PropellerAds

Saturday, June 28, 2014

Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկված և ծանրակշիռ խոսքը

Հերթական անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկված և ծանրակշիռ խոսքը ամբողջովին մերկացնում ու բացահայտում է Սերժ Սարգսյանի թիմի մնացորդների կատարյալ սնանկությունը ՝քաղաքական մտածողության, տրամաբանության ոլորտներում: Կրկին անգամ ի հակադարձումն Տեր-Պետրոսյանի կողմից բերված փաստերի մենք բացի խոհանոցային բամբասանքների մակարդակի մտքերից որևէ տրամաբանական պատասխան իշխանության կարկառուն ներկայացուցիչների կողմից չլսեցինք:

Ավազակախմբի ներկայացուցիչներին կարելի է ընդամենը լռելու և սեփական խղճուկ կացությունը էլ ավելի չխորացնելու խորհուրդ տալ:

Արեգ Գևորգյան 09.06.2014 https://www.facebook.com/aregface/posts/769396663105416

Սեպտեմբերին` Ազատության հրապարակում

Անկեղծ ասած` ես բացարձակ չէի զարմանա, եթե քառյակի գործունեությունից, հատկապես՝ նրա քայլերի հաշվարկման երկարատևությունից կամ պահանջների ձևից ու քանակից բողոքեին ֆեյսբուքյան հասարակ օգտատերերը, որոնք հասարակական-քաղաքական գործընթացների վերաբերյալ կարծիք են հայտնում որպես կողմնակի դիտորդներ: Բայց երբ գործընթացների տրամաբանությունը չհասկացողի դերի մեջ են մտնում տարիներով արդեն նմանատիպ գործընթացներում փորձ ձեռք բերած, քաղաքական դաշտի նրբությունները իմացող ակտիվիստներն ու ընդդիմադիրները, դժվար է լինում դիմակայել նրանց պատվեր կատարելու կամ, առնվազն՝ անազնվության մեջ մեղադրելու գայթակղությունից:

Ինչո՞վ են քառյակին անվստահություն հայտնողներն իրենց գործունեությամբ տարբերվում նույն քառյակի մաս կազմող քաղաքական ուժերից՝ լինեն նրանք անհատներ, թե նախաձեռնության անդամներ: Ի՞նչն է տարբերությունը: Ֆորմալությո՞ւնը, այն, որ այդ նախաձեռնությունները գրանցված չե՞ն պետական ռեգիստրում: Երևի թե սա միակ տարբերությունն է: Իսկ բովանդակային առումով նրանք նույնպես ստանձնել են Հայաստանում փոփոխություններ իրականացնելու պատասխանատվությունը՝ ունենալով տարբեր պատկերացումներ փոփոխություններին հասնելու ճանապարհների մասին: Հնարավոր է, իհարկե, որ սխալվեմ, բայց, համենայն դեպս, նման տպավորություն է ստեղծվում այդ մարդկանց՝ վերջին տարիների խոսքերից և գործերից:

Հիմա նույն այս մարդիկ, որ, իրենց պնդմամբ, հասկացել են Սերժ Սարգսյանի ռեժիմը տապալելու անհրաժեշտությունը, բայց դեռևս ո՛չ խոսքով, ո՛չ գործով չեն սկսել այդ նպատակի իրագործումը՝ իրական, շոշափելի պայքար մղելով միայն հանուն շենքերի, աշխատավարձերի կամ կանաչապատ գոտիների, մեղադրում են քառյակին իշխանություններին մեծամասամբ կոնկրետ սոցիալական պահանջներ ներկայացնելու մեջ: Հարց է առաջանում. ինչո՞ւ այդ մարդիկ իրենք չեն բավարարում իրենց ցանկությունները: Համոզված եմ, որ այս հարցին կհնչեն բազմաթիվ տրամաբանական պատասխաններ՝ սկսած դեռևս ռեսուրսների անբավարարությունից, միասնության բացակայությունից, մինչև ռազմավարական, մարտավրական, նաև փիլիսոփայական այլ խնդիրների առկայություն: Այս ամենը հասկանալի, երբեմն նաև ընդունելի է, սակայն խնդրահարույց է այս շրջանակների մեղադրական տոնը ընդդիմության հասցեին: Ի՞նչ իրավունք ունեմ ես մեղադրելու կամ ինչ-որ գործողության կոչ անելու դիմացինիս , երբ ինքս դա չանելու բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ ունեմ: Ինչո՞ւ է ինձ թվում, որ ընդդիմությունը ևս չունի օբյեկտիվ պատճառներ՝ հենց ա՛յս պահանջները, հենց ա՛յս ժամկետով դնելու համար:

Բոլորս էլ գիտենք, թե ինչ բարդագույն խնդիր է տարբեր շահերը համագործակցության մեկ դաշտ բերելը: Մեզնից շատերը մասնակից են եղել ոչ թե 12, այլ գոնե 2-3 հարցի շուրջ համախմբում ապահովելու ձախողված փորձերին: Պարադոքսալ մի բան է ստացվում. մենք գիտակցում ենք նման գործընթացի անհրաժեշտությունը, սակայն երբ ինչ-որ բան ստացվում է, անհասկանալի ձևով անցնում ենք այդ կայացած համախմբումը մերժելու գործելաոճին:

Մի բան կարելի է փաստել` նման համագործակցությունը անհնարին կլիներ առանց քաղաքացիական գիտակցության որոշակի աստիճանի, իսկ այդ աստիճանը ձեռք է բերվել տարիների պայքարի արդյունքում, բոլորիս այս կամ այն չափի ջանքերով:

Այժմ ունենք մի ընդգրկուն պլատֆորմ, որը կարող է զարգանալ ու ծավալվել: 12 պահանջները ամբողջովին ընդգրկում են մեր հասարակությանը հուզող ամենասուր խնդիրները: Չի բացառվում նաև համապատասխան անհրաժեշտության կամ առաջարկի դեպքում դրանց ավելացումը: Եվ միայն մեզնից է կախված՝ կբերի՞ արդյոք այն ռեժիմի վերջնական տապալմանը, թե՞ ոչ: Իսկ եթե չստացվի, պետք է մտածել ու աշխատեցնել նոր պրոցեսներ: Մենք ուրիշ տարբերակ չունենք:

Պայքարը չդադարեցնելու կենսական անհրաժեշտությունը մեզ պարտադրված է Սերժ Սարգսյանի կեղեքիչ ավազակախմբի կողմից, և քանի դեռ այն գոյություն ունի, մենք պետք է անընդհատ որոնենք միասնական պայքարի ճանապարհներ:

Կհանդիպենք սեպտեմբերի վերջին Ազատության հրապարակում:

Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վե՛րջ:

Արեգ Գևորգյան 12.06.2014

Մեզ այժմ հարկավոր է համախմբում

Քառյակի կողմից ներկայացված 12 պահանջների ևս մեկ՝ շատ կարևոր նշանակություն. հրապարակված փաստաթուղթը, կարելի է ասել, հանդիսանում է հասարակական համախմբման կոչ և քայլ՝ հակառեժիմիական լայն ճակատ ձևավորելու ուղղությամբ։ Այլ կերպ ասած հասարակությանը հուզող ամենասուր հարցերի մեկ փաթեթի մեջ ընդգրկելը ստեղծում է քաղաքականի և քաղաքացիականի համագործակցությունը, փոխլրացումը նոր՝ ավելի բարձր, ավելի արդյունավետ աստիճանի տեղափոխելու իրական հնարավորություն։

Սա հենց այն է, ինչի մասին դեռ մարտի 1-ի հանրահավաքում խոսեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ կարևորելով քաղաքացիական և քաղաքական շարժումների արհեստածին հակադրման մերժումը, նրանց համագործակցության խորցման անհրաժեշտությունը։ Եվ այսօր արդեն քաղաքական ուժերը գործնական քայլ են իրականացնում այս ուղղությամբ:

Քառյակը՝ իշխանություններին ներկայացված իր պահանջագրում, մյուս հարցերի հետ մեկտեղ ներառում է նաև բոլոր այն հարցերը, որոնցից յուրաքանչյուրն արդեն այս կամ այն կերպ բարձրաձայնվել է առանձին քաղաքացիական շարժումների կողմից։ Այս քայլով Կոնգրեսը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Ժառանգությունը ցույց են տալիս, որ պատրաստ են դառնալ քաղաքացիների այս խնդիրները լուծելու գործիքը։

Կարելի է ասել, որ 12 պահանջների «պատվիրատուներից» են նաև տվյալ խնդիրների պահանջատեր հանդիսացող քաղաքացիական շարժումները։ Հետևաբար՝ վերջիններիս կողմից առնվազն միամտություն և անհեռատեսություն կլինի այս հնարավորությունից չօգտվելը և սեփական ուժերով այս գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելուն չմիանալը։ Առավել անընդունելի են այս գործընթացը մերժելու կամ արժեզրկելու փորձերը, ինչը առաջին հերթին հանդիսանում է քաղաքացիական շարժումների պայքարի արդյունքի մերժում ու արժեզրկում։

Անհրաժեշտ է գիտակցել, որ անգամ եթե մեզ հետաքրքրում է միայն մեկ հարցի լուծում, մենք միևնույն է պետք է ձգտենք համախմբման և ուժերի համադրման, քանի որ ընդհանուր ու փոխլրացնող պայքարը կտասնապատկի ու կհարյուրապատկի թեկուզ առանձին մեկ հարցով հաջողության հասնելու մեր հնարավորությունները։

Եվ իսկապես, բացառապես իշխանություններին ձեռնտու այս հակադրության վերջին մնացորդները վերացնելու ժամանական է։ Մեզ այժմ հարկավոր է համախմբում։ Սեպտեմբերը սարերի ետևում չէ, իսկ իշխանության ղեկին հայտնված Սերժ Սարգսյանի ավազակախումբը կզիջի և կհեռանա միմիայն միասնական՝ համաժողովրդական գործողությունների արդյունքում։

Արեգ Գևորգյան 10.06.2014

Աստանայում չհնչած պատասխաններից մեկը

Լեռնային Ղարաբաղը միջազգային հարաբերությունների ինքնուրույն սուբյեկտ է, այնտեղ բնակվող ժողովուրդն էլ ինքն է իր ճակատագրի տերը: Եթե Լեռնային Ղարաբաղը հայտնվի Մաքսային Միությունում, ապա միայն սեփական ցանկությամբ:
Միևնույն ժամանակ, Հայաստանը՝ հանդիսանալով ԼՂՀ անվտանգության երաշխավոր, անկախ նրանից, թե ինչպիսի միության մաս կկազմի ապագայում, մշտապես պետք է ունենա բաց սահմաններ և ազատ ապրանքափոխանակություն ԼՂՀ-ի հետ:
Հ.Գ. Մեզ հարկավոր է նախագահ, այլ ոչ թե ազգային խայտառակություն:
Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան

Արեգ Գևորգյան 03.06.2014  https://www.facebook.com/aregface/posts/765936926784723

Ո՛չ արհեստական սահմանադրական փոփոխություններին

Եվս մեկ կարևոր հանգամանք սահմանադրական փոփոխությունների մասին. փորձելով ստեղծել սեփական իշխանության վերարտադրության երաշխիքներ Սերժ Սարգսյանն այս քայլով փորձելու է ներկայիս ողբերգական իրավիճակի պատասխնատվությունը իր հանցախմբի վրայից տեղափոխել գոյություն չունեցող իրավական հարթություն: Այսինքն՝ առկա հարցերի լուծումը իրական քաղաքականից տեղաղափոխել ոչ իրական՝ իրավական դաշտ:

Նման իրավիճակում անգամ բովանդակային առումով սկզբունքորեն սահմանադրական փոփոխությունբերին կողմ ուժերը պետք է ձեռնպահ մնան նման պատասխանտվություն ստանձնելուց:

Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնմամբ երկրում առկա բոլոր խնդիրների իրավական դաշտ տեղափոխելուն նպաստելը կնշանակի անմիջականորեն իրականացնել ՀՀ քաղաքացիների գնդակահարություններ, թալան, հալածանքներ իրականացրած Սերժ Սարգսյանի վարչախմբի փաստաբանի դերը:

Ո՛չ արհեստակաn սահմանադրական փոփոխություններին

Ո՛չ Սերժ Սարգսյանի ռեժիմին

Արեգ Գևորգյան 28.05.2014

Սերժ Սարգսյանը պետք է օր առաջ վռնդվի

Դժվար է պատկերացնել, որ նախագահի պաշտոնը զբաղեցնողի ելույթը չի պարունակում ոչ մի խոսք Հայաստանում առկա ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակի, կոռուպցիայի, գործազրկության, արտագաղթի ծավալների աճի, արտաքին մարտահրավերների և առհասարակ՝ Հայաստանում առկա աղետալի իրավիճակի և դրանից դուրս գալու ճանապարհների մասին:

Սա ունի մեկ բացատրություն՝ Սերժ Սարգսյանն ու իր ղեկավարած կուսակցությունը հոյակապ հասկանում են, որ ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն իրենց կողմից ստեղծված Հայաստանի կեղեքման և թալանի մեխանիզմն է, որի վերացման մասին խոսելով՝ նրանք անխուսափելիորեն պետք է խոսեն նաև իրենց հեռանալու մասին:

Միևնույն ժամանակ չխոսել խնդիրներից, դրանց լուծումներից նշանակում է ընդհանրապես հրաժարվել երկիրը ղեկավարելուց և ընդունել սեփական ապաշնորհությունն ու հանցավորությունը: Որովհետև, եթե դու զբաղեցնում էս իշխանության կարևորագույն պաշտոնները և չես ղեկավարում պետությունը, նշանակում է դու օգտագործում էս այդ պաշտոնները ի նպաստ սեփական շահի՝ անխուսափելիորեն իրականացնելով հակապետական և հակաժողովրդական գործունեություն:
...
Նման ոչ ադեկվատ իշխանությունները պետք է ստանան անտեսվող ու ճնշվող քաղաքացիների համարժեք պատասխանը: Սերժ Սարգսյանի խմբավորումը միասնական հրապարակի միջոցով պետք է օր առաջ վռնդվի:

Արեգ Գևորգյան 26.05.2014 https://www.facebook.com/aregface/posts/761606977217718

Բաղրամյան 26-Մելիք Ադամյան-Նուբարաշեն ՔԿՀ

Մանկական հրճվանքով ընդդիմության վախճանը փաստողներն իրենց միամտության կամ խամաճիկության արդյունքում դրսևորում են ոչ միայն անհեռատես շտապողականություն, այլև քար նետոլով ոչ թե ուղղակի կուսակցությունների, այլ այդ ուժերի կողմից ձևավորված այս պահին ռեժիմին դիմադրող և նրա նկատմամբ վերջնական հաղթանակ տանելու իրական հնարավորություն ունեցող միակ օջախի վրա կատարում են ստորագույն դավաճանական քայլ հենց այդ ռեժիմի կողմից կեղեքվող Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ:

Հ.Գ. Համոզված եմ՝ մոտ ապագայում թե՛ նշածս մարդիկ, թե՛ իշխանության ներկայացուցիչները կունենան ոչ թե հրճվելու, այլ ավելի շատ հիասթափվելու և հուսահատվելու առիթներ: 
...................................................................................................................................................................
Բաղրամյան 26-Մելիք Ադամյան-Նուբարաշեն ՔԿՀ

Շարմազանովը բավականին դիպուկ է որակել Հանրապետական կուսակցությանը, որպես թիվ մեկ ջութակ: Իսկապես դժվար է Սերժ Սարգսյանի ղեկավարած մեծամասնության չտալ իրեն արժանի տեղը քաղաքական դաշտի երաժշտական գործիքների շարքում: Կարելի է ասել, որ հանրապետական ջութակի ղեկավարությամբ այսօր Հայաստանում գործում է մի ամբողջ երաժշտական օրկեստր, որի գործառույթը իշխանությունների հանցագործությունները, խաբեություններն ու թուլությունները ծացկելն է:

Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ Սերժի ջութակը' իրեն պարտադրված մենակատարմամբ, ավարտում է համերգը:

Իսկ երբ արդեն կայանա ռեժիմին դիմադրության վերջին՝ հրապարակում համազգային ընդվզման փուլը, երաժշտական գործիքներին փոխարինելու կգան քաղաքական ուժերը, իսկ համերգներին կամ թատերական ներկայացումներին՝ քաղաքական գործընթացները: 


Արեգ Գևորգյան 30.04.2014

Հայաստանի թիվ մեկ ԱԽՔ-ը Սերժ Սարգսյանն է

Ելնելով Սերժ Սարգսյանի վերջին նշանակումներից և ակնհայտ կադրային ճգնաժամից կարելի է անել մեկ տրամաբանական հետևություն՝ նախագահի պաշտոնը զբաղեցնողի պառազիտային հոգեբանություն ունեցող թիմակիցները այլևս չեն ցանկանում խաղալ սերժսարգսյանական խաղի կանոններով և ակտիվորեն որոնում են իրենց անվտանգ ապագայի նոր երաշխիքներ՝ ներսից քայքայելով իշխանության դիրքերը:

Ուստի՝ անկասկած հասունացած է համաժողովրդական ընդվզմամբ ռեժիմը տապալելու և խաղի նոր՝ դեմոկրատական կանոններ հաստատելու պատմական պահը:

27.04.2014

Պատկերացրեք, թե ինչպիսի բավարավածությամբ է ռեժիմը հետևում, թե ինչպես ենք մենք իրենով զբաղվելու փոխարեն քննարկում ու քննադատում չեղած մի բան: )

Շատ ենք շեղվում անկարևոր երևույթների վրա, երբ հենց շեղումն ու դաշտի լղոզումն է ռեժիմի նպատակը:

ԱԽՔ-ից խոսելուց մի մոռացեք գերագույն գլխավոր հանցագործին և նրա գլխավորած ախքանոցը:

Հիշե՛ք՝ Հայաստանի թիվ մեկ ԱԽՔ-ը Սերժ Սարգսյանն է:

Կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանն այլևս ոչ թե կատարյալ մեկուսացման, այլ ամբողջական շրջափակման մեջ է:

Գալուստի «ընտրությունը» կազմակերպելու համար անհրաժեշտ հաշվիչ հանձնաժողով ձևավորելու հհկականների անընդունակությունը «խորհրդարանական մեծամասնության» այդ շրջափակման ուղիղ հետևանքն է:

28.04.2014

Առկա քաղաքական ճգնաժամը կարող է հարթվել արտահերթ ընտրությունների միջոցով:

Խորհրդարանում առկա ճգնաժամային իրավիճակը խոսում է մեծամասնության նկատմամբ առկա համազգային անվստահության մասին: Այս լարվածությունը և ,ինչպես հանրապետականներն են մտահոգ դեմքի արտահայտությամբ ասում, ոչ աշխատանքային մթնոլորտը կարող է հարթվել բացառապես նոր ընտրությունների անցկացմամբ: Սակայն իրականում միմիայն իրենց պաշտոնների և իշխանական կերատաշտակից օգտվելու համար մտահոգվող հանրապետականները դժվար թե գնան նման քայլի և մասսայաբար վայր դնեն իրենց մանդատները:

