին ցանկանում վճարել ավելին և պատրաստ էին պայքարել դրա համար։ Պետք չէ մոռանալ նաև, որ տվյալ շարժումը ի տարբերություն «շրջանառության հարկի» կամ «կուտակայինի» դեմ շարժումների համազգային բնույթ ստացավ, քանի որ թանկացումը շոշափելի ձևով հարվածում էր բնակչության 80-90 տոկոսի գրպանին։

Ու հիմա նույնը տեղի է ունենում էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված։ Սա արդեն ուղղիղ հարվածում է հասարակության բոլոր շերտերին, բնակչության 100 տոկոսի գրպանին։ Ի տարբերություն անցյալ տարվա, երբ թանկացման հետևանքները անորոշ էին, ձմեռային աստղաբաշխական վճարումներից հետո թե՛ սովարական սպառողի, թե՛ գործարարի համար այս հարվածը բավական շոշափելի է դարձել։ Այսինքն, այս շարժման համախմբումը ապահովելու, ուժեղ, ազդեցիկ դաշնակիցներ ձեռք բերելու հնարավորություններն այժմ մի քանի անգամ ավելի շատ են, քան նախկինում։

Ասածս ի՞նչ է․․․ Այսօր առկա են բոլոր նախապայմանները էլէկտրաէներգիայի հարցով ժողովրդի կամքը իշխանություններին պարտադրելու համար։ Անհարժեշտ է միայն գրագետ ու հետևողական աշխատանք։

Ինչ ուզում ենք ասենք, բայց էս իշխանությունները նահանջում են բացառապես փողոց դուրս եկած զանգվածների ճնշման տակ։ Էդ զանգվածների հետագա գործողությունների անկանխատեսելիույթունն ու դրանով իսկ իշխանական աթոռների համար իրական վտանգ ներկայացնելն է, որ սարսափեցնում է Հայաստանի ղեկին հայտնված հանցավոր խմբավորմանը։

Այնպես որ, ցանկության դեպքում ամեն ինչ էլ կստացվի․․․ կարևորը, որ շատ չկենտրոնանաք երկրորդական հարցերի վրա․․․


Դուխներդ տեղը, դեպի հաղթանակ ))

Սերժ Անմեղ Սարգսյան


Ընդդիմությունը մեղավոր է, որ հիասթափեցնում է ժողովրդին

Ժողովուրդը մեղավոր է, որ հիասթափված արտագաղթում է

Արտագաղթողներով անդադար համալրվող սփյուռքը մեղավոր է, որ փող չի ուղարկում

Գոյատևող տաքսիստը մեղավոր է, որ բյուջեն չի լցվում

Բռնության ենթարկվող ատիվիստը մեղավոր է, որ պայքարում է

Գնդակահարվող քաղաքացին մեղավոր է, որ միտինգ է գնում

Սահմանադրությունն էլ մեղավոր է, որ երկրում համատարած ապօրինություն է․․․

Սերժ Անմեղ Սարգսյան

Քաղաքական հետապնդումների բացառման միակ երաշխիքը՝ Սերժի հանցախմբից ազատվելն է

Քաղբանտարկյալների ազատ արձակումը իհարկե ուրախացնող փաստ է, բայց

–ինչպես բոլոր նախորդ դեպքերում, անհեթեթ ու շինծու քրեական գործը մնում է ուժի մեջ

–դեռևս բանտերում կան քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մարդիկ

–քանի դեռ Հայաստանում գործում է թալանն ու իշխանության պահպանումը, որպես գերնպատակ ունեցող վարչախումբը, մեզնից յուրաքանչյուրը պոտենցիալ քաղբանտարկյալ է։

Հետևաբար՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների բացառման միակ երաշխիքը՝ Սերժի հանցախմբից ազատվելն է։


Սերժն ինքն իրեն չէր ների, եթե հանկարծ բաց թողներ խայտառակելու ու խայտառակելու հերթական առիթը

Մեկը Սերժին ասեր՝ «գնա ծաղիկդ դիր ու հանգստացի»:

Բայց ո՞նց կլիներ: Էս իրա տոնն էր... Ո՞նց կլիներ, որ չցցվեր, որ մի կամ մի քանի դատարկ, իրար հակասող ու պետական շահի հետ կապ չունեցող միտք չարտահայտեր:

Ո՞նց կարող էր իր արկածախնդիր պահանջատիրական հռչակագրը ընթերցելուց մի քանի շաբաթ անց չընկներ հակառակ ծայրահեղության մեջ՝ չխոսեր պատմաբանների հանձնաժողով ներառող հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու (Ցեղասպանության ուրացման) հնարավորության ու Թուրքիայից հողային պահանջներ չունենալու (դաշնակների ականջը կանչի) մասին։

Ինչպե՞ս պետական պարտքի, աղքատության ու արտագաղթի ահռելի չափսերի տակ կռացած, կործանված տնտեսությունունով երկրի խոպանչի «ղեկավարը» չասեր, որ Թուրքիայի հետ սահմանի փակ լինելը Հայաստանի համար կենսական նշանակություն չունի:

Ուղղակի Սերժն ինքն իրեն չէր ների, եթե հանկարծ բաց թողներ խայտառակելու ու խայտառակելու հերթական առիթը, եթե կրկին անգամ չապացուցեր, որ ինքը Հայաստանի գլխին դարդ ու աղետ է:

Ազգային շահը բավարարելու առաջին քայլը գործող իշխանությունից ազատվելն է

Սերժ Սարգսյանի բանդային իսկապես թվում է, թե Թուրքիային մի երկու անգամ հայհոյելով ու մի քանի տոնական միջոցառում կազմակերպելով կարողացել են վերականգնել իրենց վարկանիշը ու ազատվել համաժողովրդական ատելությունից։ 

Երևի դրա համար են իրենց թույլ տալիս մեծ-մեծ հարցազրույցներ տալ ու էժան վերլուծություններ անել։ Լկտիության ու տգիտության բարձրունքը այսօր գրավել են Վահրամ Բաղդասարյանը՝ ստորադասելով ժողովրդավարությունը ազգային արժեքներից և երիտհանրապետականները՝ քննադատելով Լևոն Զուրաբյանի ԵԽԽՎ նիստի ժամանակ հնչեցրած ելույթը։ Խոսում են այն մարդիկ, որոնք ՀՀ թիվ մեկ հանցագործ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստորադասել են թե՛ ազգային շահը, թե՛ ժողովրդավարությունը (իրականում սրանք նույն բանն են) անձնական շահին, երկրի կողոպուտին, որոնք ազգային ցավը վերածել են էժան քարոզչույթան գործիքի․․․

Տղե՛րք, ազգային շահ ասվածը այդքան PR մի արեք։ Դա թարս բուսնող խիարի պես բան է։ Ազգային շահը բավարարելու առաջին քայլը պետությունը արնաքամ անող իշխանությունից ազատվելն է։ Իսկ դրանից ձեզ ոչինչ չի փրկի, եթե անգամ ոտից գլուխ անմոռուկներով զարդարված Ստամբուլը արյան ծով դարձնելու մասին օր ու գիշեր երգեր երգեք։

Սա է մեր իրական տեսքը

Հայաստանը գրավել է աշխարհի ուշադրությունը, բայց մի տեսակ այս փաստը հպարտության փոխարեն ամոթի զգացում է առաջացնում։

Մի հատ նայեք, թե ումով ղեկավարվող և ինչ վիճակի հասցված երկրով ենք մենք ներկայանում աշխարհին: Ի՞նչ է աշխարհը տեսնելու, բացի թուլամորթ, պետական մտածողություն ու արժանապատվություն չունեցող Սերժից ու այլ պաշտոնյաներից, բացի աղքատությունից, կաշառակերությունից, անօրինականությունից, բացի էս ամենը հանդուրժող ժողովրդից: 

Պետք է խոստովանել, որ էս վիճակում կարող ենք ակնկալել, որ մեզ լավագույն դեպքում միայն կխղճան, որովհետև Հայաստանը, ցավոք, հարգանքի արժանանալու ռեսուրս չունի: Ինչպե՞ս կարող է աշխարհը հարգել հային, եթե ինքներս չենք կարողանում դա անել: Ինչքան էլ մենք մեր ընկերական շրջապատում ու ընտանիքում լավը լինենք, միևնույն է աշխարհը մեզ գնահատում է մեր ստեղծածով (չստեղծածով՝ առաջին հերթին չկայացաց ու չզարգացող պետությունով), մարդկանցով, որոնք իբր ներկայացնում են մեր շահերը եւ որոնք իբր ընտրված են մեր կողմից:


Սա է իրականությունը, սա է մեր իրական տեսքը։ Ինչքան Սերժի հանցախումբը մնա իշխանության, այդքան մենք ստիպված ենք լինելու բավարավել, որ մեզ ճանաչելու են միայն անցյալով, միայն որպես ժամանակին կոտորված ժողովուրդ, իսկ այսօր մենք լինելու ենք միայն այդ անցյալի խամրած ստվերը, ներկա ու ապագա չունեցող թանգարանային նմուշ:

Երջանիկ եղեք, որ ևս մի քանի միլիոն մարդ իմացավ Հայաստանի տեղը

Դժգոհողներ ջան, իհարկե, դուք կարող էիք ապրել նորմալ, զարգացող, միջազգային դրական վարկանիշ ունեցող երկրում, որը աշխարհին իր և իր խնդիրների մասին հիշեցնելու համար չէր մնա միայն բախտի, իսկ ավելի ճիշտ, իսկապես կարևոր գործ անող Քիմ Քարդաշյանի հույսին։ Բայց քանի որ ձեր մեծագույն մասը մշտապես դժգոհել է նաև Հայաստանը փրկելու ճանապարհ որոնողներից, իրական փոփոխություններ իրականացնելու ձևերից կամ իրականացնողներից, նախընտրել է չպայքարելու կամ Սերժին չարյաց փոքրագույն համարելու ու թախտին նստած բախտին սպասելու ճանապարհը, ուրեմն վայելեք այդքան սպասված բախտը և երջանիկ եղեք, որ ևս մի քանի միլիոն մարդ իմացավ Հայաստանի տեղը քարտեզի վրա, աղոթեք, որ աշխարհում հայտնվեն ևս մի քանի հայտնի հայեր, հույս փայփայեք, որ նրանց մտքով ևս օրերից մի օր անցնի թեկուզ մի քանի ժամով Հայաստան այցելել։

Ուղղակի մի բան էլ․ նման խեղկատակ իշխանությունների առկայության պայմաններում, ցավոք, նման երջանկությունն էլ չի կարող երկար տևել։ Իր հանցավոր կառավարմամբ, թուլամորթ կեցվածքով, անտաղանդ հռչակագրով ու հետագա չափազանց կանխատեսելի հակապետական քայլերով Սերժը շատ արագ խայտառակ կանի Հայաստանն էլ, հայ ազգին էլ։ Հավատացեք, որ դա մեծ խնդիր չի լինի մի մարդու համար, ով ուրացել է Ցեղասպանությունը, վտանգել է անկախությունը, հաջողությամբ զրոյացրել է Հայաստանի միջազգային վարկանիշը, արժեզրկել է ղարաբաղյան հաղթանակը։

Գերտերությունների հետ Սերժ Սարգսյանը կարող է առնչվել միայն տեր-ծառա ձևաչափով

Ի՞նչ կա զարմանալու նրա մեջ, որ Սերժ Սարգսյանին չեն հրավիրել Աստանայում տեղի ունեցած նախագահների հանդիպմանը։

Բնական է, որ Ռուսատանը ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում ձգտում է ցույց տալ իր ծանրակշիռ դերը տարածաշրջանում և միջազգային գործընթացներում։ Միևնույն ժամանակ բնական է, որ ուժի ցուցադրման այդ տրամաբանության մեջ ոչ մի կերպ չի կարող տեղավորվել միջազգային զրոյական վարկանիշ ունեցող ՀՀ իշխանության հետ համագործակցությունը։

Վարկաբեկված, թույլ ու անգրագետ Սերժ Սարգսյանի հետ համագործակցության չափից ավել գովազդումը, որպես ԵՏՄ-ի ոչ թե ուժի, այլ թուլության ցուցիչ կդիտարկվի և նրան աշխարհի աչքերում կդնի շատ ծիծաղելի վիճակի մեջ։ Դժվար չէ կանխատեսել նման իրավիճակում արևմուտքի արդարացի արձագանքը․ «Այնքան անճար էք, որ անհաջողակ Սերժի հետ էք հավասարը հավասարի պես համագործակցում, մի բան էլ դա ներկայացնում էք, որպես մեծագույն ձեռքբերում»։

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ գերտերությունների հետ Սերժ Սարգսյանը կարող է առնչվել միայն տեր-ծառա ձևաչափով։ Տրամաբանական է, որ նրան, ժամանակ առ ժամանակ, նման ստորածուցիչ ձևերով պետք է ցույց տան իր իրական տեղը։ Եվ քանի դեռ մենք հանդուրժում ենք այս ռեժիմի գոյությունը, այդ տեղը ուզենք թե չուզենք ցույց է տրվելու նաև մեզ։ Այնպես որ զարմանալու, ամաչելու, տխրելու փոխարեն հարկավոր է ուղղակի ազատվել Սերժ Սարգսյանի հակապետական վարչակարգից։

Saturday, March 14, 2015

Սերժը իրենից ազատվելու հնարավորություն է տալիս

Էս պարզ փաստը արդեն հազար անգամ արձանագրվել է: Բայց քանի որ իրենց պեչենու բաղերը գցողները վերջերս շատացել են ու դրան զուգահեռ ցանկանում են մարդկանց իրենց ետևից տանել, մի անգամ էլ արձանագրենք.

Սահմանադրական փոփոխությունը Սերժ Սարգսյանի վերարտադրվելու վերջին հույսն է: Սա է իշխանական թիմը համախմբված մեկ անձի շուրջ պահելու միակ տարբերակը: Այս ծրագրի ձախողման և Սերժի հեռացման հեռանկարի առկայության պարագայում այսքան կարճ ժամանակում ռեժիմը չի կարողանալու իշխանական նախագահացուների բազմազանության և բոլորի կողմից ընդունելի ուժեղ առաջնորդի բացակայության պայմաններում ընտրել մի ժառանգորդի, որը կկարողանա պահել իշխանությունը և որոշ ժամանակ անց ետ վերադարձնել այն:

Միայն մեկ պարագայում վերարտադրության այդ այլընտրանքային ծրագիրը կարող է իրականացվել. եթե ներիշխանական հյուծիչ խմորումներից ու աթոռակռվից թուլացած ռեժիմի դեմ կանգնի ոչ թե ժողովրդական ընդդիմությունը, այլ «ինստիտուցիոնալ» ու «կառուցողական» իշխանական պրոյեկտը:

Նաև պետք է խոստովանել, որ ինչքանով սահմանադրական հանրաքվեն իշխանությունը պահելու Սերժի վերջին հույսն է, այդքանով էլ այն կարող է մինչև հերթական ընտրությունները ռեժիմի տապալման վերջին հնարավորությունը դառնալ ընդդիմության համար:

Այո՛, սահմանադրական փոփոխություններով Սերժը (իհարկե ոչ լավ օրից) իրենից ազատվելու ռեալ հնարավորություն է տալու ժողովրդին:

Ու այս պարզ իրավիճակում բոլոր ընդդիմադիր և Հայաստանի ապագայով անկեղծորեն մտահոգված ուժերի, անհատների անելիքը հստակ է. համախմբված պայքարել Սերժի վերարտադրության՝ սահմանադրական փոփոխությունների ծրագրի դեմ: Այդ պայքարը ենթադրում է դիմադրության կազմակերպում սկսած այսօրվանից, մինչև համապատասխան օրինագծի վիժեցում խորհրդարանում, եթե գործը հասնի հանրաքվեի, նաև պայքար նախընտրական շրջանում, հանրարքվեի օրը և ետընտրական ժամանակահատվածում:

Մենք իրավունք չունենք չօգտագործել Հայաստանը Սերժ Սարգսյանի հանցախմբից ազատելու այս հնարավորությունը:
Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վե՛րջ:


https://www.facebook.com/aregface/posts/933099520068462

Tuesday, March 3, 2015

Դեմ ռեժիմի՞ն, թե՞ Կոնգրեսին․ Կոդազերծման պահը

Հանրահավաքին, հատկապես առաջին նախագահի ելույթին հետևած բուռն արձագանքն իհարկե, սպասելի էր։ Այստեղ դժվար է ինչ-որ բան ասել։ Մի տեսակ նույն շրջապտույտի մեջ ենք մտնում։ Բոլոր հարցերին Կոնգրեսը իր համեստ ուժերի ներածի չափով բազմիցս պատասխանել է թե իր գործով և թե իր խոսքով։ Եվ կարծես թե ստեղծվել է մի իրավիճակ, երբ առհասարակ պետք է բացառվեին Կոնգրեսին ուղղված հարցերը, հատկապես, որ դրանք բարձրաձայնողները մեկ անգամ չէ, որ «թաղել», «խաչել», կամ «լուսանցքից այն կողմ են» նետել Կոնգրեսին։ Ուստի, ըստ տրամաբանության, հասունացել է հարցերը գործնական այլընտրանքային քայլերով փոխարինելու պահը։

