PropellerAds

Saturday, February 2, 2013

Հայաստանի միջազգային վարկն ընկավ 2008-ի իշխանության բռնազավթումից, այլ ոչ թե 2013-ի նախընտրական կրակոցներից

Մարդիկ, որոնք հայտնի կրակոցների վերաբերյալ հասարակությունից զսպվածություն են պահանջում, ավելորդ լարվածություն չստեղծելու և Հայաստանի միջազգային վարկին հարված չհասցնելու պատրվակով, առնվազն ազնիվ չեն իրենց լսողների կամ կարդացողների նկատմամբ:

Հայաստանի միջազգային վարկը շատ ավելի վաղուց, նույն այս մարդկանց համառ լռության պայմաններում հավասարվեց աֆրիկյան ամենահետմնաց երկրների վարկին, երբ Մարտի 1-ին Հայաստանում իշխանությունը բռնազավթվեց առնվազն տաս քաղաքացիների սպանության գնով:

Իսկ ինչ վեաբերվում է լարվածությանը, ապա հակաժողովրդական իշխանության հանցավոր կառավարման պայմաններում լարվածությունը լիովին բնական և արդարացված երևույթ է, ինչպես բնական և արդարացված է նաև նույն այդ իշխանությունների սարսափը լարվածությունից:


Արեգ Գևորգյան http://www.facebook.com/aregface/posts/521637961214622?notif_t=like

No comments:

Post a Comment