28.04.2014

Արեգ Գևորգյան 

Կողմնորոշվե՛ք, թե որ դաշտում էք, հարգելի «ընդդիմադիրներ»

Մի՞ թե այդքան բարդ է հասկանալ տարիներ շարունակ բազմապիսի ամբիոններից բազմաթիվ անգամ հնչեցված Կոնգրեսի պարզագույն դիրքորոշումը առ այն, որ նախագահի պաշտոնը ՀՀ քաղաքացիների գնդակահարությամբ յուրացնողի և ԱԺ չընտրված մեծամասնության կողմից ձևավորված կառավարության հետ Կոնգրեսը որևե հարց քննարկելն անարդյունավետ է համարում:

Սերժ Սարգսյանի խունտայի ներկայացուցիչների հետ բանակցություններ հնարավոր են բացառապես գործող իշխանությունների հեռացման ձևերի և ժամկետների հարցի շուրջ:

Հ.Գ. Հետաքրքիր է, որ Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի համար ժամանակ շահելու, դաշտը լղոզելու էժանագույն հնարքը առաջին հերթին ազդեց իրենց ընդդիմադիր համարող շրջանակների վրա, որոնք բավականին մեծ հրճվանքով վարչապետի պաշտոնը զբաղեցնողի քառյակի նիստին մասնակցելու անհաջող փորձը շտապեցին ներկայացնել, որպես ընդդիմության անազնվության նշան:

Ավելի կոնկրետ՝ տպավորությունն էնպիսին էր, որ Հովիկ Աբրահամյանից հասնում էր քայլ անելը, իսկ ձեզանից` ընդդիմադիրներին սևացնելը...

Կողմնորոշվե՛ք, թե որ դաշտում էք, հարգելի «ընդդիմադիրներ»:

Արեգ Գևորգյան 26.04.2014 https://www.facebook.com/aregface/posts/742742829104133

Արեգ Գևորգյան. Սերժ Սարգսյանը կարողացավ քաղաքականացնել գրեթե ողջ ժողովրդին

Հայ ազգային կոնգրեսի հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արեգ Գեւորգյանի հետ զրուցեցինք Սերժ Սարգսյանի իշխանության թուլացման, քաղաքացիական վերահսկողության մեխանիզմի ձևավորման եւ քաղաքական- քաղաքացիական երիտասարդների հնարավոր համախմբման մասին:

Շատերը վերջին իրադարձություններում փորձում են տեսնել ինչ-որ բարդ կոմբինացիաներ Սերժի Սարգսյանի կամ արտաքին ուժերի կողմից, որոնց արդյունքում Սարգսյանն իբր շահող կողմ է դուրս գալիս: Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանի իշխանությունն իրականում ուժեղացե՞լ, թե՞ թուլացել է վերջին շրջանում:

Մի քիչ չափազանցություն կլինի, եթե ասենք, որ նման կարծիք շատերն են կիսում: Հակառակը՝ դժվար թե տրամաբանություն ունեցող որևէ մեկը փորձի Սերժ Սարգսյանի վերջին ճարահատյալ քայլերը ներկայացնել որպես ուժեղ և արդյունավետ: Նման փորձեր, համոզված եմ, անում են մեծամասամբ իշխանահպատակ քարոզչակենտրոնները, որոնք հուսահատ փորձեր են կատարում, իրականությանը հակառակ՝ ձևավորել Սերժ Սարգսյանի՝ իբր որպես ուժեղ առաջնորդի կերպարը: Սակայն, մեղմ ասած, դա նրանց այդքան էլ չի հաջողվում:

Նման պարզ իրավիճակում ոչ մի աճպարարական քարոզչություն այլևս չի կարող թաքցնել իրականությունը, որը հետևյալն է՝

- Սերժ Սարգսյանը, միայն հանրահավաքային ալիքի հեռանկարից սարսափած՝ կատարեց միասնական ընդդիմության պահանջը՝ ի տարբերություն 2011-ի, երբ զիջումները կատարվեցին Կոնգրեսի արդեն կայացած մի քանի հանրահավաքներից հետո:

- Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում պարտադրված նշանակվեց իշխանական տարբեր շրջանակների կողմից, մեղմ ասած, ոչ այդքան ընդունելի, քաղաքացիների աչքում բավականաչափ փչացած և ատելի մի անձնավորության: Նման ռիսկը, սակայն, պետք է արդարացվեր ավելի մեծ վտանգի՝ քառյակի հետագա համագործակցության չեզոքաց

մամբ, ինչն ընդդիմադիր ուժերի՝ կառավարության մաս չկազմելու հայտարարությամբ չկայացավ, և արդյունքում՝ իր իշխանությանը սպառնացող մեկ վտանգի փոխարեն Սերժ Սարգսյանն ունեցավ երկուսը՝ միասնական ընդդիմություն և ատելի ու թույլ վարչապետ:

- Գործի դրվեց նաև սահմանադրական բարեփոխումների ծրագիրը, որը պետք է լուծեր երկու խնդիր՝ կրկին քայքայեր հրաշալի քառյակի միասնականությունը, քանի որ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն կողմ են երկրի խորհրդարանական կառավարմանն անցնելուն, և ամենակարևորը՝ դադարեցներ իշխանության ներսում առկա ներքին խժդժություններն ու կանխեր հնարավոր առնետավազքը, ինչը մեծապես կապված է իշխանական տարբեր շրջանակների՝ հեռացող Սերժ Սարգսյանի հետ ապագան կապելու վտանգի գիտակցմամբ: Սակայն այս ծրագիրը նույնպես ձախողվեց՝ ընդդիմադիրների՝ այդ խայծին տուրք չտալու հետևանքով:

Այս ամենը միանշանակ խոսում է Սերժ Սարգսյանի դիրքերի ծայրահեղ թույլ լինելու մասին:

Հնարավո՞ր է՝ կուսակցական եւ քաղաքացիական նախաձեռնության անդամ երիտասարդները, համագործակցելով միմյանց հետ՝ իրականացնեն միասնական միջոցառումներ՝ ընդհանուր պահանջով:

Կուսակցությունների անդամ երիտասարդների միասնական գործողությունները հնարավոր են այնքանով, ինչքանով որ հնարավոր են այդ կուսակցությունների միասնական գործողությունները, մանավանդ՝ երբ այժմ ականատեսն ենք նման համագործակցության: Իրադարձությունները զարգանում են շատ կտրուկ, ու չի կարելի բացառել թե՛ երիտասարդական եւ թե՛ համազգային միասնական զանգվածային միջոցառումները:

Ինչ վերաբերում է քաղաքացիական նախաձեռնություններին, ապա հարկ է նշել, որ այստեղ ամեն ինչ կախված է հենց այդ նախաձեռնություններից, որոնք արդեն բավական փորձառություն ունեն՝ ստանձնելու համար իրավական Հայաստան կառուցելու պատասխանատվությունը, ինչպես նաև գիտակցելու այդ ճանապարհին քաղաքական ուժերի հետ համագործակցելու անհրաժեշտությունը: Կոնգրեսը մշտապես կարևորել է իշխանափոխության օրակարգով հասարակության բոլոր շերտերի համախմբումը, առավել ևս փողոցում, որտեղ և գտնվում է Հայաստանի փրկության բանալին:

Վերջին շրջանում տարածում է գտել մի պնդում, ըստ որի՝ այժմ իշխանափոխությունից առավել կարևոր է պատասխանատվության ինստիտուտի, քաղաքացիական վերահսկողության մեխանիզմի ձևավորումը: Համաձա՞յն եք:

Դժվար է այդ մտքին չհամաձայնելը, սակայն այստեղ ամենևին գյուտարարության անհրաժեշտություն չկա: Մենք ունենք Սահմանադրություն, որով այս ամենը կարգավորված է: Ըստ այդմ՝ քաղաքացիական վերահսկողության լավագույն մեխանիզմը ընտրության ինստիտուտն է, իսկ պատասխանատվության երաշխիքը՝ իշխանությունների փոփոխականությունը: Այս առումով՝ միակ խնդիրը, որ մենք այժմ ունենք՝ օրինակարգ իշխանություններ չունենալու հետևանքով չգործող Սահմանադրությունն է:

Մենք, առանց չափազանցության, գտնվում ենք հանցագործների ու մարդասպանների լծի տակ և մեր գործողություններում պարտավոր ենք առաջնորդվել հենց այս իրողության գիտակցմամբ: Հետևաբար՝ Հայաստանում որևէ խնդրի համար բողոքող քաղաքացիական նախաձեռնությունը պետք է հասկացնի իշխանություններին հենց այս պահին խնդիրը չլուծելու պարագայում՝ իշխանությունը կորցնելու վտանգի մասին, ինչն ուղղակի կամ անուղղակի անում են այսօր գոյություն ունեցող գրեթե բոլոր նախաձեռնությունները: Միայն այս կերպ է հնարավոր հասնել թեկուզ ժամանակավոր, բայց որոշակի լուծումների առանձին հարցերում: Իսկ խնդիրների վերջնական լուծման մասին արդեն հնարավոր կլինի խոսել, իհարկե, միայն գործող իշխանությունների հեռացման, օրինակարգ իշխանությունների ձևավորման և իրավական, ժողովրդավարական Հայաստանի կայացման արդյունքում:

Այն մարդիկ, ովքեր իրենց փորձում էին հեռու պահել քաղաքականությունից, ըստ Ձեզ՝ վերջին ժամանակներս գոնե չնչին տոկոսով փոխե՞լ են իրենց կարծիքը: Որո՞նք են այն հանգամանքները, որոնք թույլ կտան հասարակ քաղաքացուն դուրս գալ փողոց:

