PropellerAds

Wednesday, October 31, 2012

Եթե ուզում ենք Հայաստանը փրկել կործանումից

Համոզված եմ, որ Հայաստանում որևէ փոփոխություն կարող է լինել միմիայն ՀԱԿ-ի շնորհիվ և ՀԱԿ-ն է, որ կարող է առաջնորդել Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի տեսնել ցանկացող ուժերին: ԲՀԿ-ի վերաբերյալ խոսելուց առաջ մենք մի հարց պետք է ճշտենք, թե ինչի համար ենք պայքարում, ինչ ենք ուզում: Եթե ուզում ենք մեր նյարդերը հանգստացնել, կամ 20-30 հոգանոց պիկետներով քաղաքացիական հասարակության իմիտացիա ստեղծել, ապա իհարկե
չարժի համագործակցել որևէ մեկի հետ, սակայն ամբողջ պատկերը փոխվում է, երբ մենք դնում ենք երկիրը կործանումից փրկելու խնդիր: Իսկ Հայաստանի փրկությունը դա օր առաջ Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելն է: Էնպես, որ Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիների համար այսօր գոյություն ունի մեկ կարգախոս. Առաջ դեպի անսերժ Հայաստան:

Տեղեկատվական պատերազմներ. Արեգ Գևորգյան (ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ-ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ԱԺ-ում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն դիտարկումից հետո, թե անհրաժեշտ է ՀԱԿ--ԲՀԿ համագործակցությունը, քարոզչական ուղղորդված արշավ սկսվեց վերջինիս դեմ, ինչին մենք ականատես եղանք ե'ւ սոցիալական ցանցերում, ե'ւ իշխանամետ լրատվամիջոցների մակարդակով: Սոցիալական ցանցերում ծավալված քարոզչական «պատերազմների» մասին էլ «Դեմքեր» հաղորդման շրջանակներում զրուցել ենք «Հայ ազգային կոնգրեսի» երիտասարդ ակտիվիստ, անդամ Արեգ Գեւորգյանի հետ:

Արեգի հետ անդրադարձել ենք նաեւ ՀԱԿ-ի երկբեւեռվածության վերաբերյալ տարածված տեղեկատվությանը, այդ թվում եւ Նիկոլ Փաշինյան-Լեւոն Զուրաբյան հակադրության մասին լուրերին:
Աղբյուրը` Zham.am


Friday, October 26, 2012

Բողոքի ցույց նոյեմբերի 2-ին

Անթույլատրելի համարելով քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում` գտնում ենք, որ Կոնգրեսի երիտասարդների նկատմամբ իշխանությունների սանձազերծած արշավը մարտահրավեր է ողջ հանրությանը:

Հաշվի առնելով վերոնշյալը` «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը, ելնելով իր հիմնադրման հռչակագրում ամրագրված դրույթներից, նախատեսում է 02.11.2012 թ., ժ. 13:00 բողոքի ցույց անցկացնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ (ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23), որտեղ այդ պահին ընթանալու է Կոնգրեսի ակտիվիստների փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքի առնչությամբ դատական նիստը:

Կոչ ենք անում քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին, Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնել ցանկացող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել բողոքի ցույցին:


«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնություն


Thursday, October 25, 2012

Ի՞նչ երաշխիքներ են ստացել Վահեին սպանողները

Այսօր վերջապես պարզեցի ''Վահե Ավետյանի սպանության'' գործով անցնող մեղադրյալների թարմ և անհոգ դեմքերի պատճառը:

Այս հարցում ինձ օգնեցին ազատազրկման ընթացքում Նուբարաշեն ՔԿՀ-ում ձեռք բերված կապերը:
Ըստ նրանց` լուրեր են շրջում այն մասին, որ Նեմեց Ռուբոն հավաստիացրել է իր թիկնապահներին, որ վերջիններս երկար չեն մնալու անազատության մեջ: Իհարկե դատարանը նրանց մեղավոր կճանաչի, բայց երբ Սերժ Սարգսյանը հերթական անգամ նախագահ դառնա, լավության տակից անպայման դուրս կգա ու ''ադաթի'' համաձայն համաներում կկիրառի և փիար նպատակներով անազատության մեջ հայտնված ռեժիմի հավատարիմ ծառաները կրկին կհայտնվեն ազատության մեջ:

Սակայն ուզում եմ կոչ անել զուր հույսեր չփայփայել: Այս անգամ նա ձեզ քաշելու է.....
2013-ին Սերժ Սարգսյանը նախագահ չի դառնալու:

http://www.facebook.com/profile.php?id=100001052694966
Լուսանկար` Հայկական Ժամանակ

