Այս տարի՝ առաջին անգամ մասնակցելու եմ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններին:Սակայն 2010թ-ից սկսած ակտիվորեն մասնակցել եմ գրեթե բոլոր ընտրություններին՝որպես դիտորդ կամ վստահված անձ: Այս բոլոր ընտրություններին տեղամասերում ուժերիս ներածին չափով փորձել եմ կանխել ընտրակեղծիքները:
Նկատելի է, որ գնալով ընտրակեղծքիները կատարելագործվում են, պարզից`լցոնում, վստահված անձի խոշտանգում, ընտրական արկղների հափշտակում, իշխանությունները անցել են ավելի բարդի՝ «շրջիկ խմբերի» միջոցով անօրինական ընտրության կազմակերպում, հազարավոր կեղծ անձնագրերի օգտագործում, կաշառքի բազմազանություն (օրինակ՝ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ կաշառքը տրվում էր էլեկտրոէներգիայի համար մուծված կտրոններով, որը բաժանում էին էլեկտրիկները, հետևաբար գրեթե անհնարին էր կանխել ընտրախախտումը):
Կարծում եմ այս վերջին ընտրություններից հետո, թե՛ հասարակությանը, թե՛ քաղաքական ուժերին պարզ դարձավ, որ հնարավոր չէ տեղամասերում հսկողություն սահմանելով՝ կանխել ընտրախախտումները, քանի որ, ինչպես ընդունված է ասել «ամեն ինչ դրսում է արվում ու մեծամասամբ նախօրոք»: Արդյունքում, խորհրդարանական բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, բացառությամբ «Ժառանգության», չառաջադրեցին նախագահի իրենց թեկնածուին և սա, ըստ իս, ուղերձ էր հասարակությանը:
Ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, ու հարց է առաջանում թե ինչ է պետք անել ընտրության օրը: Տարբերակները մի քանիսն են, կամ չգնալ ընտրատեղամաս, այլ կերպ ասած բոյկոտել, որը կարծում եմ արդյունավետ չէ մեր երկրում, քանի որ իշխանությունները խախտումներով ապահովելու են ընտրողների մասնակցության թիվը, հետևաբար իրական ընտրողների բացակայությունը չի նկատվի ու չի խանգարի Սերժ Սարգսյանի վերարտադրմանը: Կամ գնալ և ընտրել որևէ այլ թեկնածուի, սակայն դա կնպաստի սպասվող խայտառակ ընտրությունների լեգիտիմացմանը, քանի որ, եթե Սերժ Սարգսյանը հաղթի քիչ թե շատ ձայն ունեցող թեկնածուի, կկարողանա պնդել,որ հաղթել է լուրջ մրցակցի և, որ ընտրությունները նորմալ ընթացք են ունեցել: Այսպիսով, մնում է ընտրաթերթիկը անվավեր անելու տարբերակը, որով ես կկարողանամ բարձրաձայնել իմ բողոքը, այս անօրինական իշխանությունների դեմ: Հետևաբար, մենք մեր ընտրությունը պետք է անենք հրապարկում այլ ոչ թե ընտրատեղամասում:
Իմ քվեաթերթիկի վրա գրված է լինելու՝ կհանդիպենք մարտի մեկին Ազատության հրապարակում:
Տաթևիկ Պողպատյան

No comments:
Post a Comment