Այդ պահը վերջնականապես ուրվագծվեց Կոնգրեսի կողմից զանգվածային միջոցառումների երկամսյա դադարի մասին հայտարարությամբ։

Նայեք՝ ամեն ինչ չափազանց պարզ է։

Հայտնի ուժերը շատ հաճախ որպես իրենց անգործության պատճառ ներկայացնում էին ընդդիմադիր դաշտի մենաշնորհումը, Կոնգրեսի կողմից հասարակությանը մոլորությունների մեջ գցելը և սխալ ճանապարհով գնալը։ Սա էր միակ պատասխանը այն հարցին, թե ինչու այդ ուժերը չեն նախաձեռնում Սերժ Սարգսյանի վարչախմբի դեմ ակտիվ գործողություններ կամ գոնե չեն ներգրավվում համաժողովրդական շարժման իշխանափոխության ծրագրի իրականացման գործին։ Եվ ահա վերջին օրերին իրավիճակը կտրուկ փոխվում է՝ «առողջ» ուժերին վերջապես տալով լիարժեք ինքնադրսևորվելու հնարավորություն։

Հիմա, եթե մենք իսկապես գործ ունենք ազնիվ մղումներ ունեցող միավորումների կամ անհատների հետ, անկասկած արդեն այս օրերին պետք է ականատես լինենք, թե ինչպես է ձևավորվում անլիդեր, ինստիտուցիոնալ մի քաղաքական ուժ կամ շարժում, որը վերջապես իշխանափոխության արագ և ճիշտ ճանապարհ կբռնի։

Միայն ֆիքսենք որ՝

-Առաջին՝ պրոցեսները քնացնելը՝ դրանք մինչև հերթական ընտրություններ տանելը ու այնտեղ միասնականան ցուցակով մասնակցելը (դա Կոնգրեսն էլ կարող է անել) հաշիվ չէ, քանի որ հակակոնգրեսականների կողմից ընդդիմության վրա դրված ամենասարսափելի մեղքերից մեկը եղել է պրոցեսների միտումնավոր ձգձգումը և դրանք՝ ի օգուտ վարչախմբի դեպի 17-18թ․-ի ընտրություններ տանելը։ Կարճ ասած՝ արագ է պետք գործել։

- Երկրորդ՝ հայտարարությունահարցազրույցային գործունեությունը այս պահին սպառված է։ Սա որոշ չափով արդարացված էր, երբ Կոնգրեսը «խանգարում» էր, իսկ հիմա, երբ Կոնգրեսը խոչընդոտ չէ, դեռ մի բան էլ իր իրազեկված միջոցառումները դնում է «իրական» ընդդիմության տրամադրության տակ, կրկին հայտարարություններով ու հարցազրույցներով բավարավելը, խոստովանեք, որ այդքան էլ լուրջ չի լինի։ Բոլորն էլ հասկանում են, որ եթե Կոնգրեսը խանգարում էր, ուրեմն խանգարում էր ինչ-որ լուրջ բանի՝ ասենք գործնական քայլերի՝ հակասերժական լայն կամ գոնե նեղ ,կամ ինչ-որ ճակատի ձևավորմանը, զանգվածային անհնազանդության միջոցառումների, կամ միջոցառման, կամ գոնե մեկ հանրահավաքի կազմակերպմանը։

Այնպես որ, ողջ հասարակությունը համակ ուշադրույթամբ սպասում է իր «փրկիչների» չափազանց լուրջ առաջարկներն ու շատ արագ եւ գործնական քայլերին։

Եվ եթե տեղի ունենա, կներեք, բայց անհավանականը ու հակաընդդիմադիրների առաջնորդությամբ մեկնարկի Սերժ Սարգսյանի հանցախմբի հեռացման և օրինակարգ իշխանության ձևավորման ռեալ գործընթաց, ապա համոզված եմ, որ Կոնգրեսի յուրաքանչյուր անդամ ու համակիր իր համեստ ներդրումը կունենա այդ գործընթացները հաղթական ավարտին հասցնելու գործում։


Tuesday, February 10, 2015

Ծիծեռնակաբերդում Սերժի ստվերն անգամ չպետք է երևա

Ինչպես և սպասվում էր, տարվա սկզբից մեկնարկեց «Սերժ Սարգսյանը սպիտակ ձիու վրա նստած նշում է ցեղասպանության հարյուրամյակը» գովազդային հոլովակը: Եվ ահա երեկ ևս մեկ անգամ ականատեսը եղանք այդ հոլովակի հերթական դրվագներից մեկին։ 