Կարծում եմ, որ մենք անպատասխանատու կերպով թերագնահատել ենք մարդկանց՝ դեպի քաղաքականություն բերելու Սերժ Սարգսյանի գերբնական կարողությունը: Իր պատմական կառավարման արդյունքում նա կարողացավ քաղաքականացնել գրեթե ողջ ժողովրդին, որը ստեղծված իրավիճակում իր բոլոր խնդիրների լուծումը տեսնում է բացառապես քաղաքական՝ Սերժ Սարգսյանի վարչախմբի հեռացման գործընթացում:

Զրուցեց՝ Մարիամ Մուրադյանը

- See more at: http://www.ilur.am/news/view/28330.html?fb_action_ids=645586048853443&fb_action_types=og.likes#sthash.LJkGzJ5t.dpuf

Հաղթանա՛կ

Շարժման առաջին տարիների՝ 2008, 2009, 2010 գրեթե ամենատարածված հարցը «ե՞րբ ենք հաղթելու»ն էր)), բայց այժմ այդ հարցն ուղղակի
վերացել է:

Հիմա գրեթե բոլորը հասկանում են, որ հաղթանակը կախված է յուրաքանչյուրիցս, որ մեզնից ավելի լավ ոչ ոք չի կարող իմանալ հաղթանակի օրը, որովհետև այն մեզ չեն նվիրելու, այն երկնքից չի ընկնելու: Հաղթանակը տեղի է ունենալու բացառապես բոլորիս ջանքերով՝ մեր միասնականության, մեր վճռականության և իհարկե մեր քրտնաջան աշխատանքի օրը: )

Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան
Հաղթանա՛կ
Արեգ Գևորգյան 19.04.2014 https://www.facebook.com/aregface/posts/738523262859423

Մեծանում է զիջումները պարտադրողի ուժը

Սերժ Սարգսյանը հայտնվել է այնպիսի ճարահատյալ մի վիճակում, որ պատրաստ է կատարել իր առջև դրվող ցանկացած պահանջ՝ միամտաբար հույս փայփայելով, թե այդպիսով կկարողանա որևե քաղաքական ուժի բարձրացնել իր խորտակվող նավի վրա։ Կարելի է աել՝ նա պատրաստ է նաև զիջել իր «թագավորության կեսը» միայն թե խուսափի կատարյալ մեկուսացումից: )

Բայց, ինչպես երևում է, սրանք անարդյունք ու անհույս փորձեր են․․․

Խնդիրն այն է, որ ինչքան մեծանում է նրա զիջումների պատրաստակամությունը, այնքան մեծանում է զիջումները պարտադրողի ուժը և պահանջների ծավալը:

Արեգ Գևորգյան 17.04.2014 https://www.facebook.com/aregface/posts/737566126288470

Սերժ Սարգսյանի անպիտան ու մաշված զինատեսակը

ԱԽՔ-Արթուրի և նրա կուսակցության հետ կապված իրադարձությունները 2007-ին մեկնարկած թաթերական ներկայացման վերականգնման խղճուկ փորձի տպավորություն են թողնում:

Եթե ԱԽՔ-ը փորձի տեղավորվել ընդդիմադիր դաշտում, ապա դա կնշանակի, որ՝

*կամ Սերժ Սարգսյանը գիտակցում է մոտ ապագայում հանուն իշխանության պահպանման վերջնական ճակատամարտի անխուսափելիությունը և մինչ այդ փորձում է նախապատրաստել անձնական օգտագործման ական-ընդդիմություն:

*կամ ԱԽՔ-ը՝ ինքը գիտակցելով Սերժ Սարգսյանի թուլության և ընդդիմության միասնական գործողությունների արդյուքում սպասվող համապետական ընտրությունների կամ համապետական ընտրություններին համարժեք իրադարձությունների անխուսափելիությունը փորձում է արդեն 2007-ին օգտագործված հնարքով բարձրացնել իր կարևոր պահին վաճառվելու գինը:

Ցանկացած պարագայում թե՛ Սերժ Սարգսյանի կողմից նման անպիտան ու մաշված զինատեսակների գործադրումը, թե՛ «թիմի» ներսում առկա բացահայտ խմորումները հերթական անգամ մեզ ապացուցում են, որ ձևավորվել է ընդդիմության միասնական գործողությունների միջոցով, ժողովրդական զանգվածների կողմից ռեժիմի տապալման ծայրահեղ նպաստավոր պահ:

Արեգ Գևորգյան  16.04.2014 https://www.facebook.com/aregface/posts/737096753002074

Վարչապետային և սահմանադական ինտրիգները

Կրկին ֆեյսբուքահայության ուշադրությունը կենտրոնանում է վեցերորդական դեր ունեցող վարչապետի նշանակման ու կռավարության ձևավորման հարցերի վրա:

Հարկավոր է մեկընդմիշտ հասկնալ, որ ռեժիմի պահպանման պայմաններում սա որևե դրական կամ բացասական փոփոխություն չտվող իրադարձություն է: Իշխանությունների հանցավորությունն ու ոչ լեգիտիմությունը սրանով ոչ կավելանա, ոչ կպակասի: Նման փոփոխություններ կարող են տեղի ունենալ բացառապես ռեժիմի պարագլուխի՝ նախագահի պաշտոնը զբաղեցնողի հեռացմամբ և օրինական իշխանության ձևավորմամբ:

Վարչապետային և սահմանադական ինտրիգներով Սերժ Սարգսյանը ընդհամենը հուսահատ փորձեր է կատարում զիջումների պատրանքներ ստեղծելով ժամանակ շահելու և իր թուլացած դիրքերը ամրապնդելու համար:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանին այս ծրագիրն իրականացնելու համար ժամանակ և հնարավորություն չի կարելի տալ: Անհրաժեշտ է օգտագործել նման նպաստվոր պահը և համաժողովրդական ճմշմամբ իրականացնել Սերժ Սարգսյանի հանցախմբի վերջնական տապալումը:

Արեգ Գևորգյան  13.04.2014 https://www.facebook.com/aregface/posts/735337993177950

Կեցցե՜ միասնությունը

Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն: Համապետական ընտրություններից բավական երկար ժամանակ անց և առաջիկա ընտրություններից շատ հեռու ընկած մի ժամանակահատվածում ընդդիմադիր ուժերը համախմբվեցին մեկ օրակագի շուրջ և պայմանավորվեցին իրականացնել միասնական գործողություններ: Լինելով տվյալ քաղաքական ուժերի ձեռքբերումը՝ սա միևնույն ժամանակ մեր հասարակության հաղթանակն է վաղուց արդեն ձևավորված կամ ներարկված կարծրատիպերի ( «միևնույն է ոչինչ չի փոխվի», «սրանց դեմ խաղ չկա», «համախմբումն անհնար է» ) նկատմամբ և շատ շուտով համապատասխան ջանքերի ներդրման պայմաններում, իհարկե, կվերածվի նաև Սերժ Սարգսյանի հանցախմբի դեմ վերջնական հաղթանակի:

Կառավարության զոհաբերումը միասնական գործողությունների առաջին արդյունքն էր: Եվ ելնելով ռեժիմի թուլության ու հասարակական համախմբված դիմադրության հզորության նման անհերքելի ապացույցներից հարկավոր է շարունակել ճնշման ավելացումը: Միայն այս պարագայում ռեժիմը կզիջի և հնարավոր կլինի լիարժեք կերպով լծվել իրավական Հայաստան կառուցելու գործին:

Կեցցե՜ միասնությունը, կեցցե՜ Հայաստանի հանրապետությունը:

Արեգ Գևորգյան 04.04.2014 https://www.facebook.com/aregface/posts/730618993649850

Հայաստանյան իշխանությունները վախենում են հենց այս պահին վռնդվելուց

Գիտեմ՝ շատ է խոսվել այս խնդրի վերաբերյալ, բայց այսօրվա ստեղծված իրավիճակում,կարծում եմ, տվյալ հարցին անդրադառնալը միայն կօգնի:

Բանն այն է, որ որ արդեն տևական ժամանակ է, ինչ մեր իրականության մեջ չի դադարում բանավեճն այն մասին, թե որ պահից սկսած քաղաքացիական նախաձեռնությունները պետք է ձևակերպեն քաղաքական պահանջներ կամ, առհասարակ, պետք է քաղաքականացվեն, թե ոչ:

Չունենալով սեփական փորձ՝ հայաստանյան քաղաքացիական շարժումները հաճախ առաջնորդվում են արևմտյան զարգացած երկրների փորձով, ինչը մեծ հաշվով շատ նորմալ երևույթ է, սակայն իր մեջ պարունակում է մի թաքնված վտանգ: Այստեղ առաջ են գալիս տեսականի և գործնականի տարբերությունները: Փորձելով նմանվել եվրոպական որևե երկրում հաջողության հասած որևե քաղաքացիական շարժման հաճախ հաշվի չի առնվում մեկ կարևոր հանգամանք: Առաջին հերթին այն, որ նման երկրները գտնվում ժողովրդավարության անհամեմատելի ավելի բարձր մակարդակի վրա քան մենք և այնտեղ ձևավորված քաղաքացիական շարժումների հաջողությունները մեծամասամբ հենց այս կարևոր հանգամանքի հետևանք են: Սա չի նշանակում, սակայն, որ քիչ ժողովրդավարական կամ ոչ ժողովրդավարական երկրներում նման հաղթանակներն անհնար են: Ամենևին ոչ: Ուղղակի այդ հաղթանակներին հասնելու ճանապարները շատ հաճախ էապես տարբերվում են միմիանցից: Միևնույն ժամանակ նպատակին հասնելու ձևը թե՛ Հայաստանում, թե՛ օրինակ՝ Ֆրանսիայում նույնն է՝ ճնշում իշխանությունների վրա: Տարբերությունը առաջանում է ճնշման մեթոդների մեջ:

