Հետաքրքիր ժողովուրդ են մեր հայրենի «հեղափոխականները»: Այն մարդիկ, որոնք Կոնգրեսին մեղադրում են փողոցային պայքարը մենաշնորհելու մեջ իրենց անգործությունը շարունակում են պայմանավորել Կոնգրեսի քաղաքականությամբ:
Հինգ տարի շարունակ բազմաթիվ անվանումներ ստացած այս գոյածությունը՝ «երրորդ ուժ», «քաղաքացիական հասարակություն», «կոնսենսուս մինուս օլիգարխիա» և այլն բացի նվնվալուց որևէ գործնական քայլ այդպես էլ չձեռնարկեց մեզ՝ միամիտմերիս իրական, ազնիվ պայքար ցույց տալու համար: Ինչն է խանգարում այս միավորներին, այն պարագայում, երբ փողոցը վերահսկող Կոնգրեսը այսպիսի երկարատև դադար է վերցրել սկսել «իրական» պայքարը ռեժիմի դեմ:
Բայց սրա փոխարեն արի ու տես, որ մառազմը կրկին հաղթում է տրամաբանությանը և ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էին Բաքվի գրավումը խոչնդոտելու մեջ, այժմ էլ Կոնգրեսը մեղավոր է, որ մեր «ազգանվեր մահապարտները» չեն գրոհում Բաղրամյան 26-ը: Այ մարդ, վերցրե՛ք ձեր զենքերը, հռչակագրերն ու թսկած փուչիկները ու հայդա նախագահական, խոստանում եմ Կոնգրեսը ձեզ չի խանգարի: Գնացե՛ք, արե՛ք ձեր հեղափոխությունը:
Իսկ հիմա ավելի լուրջ: Կոնգրեսը հինգ տարիների ընթացքում ապացուցել է իր ճշմարտացիությունը անցնելով արյան, հալածանքների, բանտերի և այլ զրկանքների միջով: Եվ քանի դեռ դուք գտնվում էք լացուկոծի փուլում և դեռ ձեր անկեղծությունը չեք ապացուցել գործով՝ ռեժիմին ռեալ հակադրվելու միջոցով, չհամարձակվեք հորջորջալ Կոնգրեսի անգործության մասին...
Շարունակեք ձեր ֆեյսբուքյան պատերազմները:
Ձեզ հետ, թե առանց ձեզ մենք տապալելու ենք այս ռեժիմը:
Առա՛ջ, դեպի ամսերժ Հայաստան

Արեգ Գևորգյան
No comments:
Post a Comment