Բաղրամյան 26-ում տեղի ունեցավ խորհրդաժողով՝ ՀՀ պետական մարմինների ղեկավար անձնակազմի մասնակցությամբ։ Ուշադրություն դարձրեք, որ տվյալ միջոցառումը անցկացվում է բացառապես Ցեղասպանության հարյուրամյակի հարցով, մինչդեռ, Հայաստանի առջև առնվազն վերջին ամիսներին ծառացած խնդիրները այնքան շատ են, որ եթե հայաստանյան իշխանությունները իսկապես մտահոգված լինեին պետության և ազգի ապագայով, ինչպես ներկայացվում է 1915 թվականի դեպքերին նվիրված միջոցառումների ժամանակ, ապա արդեն տարվա սկզբից մենք ականատես կլինեինք ոչ թե մեկ, այլ տասը նման խորհրդաժովների, որտեղ կքնարկվեին Հայաստանում առկա կառավարման ճգնաժամը՝ իր բոլոր հետևանքներով՝ դրամի գահավիժում, ակտիվիստների և քաղաքական գործիչների նկատմամբ ահաբեկչական հարձակումներ, սահմանային լարվածություն, Գյումրիի դեպքեր և բազմաթիվ այլ հարցեր։ Բայց ունենք այն, ինչ ունենք։Իհարկե կլինեն մարդիկ, ովքեր կասեն, թե մարդը հազիվ մի լավ գործ է անում, օր ու գիշեր զբաղվում է հայության ամենացավոտ խնդրով, ի՞նչ վատ բան է անում, կարող է խելքի է եկել, ի՞նչ վնաս է տալիս: Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, որ Սերժը հանկարծ խելքը գլուխը հավաքած լինի եւ որոշած լինի մի օգտակար գործ անել, բայց եթե դա այդպես է, ապա այս գործում նրա ամենամեծ օգուտը կլիներ հարյուրամյակին նվիրված միջոցառումներից հնարավորինս հեռու մնալը:

Առաջին


Արդեն հազար անգամ ասվել է, որ Ցեղասպանության հարցը չպետք է վերածվի ո՛չ էժան քարոզչական նպատակներ ունեցող Սերժ Սարգսյանի անձնական նախաձեռնությունների շարքի, ո՛չ էլ Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային հարցի, այսինքն՝ քաղաքական էժան շահարկումների և առևտրի առարկայի:

Երկրորդ

Ի՞նչ իրավունք ունի Սերժ Սարգսյանը իրենից գոհ դեմքով մասնակցել Ցեղասպանությանը նվիրված բոլոր միջոցառումներին, երբ այն ինչ նա իր թիմով արեց վերջին տարիներին ոչնչով չի զիջում 1915-ին թուրքերի կողմից իրականացված ոճրագործությանը: Ի՞նչ իրավունք ունի ցեղասպանությունից խոսել ու որպես հայերի իրավունքների պահանջատեր ներկայանալ մի մարդ, ով Երիտթուրքերից բեթար թալանում ու հալածում է հայերին, ով այդ թալանելու հնարավորությունը ձեռք բերելու համար կազմակերպել է նույն հայերի մարտիմեկյան գնդակահարությունը, ում տգետ ու հակապետական կառավարման արդյունքում օր օրի աճում է արտագաղթը՝ Հայաստանում հայաթափման մի այնպիսի կատարյալ մեխանիզմ, ինչի մասին անգամ Երիտթուրքերը կերազեին:

Երրորդ

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչիպիսին է աշխարհի վերաբերմունքը այս միջոցառումներին, երբ դրանք ներկայացնողը և, այսպես ասած, դրանց դեմքը հանդիսանում է միջազգային ասպարեզում անսկզբունքայինի, ազգային արժանապատվության զգացում ու պետական մտածողություն չունեցողի համբավ ձեռք բերած Սերժ Սարգսյանը:

Այնպես որ, եթե Հայաստանի թիվ մեկ հանցագործը Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում օգուտ տալու ցանկություն ունի, ապա ամեն ինչ պետք է անի, որ ոչ տարատեսակ ընդունելությունների, ոչ ցուցահանդեսների, ոչ համերգների ժամանակ, ոչ էլ Ծիծեռնակաբերդում իր ստվերն անգամ չերևա:

Եվ քանի որ Սերժ Սարգսյանի բարի նպատակների մասին խոսակցությունները, մեղմ ասած, վստահություն չեն ներշնչում, ապա Ցեղասպանության հարցի և առհասարակ Հայաստանի պաշտպանությունը վարչախմբի հակահայկական գործունեությունից պետք է ստանձնի ՀՀ քաղաքացին՝ Ազատության հրապարակում:


 Արեգ Գևորգյան

Sunday, February 8, 2015

Շարժման վճռական քայլի պահը

Ինչքան էլ բռնությունների վերջին դեպքերը լիովին տեղավորվում են Հայաստանում գործող ավազակապետական համակարգի տրամաբանության մեջ, միևնույն է հարկավոր է փաստել, որ նման մեթոդները ոչ միշտ են օգտագործվել որպես ընդդիմության դեմ պայքարի հիմնական միջոց։ Իշխանության պահպանման գործում այսօրվա համակարգը երբեք չի հրաժարվել ամենաստոր մեթոդներից՝ ոստիկանական բռնություններից, շինծու դատավարություններից, բանտարկություններից, ունեզրկումից, վարկաբեկման փորձերից և այլն։ Սակայն վերջին չորս ամիսներին սկիզբ առած ահաբեկչական գործողությունները էապես տարբերվում են մինչ այս օգտագործվող քաղաքական հաշվեհարդարի տեսակներից։ 

Առանձնահատկությունն այն է, որ իշխանություններն այլևս որևէ կերպ չեն փորձում այս գործերով իրենց վրա ուղիղ պատասխանատվություն վերցնել։ Ինչպես Արտակ Խաչատրյանի առևանգման դեպքում, այնպես էլ ազատամարտիկների, քաղաքաքացիական ակտիվիստների ու Կոնգրեսի ներկայացուցիչների նկտմամբ հարձակումները կատարվում են փոքրոգաբար, դիմակներով՝ իբր կենցաղային հողի վրա։

Սրանով համակարգը, անկասկած, փորձում է լուծել նույն խնդիրները, ինչ անցյալում. առաջինը՝ լռեցնել կամ պայքարից ետ պահել բռնության օբյեկտ հանդիսացող կոնկրետ անհատներին կամ որոշակի խմբերին /լինեն դրանք կուսակցություններ, քաղաքացիական նախաձեռնություններ, թե հասարակական կազմակերպություններ/ և երկրորդը՝ հասարակական ավելի լայն շերտերում տարածել վախի մթնոլորտ։ Սակայն հարձակումների նոր մեթոդները բավական դժվարեցնում են այս խնդիրների լուծումը։

Անհատների ահաբեկումը առաջին հայացքից ամենահեշտ լուծվող խնդիրն է։ Բայց ոչ Հայաստանում։ Ցանկացած մարդ մեր երկրում դուրս գալով պայքարի ռեժիմի դեմ, այսինքն՝ գնալով բաց առճակատման ողջ ռեպրեսիվ համակարգի հետ հոգեբանորեն պատրաստ է ամենածանր զրկանքների՝ իր մտքում ունենալով Հայաստանում ներքաղաքական պայքարի անցյալի փորձը։ Այս հանգամանքը մշտապես թերագնահատվել է սարգսյանական խմբավորման կողմից և /բացառությամբ եզակի դեպքերի/ երբեք չի տվել իր ցանկալի արդյունքը։

Վախի մթնոլորտի տարածման գործում չափազանց կարևոր է վիզուալ էֆեկտը։ Շատ հստակ պետք է երևա, թե ով է ուժ գործադրողը, ինչքան անվախ ու անպատիժ է նա, ինչքան վտանգավոր է հենց նրա հետ գործ ունենալը, հենց նրա դեմ պայքարելը։ Պետք է երևա կարգապահ, հետեւողական, քարի պես ամուր, փոթորկի պես անողոք մի համակարգ, որը կճզմի ցանկացած դիմադրություն։ Սակայն այսօր մենք ուղիղ հակառակ պատկերի ականատեսն ենք։ Մենք տեսնում ենք դիմակների ետևում թաքնվող, շքամուտքերում խփող- փախչող բանդայի գործունեություն։ Տրամաբանեք ինքներդ: Ո՞վ է թաքնվում դիմակի ետևում: Միանշանակ նա, ով վախենում է պատժից: Ո՞վ է հարվածելուց հետո ճողոպրում: Միանշանակ նա, ով վախենում է պատասխան ստանալուց։

Իհարկե, կան մարդիկ, ովքեր վերջին դեպքերը ռեպռեսիվ մեքենայի լկտիության գագաթնակետն են համարում, բայց սա, մեղմ ասած, չափազանցություն է։ Լկտիություն կարելի էր անվանել հրապարակային միջոցառումների ժամանակ ոստիկանների կողմից մարդկանց առևանգումը՝ ոչ ձերբակալելու նպատակով, նույն ոստիկանների կողմից ակտիվիստների նկատմամբ իրականացված ֆիզիկական հաշվեհարդարի դեպքերը, բարձրաստիճան ոստիկանների կողմից քարոզչական նյութեր գողանալը, շինծու գործերով մարդկանց տարիներով բանտերում պահելը և այլն։ Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր լկտիություն չէ, սա ուղղակի թուլամորթություն է, կործանվող իշխանության վախկոտություն:

Պատահական չէր նաև գյումրեցի երիտասարդի ազատ արձակումը, պատահական չեր այն, որ դեպի Արցախ երթը չկանխվեց ՀՀ սահմաններում։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի մեկուսացված թիմը չի ցանկանում, ավելի ճիշտ՝ չի կարողանում իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը։ Քաղաքական հետապնդումները նրա համար չափազանց թանկ հաճույք են։ Նա այլևս ոչ արտաքին, ոչ ներքին ռեսուրս չունի ժողովրդի հետ բաց առճակատում նախաձեռնելու համար։

Նման իրավիճակում ժողովրդի կողմից նախաձեռնված առճակատումը ուղղակի օրերի ընթացքում կարող է տապալել նրա փտած ու վախեցած համակարգը։

Այժմ գերհասունացել է հենց այդ պահը, երբ համաժողովրդական շարժումը պետք է ասի իր վճռական խոսքը եւ ոչ միայն միասնական հրապարակի ու համաժողովդական ընդվզման միջոցով կանգնեցնի ռեժիմի ահաբեկչական մեքենանան, այլև վերջնականապես ազատվի Սերժ Սարգսյանի բանդիտական խմբավորումից:

Արեգ Գևորգյան

Thursday, January 22, 2015

Սերժին չի կարող մտահոգել իր հակառակորդի (ՀՀ քաղաքացու) ցավն ու տառապանքը


Ի՞նչ տրամաբանությամբ ենք մենք առաջնորդվում, երբ վերջին դեպքերի (թե՛ Գյումրի սպանդի, թե՛ սամանային լարվածության) վերաբերյալ ակնկալում կամ պահանջում ենք Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած խունտայի ադեկվատ, տղամարդավարի կամ արժանապատիվ արձագանք: Ինչպե՞ս ենք մենք դա պատկերացնում:

Ինչպե՞ս ենք պատկերացնում քաղաքացիների գնդակահարությամբ իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանից ադեկվատ արձագանք ՀՀ քաղաքացիների սպանությունների կապակցությամբ: Ինչպե՞ս կարող է տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիների կյանքի ու առողջության նկատմամբ ստորագույն ոտնձգություններ իրականացրած անձը ադեկվատ, անկեղծ սրտացավությամբ արձականգեքել ՀՀ քաղաքացիների սպանությունների դեպքերին: Սերժ Սարգսյանը իշխանության պահպանումը, սեփական անձի անվտագությունն ու բարեկեցությունը ազգային ու պետական արժեքներից վեր դասած ՀՀ քաղաքացուն, որպես թշնամի ընկալող հանցագործ է, որին չի կարող մտահոգել իր հակառակորդի (ՀՀ քաղաքացու) ցավն ու տառապանքը:

