PropellerAds

Wednesday, July 18, 2012

ԴԵՊԻ ԴԱՏԱՐԱՆ

Կարծում եմ` լավ գիտեք չգրված օրենքն այն մասին, որ ավելի լավ է բաց թողնել մեղավորին, քան դատապարտել անմեղին:
Հայաստանում տիրող ամենաթողության հետևանքով ամեն օր կատարվում եմ հանցագործություններ` սպանություն, գողություն, խուլիգանություն, ինչի համար ոչ մեկ չի պատժվում: Յուրաքանչյուր մեզ անծանոթ դեմք, որին տեսնում ենք փողոցում, աշխատավայրում, սրճարանում կարող է հանդիսանալ Նեմեցի մատուցողը, Լֆիկի վարորդը, Սաշիկի թիկնապահը կամ Սերժիկի լակոտը, ում ոտնձգություններից մեր կյանքին ու առողջությանը որևէ կերպ երաշխավորված չենք: Սա անարդարություն է: Բայց որքան էլ զարմանալի է, սա անարդարության գագաթնակետը չէ: Այսպիսի դեպքերում հասարակությունը` մենք, ինչպես ցույց են տվել վերջին տարիների պայքարն ու մանավանդ ''Հարսնաքարի'' ողբերգական դեպքերից հետո առաջացած քաղաքացիական դիմադրությունը, դեռևս ունենք հնարավորություն անարդարության դեմն առնելու ու հանցագործներն քիչ թե շատ օրենքի դաշտ բերելու համար: Իրական աղետը սկսվում է այն ժամանակ, երբ հանցագործները` բռնապետությունը իրենց թիրախ են դարձնում ակտիվ քաղաքացիներին, մարդկանց, որ մտահոգ են իրենց երկրի ապագայով, մարդկանց, որ պատրաստ են տեր կանգնել իրենց իրավունքներին ու դիմակայել անարդարության ցանկացած դրսևորմանը: Սա նշանակում է, որ իշխանության ղեկին հայտնված խուժանը իրական ձեռնոց է նետում քաղաքացիներին: Եվ այս դեպքում հասարակությունը իրավունք չունի չնդունել այդ մարտահրավերը, որովհետև չպայքարելը նշանակում է ստրկանալ, նշանակում է խաչ քաշել եկրի և սերունդների ապագայի վրա:
Եվ այսպիսով, իրենց քաղաքացիական հստակ դիրքորոշումն ունեցող, հակաժողովրդական իշխանությունների ապօրինություններին դիմադրող երիտասարդների ազատազրկումը պետք է հանդիպի միասնական ու աննախադեպ դիմադրության:
Այնպես որ, բոլորս դեպի դատարան:

No comments:

Post a Comment