Իսկ ո՞րն է եվրոպական զարգացած երկրների իշխանությունների հիմնական վախը, որի վրա ազդելով կարելի է հասնել արդյունքների: Իհարկե, ինչպես և Հայաստանում, հենց իշխանությունը կորցնելու հեռանկարը: Սակայն ի տարբերություն Հայաստանի, օրինակ՝ Ֆրանսիայի իշխանությունները ավելի շատ վախենում են ոչ թե հենց հիմա հենց այս պահին իշխանությունը կորցնելուց, այլ 3,4 կամ 5 տարի հետո չվերընտրվելուց: Երբ նույն ֆրանսիայում առաջանում է սոցիալական որևե խնդիր, այդ խնդրով մտահոգված քաղաքացիները՝ արտահայտելով իրենց դժգոհությունը բացարձակ խնդիր չունեն քաղաքական պահանջներ դնելու կամ նախագահի և իշխող կուսակցության չվերընտրվելու վտանգի մասին հիշեցնելու, իհարկե,բացառությամբ ծայրահեղ դեպքերի: Իշխանություններն իրենք հոյոկապ հասկանում են, որ տվյալ խնդրի լուծումը կամ չլուծումը հաջորդ ընտրություններում նրանց ձայները կավելացնի կամ կնվազեցնի x քանակով: Եվ երբ այդ x-ը անցնում է վտանգավոր, վերընտրվելուն խոչընդոտող սահմանը իշխանությունները սկսում են մտածել տվյալ խնդրի լուծումների մասին: Այսինքն նման պարագայում խնդրով մտահոգված շրջանակները պետք է ձգտեն հնարավորինս հնչեղ և մարդաշատ շարժում ծավալելու, բացարձակապես չունենալով քաղաքական պահանջներ դնելու խնդիր:

Նույն մեթոդն, իհարկե, չի աշխատի Հայաստանում: Պատճառը առավել քան պարզ է. հայաստանյան իշխանությունները, մեղմ ասած, խորապես հետաքրքրված չեն ընտրություններով և այդ ընտրություններին իրենց տրվող ձայներով: Այսօրվա Հայաստանում ձայները որևե առնչություն իշխանություն պահելու կամ կորցնելու հետ չունեն: Այլ կերպ ասած՝ հայաստանյան իշխանությունները վախենում են ոչ թե 3,4 կամ 5 տարի հետո չվերընտրվելուց, այլ բացառապես հենց հիմա, հենց այս պահին վռնդվելուց: Եվ հենց այս վախից դրդված է, որ նրանք գնում են զիջումների:

Հետևաբար Հայաստանում որևե խնդրի համար բողոքող սոցիալական խումբ կամ քաղաքացիական նախաձեռնություն պետք է ուղղակի կամ անուղղակի հասկացնի և՛ նախագահի պաշտոնը զբաղեցնողին, և՛ նրա ենթակայության տակ գործունեություն ծավալող կառավարությանն ու իշխող կուսակցությանը հենց հիմա, հենց այս պահին խնդիրը չլուծելու պարագայում իշխանությունը կորցնելու վտանգի մասին: Դրա ձևերը կարող են տարբեր լինել՝ սկսած ակնարկներից ու քաղաքական մեղադրանքներ և պահանջներ հնչեցնելուց, մինչև իշխանափոխության խնդիր դրած քաղաքական ուժերի հետ համագործակցություն և նրանց հետ միասնական հակաիշխանական ճակատի ձևավորում:

Սա է հայաստանյան իրականությունը:

Մենք, առանց չափազանցության, գտնվում ենք հանցագործների ու մարդասպանների լծի տակ և մեր գործողություններում պարտավոր ենք առաջնորդվել հենց այս իրողության գիտակցմամբ: Միայն այս կերպ է հնարավոր հասնել թեկուզ ժամանակավոր, բայց որոշակի լուծումների մեզ հուզող հարցերում: Իսկ հարցերի վերջնական լուծման կամ հետագայում դրանց կրկնման բացառման մասին հնարավոր կլինի խոսել , իհարկե, միայն ընտրված իշխանությունների ձևավորմամբ և իրավական, ժողովրդավարական Հայաստանի կայացմամբ:

Արեգ Գևորգյան 27.03.2014 https://www.facebook.com/aregface/posts/726863234025426

Հհկականներն ունեն փախուստի մեկ ճանապարհ

Մեկուսացման մեջ հայտնված հհկականների /որոնց միակ գարծառույթը հանդիսացել և հանդիսանում է Սերժ Սարգսյանի և նրա մերձավոր շրջապատի ( Միշիկի, Սաշիկի և մյուսների ) շահերի սպասարկումը/ կացությունը, ինչպես երևում է ԱԺ նիստերի ժամանակ, բավականին բարդ է և խղճահարություն առաջացնող:

Ռեժիմի վերջին պաշտպանների նման գործելաոճը հիշեցնում է փակուղում հայտնված առնետների վարվելակերպը, որոնք հայտնվելով նման իրավիճակում իրենց հետապնդողից պաշտպանվելու հուսահատ փորձեր են անում:

Բայց իրավիճակը ունի մեկ էական տարբերություն: Հհկականներն ունեն փախուստի և իրենց այս ոչ պատվաբեր, ստորացուցիչ, մարդասպանների ու գողերի պաշտպանի դերից ազատվելու մեկ ճանապարհ, այն է՝ ապրիլի 28-ին «հրաշալի քառյակի» կողմից ներկայացվող կառավարության անվստահությանը միանալը:

Աշոտյան, Սահակյան, Ավագյան, խոսքս առաջին հերթին վերաբերվում է ձեզ: Դուք դեռ հնարավորություն ունեք խուսափելու ժողովրդական իշխանության ձևավորման պարագայում առաջացող ծանր հետևանքներից:

Արեգ Գևորգյան 27.03.2014 https://www.facebook.com/aregface/posts/726687320709684

ՀՀ քաղաքացուն պետք են փոփոխություններ

Ստեղծված են բոլոր նախադրյալները սթափ, հետևողական և միասնական գորոծողություններ իրականացնելու միջոցով կուտակային ռեկետի դադարեցումը պարտադրելու, ինչպես նաև կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և Հայաստանի ապագայով մտահոգված այլ խմբերի համագործակցությունը շարունակելու միջոցով իրականացված արմատական փոփոխությունների օգնությամբ ապագայում բացառելու հակասահմանադրական և հակաժողովրդական նման օրենքների ընդունումը:

Ո՛չ պարտադիրին
Ո՛չ պարտադրող Սերժ Սարգսյանի ռեժիմին

Արեգ Գևորգյան 22.03.2014  https://www.facebook.com/aregface/posts/724321807612902

Արեգ Գևորգյան. «Ռեժիմի քայքայումն անխուսափելի է»


Հարցազրույց «Հայ ազգային կոնգրես կուսակցության» հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արեգ Գևորգյանի հետ

–Պարբերաբար արձանագրում եք, որիշխանության դիրքերն օր օրի թուլանում են։Բայց դրան զուգահեռ ավելանում ենոչիշխանական ուժերին ուղղվողհարվածները։ Արդյոք դա և՞ս իշխանությանթուլացման ակնհայտ ցուցիչ է։

–Կարելի է արձանագրել, որ գործող ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով ստեղծված է այնպիսի մի իրավիճակ, որ այնպիսի գործընթացը, ինչպիսին ռեժիմի քայքայումն է, անխուսափելի է: Հասարակությունն այլևս առաջնորդվում է ինքնապաշտպանության բնազդով, և ի դեմս ոչիշխանական ուժերի՝ իրավիճակը արմատապես փոխելու նպատակով անցել է ակտիվ գործողությունների: Իսկ իշխանություններն իրենց հերթին իրավիճակը մեղմելու որևէ լծակի չեն տիրապետում և յուրաքանչյուր քայլով է՛լ ավելի են ծանրացնում սեփական կացությունը:

Ինչ վերաբերվում է ոչիշխանական ուժերին ուղղվող հարվածներին, ապա, կարծում եմ, որ դրանք ոչ թե ավելանում, այլ դեռ մի բան էլ պակասում են: Իշխանություններն այդ առումով ոչ մի նորություն չեն առաջարկում: Կրկին գործի են դրվում արդեն բազմաթիվ անգամ օգտագործված և իրենց վաղեմության ժամկետը վաղուց սպառած իշխանահպատակ քարոզչամիջոցներն ու քարոզիչները, ինչը կրկին ռեժիմի թուլացած և փակուղային վիճակում լինելու ցուցիչ է:

–Քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության համարգործակցությունըձնագնդիի էֆեկտ ստանո՞ւմ է։

–Նման գործընթաց առկա է: Կարելի է ասել, որ ստեղծված են բոլոր նախապայմաններն այդ պրոցեսները արագացնելու և տրամաբանական ավարտին հասցնելու համար: Միայն հակաժողովրդական ուժերի դեմ հասարակական լայն համախմբումը կարող է ապահովել Սերժ Սարգսյանի վարչակարգի հեռացումը և նոր՝ օրինակարգ իշխանությունների ձևավորումը:

–4 ոչիշխանական ուժերի համագործակցությունը դեռևս ձևավորման փուլում է, սակայնկարո՞ղ ենք ասել՝ դրական արդյուքններն արդեն իսկ տեսանելի են։

–Ես կասեի, որ չորս ոչիշխանական ուժերի համագործակցությունը վաղուց արդեն ձևավորված է: Դրա ականատեսը մենք եղել ենք վերջին ամիսներին, երբ կարևորագույն հարցերի շուրջ այդ ուժերի հետևողական համագործակցությունը ԱԺ-ում բերեց Հանրապետական կուսակցության լիակատար մեկուսացմանը և իշխանությունների բազմաթիվ հանցավոր գործարքների ու այլ գործողությունների բացահայտմանը: Այլ հարց է, որ այժմ հասունացել է այդ համագործակցությունը զարգացնելու և դրա միջոցով քաղաքական դաշտում վճռական փոփոխություններ իրականացնելու պահը:

–Իսկ ի՞նչ կոչ կանեիք ոչիշխանական ուժերին պատվերով կամ ինքնաբուխ քարկոծողներին։

–Կարծում եմ, որ այդ շրջանակների մեծամասնությունը, որը առաջնորդվում է բացառապես իշխանությունների կոչերով, իմ կոչի կարիքը դժվար թե ունենա: Ինչպես ասում են՝ ընդդիմության կոչը գրպանդ չես դնի: Իսկ քիչ թե շատ անկեղծ մտահոգություններ ունեցող մարդկանց կհորդորեմ հնարավորինս շուտ զգացմունքային, հարցերի չլուծման դաշտից տեղափոխվել տրամաբանության և հարցերի լուծման դաշտ: Դա է պահանջում Սերժ Սարգսյանի հանցավոր կառավարման արդյունքում Հայաստանում ստեղծված օրհասական իրավիճակը:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Շատ քիչ ժամանակ է մնացել

Հետհանրահավաքային անցուդարձը կարելի է դրական անվանել:

Հանրահավաքը կարծես հաջողությամբ՝ առանց առանձնահատուկ խոչընդոտների լուծում է իր արջև դրված առաջնային խնդիրը՝ դնելով հակաիշխանական լայն ճակատի ձևավորման վերջնական փուլի մեկնարկը:

Այս օրերին կարելի է հանդիպել և առողջ, և անառողջ, և կառուցողական, և ապակառուցողական բանավեճեր ու քննարկումներ: Բայց նման քաղաքական իրավիճակում, շատ կարևոր է գիտակցել, որ եթե դրանք շատ սեղմ ժամկետներում չբերեն շատ կոնկրետ արդյունքների, ապա կվերածվեն առնվազն անիմաստ ու դատարկ բանավեճերի ու քննարկումների, որոնցում զուր ծաղսած կլինենք թ՛ե մեր ժամանակը, թ՛ե Սերժ Սարգսյանի հանցախումբը տապալելու ծայրահեղ նպաստավոր այս պահը:

Անհրաժեշտ է, որ տվյալ բանավեճային մթնոլորտը հնարավորինս արագ բերի Հայաստանը կործանումից փրկելու ընդհանուր՝ համազգային գործողությունների:

Մեծ հաշվով՝ գործողությունների ծրագիրն արդեն իսկ ներկայացված է մարտի 1-ի ՀԱԿ բազմահազարանոց հանրահավաքի կողմից: Այն կյանքի կոչելու համար մեզ այժմ ընդհամենը անհրաժեշտ է ողջախոհություն, պահի կարևորության զգացում ու մի փոքր էլ աշխատասիրություն:

Շատ քիչ ժամանակ է մնացել: Եվ, եթե նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեռևս 2 տարի առաջ ներկայացված իշխանափոխության ծրագիրը (բուրժուադեմոկրատական հեղափոխություն) այս տարիների ընթացքում ո՛չ այլընտրանքային տեքստով, ո՛չ այլընտրանքային գործողությամբ չի հերքվել և դեռ մի բան էլ օր-օրի ցույց է տալիս և ապացուցում է իր կենսունակությունը, ապա իսկապես ժամանակն է դադարեցնել բանավեճերն ու հեծանիվ հորինելու փորձերը և լծվել դաշտում առկա միակ լուծման տարբերակի կյանքի կոչմանը:

Արեգ Գևորգյան 10.03..2014 https://www.facebook.com/aregface/posts/718092381569178

Institute for War & Peace Reporting. Areg Gevorgyan

Armenia’s government is worried about the opposition’s plan to mark the sixth anniversary of massive demonstrations that descended into bloodshed.

The opposition Armenian National Congress has set March 1 as the date for commemorating the bloodshed.

On that day in 2008, the government sent in police who used force to break up opposition rallies protesting against the result of a presidential election that February in which Serzh Sargsyan - still in office – was declared the winner. Ten people were reported killed and scores were injured. The violence shocked Armenians, and the date is remembered by many.

Although the city government in the capital Yerevan has granted permission for the demonstration to go ahead, party activists distributing leaflets to announce it are being arrested.

One incident occurred on the night of 9-10 February, when Vardan Harutyunyan and nine other ANC activists were detained in the city centre.

“We were holding a photo of Serzh Sargsyan and a poster saying ‘Serzhik is a state traitor’. But the police didn’t even give us a chance to start our action and arrested us,” Harutyunyan told reporters afterwards. “At that point we were walking along the street and we hadn’t done anything yet. But they told us at the police station that it was a rally and that’s why we had been brought in.”

All ten activists were released after three hours after being fined for “improper use of a public space”.

On February12, ANC activists were again handing out leaflets when a group of supporters of the governing Republican Party began harassing them. Police arrived and detained members of both groups.

Areg Gevorgyan, a board member and head of public affairs at the ANC, suggested that the apparently chance arrival of Republican Party supporters had been planned in advance.

“It’s quite obvious they’re listening in on our [phone] conversations and following us, and that this was no coincidence,” he said.

The ANC issued a statement describing the incident as a “cheap act of provocation” by an administration scared at the prospect of the March 1 rally.

For the Republican Party, youth wing leader Karen Avagyan, justified his colleagues’ intervention on the grounds that the leaflets were offensive.

“Naturally, our young people couldn’t just walk past it. No political force has a right to cross the line in politics. We’ve let things like this go for a long time, but from now on, any action like this is going to get a response,” Avagyan told IWPR. “The police will provide the legal view on this…. I just want to remind everyone that no one has a right to insult someone and distribute leaflets with this kind of offensive content.

Gevorgyan said the leaflets the ANC activists were carrying – showing the president with his face crossed out – were not official party materials but were instead produced by the activists themselves.

It remains unclear why Armenia’s current leaders would be so unnerved by some minor leafleting.

According to Gevorgyan, “They are well aware that any kind of activity could lead to a shift in the situation, and to a point where they get ousted. That’s precisely why they are using every possible method to hinder dissemination of information about the [March 1] rally.”

Yervand Bozoyan, head of the Dialogue think-tank, believes the government is on the defensive on a range of issues – unpopular decisions to join the Moscow-led Customs Union and to hand over complete control of the Armenia’s gas network to Russian energy giant Gazprom, plus a pension reform requiring people to make mandatory contributions. There have been street demonstrations around all three issues.

“In a situation where there is this kind of social tension, the authorities naturally become fearful. And that how this sort of thing happens,” he said.

Manvel Sargsyan, academic director at the Armenian Centre for National and International Studies and a political scientist, says that attempts to undermine the opposition’s publicity campaign actually magnify its effect rather than defeating it.

“This tactic has been used consistently by the authorities. It’s in their nature, this street-brawling culture,” he said. “It’s been going on for some years now.”

The February 12 incident got the police even more adverse publicity when they detained two journalists, Ani Gevorgyan of the Chorrord Ishkhanutyun newspaper and Sargis Gevorgyan from the news site iLur.am.

Ani Gevorgyan said police first tried to take the reporters’ cameras, then detained them and assaulted her.

“The police continued hitting me on the arms in their car. At the police station, local chief Artak Poghosyan noticed I was giving an interview over the phone, and slapped me. Then they took my phone away.”

When the reporters demanded to see a lawyer, they were instead searched and their cameras were confiscated. They were released later and the cameras were returned, with the pictures they had taken deleted.

The OSCE’s Representative on Freedom of the Media, Dunja Mijatović, issued a statement of concern about the way the pair had been treated.

“Violence against journalists is unacceptable. It is especially alarming that police officers responsible to assist and protect journalists used force against them,” Mijatović said in a letter addressed to the Armenian authorities.

Armenia’s own human rights ombudsman Karen Andreasyan expressed similar concerns, noting that obstructing journalists in their work and using violence against them were “criminal offences deserving harsh condemnation, especially if such crimes are committed by state officials”.

Following the ombudsman’s statement, three separate arms of Armenian law-enforcement launched investigations into the assault case.

