PropellerAds

Wednesday, November 28, 2012

Արմեն Աշոտյան, հակահայկական քարոզն իրականացրու ձեր տանը

Չզարմանաք, եթե Սերժ Սարգսյանի բթամիտ ծառաները շուտով ձեզ կոչ անեն չքաղաքականացնել նախագահական ընտրությունները:

Անմեղսունակության ինչպիսի պաշար հարկավոր է ունենալ դատապարտելու համար Մարտի 1-ի քաղաքականացումը, երբ 2008-ի իրադարձությունները Հայասատանի նորագույն պատմության ամենաքաղաքական էջերից են:

Տրամաբանության բոլոր սահմանները խախտվում են, երբ պատմության կամայական ներկայացումը դիտարկվում է որպես
նորմալ երևույթ և ներկայացվում է ինչպես, այսպես կոչված, համալսարանական կոլեկտիվի (ՀՀԿ-ականներից կամ նրանց սպասարկուներից կազմված) սուբյեկտիվ տեսակետ:

Սա ոչ այլ ինչ է, քան իշխանությունների կողմից կազմակերպված դավադրություն Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի նկատմամբ:

Հ.Գ Արմեն Աշոտյանին, որը չնայաց իր երիտասարդ տարիքին սպառել է իր վաղեմության և պիտանելիության ժամկետները և, որ այսքան հավանում է պատմության վերջին դասագիքը խորհուրդ կտամ այդ դասգրքով հակահայկական քարոզն իրականացնել բացառապես սեփական ընտանիքի անդամների վրա և չփորձել պղծել մեր երեխաների ուղեղները:

Արեգ Գևորգյան

Saturday, November 24, 2012

Կոչ երիտասարդությանը չենթարկվելու ռեժիմին

Երիտասարդները, ուսանողները պետք է լինեն ազատ, ըմբոստ և չենթարկվող իրենց ապագան կործանող իշխանություններին:

Առնվազն անբարոյականություն է, երբ ուսումնական հաստատություններում օր ու գիշեր կուսակցական, սերժական քարոզ իրականացնողները «Հակահարված»-ի անդամներին ծեծելը արդարացնում են իբր նրանց կողմից քաղաքական քարոզ իրականացնելով:

Մենք բազմաթիվ անգամ ուսումնական հաստատությունների տարածքում իրականացրել ե
նք տարատեսակ իրազեկման միջոցառումներ, երթեր, ցույցեր, բաժանել ու փակցրել ենք անհնազանդության կոչեր պարունակող թռուցիկներ: Այո, արել ենք ու շարունակելու ենք անել, բայց ոչ թե որպես կուսակցական քարոզ, այլ հակառակը՝ որպես ուսումնական հաստատությունների սերժացման և պղծման դեմ ակցիաներ:

Սա կոչ է երիտասարդությանը չենթարկվելու ռեժիմի կողմից նրանց ստրկացնելու և հհկական կամակատար դարձնելու փարձերին: Երիտասարդները, ուսանողները պետք է լինեն ազատ, ըմբոստ և չենթարկվող իրենց ապագան կործանող իշխանություններին:

Արեգ Գևորգյան

Friday, November 23, 2012

«Դիտակետ»-ի հյուրերն են Սարգիս Գևորգյանը և Արեգ Գևորգյանը


ՀԱԿ-ը ներկայացնող երիտասարդ ակտիվիստների կարծիքով երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու և արդարություն հաստատելու համար պետք է առաջին հերթին խնդիրներին քաղաքական լուծում տալ:

Հարկավոր է ազատվել իշխանություններից, որոնք իրենց անձնական շահերին են ծառայեցնում քաղաքացիների անվտանգության և բարեկեցության երաշխիք հանդիսացող պետական կառույցները:




Ձեզ հետ, թե առանց ձեզ մենք տապալելու ենք այս ռեժիմը

Հետաքրքիր ժողովուրդ են մեր հայրենի «հեղափոխականները»: Այն մարդիկ, որոնք Կոնգրեսին մեղադրում են փողոցային պայքարը մենաշնորհելու մեջ իրենց անգործությունը շարունակում են պայմանավորել Կոնգրեսի քաղաքականությամբ:

Հինգ տարի շարունակ բազմաթիվ անվանումներ ստացած այս գոյածությունը՝ «երրորդ ուժ», «քաղաքացիական հասարակություն», «կոնսենսուս մինուս օլիգարխիա» և այլն բացի նվնվալուց որևէ գործնական քայլ այդպես էլ չձեռնարկեց մեզ՝ միամիտմերիս իրական, ազնիվ պայքար ցույց տալու համար: Ինչն է խանգարում այս միավորներին, այն պարագայում, երբ փողոցը վերահսկող Կոնգրեսը այսպիսի երկարատև դադար է վերցրել սկսել «իրական» պայքարը ռեժիմի դեմ:

Բայց սրա փոխարեն արի ու տես, որ մառազմը կրկին հաղթում է տրամաբանությանը և ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էին Բաքվի գրավումը խոչնդոտելու մեջ, այժմ էլ Կոնգրեսը մեղավոր է, որ մեր «ազգանվեր մահապարտները» չեն գրոհում Բաղրամյան 26-ը: Այ մարդ, վերցրե՛ք ձեր զենքերը, հռչակագրերն ու թսկած փուչիկները ու հայդա նախագահական, խոստանում եմ Կոնգրեսը ձեզ չի խանգարի: Գնացե՛ք, արե՛ք ձեր հեղափոխությունը:

Իսկ հիմա ավելի լուրջ: Կոնգրեսը հինգ տարիների ընթացքում ապացուցել է իր ճշմարտացիությունը անցնելով արյան, հալածանքների, բանտերի և այլ զրկանքների միջով: Եվ քանի դեռ դուք գտնվում էք լացուկոծի փուլում և դեռ ձեր անկեղծությունը չեք ապացուցել գործով՝ ռեժիմին ռեալ հակադրվելու միջոցով, չհամարձակվեք հորջորջալ Կոնգրեսի անգործության մասին...

Շարունակեք ձեր ֆեյսբուքյան պատերազմները:
Ձեզ հետ, թե առանց ձեզ մենք տապալելու ենք այս ռեժիմը:

Առա՛ջ, դեպի ամսերժ Հայաստան

Արեգ Գևորգյան

Sunday, November 18, 2012

«Կարեւորի մասին» հաղորդաշարի հյուրն է Արեգ Գեւորգյանը

«Կարեւորի մասին» հաղորդաշարի հյուրն է ՀԱԿ ակտիվիստ, «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արեգ Գեւորգյանը:

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց ՀԱԿ 4 ակտիվստների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի դատավճիռը, որով նրանք դատապարտվել էին մինչև 6 տարվա ազատազրկման:
Հերթական անգամ մենք համոզվեցինք, որ Հայաստանում դատական համակարգը սպասարկում է Սերժ Սարգսյանի անձնական շահերը և հանդիսանում է քաղաքական հաշվեհարդարի գործիք:


Ազատության քայլերթ Երևանում

Այսօրվա Ազատության քայլերթի մասնակիցները իսկապես ցույց տվեցին, որ անկախ իշխանական ճնշումների Հայաստանում կան ազատ քաղաքացիներ, որոնք պատրաստ են պայքարել, որոնք ոչ մի դեպքում չեն հեռանա իրենց հայրենիքից և իրենց ձեռքերով կկերտեն Երազանքների Հայաստանը:

ՀԱԿ երիտասարդների ազատությունը՝ մեր բոլորիս ազատությունն է:
Ազատություն քաղբանտարկյալներին, ազատություն Հայաստանին:





                        




Thursday, November 15, 2012

Կարեք ձեր բերանը և կտրեք ականջները

Թիվ 8 ընտրատարածքում իբր պատգամավոր դարձած Կորյուն Նահապետյանին, որ ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարով դատապարտելը հիմնավորված է համարում հարկավոր է հիշեցնել, որ իր այդ կարծիքը կիսում են միմիայն Սերժ Սարգսյանի սպասարկուներն ու իր հարազատ կուսակիցները, որոնց նկատմամբ, մեղմ ասած, վստահության բացակայութունը արդարացված է վերջին տարիներին իշխանությունների հանցավոր գործունեությամբ:

Երիտասարդների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը դատապարտվել է թե քաղաքացիական, թե քաղաքական գրեթե բոլոր ակտիվ շրջանակների կողմից: Իրավապաշտպան կազմակերպություններ, ՀԿ-ներ, նախաձեռնություններ, հազարավոր քաղաքացիներ, ոչ կոալիցիոն կուսակցություններ և նրանց երիտասարդական կառույցներ դատապարտել են ապօրինի դատավճիռը: Այս հարցում Կորյունն ու իր կուսակցությունը մնացել են միայնակ, սակայն շարունակում են համառել և նորմալ համարել նմանատիպ դատավճիռները, մարկանց իրավունքների խախտումը, նրանց խոշտանգումը, ինչպես հայտնի հանրապետական Հրայր Թովմասյանն է նորմալ համարում մարդկանց ի նշան բողոքի մատ կտրելը:

Եվ, եթե Կորյուն Նահապետյանին անհանագստացնում է ՀԱԿ-ի հայտնած դիրքորոշումը դատարանների քաղաքական պատվեր կատարելու վերաբերյալ, ապա խորհուրդ կտամ նրան ի նշան բողոքի դիմել նորմալ քայլի՝ կարել բերանը և կտրել, օրինակ՝ ականջները:

Արեգ Գևորգյան

Ընդդիմության դեմ պայքարելը հավասար է դավաճանության

Այս պահին ընդդիմության դեմ պայքարելը հավասար է դավաճանության սեփական ժողովրդի նկատմամբ: Այդպիսի գործելակերպը որևէ արդարացում չունի: Տարբերություն չկա, թե ինչից դրդված կարելի է սա անել. ծախված լինելու, թե միամտության: Կարևորը, որ հասցված վնասը նույնն է:

Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր ուժերն ու անհատները իրենց քննադատության, պայքարի թիրախ պիտի դարձնեն Հայաստանը կործանող Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած ռեժիմը:

Մենք կորցնում ենք Հայաստանը: Միայն ահագնացող արտագաղթը բավական է, որ շատ մոտ ապագայում մեզ ջնջեն որպես պետություն աշխարհի քարտեզից: Սրա միակ պատճառը ժողովրդին ահաբեկող, թալանող, արտագաղթի դրդող իշխանությունն է:

Հայաստանը պահպանել ցանկացողների գործողությունները պետք է լինեն համաչափ:

Արեգ Գևորգյան

Ժամանակն է, որ ազատվենք մեր անվտանգությանը սպառնացող Սերժ Սարգսյանից

Դատական համակարգը քաղաքացիների իրավունքների պաշտպանության, քաղաքացիների անվտանգության կարևորագույն երաշխիքներից է: 

Հայաստանում այն ծառայում է իրեն նախագահ համարող Սերժ Սարգսյանին, որը մեր անվտանգության երաշխիքները` ոստիկանություն, դատարաններ, բանակ ծառայեցնում է իր իշխանության պահպանման գործին:

Ժամանակն է, որ մենք ինքներս ստեղծենք մեր անվտանգության երաշխիքնշքները և վերջնականապես ազատվենք մեր անվտանգությանը սպառնացող Սերժ Սարգսյանից:

Արեգ Գևորգյան

Հայաստանում կա 4 քաղբանտարկյալ

Նոյեմբերի 13-ին, Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը ուժի մեջ թողեց ՀԱԿ 4 ակտիվիստների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի ընդունած վճիռը, որով նրանք դատապարտվել էին 2-6 տարվա ազատազրկման:






Sunday, November 11, 2012

Պահպանեք սառը դատողությունը, եղեք զուսպ և ինքնավստահ


Մեզ շատ բան հարկավոր չէ: Մեզ հարկավոր չեն շքեղություններ` դղյակներ, շքեղ մեքենաներ, ծփացող սեղաններ, ոսկեզոծ հագուստներ: Այս պերճանքների պակասը չէ, որ ստիպում է մեզ հեռանալ երկրից, որ ստիպում է մեզ երջանկություն որոնել օտարության մեջ ու կարոտից տառապել:

Մեզ ընդհամենը հարկավոր է կրթություն ստանալու, աշխատելու, ընտանիք ստեղծելու, երեխա մեծացնելու հնարավորություն: Սակայն գնալով ավելի ու ավելի հաճախ մ
ենք տեսնում ենք, որ նույնիսկ քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ են հեռանում երկրից` գնալով դեպի անորոշություն:
Զարմանալ պետք չէ: Իրականում` անգամ այս նվազագույն պայմանների ապահովումը չի կարող զսպել երկրից հեռանալու ցանկությունը, քանի որ Հայստանում հասարակ քաղաքացին չունի երաշխիքներ, չունի արդարության զգացում, չունի պաշտպանված իրավունքներ:

Վախը վաղվա օրվա հանդեպ առաջացնում են ոչ թե նյութական բարիքների բացակայությունը, այլ քաղաքացիների նկատմամբ ոտնձգությունների անպատժելիությունը, որոնք Հայաստանի նորագույն պատմության ընթացքում, ցավոք, բազմաթիվ են: Նրանցից ամենաողբերգականը Մարտի 1-ի սպանդն է: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանում երբևէ կվերականգնվի արդարությունը, եթե մարդասպանության իրական կազմակերպիչներն ու իրագործողները շարունակեն զբոսնել Երևանի փողոցներով, իսկ օրինականության համար պայքարողները հայտնվեն ճաղերի ետևում:

Երկիրը կործանման հասցրած արտագաղթը կասեցնելու համար հարկավոր է մարդկանց տալ երաշխիքներ, իսկ դա տալու համար հարկավոր է պատասխանատվության ենթարկել գաղաքացիներին տարիներ շարունակ հալածող, թալանող, բանտարկող, գնդակահարող հանցագործներին` բացառելով մարտիմեկերը: Այսպիսով, օրինականության և արդարության վերակնգնման ճանապարհին կանգնած միակ խոչընդոտը Սերժ Սարգսյանի ղեկավարած հանցախումբն է:
Ուստի` այսօր Հայաստանում կա գերխնդիր. ազատվել սերժսարգսյանական ռեժիմից, ինչի ռեալ, անցավ, առանց ցնցումների տարբերակը հնարավոր է Հայ ազգային կոնգրեսի <<Անսերժ Հայաստան>> կարգախոսին ԲՀԿ-ի միանալու պարագայում:

Պահպանեք սառը դատողությունը, եղեք զուսպ և ինքնավստահ...

Արեգ Գևորգյան

http://www.facebook.com/permalink.php?story_fbid=482724708439281&id=100001052694966&notif_t=like

Friday, November 9, 2012

ՀԱԿ-ը այլ թեկնածու չի կարող ունենալ, քան Լեւոն Տեր Պետրոսյանը

Ընդդիմության մեջ այսօր բացառված է սերնդափոխությունը,-համոզմունք էհայտնել գիտնական Վարդան Դեւրիկյանը:

Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Արեգ Գեւորգյանը գիտնականի մտքերը վերագրում է քաղաքական անտեղյակությանը՝ իսկ ու՞մ էր անցած 5 տարիներին ձերբակալում Սերժ Սարգսյանի իշխանությունը։

«Ռեժիմի անմիջական հարվածների տակ այսօր հենց երիտասարդներն են, սա կարող է լինել միայն մեկ պարագայում, երբ հենց երիտասարդներն են վտանգ ներկայացնում ռեժիմի համար»,- ասաց նա։։

Արեգն, ի դեպ, չի շտապում համաձայնվել գիտնականի այն մտքի հետ, որ նախագահի ընտրություններում կարող է ընդդիմադիր երիտասարդ առաջադրվել։ Այդ մեկի համար դեռ շատ շուտ է՝ Հայ Ազգային Կոնգրեսն, ըստ նրա, այլ թեկնածու չի կարող ունենալ, քան Լեւոն Տեր Պետրոսյանը։


 Աղբյուրը` Ա1+ http://www.a1plus.am/am/politics/2012/11/08/areg-gevorgyan#.UJzCEEBQyL8.facebook

Tuesday, November 6, 2012

Փեսացուամերձ մամուլի հուսահատ պայքարը ՀԱԿ-ի դեմ

Ակնհայտ է, որ եթե իշխանական քարոզչամեքենան ձեռնամուխ է լինում ինչ-որ երևույթի քննադատությանն ու վարկաբեկմանը, ուրեմն այդ երևույթը լրջագույն վտանգ է ներկայացնում վերարտադրման նախապատրաստվող ռեժիմի համար: Եվ հակառակը` եթե իշխանության պահպանման գերխնդիր ունեցող ռեժիմը ձեռնամուխ է լինում «ընդդիմադիր» կոչված այս կամ այն ուժի պաշտպանության և նրա գաղափարների (այս դեպքում` «կոնսենսուս մինուս օլիգարխիա») տարածման գործին, ապա այդ ուժը և նրա գաղափարները ձեռնտու են իշխանություններին և միևնույն ժամանակ դրանք ձեռնտու չեն ու վնասակար են հասարակությանը:
Այս պարզագույն իրողությունները հասկանալու համար պատասխանենք մի քանի հարցերի.

-Ո՞ր հեռուստաալիքներն են իրագործում Լևոն Զուրաբյանի դեմ սև փիարը:

Տարիներ շարունակ քաղաքական պատվերներ կատարող, օր ու գիշեր շարժամ դեմ աշխատող նախագահականի լիակատար վերահսկողության տակ գտնվող հեռուստաալիքները:

-Ո՞ր կայքերն են կանխատեսում ՀԱԿ-ի վախճանը ԲՀԿ-ի հետ համագործակցության դեպքում:

Բացառապես քաղաքական դաշտը լղոզելու, անհասկանալի դարձնելու և հասարակության մեջ հուսահատություն տարածելու առաքելություն ունեցող, ՀՀ գլխավոր փեսա` Միշիկին պատկանող, կամ նրա կողմից ուղղորդվող կայքերը:

- Ո՞ւմ ֆեյսբուքյան ֆեյքերն են, հանկարծ, սկսել մտահոգություն ցուցաբերել ՀԱԿ վարկանիշի վերաբերյալ և հակադրվել ռեժիմից ազատվելու հայտնի ճանապարհին:

Չորս տարի շարունակ սոցիալական ցանցերում ՀԱԿ-ի վարաբերյալ ապատեղեկավության տարածմամբ զբաղվող ՀՀԿ երիտթևին պատկանող ֆեյքերը:

Նախագահական ընտրություններին դեռ երեք ամսից ավել ժամանակ կա: Սակայն իշխանական ողջ քարոզչամեքենան արդեն իսկ լծված է ընդդիմության «վարկաբեկման գործին»: Փեսացուամերձ (Միշիկամերձ) մամուլը չխուսափեց անգամ ամենաթաքնված զենքերի բացահայտումից` ամբողջ իր ռեսուրսը այսքան շուտ ներդնելով ՀԱԿ-ի ներսում իբր պառակտվածության լուրերի տարածմանը և Լևոն Զուրաբյանի դեմ հակաքարոզչության կազմակերպմանը:

Թվում էր թե այստեղ չպետք է որևէ հարց առաջանա. կա ռեժիմի դեմ պայքար և կա ռեժիմ, որը ամեն կերպ փորձում է վերացնել, փոշիացնել իր իշխանությանը վտանգ սպառնացող ուժերին, ինչը և ՀԱԿ-ի դեմ իրականացվող հակաքարոզչության հիմանկան շարժիչ ուժն է: Սակայն արի ու տես, որ դեռևս կան շրջանակներ, որոնք միամտաբար շարունակում եմ վստահությամբ ընդունել հակաընդդիմադիր քարոզչամեքենայի տարածվող ապատեղեկատվությունները: 

Սակայն հարկավոր է նաև արձանագրել. Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու տարբերակներից և ոչ մեկը այսպիսի ջղաձգումների մեջ չի գցել նախագահականին, ինչպես երկու քաղաքական ուժերի հնարավոր համագործակցությունը: Ինչից կարելի է հետևություն անել, որ վերոնշյալ հանգամանքները վարչախմբի դեմ պայքարի տվյալ մեթոդի ճշմարտացիության  լավագույն ապացույցն են:

Արեգ Գևորգյան

Sunday, November 4, 2012

Էպիկենտրոնի հյուրն է Արեգ Գևորգյանը

«Էպիկենտրոն» հաղորդման հյուրն է «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության անդամ Արեգ Գեևորգյանը:
Նախաձեռնությունը նոյեմբերի 17-ին` ժամը 18:00-ին կանցկացնի «Ազատության քայլերթ» Խնկո Ապոր գրադարանի մոտից:




Saturday, November 3, 2012

Ցույց հանուն Ազատության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուրբաթ Հայ ազգային կոնգրեսի համախոհները բողոքի ցունց են անցկացրել Վերաքննիչ դատարանի շենքի առջեւ՝ ի պաշտպանություն չորս քաղհալածյալների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի: Ցույցին մասնակցել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՀՇ կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչներ, «Սարդարապատ» շարժման ակտիվիստներ եւ այլ քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ:


http://www.ilur.am/news/view/2902.html

Friday, November 2, 2012

Ելույթ դատարանի դիմաց. Արեգ Գևորգյան

Ցույցի հարգելի մասնակիցներ, կարծում եմ դուք շատ լավ հասկանում էք, որ դատարանը որպես ցույցի անցկացման վայր ընտրելը կրում է մեծապես սիմվոլիկ բնույթ: Չեմ կարծում, որ ձեզանից որևէ մեկը ակնկալիքներ ունենա Վերաքննիչ կամ այլ ատյանների դատարաններից, կամ դատավորներից, կամ ընդհանրապես դատական համակարգից: Վերջապես` եթե այդպիսի հույսեր լինեին, ապա մենք ընդհանրապես էստեղ հավաքված չեինք լինի, ինչպես նաև կարիքը չեր լինի ստեղծելու «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը: Ակնհայտ է, որ եթե դատական վճիռները Հայաստանում կախված լինեին դատարաններից ու դատավորներից, ապա մենք չեինք կարող գործ ունենալ «քաղաքական բանտարկյալ» հասկացության հետ: Մենք կունենաինք ուղղակի անարդար դատավճիռներ, որոնց շտկմանը հասնելու համար կպայքարեինք ոչ թե փողոցում, այլ ավելի բարձր կանգնած դատական ատյաններում: Իսկ քանի դեռ Հայաստանի հանրապետությունում դատական վճիռները կայացվում են ոչ թե դատական նիստերի դահլիճում, այլ գործադիր իշխանության բարձրադիր ներկայացուցիչների գրասենյակներում, նստավայրերում, կամ առանձնատներում, մենք չենք կարող խուսափել դատարանների որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք օգտագործումից:

Հենց այսպիսի քաղաքական հաշվեհարդարի նպատակով էլ սկզբից ձերբակալվեցին և այնուհետև մինչև վեց տարվա ազատազրկման դատապարտվեցին Կոնգրեսի չորս երիտասարդները: Այս գործի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ռեժիմը այն օգտագործեց մի քանի նպատակով, ժամանակային տարբեր հատվածներում: Առաջինը` Օգոստոսի 9-ի սադրանքի կազմակերպմամբ և երիտասարդների կալանավորմամբ իշխանությունները լուծեցին իրենց համար շատ ծանր պրոցեսից` բանակցություններից ճողոպրելու հարցը: Երկրորդ անգամ այս գործը օգտագործվեց հայտնի դեպքերից շուրջ մեկ տարի անց: Սույն թվականի հուլիսի 20-ին դատարանը կայացրեց իր պատմության մեջ ամենախայտառակ դատավճիռներից մեկը: ՀԱԿ չորս երիտասարդ ակտիվիստները դատապարտվեցին մինչև վեց տարվա ազատազրկման: Սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում հասել էր իր բարձրակետին, կապված Հարսնաքարում տեղի ունեցած դեպքերի հետ, երբ մեղավորները արդարացիորեն փնտրվում էին արդեն ոչ թե նշված ռեստորանային համալիրում, այլ կառավարությունում, դատախազությունում, նախագահականում: Քաղաքացիական ընդվզումը լուրջ վտանգ էր ներկայացնում ռեժիմի համար իսկ այդ երիտասարդները կանգնած էին քաղաքացիական պայքարի առաջին շարքերում: Նրանց դատապարտումը այս պարագայում հարված էր ամբողջ հասարակությանը և յուրատեսակ նախազգուշացում էր մյուս քաղաքացիներին: Սա մարտահրավեր էր մեզ բոլորիս, սա փորձ էր վախի մտնոլորտի տարածմամբ խեղդելու քաղաքացիական ակտիվությունը:

Այո, մենք կարող ենք փաստել, որ իշխանությունները չկարողացան լուծել իրենց առջև դրված խնդիրը, և դրա ապցույցը այսօրվա բազմամարդ ցույցն է: Սակայն այս դեպքերը մեզ ցույց են տալիս մեկ բան. Հայաստանում իշխանությունները բռնազավթած անձինք շարունակում են երկրի իրական տերերի` ՀՀ քաղաքացիների հետ խոսել բռնության լեզվով: Շարունակում են հովանավորել մարդասպաններին` խրախուսելով ամենաթողությունը: Նրանց հրահանգներով արդարացվում են մարդասպանները, դատապարտվում են անմեղները: Ապացույց են արդեն ավարտված Հանրապետության Հրապարակի պայթյունի, դեռևս ընթացող Վահե Ավետյանի սպանության, Արտակ Նազարյանի սպանության, Կոնգրեսի երիտասարդների և բազմաթիվ այլ դատական գործերը: Ամեն քայլափոխի մենք ականատաեսն ենք անարդարության, քաղաքացիների իրավունքների խախտման: Սակայն պետք է խոստովանել, որ սրա հետ մեկտեղ մեծանում է քաղաքացիների դիմադրողականությունը և պատրաստակամությունը պայքարելու:

Եվ հաշվի առնելով այս հանգամանքները` կարծում եմ վերջապես եկել է ժամանակը անարդարության այս շղթային վերջ դնելու համար: ՀՀ քաղաքացին վերջապես պետք է ձեռնամուխ լինի ինքնուրույն գործողությունների սեփական իրավունքները վերականգնելու նպատակով: Իսկ պայքարը հարկավոր է սկսել քաղաքացու ամենակրևոր` Ազատության իրավունքի վերականգնումից:

Այս երիտասարդների ձերբակալությունը` մեր բոլոիս ձերբակալությունն է, նրանց ազատությունը` մեր ազատությունն է:

Կեցցե՜  Ազատ Հայաստանը

Ազատություն քաղբանտարկյալներին