PropellerAds

Wednesday, July 25, 2012

Անարդարության առջև բոլորս հավասար ենք, ինչպես հավասար ենք օրենքի առջև

Մենք ունենք տարբերություններ, ունենք տարբեր մոտեցումներ Հայաստանը երազանքների երկիր դարձնելու հարցում, բայց մի բան բոլորս լավ ենք հասկանում. մեր երկրում ամենից առաջ պետք է գործի օրենքը` պետք է պատժվեն մեղավորները, չպետք է դատապարտվեն անմեղները: Հայաստանում օրենքի գերակայությունը, Սահմանադրական կարգը վերականգնելուց հետո միայն կկարենանք օգտագործել մեր տարբերությունները: Իսկ քանի դեռ երկիրը ղեկավարվում է հանցագործների կողմից, քանի դեռ օրենքներ են գրում մարդասպանները, քանի դեռ իրեն նախագահ համարողի աթոռը դրված է Մարտի 1-ի 10 զոհերի արյան վրա մենք չենք ունենալու որևէ երաշխիք, մենք մեր առանձնահատկություններով հանդերձ պաշտպանված չենք լինելու հաջորդ զոհը լինելու հեռանկարից:
Մեր միասնական թիրախը ակնհայտ է` դա անարդարությունն է, որի առջև բոլորս հավասար ենք, ինչպես հավասար ենք օրենքի առջև: Էնպես, որ այսուհետ Ժողովրդական ուժերի հարվածները պետք է ուղղվեն անրդարության պատճառ հանդիսացող Սերժ Սարգսյանի դեմ:
Հ.Գ. Դատախազության դիմաց կայացած բողոքի միջացառումը ցույց տվեց, որ մեզ մոտ դեռ ամեն ինչ կորած չէ, որ Հայաստանում մոտ ապագայում հնարավոր է դառնալու համախմբումը առաջնային նպատակի շուրջ:

Thursday, July 19, 2012

Մեր թիմը միասնական է բռնապետության դեմ պայքարում

Որպես հինգամյա շարժման անդամ ուզում եմ հավաստիացնել, որ մեր թիմը անկախ տարիքային տարբերության միակամ ու ավելի քան միասնական է բռնապետության դեմ պայքարում: Եվ մենք ` երիտասարդներս, և մեր ավագ ընկերները տարիներ շարունակ փողոցներում, մահակների հարվածների տակ, բանտերում հավասարապես կիսել ենք պայքարի բոլոր դժվարությունները: Հիշեցնեմ, որ մինչև մեր վրա քրեկան գործեր հարուցելն ու ապօրինաբար կալանավորելը, այդ ամենի միջով անցել են մեր ավագ եղբայրները` Դավիթ Մաթևոսյան, Գագիկ Ջհանգիրյան, Նիկոլ Փաշինյան, Արշակ Բանուչյան և մյուս հերոսները: Եվ երբ պայքարում էինք արդարության վերականգնման կամ ուղղակի քաղաքացիների ազատության համար, ամեն օր ոստիկանական բռնություններին, սափրագլուխների բանդաների հարձակումներին դիմակայելով մենք ուս ուսի կանգնած էինք ոչ թե ձեր` ՀԱԿ լիդերներին երիտասարդներին հանձնելու մեջ մեղադրողների հետ միասին, այլ կրկին մեր ավագ ընկերների հետ` Լևոն Զուրաբյանի, Ավետիս Ավագյանի, Արման Մուսինյանի, Վլադիմիր Կարապետյանի, Արամ Մանուկյանի, Լյուդմիլա Սարգսյանի և մյուս հերոսների: Ձեզանից շատերին ` մեծամասնությանը ես չեմ տեսել փողոցային ամենադաժան պայքարի օրերի ժամանակ, երբ մեզ ոչ թե հրում էին, այլ ծեծում էին, երբ ոչ թե մահակներով էին մեզ մրա հարձակվում այլ երկաթյա ձողերով, երբ ոչ թե խոսքով էին սպառնում, այլ մարտական ատրճանակով:
Կոչ եմ անում բոլորիդ լինել միասնական ու այևս թե խոսքով, թե գործով նպաստել միայն հակաժողովրդական ու հակասահմանադրական ուժերի տապալման գործին:

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՃԱՌ. Տիգրան Առաքելյան 19.07.2012