Չի կարելի մոռանալ նաև, որ բոլոր այն կառույցները, որոնցից մենք նույնպես վերջին օրերին ակնկալում ենք պետականամետ, արժանապատիվ ու արդարացի քայլեր, հանդիսանում են մարդասպան վարչախմբի զենքը ՀՀ քաղաքացու դեմ պայքարում: Հենց ոստիկանության, ԱԱԾ-ի, դատախազության, ՊՆ-ի ու դատարանների վրա է դրված եղել իշխանության յուրացման ու պահպանման նպատակով սպանությունների ու քաղաքական հալածանքների իրականացման և կոծկման հակապետական ու հակաժողովրդական գործառույթը: Հենց այս կառույցները ղեկավարող անձինք են (Վովա Գասպարյան, Գորիկ Հակոբյան, Սերյան Օհանյան, Աղվան Հովսեփյան, Գևորգ Կոստանյան) տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի ահաբեկչական մեքենան աշխատացնողները:

Սա է այն պատկերը, որ թույլ չի տալիս մեզ ակնկալիքներ ունենալ վարչախմբի որևէ առանցքային ներկայացուցչից: Սա է այն իրականույթունը, որ պետք է համախմբի մեզ Հայաստանի առջև կանգնած միակ օրհասական խնդիրը՝ Սերժ Սարգսյանի հանցախումբին Հայաստանից վտարելու գործը իրականացնելու շուրջ:


https://www.facebook.com/aregface/posts/901236116588136

Պղտոր ջրերի պարզեցումը շատ մոտ ժամանակի հարց է

Մի հարց. կասե՞ք, թե ինչո՞ւ Սարգսյան Սերժը հիմա պետք է խոսի:

Սա փոքրոգի Սերժի համար ուղղակի դրախտային պայմաններ են: Միայն անձնական շահերով առաջնորդվող ավազակապետը լավ իմանալով իր նկատմամբ ժողովրդի ատելության աստիճանը և կանխատեսելով իր ցանկացած հրապարակային խոսքին հետևող, մեղմ ասած, ոչ դրական արձագնքը ինչո՞ւ հավելյալ անգամ իրեն հարվածի տակ դնի:

Այո, նա կարող է նամակագրական կապի մեջ մտնել Թուրքիայի ղեկավարի հետ: Այստեղ մեծ վտանգ չկա, միևնուն է` ինչքան էլ ատելի է նրա անձը, արտաքին թշնամու կերպարը մշտապես հանդիսացել է քաղաքացիների ուշադրությունը շեղելու ամենաանխափան գործիքը:

Իսկ վերջին շրջանում մենք ականատեսն ենք նման գործիքների մի ամբողջ ծաղկեբույլին: Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ դրանց հիմքում չկան Հայաստանի համար իսկապես կարևոր հարցեր, այլ այն, որ այդ կարևոր հարցերը լուծելու փոխարեն վարչախումբը դրանք օգտագործում է դիվիդենտներ ստանալու և, ամենակարևորը, իր համար վտանգավոր քաղաքական օրակարգից հանրության ուշադրությունը շեղելու նպատակով:

Առաջին գործիքը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, որը ինչպես և կանխատեսվում էր՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն ունեցող իրադարձությունից սահուն վերածվում է Սերժ Սարգսյանի անձնական գովազդային ծրագրի:

Երկրորդը՝ մահվան ելքերով հրադադարի խախտման դեպքերն են, որոնց կանխման կամ ծանր հետևանքների նվազեցման համար 2014թ. հուլիս ամսից այդպես էլ որևէ քայլ չձեռնարկվեց, հակառակը՝ իշխանամերձ վերլուծաբաններն ու ստրատեգները ողջ լրատվական դաշտը լցրեցին Հայաստանի բանակցային գործընթացից դուրս գալու անհրաժեշտության և անխուսափելիության մասին պնդումներով, այսինքն՝ ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման կոչերով:

Այս երկուսից բացի Սերժ Սարգսյանը օգուտներ քաղեց նաև Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններից` իր մամուլի և սպասարկուների միջոցով ձևավորելով նաև երրորդ արտաքին վտանգի գաղափարը: Իր` միջազգային ոլորտում կշիռ չունենալու, անլեզու և ապաշնորհ լինելու հանգամանքներից ելնելով նա ոչ միայն չպահանջեց, այլև անգամ չառաջարկեց գործի քննությունը իրականացնել ՀՀ-ում: Սակայն այդ «բացթողումը» տարբեր տրամաչափի քաղգործիչների ու վերլուծաբանների շուրթերով ներկայացրեց, որպես Ռուսաստանի մերժում և քննադատության ուղղությունը սահուն տեղափոխեց դեպի ՌԴ, իսկ ավելի կոնկրետ՝ ՌԴ հյուպատոսարան...

Ահա այս իրողությոններն են, որ Սերժ Սարգսյանի համար ստեղծել են ջերմոցային պայմաններ, դրանք այնքան են պղտորել ջրերը, որ ՀՀ գլխվոր թշնամին մի քանի օրով դարձել է անտեսանելի: Իհրկե Սերժ Սարգսյանը հնարավորինս երկար կպահի այս դադարը, միամտաբար կարծելով, որ պղտոր ջուրը կկարողանա անտեսանելի պահել նաև իր հեռացման անհրաժեշտությունը:
....

Այս առումով, իհարկե, իր վճռկան դերը խաղալու է Ազատության հրապարակը, որը իր առջև դնելու է ՀՀ թիվ մեկ թշնամու՝ Սերժ Սարգսյանի հանցախմբի հեռացման խնդիրը:

Պղտոր ջրերի պարզեցումը շատ մոտ ժամանակի հարց է:

https://www.facebook.com/aregface/posts/899386336773114

Վովա Գասպարյանը չափազանց անկեղծ է


Գնահատելի է Վովա Գասպարյանի անկեղծությունը, ով համառորեն շարունակում է պնդել, որ իր համար կարեւոր չէր, թե ով կձերբակալի Պերմյակովին: Այսինքն, կարեւոր չէր այն, ինչ կարեւոր էր ողջ հայ հասարակության համար:

Ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնողը երեւի դեռ չի հասկացել, որ ոստիկանությանը մեղադրում են հենց նման պարզագույն բաները չկարեւորելու համար: Հավանաբար ոստիկանությունը նույն տրամաբանությամբ չէր կարեւորել նաեւ 102-րդ ռազմաբազայից ստացված` զինված զինծառայողի փախուստի մասին տեղեկությունը, որովհետեւ եթե դա կարեւորվեր, ապա սպանությունից հետո մեկնարկած ոստիկանական գործողությունները՝ ճանապարհներ փակելը, փողոցները տուն առ տուն ստուգելը իրականում պետք է մեկնարկեին հենց գիշերը, երբ Պերմյակովը դեռ չէր կատարել իր հանցագործությունը, բայց արդեն իսկ իրենից լուրջ վտանգ էր ներկայացնում գյումրեցիների համար:

Սա, իրականում, ռեժիմի սպասարկմամբ զբաղվող ոստիկանության նորմալ կեցվածք է: Իհարկե Վովա Գասպարյանի գլխավորած կառույցը իր առջեւ քաղաքացիների անվտանգության կամ ՀՀ պետական շահի կարեւորման խնդիր չունի:

Սերժ Սարգսյանի խմբավորման անվտանգության ապահովումը, որպես կրևորագույն և միակ գործառույթ ունեցող Վովա Գասպարյանը իսկսպես այստեղ չափազանց անկեղծ է:

https://www.facebook.com/aregface/posts/898609506850797

Ընդդիմության և կոնկրետ լրատվամիջոցների դեմ ուղղված պետական ահաբեկչություն


Կենցաղը, սահուն շրջանցելով իշխանություններին, լայնածավալ պատերազմ է հայտարարել ընդդիմությանը: ) Սրա մասին են վկայում վերջին դեպքերի վերաբերյալ հնչող իշխանական անհեթեթ վարկածները:

Իհարկե չեմ ցանկանում ձեզ շեղել Ամանորյա թոհուբոհից և փչացնել ձեր տոնական տրամադրությունը, սակայն ընտանիքիս անդամների բնակարանից կատարված գողության վերաբերյալ հնչող մերձիշխանական տեսակետները, իսկ ավելի ճիշտ՝ լոլոները դրանց անդրադառնալու անհրաժեշտություն են առաջացնում:

Սկսած համացանցային որոշ քարոզիչներից, մինչեւ ոստիկանության ու քննչական կոմիտեի և ցածրաստիճան, և բարձրաստիճան սպաներ կոչ են անում դեպքը դիտարկել որպես կենցաղային երևույթ, փորձում են համոզել, թե սա կապված չէ Անի, Սարգիս եւ Գայանե Գևորգյանների լրագրողական գործունեության կամ Կոնգրեսի անդամ լինելու հանգամանքի հետ:


Նախ շատ դժվար է համոզել, որ լրագրողների աշխատանքային իրերի և ինֆորմացիայի գողությունը կապված չէ նրանց գործունեության հետ: Նման կերպ փաստերը խեղաթյուրելու անհաջող փորձ իշխանությունները կատարեցին նաև Կոնգրեսի անդամների կամ ազատամարտիկների նկատմամբ հարձակումներից հետո:
 

Իսկ եթե սրան գումարենք նաև բնակարանում այլ արժեքավոր իրերի տեղում լինելը և սենյակների ակնհայտ արհեստական խառնաշփոթը, նաև գոյություն ունեցող գործին օգնող էական հանգամանքեր (դրանց մասին ես հրապարակային դեռ չեմ ասի), որոնց օգնությամբ իրավապահները հեշտությամբ կարող են գտնել հանցագործներին, ապա վարչախմբին խոսքերն ու արդարացումներն այլևս չեն փրկի:

Նրանք ի դեմս իրավապահ մարմինների պետք է միայն գործեն՝ հասկանալով, որ այս գործի չբացահայտման յուրաքանչյուր օրը ևս մեկ ապացույց է այն բանի, որ տվյալ գողությունը Սերժիկ Սարգսյանի հրահանգով կազմակերպված, Վովա Գասպարյանի ու Գորիկ Հակոբյանի հովանավորությամբ և հանրապետական բանդիտների կողմից իրականացված քաղաքական հաշվեհարդար՝ ընդդիմության և կոնկրետ լրատվամիջոցների դեմ ուղղված պետական ահաբեկչություն է:

Հ.Գ. Քանի՞ գրոշի արժեք ունի Վովա Գասպարյանի նախատոնական շոու ծրագիրը և տոնական օրերին ուժեղացված ծառայության անցնելու ու արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն իրականացնելու հանձնարարականը, երբ հենց դեկտեմբերի 31-ի գիշերը տեղի է ունենում նման լկտի հանցագործություն:

https://www.facebook.com/aregface/posts/890086257703122