PropellerAds

Tuesday, November 6, 2012

Փեսացուամերձ մամուլի հուսահատ պայքարը ՀԱԿ-ի դեմ

Ակնհայտ է, որ եթե իշխանական քարոզչամեքենան ձեռնամուխ է լինում ինչ-որ երևույթի քննադատությանն ու վարկաբեկմանը, ուրեմն այդ երևույթը լրջագույն վտանգ է ներկայացնում վերարտադրման նախապատրաստվող ռեժիմի համար: Եվ հակառակը` եթե իշխանության պահպանման գերխնդիր ունեցող ռեժիմը ձեռնամուխ է լինում «ընդդիմադիր» կոչված այս կամ այն ուժի պաշտպանության և նրա գաղափարների (այս դեպքում` «կոնսենսուս մինուս օլիգարխիա») տարածման գործին, ապա այդ ուժը և նրա գաղափարները ձեռնտու են իշխանություններին և միևնույն ժամանակ դրանք ձեռնտու չեն ու վնասակար են հասարակությանը:
Այս պարզագույն իրողությունները հասկանալու համար պատասխանենք մի քանի հարցերի.

-Ո՞ր հեռուստաալիքներն են իրագործում Լևոն Զուրաբյանի դեմ սև փիարը:

Տարիներ շարունակ քաղաքական պատվերներ կատարող, օր ու գիշեր շարժամ դեմ աշխատող նախագահականի լիակատար վերահսկողության տակ գտնվող հեռուստաալիքները:

-Ո՞ր կայքերն են կանխատեսում ՀԱԿ-ի վախճանը ԲՀԿ-ի հետ համագործակցության դեպքում:

Բացառապես քաղաքական դաշտը լղոզելու, անհասկանալի դարձնելու և հասարակության մեջ հուսահատություն տարածելու առաքելություն ունեցող, ՀՀ գլխավոր փեսա` Միշիկին պատկանող, կամ նրա կողմից ուղղորդվող կայքերը:

- Ո՞ւմ ֆեյսբուքյան ֆեյքերն են, հանկարծ, սկսել մտահոգություն ցուցաբերել ՀԱԿ վարկանիշի վերաբերյալ և հակադրվել ռեժիմից ազատվելու հայտնի ճանապարհին:

Չորս տարի շարունակ սոցիալական ցանցերում ՀԱԿ-ի վարաբերյալ ապատեղեկավության տարածմամբ զբաղվող ՀՀԿ երիտթևին պատկանող ֆեյքերը:

Նախագահական ընտրություններին դեռ երեք ամսից ավել ժամանակ կա: Սակայն իշխանական ողջ քարոզչամեքենան արդեն իսկ լծված է ընդդիմության «վարկաբեկման գործին»: Փեսացուամերձ (Միշիկամերձ) մամուլը չխուսափեց անգամ ամենաթաքնված զենքերի բացահայտումից` ամբողջ իր ռեսուրսը այսքան շուտ ներդնելով ՀԱԿ-ի ներսում իբր պառակտվածության լուրերի տարածմանը և Լևոն Զուրաբյանի դեմ հակաքարոզչության կազմակերպմանը:

Թվում էր թե այստեղ չպետք է որևէ հարց առաջանա. կա ռեժիմի դեմ պայքար և կա ռեժիմ, որը ամեն կերպ փորձում է վերացնել, փոշիացնել իր իշխանությանը վտանգ սպառնացող ուժերին, ինչը և ՀԱԿ-ի դեմ իրականացվող հակաքարոզչության հիմանկան շարժիչ ուժն է: Սակայն արի ու տես, որ դեռևս կան շրջանակներ, որոնք միամտաբար շարունակում եմ վստահությամբ ընդունել հակաընդդիմադիր քարոզչամեքենայի տարածվող ապատեղեկատվությունները: 

Սակայն հարկավոր է նաև արձանագրել. Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու տարբերակներից և ոչ մեկը այսպիսի ջղաձգումների մեջ չի գցել նախագահականին, ինչպես երկու քաղաքական ուժերի հնարավոր համագործակցությունը: Ինչից կարելի է հետևություն անել, որ վերոնշյալ հանգամանքները վարչախմբի դեմ պայքարի տվյալ մեթոդի ճշմարտացիության  լավագույն ապացույցն են:

Արեգ Գևորգյան

No comments:

Post a Comment