Սակայն, կաևորն այստեղ այն է, որ տարբեր տեխնոլոգիաների միջոցով փորձ է արվում այս ֆարսին մասնակից դարձնել նաև քաղաքացիներին: Իշխանություններն իրենց քարոզչական ողջ ներուժով լծվել են «այլընտրանքային» թեկնածու ստեղծելու գործին: Եթե հաշվի չառնենք իշխանական տարբեր տրամաչափի գործիչների՝ Շարմազանովից մինչև Սերժ Սարգսյան, նախագահականից ուղղորդվող քարոզչամիջոցների կողմից հնչեցվող գովեստի խոսքերին «այլընտրանքային» թեկնածուների հասցեյին, ապա միայն «այլընտրանքայինների» որևէ կերպ չխոչընդոտվող քարոզարշավներն ապացույցն են այն բանի, որ այս թեկնածուները աշխատում են ոչ թե ի նպաստ ՀՀ քաղաքացիների, այլ ի օգուտ ռեժիմի վերարտադրման: Ու այստեղ կարևոր չէ, թե ինչ պատճառներով է դա արվում՝ ծախվածության, միամտության թե մեծամտության: Կարևորն այն է, որ բոլորը այս կամ այն կերպ լծված են Սերժ Սարգսյանի կողմից հերթական անգամ իշխանության զավթումը ավելի սահուն դարձնելու գործին:
Եթե առաջադրված թեկնածուների մեջ կան մարդիկ, որոնք չեն առաջնորդվել անձնական ինչ-որ շահերից ելնելով, այլ նպատակ ունեն իսկապես ազատվելու Հայաստանը բռնազավթած հանցագործներից, ապա օր առաջ պետք է դադարեցնեն Սերժ Սարգսյանի լեգիտիմացման գործընթացը և հայտարարեն իրենց թեկնածությունը հանելու մասին:
Ամեն դեպքում Սերժ Սարգսյանը կատարելու է իր թվանկարչությունն ու «հաղթելու» է այս ընտրություններում, բայց մենք կարող ենք արժեզրկել այդ հաղթանակը՝ մերժելով ու չհնազանդվելով ֆարսին: Քաղաքացիական անհնազանդության լավագույն տարբերակը այս պարագայում քվեաթերթիկները անվավեր դարձնելն է, որը անձամբ ես և բազամթիվ իմ ընկերներ իրականացնելու ենք:
Դարձնենք Սերժ Սարգսյանին անվավեր և կհանդիպենք Մարտի 1-ին Ազատության հրապարակում
Արեգ Գևորգյան
http://www.facebook.com/aregface/posts/527402710638147?notif_t=like
No comments:
Post a Comment