Gayane Mkrtchyan is a reporter for ArmeniaNow.com.

http://iwpr.net/report-news/armenias-leaders-nervous-opposition-rally-plan

«Հայեցակետ» հաղորդաշար. Արեգ Գևորգյան

«Հայեցակետ» հաղորդաշարի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Արեգ Գևորգյանը:

Ի՞նչ է տեղի ունեցել փետրվարի 12-ին ՀԱԿ-ի թռուցիկները բաժանելու ժամանակ: «Քաղաքացիներն» ընդդեմ քաղաքացիների՞: «Նորացված» ոստիկանության հին ծանոթ դեմքը: ՀԱԿ-ի դիրքորոշում Մաքսային Միության կապակցությամբ: ԲՀԿ հետ համագործակցության նպատակը:

Ձայնագրությունը կարող եք լսել այս հղումով

Սա խունտա է

Մեր ժողովուրդը, իհարկե ոչ առանց կողմնակի օգնության «ՀՀԿ, ՕԵԿ, Սերժ» չի ընկալում, որպես քաղաքական ուժ: Սա խունտա է, հանցախումբ է և որպես էդպիսին էլ ընկալվում է: Եվ երբ երկրում առկա խնդիրների մեղավոր են կոչվում քաղաքական ուժերը, մարդկանց մեծամասնությունը ոչ մի դեպքում դա չի ըկալում, որպես իշխանությունների նկատմամբ քննադատություն:

Մանիպուլյացիայի այս տեսակը միանշանակ մշակված է իշխանահպատակ քարոչակենտոնների կողմից և բավականին հաջող օգտագործվում է: Քննադատել քաղաքական ուժերին, իբր նկատի ունենալով իշխանությոններին, բայց իրականում փորձել սևացնել, որպես քաղաքական ուժ ընկալվող ընդդիմությանը:

Արեգ Գևորգյան

Հեքիաթներ մեզ պետք չէ պատմել

Վովա Գասպարյանի հայտարարություններն ուղղակի ծիծաղ են առաջացնում:

Այս մարդը կամ իսկապես հավատացել է, որ ինքնուրույն որոշումներ կարող է կայացնել, կամ մեզ է միամիտի տեղ դրել: Մեկը չկա նրան բացատրի, որ ոչ թե ոստիկանական տեռորը համեմատաբար նվազել է անցյալի կամ ուկրաինական բերկուտի համեմատ, այլ ուղղակի Հայաստանում վերջին տարիներին՝ մարտիմեկյան սպանդից հետո չի եղել անհրաժեշտություն նման ծավալերով ոստիկանական տեռորը օգտագոծել:

Այ երբ որ ռեժիմը կրկին կանգնի իշխանությունը կորցնելու վտանգի առջև, ինչպես 2008-ին, այդ ժամանակ ոչ թե ոստիկանապետի հանդուրժողականությունը կսպառվի, այլ ընդհամենը իր աշխատասենյակում զանգ կհնչի և ինչպես Մարտի 1-ին, այնպես էլ այժմ ռեժիմի սպասարկման ոլորտում մասնագիտացած Վովա Գասպարյանը կլծվի Սերժ Սարգսյանին ՀՀ քաղաքացուց պաշտպանելու «սուրբ» գործին:

Հ.Գ. ՀՀ ուժային կառույցների՝ ժողովրդի դեմ յուրաքանչյուր գործողություն իրականացվում է անձամբ արյան գնով նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանի կողմից: Այնպես որ հեքիաթներ մեզ պետք չէ պատմել:

Արեգ Գևորգյան 25.01.2014 https://www.facebook.com/aregface/posts/695851310459952

Դուրս եկեք փողոց

Պետական ռեգիստրում որպես կուսակցություն, կամ որպես կազմակերպություն գրանցված չլինելը ամենևին չի ազատում հասարակական -քաղաքական կյանքում ակտիվ դիրք ունեցող խմբերին, նախաձեռնություններին կամ թեկուզ անհատներին հասարակության նկատմամբ պատասխանատվությունից:

Ուստի ՝ նվնվալուց, մուննաթ գալուց կամ լացելուց առաջ նախ բարի եղեք ինքներդ հստակեցրեք ձեր դիրքորոշումը, տարածեք ձեր ուզած հայտարարությունները, լծվեք ձեր առաջարկած պայքարի ձևերի իրագործմանը կամ հրաժարվեք պատասխանատվությունից՝ ընդունելով ձեր անճարությունն ու թամբալությունը: Եվ միայն այդ դեպքում ձեր սրտի ուզածի չափ քննադատեք, գովաբանեք, հետևեք ու լսեք բավարար պատասխանատվություն, փորձառություն, գիտելիքներ ու վճռականություն ունեցող ուժերին:

Հ.Գ. Վերջապես ցույց տվեք մեզ՝ նվաստներիս պայքարի իրական ձևը, իրական սկզբունքանությունը: Դուրս եկեք փողոց, կազմակերպեք Սերժ Սարգսյանի հանցաոր ռեժիմի տապալմանն ուղղված ձեր պատկերացրած գործողությունները, իսկ ես էլ պատրաստ կլինեմ մասնակցել այդ ընդվզմանը որպես դրոշակակիր, պաստառակիր կամ ինչպես կասեք:

Արեգ Գևորգյան 23.01.2014 https://www.facebook.com/aregface/posts/694764850568598

Մարդիկ և ոչմարդիկ

Բոլոր նրանց, ովքեր բացասական են արտահայտվում ոչ իշխանական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների` Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ կայացող համախմբման վերաբերյալ կարելի է բաժանել 3 խմբի.

1. Զգացմունքայիններ

Մարդիկ, որոնք չափից ավել կամ բացառապես զգացմունքային են վերաբերվում քաղաքական գործըթացներին, երբեմն նաև ավելի կարևոր են համարում սեփական նյարդերը հանգստացնելը, քան արդյունքի հասնելը:

2. Անտեղյակներ

Մարդիկ, որոնք ելնելով օբյեկտիվ պատճառներից՝ ինֆորմացիոն բլոկադա, ապատեղեկատվություն չեն տեսնում ակնհայտ փաստերը:

3. Սրիկաներ

Ոչմարդիկ, որոնք ոչ թե չեն հավատում համախմբմանը, այլ տեսնելով համախմբման վտանգները՝ «ընդդիմադիրների» դեպքում սեփական գերագնահատված առասպելական անձի լուսանցքում հայտնվելու հեռանկարը, վարչախմբի անդամների դեպքում իշխանությունը կորցնելու սարսափը անում են ամեն ինչ, որ այդ համախմբումը չկայանա:

Հ.Գ. Այս օրերին մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են վերջին, քանակական առումով անվիճելի առաջատար խմբի անդամները ամբողջ թափով, ուղղակի կամ անուղակի լծվել Սերժ Սարգսյանի հանցախմբի պաշտպանության գործին:

Սերժիկ, հեռացի՛ր
Արեգ Գևորգյան 22.01.2014 https://www.facebook.com/aregface/posts/694378713940545

Մեկ ճշտում

Սերժ Սարգսյանի հեռացումը ոչ թե բոլոր հարցերի լուծումն է, այլ այդ հարցերի լուծման ճանապարհին առկա ամենամեծ խոչընդոտի վերացումը: Հարցերը կլուծվեն բացառապես Հայաստանում քաղաքացու կողմից ձևավորված իշխանության առկայության պայմաններում, հետևաբար դրան հասնելու համար հարկավոր է հեռացնել քաղաքացու կողմից չընտրված իշխանությանը:
Ամեն ինչ շատ պարզ է:

Սերժիկ, հեռացի՛ր
Արեգ Գևորգյան 21.01.2014 https://www.facebook.com/aregface/posts/693379644040452

Սերժ Սարգսյանը մշտապես սարսափել է Մարտի 1-ից

Գրեթե համոզված կարելի է ասել, որ մինչև Մարտի 1-ը 1 միլիոն քաղաքացիների անմիջականորեն առընչվող տրանսպորտի ոլորտում թանկացումներ տեղի չեն ունենա: Սա կարելի է պնդել հաշվի առնելով պատմության դասերը: Հիշո՞ւմ էք դրամի հայտնի գահավիժումը, որը արհեստականորեն՝ դոլարի պետական պահուստների մսխմամբ երկարաձգվեց մինչև գարնան առաջին օրերը: Ահա նույն գոծելաոճի ականատեսը, ամենայն հավանականությամ, մենք կլինենք նաև այս տարի:

Սերժ Սարգսյանը մշտապես սարսափել է Մարտի 1-ից, բայց մեկ հանգամանք այս տարի հաշվի չի առել. այսօր երկրում տիրող կոռուպցիայի, արտագաղթի, աղքատության, կենսաթոշակային թալանի, կարմիր գծերի ռեկետի, գազի գնի թամկացման, արտաքին քաղաքականության խայտառակ ձախողումների, ինքնիշխանության վտանգման պարագայում համաժողովրդական բողոքի, ընդվզման գոյացման համար տրանսպոտի գնի թանկանալ- չթանկանալը այլեւս նշանակություն չունի:

Արեգ Գևորգյան 16.01.2014 https://www.facebook.com/aregface/posts/691118570933226

Խեղաթյուրում ենք փաստերը, բռնաբարում ենք տրամաբանությունը

Ակնհայտ է, որ գործ ունենք միտումնավոր շեղման կամ կատարյալ միամտության հետ: Խոսքը գնում է որպես երկրում առկա խնդիրների մեղավոր՝ վարչապետի աթոռը զբաղեցնող, Տիգրան Սարգսյանին ներկայացնելը:

Ամենևին նպատակ ու ցանկություն չունեմ պաշտպանելու Հայաստանի ամենակոռումպացված և հանցավորության մեջ թաթախված պաշտոնյաներից մեկին, բայց հարկ եմ համարում նորից կրկնել, որ առկա բոլոր խնդիրները բարդելով Սերժ Սարգսյանի մոտ ընդամենը վարչապետ աշխատող և ինքնուրույն որևէ որոշում չկայացնող անձի վրա, մենք կեղծում ենք իրականությունը, խեղաթյուրում ենք փաստերը, բռնաբարում ենք տրամաբանությունը:

Այդ դեպքում մենք լիովին արդարացնում ենք կամ արդարանալու հնարավորություն ենք տալիս այն մարդուն, ով իշխանության ղեկը բռնազավթել է առնվազն 10 սպանության, հարյուրավոր վիրավորների, տասնյակ քաղբանտարկյալների և մինչ օրս պահում է այն երկարատև քաղաքական հալածանքների, ահաբեկումների, կեղծարարության, խոսքի ազատության սահմանափակման, տոտալ թալանի և պետության կործանման գնով:

Նման աղետալի վիճակը՝ որում հայտնվել են Հայաստանը և հայ ժողովուրդը, հնարավոր է ուղղել ոչ թե նոր վարչապետի նշանակմամբ կամ կառավարության փոփոխությամբ, այլ միայն Սերժ Սարգսյանի պաշտոնանկությամբ, գործող ռեժիմի տապալմամբ և ազատ ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանությունների ձևավորմամբ:

