Ինքս ուսանող չեմ, բայց որ ուսանող էլ լինեի ինձ մոտ բնական հարց կառաջանար՝ հիմա դասադուլ անեմ, որ ի՞նչ լինի:
Հարգանքի արժանի են այն երիտասարդների գործողությունները, որոնք քանի օր է արդեն համառորեն շրջում են Երևանի ԲՈՒՀ-երի մոտով, կռիվ են տալիս, կոչ են անում դասադուլ անել: Իսկապես մենք ունենք այսպիսի երիտասարդների կարիք: Իհարկե, այսօր Հայաստանում կան նպաստավոր պայմաններ ցանկացած տիպի քաղաքացիական անհնազանդության միջոցառում իրականացնելու համար: Ավելի ճիշտ, Հայաստանում կա կուտակված դժգոհության էներգիա, որը կարիք ունի ռացիոնալ ծախսման:
Կներեք, բայց անորոշ կոչերը չեն կարող հակակշիռ դառնալ հանրապետական դասախոսների ու ուսխորհուրդների սպառնալիքներին:
Ասածս ինչ է՝ դասադուլը շատ լավ է, բայց այն չի կարելի դիտարկել, որպես արդյունք, այն պետք է լինի գործիք արդյունքներին հասնելու համար: Երբ ուսանողին ասում ես՝ արի դասադուլ , բայց չես ասում, թե դա ինչ է տալու և ինչ արդյունքների բերելու, նա չի ունենում շահագրգռվածություն թողնելու իր դասերը, վտանգելու իր կրթությունը հանուն անորոշության:
Առաջարկս հետևյալն է. նշանակել համապետական քաղաքացիական անհնազանդության օր և կոչ անել թե՛ դասադուլի, թե՛ գործադուլի: Իսկ տվյալ երթերը օգտագործել այդ միջոցառման մասին առավելագույնս իրազեկելու համար: Հարկավոր է կոչ անել բոլորին X օրը հենց առավոտվանից չգնալ ո՛չ դասի, ո՛չ աշխատանքի, ո՛չ էլ մնալ տանը, այլ գնալ Ազատության հրապարակ՝ որոշելու երկրի ապագան: Դա պիտի լինի սահմանագիծ, օր, երբ պետք է որոշվի Հայաստանի հետագա ընթացքը: Այդտեղ ներկա գտնվողները, հենց այդ օրը , հենց այդ վայրում կորոշեն Հայաստանի ապագան: