Մեզ ընդհամենը հարկավոր է կրթություն ստանալու, աշխատելու, ընտանիք ստեղծելու, երեխա մեծացնելու հնարավորություն: Սակայն գնալով ավելի ու ավելի հաճախ մ
ենք տեսնում ենք, որ նույնիսկ քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ են հեռանում երկրից` գնալով դեպի անորոշություն:
Զարմանալ պետք չէ: Իրականում` անգամ այս նվազագույն պայմանների ապահովումը չի կարող զսպել երկրից հեռանալու ցանկությունը, քանի որ Հայստանում հասարակ քաղաքացին չունի երաշխիքներ, չունի արդարության զգացում, չունի պաշտպանված իրավունքներ:
Վախը վաղվա օրվա հանդեպ առաջացնում են ոչ թե նյութական բարիքների բացակայությունը, այլ քաղաքացիների նկատմամբ ոտնձգությունների անպատժելիությունը, որոնք Հայաստանի նորագույն պատմության ընթացքում, ցավոք, բազմաթիվ են: Նրանցից ամենաողբերգականը Մարտի 1-ի սպանդն է: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանում երբևէ կվերականգնվի արդարությունը, եթե մարդասպանության իրական կազմակերպիչներն ու իրագործողները շարունակեն զբոսնել Երևանի փողոցներով, իսկ օրինականության համար պայքարողները հայտնվեն ճաղերի ետևում:
Երկիրը կործանման հասցրած արտագաղթը կասեցնելու համար հարկավոր է մարդկանց տալ երաշխիքներ, իսկ դա տալու համար հարկավոր է պատասխանատվության ենթարկել գաղաքացիներին տարիներ շարունակ հալածող, թալանող, բանտարկող, գնդակահարող հանցագործներին` բացառելով մարտիմեկերը: Այսպիսով, օրինականության և արդարության վերակնգնման ճանապարհին կանգնած միակ խոչընդոտը Սերժ Սարգսյանի ղեկավարած հանցախումբն է:
Ուստի` այսօր Հայաստանում կա գերխնդիր. ազատվել սերժսարգսյանական ռեժիմից, ինչի ռեալ, անցավ, առանց ցնցումների տարբերակը հնարավոր է Հայ ազգային կոնգրեսի <<Անսերժ Հայաստան>> կարգախոսին ԲՀԿ-ի միանալու պարագայում:
Պահպանեք սառը դատողությունը, եղեք զուսպ և ինքնավստահ...
Արեգ Գևորգյան
http://www.facebook.com/permalink.php?story_fbid=482724708439281&id=100001052694966¬if_t=like
http://www.facebook.com/permalink.php?story_fbid=482724708439281&id=100001052694966¬if_t=like
No comments:
Post a Comment