Արեգ Գևորգյան 12.01.2014 https://www.facebook.com/aregface/posts/688891164489300

Friday, June 27, 2014

Եթե Սերժը փոփոխություն է ուզում, ապա պետք է ազատվի ինքն իրենից

Սահմանադրական փոփոխությունների ծրագրի գրեթե կատարյալ ձախողումը ամենևին չի խանգարում Սերժ Սարգսյանին ամեն հարմար առիթով ակնարկելու դրանց անհրաժեշտության մասին: Սա լիովին հասկանալի գործելակերպ է, երբ այդ փոփոխությունները նրա իշխանության ղեկին մնալու միակ հնարավորությունն են, սակայն տվյալ խնդրով անպատասխան մնացած բազմաթիվ հարցերը մեզ նորից ու նորից հուշում են, որ այդ փոփոխություններն իսկապես կոչված են բացառապես սպասարկելու անհաջողակ ավազակապետի նեղ անձնական շահերը:

Այսպիսով՝ մինչ այժմ ոչ մի տրամաբանական պատասխան չի ստացել հետևյալ ամենակարևոր հարցը՝ մի՞ թե գործող Սահմանադրության «թերություններն» էին խանգարում Սերժ Սարգսյանին տարիներ շարունակ կոպտագույն ձևող խախտել Սահմանադրության դրույթները:

Անհասկանալի է՝ «Թերի» Սահմանադրությո՞ւնն է արդյոք 2008-ի ընտրությունների կողծման, ապօրինաբար արտագարգ դրության հայտարարման, քաղաքական գործընթացներում զինված ուժերի օգտագործման, առնվազն 10 ՀՀ քաղաքացիների գնդակահարման միջոցով իրականացված իշխանության յուրացման, տարիներ շարունակ իրականացվող քաղաքական հետապնդումների, բանտարկությունների, ոստիկանական տեռորի, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումների, 2012թ.-ի նախագահական ընտրությունների կեղծման, Ցյուրիխյան ուրացման, արտաքին հավասարակշռված քաղաքականության ձախողման, սեփական իշխանության պահպանման նպատակից ելնելով Հայաստանի անկախության և Ղարաբաղի անվտանգության երաշխիքների վաճառքի, սեփական մերձավոր շրջապատին Հայաստանը թալանելու արտոնություններ տալու, կոռուպցիան զարգացնելու, պետական գույքը հակաօրինական մեթոդներով վաճառելու, քաղաքացիների քերթման մեխանիզմներ ձևավորելու՝ կենսաթոշակային օրենք, կարմիր գծեր, արագաչափեր, գազի և էլեկտրոէներգիյի գների թանկացում, պատմամշակութային արժեքների ոչնչացման, երկրի ընդերքի անխնա թալանի, շրջակա միջավայրի ոչնչացման, պատմական փաստերի կեղծման, ուսանողների կուսակցականացման և այլ բազմաթիվ հակապետական և հակասահմանադրական գործողությունների պատճառը:

Հ.Գ. Եթե Սերժ Սարգսյանն անկեղծորեն առկա խնդիրների լուծում է ուզում, ապա սահմանադրական փոփոխություններից խոսելու փոխարեն ընդամենը պետք է բռնի սեփական օձիգից և դուրս շպրտի նախագահական նստավայրից:

Եթե նա հապաղի՝ շուտով դա կանեն ՀՀ քաղաքացիները...

Սեպտեմբերին՝ Ազատության հրապարակ

Արեգ Գևորգյան  https://www.facebook.com/aregface/posts/777122052332877

Բանավեճ-քննարկում. Ճանապարհ հեռուստահաղորդում

Իշխանության ներկայացուցիչը հայտնի պատճառներով չէր ներկայացել: Էնպես որ սուր բանավեճ չստացվեց, փոխարենը բավական հետաքրքիր քննարկում տեղի ունեցավ:


 

 

 

 Տեսանյութն այստեղ՝

 ՃԱՆԱՊԱՐՀ. Քաղաքացիական շարժումներից մինչեվ հեղափոխություն

Բանավեճ. Տեսակետների խաչմերուկ

Ազատություն ռադիոկայանի Տեսակետների խաչմերուկում հանդիպեցին ՀԱԿ վարչության անդամ Արեգ Գեւորգյանը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամ Տարոն Պարսամյանը: Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը:

Նյութի աղբյուրը՝  http://www.azatutyun.am/media/video/tvstudio/25265358.html?z=0&zp=1

Thursday, June 26, 2014

Սերժից ազատվելը՝ առաջնային խնդիր

Հայաստանի բնակչության 90 տոկոսը համոզված է, որ այս երկրի թիվ մեկ պրոբլեմը Սերժ Սարգսյանն ու նրա մերձավոր շրջապատն են: Անհասկանալի է, սակայն, թե այս դեպքում ի՞նչն է խանգարում մեզ միասնաբար ազատվել այս աղետից: Մի՞ թե դրա միակ խոչընդոտը «Բա որ սա գնաց, ո՞վ է գալու» կամ «Մենք երաշխիք չունենք, որ սա գնաց ավելի վատը չի գալու» միամիտ և բացառապես կագեբեական քարոզչության արդյունք հադիսացող ձևակերպումներն են, որոնք վերջին շրջանում, որպես ռեժիմի դեմ չպայքարելու ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ հաճախակի են լսվում:

Սա ի՞նչ է` սեփական ուժերի թերագնահատում, ստրուկի հոգեբանությո՞ւն, հարմարվողականությո՞ւն, թե՞ հուսահատության տարածման միջոցով դիմադրության կենտրոնները մարելու, փոշիացնելու էժանագույն փորձ:

Մի՞ թե կարելի է սեփական ոչ բավարար վճռականությունը թաքցնել նման ոչ պատվաբեր ձևակերպումների տակ: Ինչպե՞ս կարելի է հրաժարվել ազգակործան այս ռեժիմի դեմ պայքարից, ապագայում ինչ-որ հավանական իրադաձություններից վախենալու պատրվակով, այն պայմաններում, երբ շուտով այդ «հավանական զարգացումները» նման աղետալի պայմաններում կդառնան անհավանական տարբերակներ: Սերժ Սարգսյանի ռեժիմի պահպանման պարագայում մենք ուղղակի կկորցնենք մեր պետականությունը և վերջ:

Հարկավոր գիտակցել պարզագույն մի բան. մենք՝ միասնական ՀՀ քաղաքացիներս ուժեղ ենք, մենք ենք ձևավորում իշխանությունը, իսկ ստեղծված օրհասական իրավիճակը մեզ ուղղակի պարտադրում է ազատվել Հայաստանի կենսական ռեսուրսները մսխող վարչախմբից և ձևավորել լեգիտիմ իշխանություն: Իսկ եթե գա ավելի վատը, կազատվենք նաև նրանից և այդպես շարունակ` վատ աշխատողներին հեռացնենք, լավ աշխատողներին վերանշանակենք..... որպես տան տերեր մենք պետք է ԸՆՏՐԵՆՔ:

Հ.Գ. Ժողովրդավարությունը, որին մենք այդքան ձգտում ենք հենց այդ ընտրության հնարավորությունն է: Ընտրություն վատի ու լավի, լավի ու ավելի լավի, վատի ու ամենավատի միջեւ: Քանի դեռ մենք զրկված ենք ընտրության այդ հնարավորությունից, մեզ պարտադրված գործող վարչախումբը ամենավտն է, որից օր առաջ հարկավոր է ազատվել:

Արեգ Գևորգյան https://www.facebook.com/aregface/posts/778831332161949


Monday, June 2, 2014

Սերժի Սարգսյանի հեռացման հանրաքվեն

Արտաքին ձախողումներն ու ներքին աղետները պետք է կանխվեն ոչ թե իրավական, այլ քաղաքական դաշտում՝ իշխանափոխության միջոցով:

Սերժ Սարգսյանը բոլորից լավ է գիտակցում իր մոտալուտ վախճանը: Եվ միայն սա է սահմանադրական փոփոխությունների նախաձեռնման պատճառը: Սակայն, ինչպես և ցանկացած սերժսարգսյանական նախաձեռնություն, այն ևս կարող է շատ անկանխատեսելի հետևանքներ ունենալ հենց ռեժիմի համար:

Իրականում նման` պետության կառավարման համակարգի փոփոխություն ենթադրող սահմանադրական հանրաքվե կարող է անցկացնել բացառապես քաղաքացիների, քաղաքական ուժերի կամ քաղաքացիական նաձեռնությունների որոշակի վստահություն վայելող իշխանությունը, ինչը չի կարելի ասել ՀՀԿ-ի ու նրա ղեկավարի մասին: Նման հասարակական անվստահության գոյության, իշխող կուսակցության կատարյալ մեկուսացվածության, սոցիալական անարդարության, անպատժելիության առկայության պայմաններում այդ հանրաքվեն կվերածվի գործող ռեժիմի հեռացման հանրաքվեի: Այն ոչ թե կերկարաձգի Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը, այլ հակառակը` կարագացնի նրա կործանումը:

Չստացված բռնապետին այս հարցում կարող էր փրկել ներքին աջակցության ձեռքբերումը, սակայն գնացքն արդեն գնացել է և ակնհայտ է, որ երկրի ապագայով մտահոգված, պետական մտածողություն ունեցող, ինչպես նաև սեփական շահը լավ ճանաչող որևէ ուժ այլևս չի լծվի Սերժ Սարգսյանին փրկելու ծրագրին` դառնալով քաղաքացիներն գնդակահարած ու կեղեքած, Հայաստանը քայքայած ու թալանած վարչախմբի հանցակիցը:

Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան