Որպես հինգամյա շարժման անդամ ուզում եմ հավաստիացնել, որ մեր թիմը անկախ տարիքային տարբերության միակամ ու ավելի քան միասնական է բռնապետության դեմ պայքարում: Եվ մենք ` երիտասարդներս, և մեր ավագ ընկերները տարիներ շարունակ փողոցներում, մահակների հարվածների տակ, բանտերում հավասարապես կիսել ենք պայքարի բոլոր դժվարությունները: Հիշեցնեմ, որ մինչև մեր վրա քրեկան գործեր հարուցելն ու ապօրինաբար կալանավորելը, այդ ամենի միջով անցել են մեր ավագ եղբայրները` Դավիթ Մաթևոսյան, Գագիկ Ջհանգիրյան, Նիկոլ Փաշինյան, Արշակ Բանուչյան և մյուս հերոսները: Եվ երբ պայքարում էինք արդարության վերականգնման կամ ուղղակի քաղաքացիների ազատության համար, ամեն օր ոստիկանական բռնություններին, սափրագլուխների բանդաների հարձակումներին դիմակայելով մենք ուս ուսի կանգնած էինք ոչ թե ձեր` ՀԱԿ լիդերներին երիտասարդներին հանձնելու մեջ մեղադրողների հետ միասին, այլ կրկին մեր ավագ ընկերների հետ` Լևոն Զուրաբյանի, Ավետիս Ավագյանի, Արման Մուսինյանի, Վլադիմիր Կարապետյանի, Արամ Մանուկյանի, Լյուդմիլա Սարգսյանի և մյուս հերոսների: Ձեզանից շատերին ` մեծամասնությանը ես չեմ տեսել փողոցային ամենադաժան պայքարի օրերի ժամանակ, երբ մեզ ոչ թե հրում էին, այլ ծեծում էին, երբ ոչ թե մահակներով էին մեզ մրա հարձակվում այլ երկաթյա ձողերով, երբ ոչ թե խոսքով էին սպառնում, այլ մարտական ատրճանակով:
Կոչ եմ անում բոլորիդ լինել միասնական ու այևս թե խոսքով, թե գործով նպաստել միայն հակաժողովրդական ու հակասահմանադրական ուժերի տապալման գործին:
Կոչ եմ անում բոլորիդ լինել միասնական ու այևս թե խոսքով, թե գործով նպաստել միայն հակաժողովրդական ու հակասահմանադրական ուժերի տապալման գործին:
No comments:
Post a Comment