Wednesday, October 24, 2012

Կոչ չուզողներին` մի ընկեք ՀԱԿ-ի ոտքերի տակ

Կեղծ, ու դատարկ խոսքերով մի՛ փորձեք հիասթափեցնել, կամ ձեզ հարմար տրամադրություններ ստեղծել մարդկանց մոտ: Սրանք միմիայն կարող են խոչընդոտներ առաջացնել, այն ճանապարհին, որի համար` իբր մտահոգվելով դուք արտահայտվում էք:

Հիասթափվելու, կոտրվելու, չդիմանալու, կռանալու ու սողալով ապրելու պատրաստակամության մասին հայտարարելուց առաջ, մտածեք այն մարդկանց մասին, որոնք ինչ-ինչ պատճառներով ձեզ վստահում են: Հիշե՛ ք, որ ոչ մեկը երաշխավորված չէ հիասթափությունից, որովհետև ռեժիմի դեմ պայքարը իսկապես երբեմն դաժան, երկարատև և հյուծող պրոցես է: Եվ իհարկե` լինում են մարդիկ, որոնք չեն դիմանում ռեժիմի ճնշումներին, կամ տարատեսակ գայթակղություններին...

Բայց հիասթափություն քարոզելը` դա ստորագույն քայլ է: Ստորագույն քայլ է թե՛ քեզ վստահողների նկատամաբ, թե՛ զինակիցներիդ նկատմամբ, որոնք չեն թողնում մարտի դաշտը և, չնայած քո դասալքության, շարունակում են պայքարել:

Եվ լավ կլիներ, որ Կոնգրեսին մեղադրելուց, Կոնգրեսին փնովվելուց ու ընդհանրապես հրապարակային Կոնգրեսացավով տառապելուց առաջ ասեիք, թե ի՞նչ ինիկատի ունեք Կոնգրես ասելով, ի՞նչ դիրք էք դու՛ք ունեցել կամ ունեք Կոնգրեսում և ի՞նչով ու ի՞նչքանով էք դու՛ք նպաստել կամ նպաստում Կոնգրեսի ուժեղացմանը, ինչպես նաև, թե ե՞րբ էք դուք, որ մեղադրում էք Կոնգրեսի սեփական սխալները չընդունելու մեջ զբաղվել ինքնաքննադատությամբ և ո՞րոնք են ձե՛ր գործած սխալները... Անկեղծ եղեք...

Կոնգրեսը` 2008-ին Ազատության հրապարակում ժողովրդի «Պայքա՛ ր, պայքա՛ ր մինչև վե՛ րջ» երդման ծնունդն է: Կոնգրեսը Ես եմ, Կոնգրեսը մեզանից յուրաքանչյուրն է: Ուստի` հիասթափվելով Կոնգրեսից ու կասկածելով նրա ապագայի մեջ` կհիասթափվեմ ինձնից ու իմ ապագայից:

Քանի դեռ կամ ես` կա Կոնգրեսը, կա մինչև վերջ պայքարելու երդումը: Ոչ մի դեպքում չեմ դադարելու իմ երկրի լուսավոր ապագային հասնելու ճանապարհներ փնտրելուց և դրանք հետևողականորեն իրականացնելուց:

Կոչ եմ անում. կամ Կոնգրեսի հետ լծվեք Երազանքների Հայաստանի կերտմանը, կամ մի խոչընդոտեք Կոնգրեսին դատարկախոսություններով:

Արեգ Գևորգյան


Վահրամի ազատությունն ընդդեմ Սաֆարովի արտահանձնման

Հոկտեմբերի 23-ին դատարանի դահլիճից ազատ արձակվեց Բուդապեշտում կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրը՝ Վահրամը, որը ի սկզբանե մեղադրվում էր սպանության մեջ: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց միայն ապօրինի զենք կրելու մեջ և դատապարտեց 1 տարի, 2 ամիս ժամկետով ազատազրկման: Եվ քանի որ Վահրամը արդեն 1 տարուց ավել է գտնվում էր բանտում նրա պատժաժամկետը համարվեց ավարտված: Այսպիսով` տեղի ունեցավ մի շատ անսովոր դատավարություն, երբ անհասկանալի պատճառներով մեղադրող դատախազը հանկարծ փոխեց ամբողջ մեղադրանքը, ինչի արդյունքում մեղադրյալը հայտնվեց ազատության մեջ:

