PropellerAds

Wednesday, July 18, 2012

Ոստիկանական ապօրինություն 21


Անպատիժ սպանություններն առաջանում են այն ժամանակ, երբ ոստիակնությունը, դատախազությունն ու դատարանները սկսում են զբաղվել քաղաքական պատվերներով և բութ գործիք են դառնում հանցավոր ճանապարհով իշխանությունը զավթած մարդկանց ձեռքում:
.........................................
Մայիս 31, 2010
18:00-ի սահմաններում, Ազատության հրապարակում ոստիկանները, շղթա կազմած ծեծուջարդով դուրս են հանում զբոսանքի դուրս եկած ՀԱԿ համակիրներին` ցուցաբերելով խտրական վերաբերմունք ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Դիմադրողներն արժանանում են բռնության` անկախ իրենց սեռից եւ տարիքից: Բռնության գործադրմամբ բերման է ենթարկվում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: ՀԱԿ-ի անդամների եւ համակիրների նկատմամբ բռնությունները շարունակվում են Սարյանի արձանի հարակից տարածքում: «Առաջ» հրամանից հետո ոստիկանության աշխատակիցները շրջափակում են Սարյանի արձանի հարակից տարածքը եւ ապօրինաբար սկսում են բերման ենթարկել ՀԱԿ-ի երիտասարդներին որոնց մինչեւ ոստիկանության մեքենաներ հասցնելը` ծեծի են ենթարկում: Ոստիկանները քաշքշելով պատռում են նրանց հագուստը, նրանց պառկեցնում են գետնին եւ ծեծի ենթարկում: Բերման են ենթարկվում 17 քաղաքացի: Ժամը 23.00-ի սահմաններում բացի երեք բերման ենթարկվածներից` Անի Գեւորգյանից, Սարգիս Գեւորգյանից եւ Դավիթ Քիրամջյանից, մնացածներն ազատ են արձակվում: Վերջիններս ձերբակալվեցին: Այս բոլոր օրերի ընթացքում ոստիկանները այդպես էլ չեն բավարարվում ՀԱԿ երիտասարդների պահանջը՝ ներկայացնել օրենքի այն կետը , որի պատճառով նրանք չեն կարողանում զբոսնել Ազատության հրապարակում: Բռնություններ են կիրառվում նաեւ լրագրողների հանդեպ, մասնավորապես Անի Գեւորգյանի, որը հետագայում ապօրինաբար ձերբակալվածների շարքում է հայտնվել (ՀԺ 01.06.10, Ա1+ 31.05.10):

Վերոնշյալ իրադարձություներին անդրադարձ է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարության Մարդու իրավունքների մասին 2010 թվականի Հայաստանյան զեկույցում՝
«Մայիսի 28-ից 31-ը ընկած ժամանակահատվածում ոստիկանությունը՝ Երևան քաղաքի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի հրամանատարության ներքո, կամայականորեն բերման է ենթարկել տասնյակ անձանց, հիմնականում երիտասարդ ակտիվիստների, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների և որոշ լրագրողների, ովքեր փորձում էին մուտք գործել քաղաքի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակ այն բանից հետո, երբ ոստիկանները հրամայել էին այնտեղ չգնալ՝ մի քանի դեպքում նրանց կանգնեցնելու համար դիմելով ուժի: Մայիսի 31-ին քաշքշուկ տեղի ունեցավ ՀԱԿ-ի կողմնակիցների և ոստիկանության միջև, երբ ոստիկանություն թույլ չտվեց ՀԱԿ-ի մոտ 50 կողմնակիցների մուտք գործել Ազատության հրապարակ: Ոստիկանությունն ուժով բերման ենթարկեց մոտ քսան ցուցարարների և ընդդիմադիր օրաթերթերի երեք լրագրողների: Բերման ենթարկված լրագրողներից մեկը մեղադրում էր ոստիկաններին, որ նրանք հարվածել ու հրմշտել են այդ վայրում գտնվող անձանց անկախ այն հանգամանքից ՀԱԿ-ի կողմնակիցներ էին, թե շարքային քաղաքացիներ: Երեք հոգուց բացի մնացած բոլոր բերման ենթարկված անձինք մի քանի ժամից ազատ էին արձակվել: Երեք բացառություններն էին լրագրող Անի Գևորգյանը և երկու երիտասարդ ակտիվիստներ՝ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը: Իրենց գործողություները պաշտպանող գրավոր հայտարարության մեջ ոստիկանները նշել էին, ո Սարգիս Գևորգյանն ու Քիրամիջյանը հարվածել են ոստիկանության սերժանտին և պոկել նրա ուսադիրները. Անի Գևորգյանի ձերբակալության համար պատճառ չէր նշվում: Երեք ձերբակալվածների փաստաբանը պնդում էր, որ նրանց նկատմամբ եղել է բռնություն և նրանք ստացել են վնասվածքներ: Անի և Սարգիս Գևորգյանները 72 ժամից ազատ արձակվեցին, սակայն նրանց մեղադրանք ներկայացվեց իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործադրելու համար: Դավիթ Քիրամիջյանը մեղադրվում էր խուլիգանության մեջ և ոստիկանության քննության ընթացքում խափանման միջոց էր ընտրվել կալանքը՝ առանց գրավի. այնուհանդերձ, հուլիսի 2-ին դատարանի որոշմամբ նա ազատ արձակվեց: Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի ընդհանուր դատը մեկնարկեց հուլիսի 14-ին, իսկ դեկտեմբերի 28-ին երկուսն էլ դատապարտվեցին երկու տարվա պայմանական ազատազրկման: Անի Գևորգյանի դեմ երկու ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հարուցած առանձին գործը կարճվեց նոյեմբերի 29-ին»:

No comments:

Post a Comment