Ուշադրություն դարձրեք. դատաքննությունը ավարտվել էր, կողմերը լսել էին վկաներին, նրանք հանդես էին եկել միջնորդություններով, ներկայացվել ու հետազոտվել էին գործով բոլոր ապացույցները: Այս ամենի ընթացքում դատախազը համառորեն մնացել էր այն դիրքորոշմանը, որ հենց Մարգարյանն է իրականացրել սպանությունը: Սակայն, երբ գործը հասնում է ավարտին և արդեն ժամանակն է գալիս պատժաչափը պահանջելու, դատախազը ամբողջովին փոխում է իր դիրքորոշումը և վերաձևակերպում է մեղադրանքը` հրաժարվելով Վահրամին սպանության մեջ մեղադրելուց: Թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ամիսներ տևած ամբողջ ընթացքում երիտասարդի անմեղության մեջ չհամոզված դատախազը հանկարծ կայացնում է այսպիսի որոշում: Հարց է առաջանում, թե ի՞նչը կարող էր ազդել մեղադրողի վրա, ի՞նչը կարող էր մտափոխել նրան և ստիպել կայացնել այսպիսի անհամաչափ որոշում: Իսկ ազդել է այն ինչ Հայաստանում մշտապես ազդում է թե՛ դատախազների, թե՛ դատավորների որոշումների վրա: Ազդել է նախագահական նստավայրից եկած կարգադրությունը:

Այն, որ այս գործը գտնվում էր նախագահականի ուշադրության կենտրոնում կասկած չի հարուցում: Ընդհանրապես` նրանց ուշադրության կենտրոնում պետք է լիներ Գուրգեն Մարգարյանին առնչվող ցանկացած երևույթ: Եվ նրա եղբոր դատը բացառություն չպետք է լիներ: Մանավանդ, երբ Վահրամի ավելի խիստ պատիժը կարող էր հասարակական դժգոհություն առաջացնել և լուրջ վտանգ հանդիսանալ առանց այդ էլ Սերժ Սարգսյանի հողին հավասարված վարկանիշի վրա: Այսինքն` գործի վերահսկողությունը նախագահականի կողմից արվում էր ոչ թե ազգային անվտանգության նկատառումներով, այլ «աթոռային անվտանգության» սկզբունքով:

Արդյունքում` դժգոհություններից խուսափելու նպատակով, որոշում է կայացվում ազատ արձակել սպանության մեջ մեղադրվողին: Ինչը, իր հերթին, փեսացույամերձ քարոզչամեքենան փորձելու է ներկայացնել, որպես Սերժ Սարգսյանի մարդասիրության դրսևորում` տարածելով այն միտքը, որ մի ընտանիքից երկու զավակի կորուստ շատ կլիներ. մեկը զոհվել էր թուրքի ձեռքից, իսկ մյուսը հայտնվել էր բանտում և, որ անկախ ամեն ինչից, եղբոր արժանիքների համար, հարկավոր էր ազատ արձակել Վահրամին, ինչը և «մեծահոգի» Սերժ Սարգսյանը արեց:

Այսպիսով` մենք գործ ունենք նախագահականի կազմակերպած հերթական էժանագույն փիարի հետ: Սերժ Սարգսյանը, որը իր հանցավոր անգործության արդյունքում ըստ էության թույլ տվեց Սաֆարովի արտահանձնումը և հերոսացումը այժմ այսպիսի քայլով փորձ է կատարում փրկել իր դեմքը` Վահրամ Մարգարյանի ազատ արձակումը դարձնելով յուրատեսակ պատասխան Ադրբեջանին և Հունգարիային:

Սակայն ամենասարսափելին այն չէ, որ Սարգսյանը փորձում է իր փիարով զբաղվել, սարսափելին այն է, որ տվյալ գործը հանդիսանում է հերթական ապացույցը այն բանի, որ մեր երկրում ազատություն շնորհողը կամ ազատությունից զրկողը ոչ թե դատարաններն են, այլ դրանք վերահսկող ռեժիմը: Հերթական անգամ մենք ականատեսը եղանք ընտրովի, ուղղորդված դատավճռի ինչպես Մարտի 1-ի գործերով, ինչպես Կոնգրեսի չորս երիտասարդների գործով և ինչպես Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունի գործով: Սա հերթական ապացույցն է, որ մեր երկրում դատական իշխանությունը անկախություն չունի, որ մենք ապրում ենք հանցագործ ռեժիմի լծի տակ, որից օր առաջ հարկավոր է ազատվել:
Արեգ Գևորգյան 

Monday, October 22, 2012

Փեսացուականները փորձում են արդարանալ


Միշիկը կրկին միացրեց իր խեղաթյուրման մեխանիզմը:

Միշիկա և սերժամերձ շրջանակները` հակադարձելով ԱԺ-ում Լևոն Զուրաբյանի արված հայտարարություններին մեզ` միամիտներիս փորձում են համոզել, թե ընդդիմադիր գործիչները, ի հեճուկս բազմաթիվ հրավերների, իրականում իրենք չեն ցանկանում գալ հանրայինի հեռուստաեթեր և որ ոչ մի տեղեկատվական շրջափակում և իշխանամերձ քարոզչություն Հ1-ը չի իրականացնում: Իսկապես համոզիչ հնչող փաստարկներ...

Հեռու չգնանք և հիշենք միայն օրերս Հ1-ի այն խանդավառությունով տարածվող ապատեղեկատվությունը, թե իբր Եվրոպական դատարանը ի վնաս Լևոն Տեր-Պետրոսյանի դատավճիռ է կայացրել, այն դեպքում, երբ դատավճռի կայացմանը, որից նախագահականում սարսափում են հրապարակվելու է ավելի քան 10 օր անց:

Եվ ընդհանրապես` լավ կլինի, որ փեսացուականները բացատրեն այսօր հենց Զուրաբյանի կողմից բացահայտված այն թալանը, որին ԱԺ-ում, ի դեպ, ոչ մի հակադարձում չեղավ, բացի Գալուստ Սահակյանի բարբաջանքներիվ: Բացատրեն թե ում հետ և ոնց են լափում տարեկան շուրջ 17 մլն դոլարը:

http://www.facebook.com/permalink.php?story_fbid=473999685978450&id=100001052694966&notif_t=like

Կեցցէ՜ Նոր, Ազատ Հայաստանը

''Խելացի'' քննադատներ ու ''հեղափոխականներ'' ջան, մեկնումեկդ տղամարդկություն կունենա ՀԱԿ քաղաքական գիծը քննադատելուց հետո մեկ հատ այլընտրանքային տարբերակ առաջարկի Սերժիկ Սարգսյանի ռեժիմից ազատվելու համար:
Հերիք եղավ նվնվաք...
Եթե դուք միշիկական պրոեկտներ չեք և եթե նախագահականից ներարկված ''Կոնսենսուս մինուս օլիգարխիա'' մառազմատիկ գծի վկաները չեք, այլ իսկապես կարծում էք, որ տարբերակ չկա, ապա ձեր լացուկոծով սթրվեք տեղներդ ու ոտքի տակ մի ընկեք:
Մենք գնում ենք դեպի անսերժ Հայաստան, իսկ ով չի գալիս մեղքը իրա վիզը...

Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան
Կեցցէ՜ Նոր, Ազատ Հայաստանը
http://www.facebook.com/permalink.php?story_fbid=473841759327576&id=100001052694966&comment_id=5480625&notif_t=like

Sunday, October 21, 2012

20 ոստիկան ընդդեմ մեկ ակտիվիստի


Օրերս Հյուսիսային պողոտայով էի անցնում ու Տերյանի խաչմերուկին մի 5-6 լուրջ դեմքերով ոստիկան նկատեցի (բերետ): Երևում էր, որ ինչ-որ մեկի անվտանգությունն ապահովելու համար էին էդտեղ. նրանց հետ քաղաքացիականով անվտանգության աշխատակիցներ կային, մոտակայքում մի քանի բարձրաստիճան ոստիկանների ու պաշտոնյաների մեքենաներ էին կայանված...
Չգիտեմ ում պաշտպանությամբ կամ անվտանգությամբ էին զբաղված` Վովա Գասպարյանի,
թե Ներսիկ Նազարյանի որդու, բայց որ էդ մարդու անվտանգությունը այդքան էլ հուսալի ձեռքերում չէր, միանշանակ էր...

Մտքումս բնական հարց առաջացավ այդ բարձրաստիճան այրերին.- Ձեր անվտանգությունը բերետների վստահելուց առաջ մի թե չե՞ք մտածում, որ կարող է հանկարծ ՀԱԿ-ի երիտասարդների հետ խնդիր ունենաք: Այն երիտասարդների, որ մի զարկով 20 բերետ են փռում: Այդ դեպքում ի՞նչ էք անելու, ո՞վ է ձեզ պաշտպանելու...:)

Ի՞նչ եմ ուզում ասել:
Քանի դեռ Կոնգրեսի 4 երիտասարդներին մեղադրում էք 30 և ավել ոստիկան ծեծելու մեջ, չհամարձակվեք ասել, որ Երևանում հասարակական կարգ է պահպանվում, չհամարձակվեք հավաստիացնել, որ Երևանի փողոցներն անվտանգ են:
4 երիտասարդից ծեծ կերած ձեր նվաստացածների «զորքը» չի կարող դա անել...

Saturday, October 20, 2012

Հայաստանը չի վստահում Սերժ Սարգսյանին



Ինչո՞ւ է հասարակությունը, մեղմ ասած, այսպես թերահավատորեն մոտենում վերջերս Սերժ Սարգսյանի ցուցաբերվող ակտիվությանը: Ինչո՞ւ հնարավոր չէ հավատալ նրա փոփոխություններ անելու ցանկությանը և, ընդհանրապես, նրա անկեխծությանը:

Միանշանակ է այն հանգամանքը, որ երկրի խնդիրների հանդեպ ցուցաբերվող «մտահոգությունը» հենց նախագահական ընտրությունների նախաշեմին արդեն իսկ կասկածի տեղիք է տալիս: Գործելակերպը վաղուց սովորական է դարձել Հայաստանի Հանրապետությունում: Իշխանությունները կառավարման ողջ ընթացքում վայելում են իրենց աթոռները` դույզն իսկ չմտածելով ժողովրդի մասին, իսկ ընտրություններից մի քանի ամիս առաջ անցնում են դատարկ խոստումներ տալու և երկրի խնդիրների հանդեպ արհեստական հետաքրքրություն ցույց տալու գործին:

Դժվար է վստահել մի մարդու, որը իր նախագահության ընթացքում համաժողովներ ու խորհրդակցություններ կազմակերպելու և երկրում իրական փոփոխություններ անելու երկարատև ժամանակ և հազարավոր հնարավորություններ է ունեցել, սակայն դա չի արել: Այսինքն`Սերժ Սարգսյանին առնվազն թերահավատորեն մոտենալու պատճառը ոչ թե նրա կազմակերպվող այժմյան թաթերական ներկայացումներ հանդիսացող, այլ նախկինում երկրում առկա լրջագույն խնդիրների վերաբերյալ չարված խորհրդակցություններն են:

Կեխծված ընտրությունների վերաբերյալ չարված խորհրդակցություն:

Սերժ Սարգսյանը պետք է կանչեր արտակարգ խորհրդակցություն 2008 կեխծված ընտրությունների հարցով քաղաքապետերի, մարզպետների, նախարարների, բարձրաստիճան ոստիկանների, օլիգարխների մասնակցությամբ: Այստեղ պետք է քննարկվեին ընտրակաշառքներ բաժանելու, լցոնումների, քաղաքացիներին ահաբեկելու, հեռուստաալիքների թեկնածուներին ոչ հավասարաչափ լուսաբանելու, կեղծ անձնագրերով քվեարկելու, ընդդիամդիր թեկնածուի վստահված անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, ավելի քան 500 հազար գոյություն չունեցող մարդկանց ընտրական ցուցակներում հայտվելու և այլ բազմաթիվ ընտրախախտումների մասին: Պետք է մատնացույց արվեին բոլոր մեղավորները, ԱԱԾ պետին ու դատախազին պետք է ցուցումներ տրվեին զբաղվելու կոնկրետ անուններով` նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով: Իսկ «մեծ գլուխներից» խոսելուց առաջ կամ անմիջապես հետո Սերժ Սարգսյանը պետք է ընդուներ, որ ինքը` լինելով վարչապետ Սահմանադրության կոպտագույն խախտմամբ, առանց իր պաշտոնական լիազորությունները վայր դնելու մասնակցել է քարոզարշավին որպես թեկնածու, որ նույն Սահմանադրության 53.1 հոդվածի խաղտմամբ («Ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում, եւ հանրապետության նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը») ընտրությունների մաս կազմող Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում դարձել է ՀՀ նախագահ: Անմիջապես այս խոսքերից հետո, Սերժ Սարգսյանի անկեղծ լինելու դեպքում, մենք կլսեինք նրա հրաժարականի մասին հայտարարությունը:

Մարտի 1-ի սպանդի վերաբերյալ չարված խորհրդակցություն

Սա թերևս պետք է լիներ ամենակարևոր խորհրդակցությունը, որի չկազմակերպումը իհարկե սպասելի էր Սերժ Սարգսյանի արյունահեղության կազմակերպման հետ անմիջական կապ ունենալու պայմաններում: Սակայն, ազնվություն և պետական մտածողություն ունենալու դեպքում Մարտի 1-ի սպանդի արդյունքում նախագահ դարձած անձը պետք է բարձրաձայն խոսեր դրա մասին:

Պետք է խոսվեր մասնավորապես` ոստիկանական ուժերի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների վրա հարձակմնաև և ծեծի ենթարկելու, այնուհետև Մյասնիկյանի արձանի շրջակայքում նրանց նկատմամբ հրազեն օգտագործելու կամ հատուկ միջոցները ոչ նշանակությամբ` քաղաքացիների գնդակահարման համար օգտագործելու, ցույցը դադարեցնելու նպատակով իշխանամերձ օլիգարխների թիկնապահներից կազմված զինված խմբավորումներ ներգրավվելու, ինչպես նաև արտակարգ դրություն հայտարարելուց, թե' առաջ, թե' հետո Սահմանադրության խախտմամբ ներքաղաքական խնդիրները լուծելու նպատակով բանակային ստորաբաժանումներ օգտագործելու (ՊՆ 0038 գաղտնի հրաման) և այս ամենի արդյունքում առնվազն 10 քաղաքացիների սպանության և հարյուրավորների վիրավորման մասին:

Պետք է հրապարակվեին բոլորին քաջ հայտնի մեղավորների անունները, ուժային բոլոր նախարարները պետք է հեռացվեին պաշտոններից և ենթարկվեին քրեական պատասխանատվության: Իսկ երբ խոսքը կրկին հասներ «մեծ գլուխներին» Սերժ Սարգսյանը պիտի խոսեր Ռոբերտ Քոչարյանի և իր տված հրամանների մասին, հայտարարեր իր հրաժարականի և այնուհետև որպես ամբաստանյալ ցուցմունքներ տալու պատրաստակամության մասին:

Հայաստանում քաղաքական հալածանքների առկայության վերաբերյալ չարված խորհրդակցություն



Նման խորհրդակցություն Սերժ Սարգսյանը կարող էր հրավիրել ցանկացած պահի` սկսած 2008 նախագահական ընտրությունների նախընտրական շրջանից (այն ժամանակ որպես վարչապետ) և մինչ օրս: Սակայն այդպիսի խորհրդակցություն չարվեց: Չխոսվեց քաղաքական հակառակորդների նկատմամբ շինծու գործերով քրեական հետապնդումների, չխոսվեց նրանց ազատազրկումների, նրանց ընտանիքի անդամների ահաբեկումների, ոստիկանության կողմից հասարակ քաղաքացիներին տեռորի ենթարկելու, հանրահավաքներ, ցույցեր չթույլատրելու, նրանց մասնակիցների ազատ տեղաշարժի իրավունքը խաղտելու, հավաքների օրերին ճանապարհները փակելու և այլ խնդրների մասին:

Չխոսվեց նաև այս ամենում մեղավորների, երկար տարներ ժողովրդի սիստեմատիկ ահաբեկումը կազմակերպող` դատավորների, դատախազների, ոստիկանների , բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների: Խոսքը` Աղվան Հովսեփյանի, Վովա Գասպարյանի, Գորիկ Հակոբյանի և այլ նմանատիպ պաշտոնյաների մասին է:

Եվ իհարկե չկայացած խորհրդակցության վերջում մենք այդպես էլ չլսեցին Սերժ Սարգսյանի ինքնախոստովանությունը «մեծ գլուխների» վերաբերյալ առ այն, որ այս «ազգանվեր» գործում հրաման տվողը ինքն է եղել և ինքն է բռնության միջոցով փորձել իշխանություն պահել, որ հալածանքները Հայաստանում բացառելու փոխարեն այն դարձրել է գործիք քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով:

Բանակում առկա խնդիրների վերաբերյալ չարված խորհրդակցություն

Էլ ով պետք է զբաղվի բանակում բարոյահոգեբանական վիճակի բարելավմամբ, եթե ոչ երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Սերժ Սարգսյանը իմանալով թե' առկա խնդիրների մասին, թե' մեղավորների մասին, ունենալով ազդեցություն` մեկ ժամում կարող էր լուծումներ տալ դրանց:

Իսկ լուծումները շատ պարզ են, և եթե Սերժ Սարգսյանն այդքան մտահոգված է բանակում առկա խնդիրների հանրայնացումից` թշնամու ջրաղացին ջուր չլցնելու նպատակով, ապա որևէ խնդիր չեր լինի, որ տվյալ հարցերի լուծումը չտրվեին խորհրդակցությունների ժամանակ, տեսախցիկների առջև: Դրա կարիքը առավելևս չեր լինի, երբ բոլորը` այդ թվում և Սերժ Սարգսյանը հոյակապ գիտեն թե' մեղավորների անունները, թե' առավել վտանգավոր զորամասերը, որտեղ ամենից շատ զինվորներ են սպանվում կամ ինքնասպան լինում, թե՛բանակից ազատվելու կամ «լավ տեղ» ծառայելու սակագները և թե այդ գումարները ում միջոցով ում են տրվում և վերջում ում են հասնում:

Սակայն հանրայնացումից դժվար կլիներ խուսափել, երբ գործը հասներ  «մեծ գլուխներին»: Պետք է պաշտոնանկ արվեին և քրեական պատասխանատվության ենթարկվեին պաշտոնական դիրքի չարաշահման, կաշառակերության համար բոլորին լավ հայտնի պաշտոնյաները` ՊՆ նախարար Սերյան Օհանյան, նախկին ՌՈ պետ Վովա Գասպարյան, Գլխավոր շտաբի պետ Խաչատուրով և այլոք: Իսկ վերջում հարյուրավոր զինվորների մահվան, բանակում բարոյահոգեբանական վիճակի և մարտունակության նվազման պատճառ դարձած, այս խնդիրների նկատմամբ հանցավոր անգործություն ցուցաբերած Սերժ Սարգսյանը պետք է ներկայացներ իր հրաժարականի դիմումը:

Միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերի թուլացման վերաբերյալ չարված խորհրդակցություն

Իրականում այս հինգ տարիների ընթացքում մենք ականատեսն ենք Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ բազմաթիվ խորհրդակցությունների, համաժողովների և այլ միջոցառումների: Քանակային առում սրանք իսկապես մեծ թիվ են կազմում, բայց բովանդակության և արդյունավետության առումով իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Հենց այսպիսի ձևական բնույթ կրող քաղաքականությունն էլ պատճառ հանդիսացավ մեր դիրքերի թուլացմանը:

Անկախ նրանից, որ կեղծված ընտրությունները, մարտիմեկյան սպանդը, ոչ օրինակարգ իշխանությունները, քաղբանտարկյալների առկայությունը անդառնալի բացասական հետևանքներ ունեցան մեր միջազգային վարկանիշի վրա, գործվեցին նաև այլ բազմաթիվ սխալներ: Ռոբերտ Քոչարյանի կողմից Ղարաբաղը, որպես կողմ բանակացային գործընթացից դուրս թողնելուց հետո, այս նույն քաղաքական գիծը հետևողականորեն շարունակեց Սերժ Սարգսյանը: Ցեղասպանության խնդիրը մնաց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային հարցերերից մեկը, այդպիսով անխուսափելիորեն դառնալով քաղաքական առևտրի առարկա, ինչը վերջիվերջո հանգեցրեց հայ-թուրքական արձանագրություններում 1915 թվականի դեպքերն ուսումնսիրող հանձնաժաղովի ստեղծման մասին կետի ամրագրմանը, որը ստորգրվեց Սերժ Սարգսյանի կողմից և ինչը ոչ այլ ինչ քան ցեղասպանության ուրացում դիտարկել չի կարելի: Իսկ վերջերս Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից արտահանձնումը և Ադրբեջանի կողմից հերոսացումը նույնպես իշխանությունների հանցավոր անգործության արդյունք էր:

Ելնելով նրանից, որ նախագահը Հայաստանի արտաքին քաղաքականության գխավոր պատասխանատում է, կարելի է ասել, որ այստեղ ամենևին խորհրդակցության և մեղավորների փնտրտուքի կարիք կարող է չլինել: Սերժ Սարգսյանին հարկավոր է առանձին սենյակ, մեկ հայելի, տղամարկություն և կամք սեփական սխալները ընդունելու և հրաժարականի մասին որոշումը կայացնելու համար:

Կոռուպցիայի, աղքատության, գործազրկության, արտագաղթի ծավալների մեծացման վերաբերյալ չարված խորհրդակցություն

Անզեն աչքով էլ կարելի է տեսնել, որ Հայաստանը հաստատուն անկում է ապրում գրեթե բոլոր բնագավառներում: Եվ եթե ցանկություն կա այս իրավիճակից դուրս գալու հարկավոր է ոչ թե մեկ-երկու, այլ ամնօրյա արտակարգ խորհրդակցությունների շարք կազմակերպել և փորձել երկիրը փրկել կործանումից: Երկրի նախագհի աթոռը զբաղցնող անձը և նրա գլխավորած կուսակցությունը լիովին կրում են ստեղծված իրավճակի պատասխանատվությունը, երբ հակառակ նրանց խոստումների Հայաստանը ոչ թե զարգանում այլ ետընթաց է ապրում:

Երկրի կառավարման համակարգը ավելի ու ավելի է թաթախվում կոռուպցիայի մեջ, սրա հետևանքով ահագնացող տեմպերով աճում է աղքատությունն ու գործազրկությունը: Արդյունքում ծայր առած արտագաղթը արդեն իսկ սպառնում է ազգային անվտանգությանը` վերջին 4-5 տարների ընթացքում դատարկելով երկիրը շուրջ 200 000 մարդով: Սրա հետ մեկտեղ օր-օրի աճում է մեր արտաքին պարտքը: Այն արդեն կազմում է մոտավորապես 4 մլրդ դոլլար, որի 2012-ից սկսվող սպասարկումը ծանրագույն հարված է հասցնելու պետական բյուջեին և ստիպելու է էլ ավելի մեծացնել պարտքերի թիվը:
Այս հարցերով չկազմակերպված խորհրդակցություններին պետք է մասնակցեին երևի թե ամենամեծ թվով մարդիկ: Այն բոլորն ովքեր օգտվում են ընդհանուր, իշխանական կերակրատաշտակից` պատգամավորներ, նախարարներ, քաղաքապետեր, մարզպետներ, օլիգարխներ, Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներ: Այս խորհրդակցությունների արդյունքում տարիներով պետական հարստությունները հափշտակած բոլոր անձինք պետք է զրկվեին գողացված գումարներից ու պաշտոններից և ենթարկվեին քրեական պատասխանատվության: Նրանցից են` Ռոբերտ Քոչարյանը, Ալեքսանդր Սարգսյանը (Սաշիկ), Միքայել Մինասյանը (Միշիկ), Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Արթուր Բաղդասարյանը, Արմեն Գեւորգյանը, Վարդան Այվազյանը, Գագիկ Խաչատրյանը, Արթուր Ջավադյանը և այլոք:

Իսկ Սերժ Սարգսյանը` ընդունելով իր երկիր ղեկավարելու անկարողությունը և տարիների ընթացքում վերոնշյալ անձանց հետ միասին ժաղովրդին անխղճաբար թալանելու իրողությունը պետք է առանց այլևայլությունների հեռանար զբաղեցված պաշտոնից:

Այսպիսով բազմաթիվ հանցագործություններ գործած, այսքան հնարավորություններ չօգտագործած ու այսքան ճակատագրական հարցերում թերացած մարդը անկախ կազմակերպվող տարատեսակ շոու-ներկայացումների քանակից չի կարող ժողովրդի կողմից համակրանքի արժանանալ: Այս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը ՀՀ քաղաքացիներին կարողացել է համոզել մեկ բանում, որ ինքը հակաժողովրդական և հակապետական գործիչ է, որ նա առաջնորդվում է ոչ թե պետության, այլ անձնական շահերով, որ նա երբևիցէ կամովին չի հրաժարվի իր և իր մերձավորների բարեկեցության աղբյուր հանդիսացող աթոռից: 

Այսինքն` քաղաքացին նրանից ակնկալիքներ չի կարող ունենալ: Եվ քաղաքացուն մնում է միայն վերգտնել սեփական ուժերը ու զրկելով Սերժ Սարգսյանին իր աթոռից` դադարեցնել Հայաստանի պատմության այս ողբերգական ընթացքը:


Արեգ Գևորգյան

Saturday, October 13, 2012

Շարունակելու եմ ցավեցնել ձեզ, քանի դեռ չեք արթնացել

Իմ ուշքը ամենևին չի գնում բողոքելու, քննադատելու, բացասական երևույթների մասին խոսելու, կառավարական շենքերի դիմաց գոռալու, ոստիկանների հետ բախվելու և բանտերը նստելու համար: Ես մեծ հաճույքով կվայելեի իմ երիտասարդության լավագույն տարիները, կզբաղվեի իմ կրթությամբ ու իմ անձնական կյանքով:
Բայց այդ հանգստությունը ձեռք բերելու կամ իմ երեխաների համար երաշխավորելու համար, այսօր, ցավոք, ստիպված եմ զոհաբերել այդ ամենը, ստիպված եմ քննադատել ու չհանդուրժել ինձ շրջապատող անարդարությունը, պայքարել իմ երկրի, իմ ու իմ երեխաների ապագան կասկածի տակ դնող հակաժողովրդական ռեժիմի դեմ...

Ինձ իբր ամեն ինչից բողոքելու մեջ քննադատողները ավելի լավ է թող սկզբից հայելու մեջ նայեն ու տեսնեն այս ճահիճը ծնող հիմնական պատճառը` հասարակության այն հատվածը, որը իր համար խաբկանքներ է ստեղծել և ապրում է "անհոգ" կյանքով: Թող հասկանան, որ բացասական երևույթների մեղավորը ոչ թե ես ու իմ պայքարի ընկերներն ենք, որ քննադատում ենք դրանք, այլ դրանք ստեղծողները:

Սա չհասկացողներն ու չնդունողները փախչում են իրականությունից և հնադուրժում եմ իրենց ամենօրյա թալանն ու նվաստացումը:

Այս մարդկանց մեկ բան ունեմ ասելու.
- Դուք այլընտրանք չունեք... Դուք ուշ թե շուտ ոտքի էք կանգնելու...Իսկ քանի դեռ բացասական երևույթների մասին խոսքը ցավեցնում է ձեզ, նշանակում է դրանք իրական են... ես շարունակելու եմ բարձրաձայնել դրանց մասին... շարունակելու եմ ցավեցնել ձեզ, քանի դեռ չեք արթնացել
...
http://www.facebook.com/permalink.php?story_fbid=470170916361327&id=100001052694966&notif_t=like