Երբեք մտքովս չէր անցել, որ կյանքում այնպիսի իրավիճակ կառաջանա, որ ստիպված կլինեմ պաշտպանվել: Մինչ պաշտպանական ճառս գրելը մտածում էի՝ արժե՛ արդյոք. մի՞թե դատավարության ընթացքում պարզ չդարձավ, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Այնուամենայնիվ, որոշում կայացրեցի հանդես գալ ամփոփիչ վերլուծություններով կամ, ինչպես Դուք եք անվանում՝ պաշտպանական ճառով:
Օգոստոսի 9-ի միջադեպն, այնուհետև՝ այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել մինչ այս պահը, ի նկատի ունեմ՝ մեղադրողի՝ քիչ առաջ այս դահլիճում հնչեցրած դիրքորոշումը, ինձ համոզեցին, որ գործ ունենք մի հանցագործության հետ, այն է՝ «բռնաբարությունը»: Այո՛, «բռնաբարվել են» իրականությունն ու իրավաբանությունը՝ համալիր կերպով: Ավելին՝ «բռնաբարության» մեջ մեզ ավելի հեշտ կլիներ մեղադրելը, քան այն, որ փորձ արվեց խեղաթյուրված փաստերով մեզ՝ ամբաստանյալներիս, մեղադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և խուլիգանության համար. գոնե «բռնաբարության» իրեղեն ապացույցների համար չէր պահանջվի այսքան «հեռու» գնալ:
Միևնույնն է. երկու դեպքերում էլ մեղադրանքը շինծու էր լինելու:
Լավ, ունենք այն, ինչ ունենք...
Սույն քրեական գործը հարուցվեց ստի ու բազմաթիվ աղաղակող կամ «հաչող» փաստերի վրա: Չգիտես՝ որտեղից քրեական գործում հայտնվեց «31 կմ երկարությամբ» «ագրեսիվ» մի շուն: Ի դեպ՝ շան վերաբերյալ այս զարմանալի տվյալներն ինձ հայտնի են դարձել անցյալ դատական նիստի ժամանակ, երբ մեղադրողը Դատարանին էր ներկայացնում ապացույցները: Առաջին հայացքից շան «երկարությունը» կարելի է դիտել՝ որպես սայթաքում մեղադրողի ընթերցանության ընթացքում: Բայց դա՝ միայն առաջին հայացքից:
Մեղադրողը եղել է սույն քրեական գործը վերահսկող դատախազը: Չմոռանամ հաստատել իմ՝ նախկինում արված այն հայտարարություններից մեկը, որի համաձայն սույն քրեական գործը պատվիրված է եղել Կանաչուտ գյուղի բնակիչներից մեկի կողմից, բայց հետագայում, կարծում եմ՝ պատվիրատուները փոխվել են: Քննիչները պատվերի շրջանակներում արել են ամեն ինչ, որպեսզի սույն քր. գործը հարուցվի շատ «հարուստ» կամ «չաղլիկ» փաստերի հիման վրա, իսկ շունն ընդամենը պետք է արտացոլեր գործի ողջ «հմայքը»:
Ես հիմա կապացուցեմ, որ 2011թ. օգոստոսի 9-ին՝ միջադեպի պահին, որևէ շուն՝ նույնիսկ «31 միլիմետրանոց», պարզապես չի եղել: Շատ կարևոր հանգամանք եմ համարում այն, որ այդ հրաշալի կենդանուն անհնար է կիլոմետրերով չափել և բնութագրել: Դա արդեն խոսում է ոմանց ավտոմատացված գործունեության, նրանց կողմից որևէ մեկի մեխանիկորեն, խեղաթյուրիչ ու անիրական փաստերի բերման հիման վրա մեղադրելու ցանկության մասին: Ինձ թվում է՝ հոգեբաններն ավելի տպավորիչ կկարողանան բացատրել երևույթը:
Հիմա ապացուցեմ, որ քրեական գործում առկա շունն ընդամենը «երևակայության ժանրից» է: Որպես ապացույցի հիմք՝ զուգահեռներ տանեմ երկու կարևոր անձանց կողմից արված վիճահարույց փաստարկների հարթությամբ՝ մի դեպքում դիտարկելով շան տիրոջը, մյուսում՝ շանը դիտողություն անող ոստիկանին՝ նրա զեկուցագիրը:
1. Շան տերն այս դահլիճում, բարձրաձայն՝ Դատարանի, քարտուղարի, մեղադրողի, տուժողների համար նախատեսված աթոռներին նստած ոստիկանների, լրագրողների, դահլիճում ներկաների և մեր՝ ամբաստանյալներիս, չմոռանամ նաև ինձ ուղեկցողներին, մի խոսքով՝ բոլորիս համար լսելի, հասկանալի, մեր երկրի պաշտոնական լեզվով՝ առանց թարգմանիչի, վկայություն տվեց այդ մասին և իմ հարցադրումների ժամանակ պնդեց, որ.
2011թ. օգոստոսի 9-ին՝ միջադեպից առաջ, իրեն են մոտեցել ոստիկաններ և նկատողություն արել իր շան՝ Ջոնիի՝ դնչկալ չունենալու հետ կապված, և նա, ընդունելով իրեն ուղղված նկատողությունը՝ ներողություն է խնդրել և հեռացել: Իմ հարցին, թե Կարապի լճի մոտ ո՛ր հատվածում են ոստիկանները մոտեցել իրեն և նկատողություն արել, պատասխանեց՝ Կարապի լճի կողմից՝ Տերյան փողոցի մայթին: Ապա հարցրի, թե նա դեպի որ կողմ շարունակեց իր ճանապարհը և թե արդյո՛ք որևէ միջադեպ տեսել է այդ պահից քիչ անց՝ ոստիկանների և քաղաքացիների մասնակցությամբ, ասաց, որ քայլելով իջել է դեպի Տերյան-Թումանյան խաչմերուկն ու, խաչմերուկին հասնելով՝ հետ շրջվել՝ այն վայրի ուղղությամբ, որտեղ ոստիկանները նկատողություն էին արել իրեն ու այնտեղ ոստիկանների քաշքշուկ է նկատել:
Մի պահ անդրադառնամ հետևյալին՝ անցյալ դատական նիստին մեղադրող կողմը կարդաց այն ոստիկանի զեկուցագիրը, ով նկատողություն էր արել Ջոնիի տիրոջը: Ըստ այդմ՝ Խնկո Ապոր գրադարանի մոտ ծառայություն կատարելիս ոստիկանը մոտեցել է առանց դնչկալի շան տիրոջն ու նկատողություն արել: Վերջինս ընդունել է զգուշացումը, և մի քանի քայլ հեռանալուց հետո մոտեցել ենք մենք՝ ամբաստանյալներս, ու նկատողության հետ կապված՝ սկսել ենք վիճաբանել:
Հարկ եմ համարում Դատարանի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Կարապի լճի ափին և, առավել ևս՝ Տերյան-Թումանյան խաչմերուկից մի քանի քայլ հեռավորության վրա՛ չի գտնվում Խնկո Ապոր գրադարանը և ևս մեկ անգամ կրկնել, որ շան տերը վկայեց, որ վերոհիշյալ խաչմերուկից դարձել է դեպի այն վայրը՝ այն վայրի ուղղությամբ, որտեղ ոստիկանները նկատողություն էին արել իրեն ու այնտեղ ոստիկանների քաշքշուկ նկատել, ինչն անհնար է. նշված երկու վայրերից՝ մեկից մյուսը տեսանելի չէ:
Թյուրիմացությունից խուսափելու համար ևս մի հարց հղեցի շան տիրոջը, թե երբ նա ետ շրջվեց, արդյո՛ք նույն մայթին էր տեղի ունենում քաշքշուկը՝ այնտեղ, որտեղ ոստիկանները նրան նկատողություն էին արել, և դրական պատասխան ստացա նրանից: Իսկ ոստիկանի զեկուցագրի վերաբերյալ դեռևս կավելացնեմ միայն, որ տեղը, որտեղ նա է եղել իր պնդմամբ, չի համապատասխանում շան տիրոջ նշած տեղին: Ես նույնիսկ խնդրել եմ Թումանյան-Տերյան խաչմերուկի և միջադեպի վայրի միջև ընկած այդ «մի քանի քայլը» չափել և պարզել եմ, որ խոսքը 100-120 քայլի մասին է՝ «նայած քայլողի»:

Սա, թերևս, ամենաակնհայտ հակասությունն է, ինչը հասկանալու համար նույնիսկ իրավաբանական գիտելիքներ ունենալու կարիք չկա:
2. Այստեղ վկայություններ տվեցին ավտոկայանատեղի աշխատակիցներ, տաքսու վարորդ, ոստիկաններ՝ տուժողի և/կամ վկայի կարգավիճակներում:
Սկսեմ ավտոկայանատեղի աշխատակցից, ով ճչացող արտահայտություններ արեց՝ կապված այն հարցադրումների հետ, որոնց համաձայն՝ նա պարտադրված է եղել ո՛չ միայն այս, այլ, առհասարակ՝ հաճախակի ցուցմունքներ տալ ոստիկանությունում: Խիստ կարևորում եմ այն հանգամանքը, որ վերոհիշյալ վկայի աշխատավայրից անհնար է որևէ բան տեսնել կամ լսել միջադեպի վայրից: Բայց ուշադրություն դարձրեք նաև այս «ֆանտաստիկ զուգադիպությանը»՝ Закон Мёрфи. ուրեմն՝ հետաքննիչը, կամ ավելի ճիշտ՝ օպեր լիազորները, նույն օրը շատ հետաքրքիր գործողություններ են կատարել ՝ կապված թարմ հետքերով հանցագործության բացահայտման հետ: Նրանք ո՛չ թե ընտրել են դեպքի վայրն, այլ՝ ինձ համար անհայտ ու անհասկանալի տարածք այցելել՝ վստահ լինելով, որ իրենց մշտական «ասիստենտները» հաստատ մի բան տեսած կամ լսած կլինեն դեպքի հետ կապված, ինչի շնորհիվ վերջիններիս հետ միասին «լույս կսփռեն» «դարի հանցագործության» վրա: Պարզվում է՝ նույնիսկ արդյունք է գրանցվել. հին բարեկամներն ամեն ինչ տեսել-լսել են ու օգնել նախաքննական մարմնին: Միայն հարգանքի ու ծափողջյունների է արժանի նրանց պրոֆեսիոնալիզմը, իսկ ինչու՞՝ չէ, նաև՝ ինտելեկտը (Այ-քյուն):
Թերևս՝ կարճ, բայց անդրադառնամ տաքսու վարորդին, ով մեքենայով անցնելիս կրկին ամեն ինչ տեսել էր, ու նույնիսկ հիշում էր. պատմեց այստեղ՝ այս դահլիճում... Չէ, ամեն ինչ չէր հիշում՝ իր մեքենայի գույնն ու պետ. համարանիշները մոռացել էր:
Իսկ ոստիկանները՝ վկա, թե տուժող, տեղին, թե անտեղի կրկնում էին անունս: Հարկ չեմ համարում առանձին-առանձին անդրադառնալ նրանց վկայություններին. կամփոփեմ ընդամենը հետևյալը՝ մեզ՝ ամբաստանյալներիս հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները՝ սկզբից մինչև վերջ, սուտ են:
Հիմա խոսեմ հայտնի դրվագի՝ մեքենայի մեջ տեղի ունեցածի մասին: Ըստ մեղադրանքի՝ ես գլխի հետադարձ հարվածով կոտրել եմ ոստիկանի քիթ: Այս դրվագը վերլուծելու համար քիչ և միմյանց հակասող փաստեր ու վկայություններ են առկա քր. գործում.
o Տուժած ոստիկանի ցուցմունք
Ոստիկան Տիգրան Ավետիսյանը ինձ մեղադրող իր ցուցմունքներում, մասնավորապես՝ նշում է, որ ես եմ միտումնավոր, գլխի հետադարձ հարվածով կոտրել իր քիթը:
o Իմ՝ որպես մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքը Ես՝ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանս, ինչ-որ առումով տեսականորեն չբացառելով, որ այնուամենայնիվ հնարավոր է, որ իմ
գլխի և նրա քթի, կամ իր քթի և իմ գլխի հպման արդյունքում, կամ, գուցե և՝ առանց հպման, արնահոսություն առաջացած լինի՝ միաժամանակ պնդելով, որ ես որևէ ոստիկանի, այդ թվում նաև՝ Տիգրան Ավետիսյանին, (ինձ հայտնի) ոչ մի վնասվածք չեմ պատճառել, մինչդեռ հակառակը տեղի է ունեցել:
o Տիգրան Ավետիսյանի վնասվածքների հետ կապված դատաբժշկական եզրակացություն
o Իմ վնասվածքների հետ կապված դատաբժշկական եզրակացություն
(մասնավորապես կառանձնացնեմ պարանոցիս վրա ֆիզիկական ուժի կիրառման արդյունքում առաջացած վնասվածքը)
Ընդ որում, հաշվի առնելով մեղադրող կողմի ներկայացրած վերոհիշյալ աղաղակող փաստերն ու իմ կողմից կատարված զուգահեռ վերլուծություններն՝ ինձ իրավունք եմ վերապահում կասկածի տակ դնելու այն, որ ոստիկան Տիգրան Ավետիսյանի քիթը կոտրվել է, և որ նա ստացել է քթի բազմաբեկոր կոտրվածք՝ առանց տեղաշարժի, ինչպես գրված է տեղեկանքում:
Եթե նույնիսկ այդ օրը կոտրվել է նրա քիթը, ապա՝ ինձ համար անհայտ պայմաններում, առհասարակ՝ անհայտ պատճառներով և հանգամանքներով, ինչին ես նույնիսկ մասնակցություն չեմ ունեցել, այսինքն՝ անտրամաբանական եմ համարում այդ հանգամանքը:
Այսպիսով, հարգելի Դատարան, անհերքելի է, որ սույն քր. գործում առկա են բազմաթիվ աղավաղված, հորինված, հարմարեցված և որոշ դեպքերում՝ նույնիսկ գոյություն չունեցող փաստեր: Ընդ որում, իրավաբաններն ինձ շատ լավ կհասկանան, որ ոչ թե ես պիտի ապացուցեմ անմեղությունս, այլ մեղադրող կողմը պիտի կարողանար, անհեթեթ ու իրար հակասող վկայությունների, ցուցմունքների ու հորինված փաստերի փոխարեն, հիմնավորված փաստարկների հիման վրա մեղադրանք ներկայացներ: Նույնիսկ մեկ միտումնավոր հորինված փաստը բավարար է ներկայացված փաստերն ամբողջությամբ կասկածի տակ դնելու համար: Հետևաբար՝ ո՞րն է երաշխիքը, որ նախաքննությանն, առհասարակ՝ անաչառ, անկողմնապահ, արդար ու օբյեկտիվ մոտեցում է ցուցաբերվել:
Ավարտելով ճառս՝ կրկին անգամ Ձեզ եմ դիմում, Հարգելի դատարան. ես՝ Տիգրան Առաքելյանս, հասկանալով հանդերձ, թե մենք ինչ երկրում ենք ապրում, այնուամենայնիվ, ակնկալում եմ արդարացման դատավճիռ:
Շնորհակալություն

Հարգանքներով՝
Տիգրան ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՃԱՌ. Սարգիս Գևորգյան 19.07.2012

Կոչ եմ անում ձեզ տեսնել և հաշվի առնել ակնհայտը, կայացնել վճիռ, որըկարող է անարդարության, ամենաթողության, բեսպրեդելի և լկտիության զոհ դարձած քաղաքացիներին ետ պահել վերջնական հուսահատությունից ու գաղթելու ցանկությունից:


Դատաքննության ընթացքում պարզ երևաց, որ մեզ առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ եւ իսկազբանէ շինծու է և հետապնդում է միայն օգոստօսի 9-ին ոստիականական ապօրինություններին ընդամենը ինչ որ կերպ արձանգաքած մի խումբ քաղաքացիներիս նկատմամբ կատարված ապօրնությունները կոծկելու նպատակ: Դատարանի դահլիճում ներկաները` կարգադրիչները, ոստիկանության ուղեկցող գումարտակը, մեղադրողն ու դատավորը, դատարանում ներկա մյուս քաղաքացիները ևս մեկ անգամ տեսան, թե ինչպես է ոստիկանության մի ամբողջ հատուկ ջոկատայինների խումբ կաշկանդված պնդում իրենց վերադասների կողմից թելադրված ցուցմունքները, այդպիսով նսեմացնելով սեփական արժանապատվությունը ու ևս մի մեծ հարված հասցնելով Հայաստանում ոստիկանի կերպարին և էլ ավելի հեռացնում այն օրը, երբ մենք կկարողանանք մեզ ապահով զգալ մեր երկրում` ոստիկանին ապավինելով ու դատարաններից արդարադատություն ակնկալելով: Ես վստահ եմ, որ այս ամենը գիտակցում են նաև նրանք, բայց նրանք պետք է նաև գիտակցեն, որ ցանկացած փոփոխության հասնում են միայն սկզբունքյնության ու կամքի դրսևորման պարագայում:


Անդրադառնալով դատաքննության ընթացքում մեղադրողի ջանքերին առ այն, որ մենք հասարակական կարգ ենք խախտել, ոզում եմ ասել հետևյալը` Խնկո Ապոր գրադարանի մոտ հասարակական կարգ խախտվել է միայն ոստիկանության կողմից եւ ոստիկանության կողմից իրականացվող ապօրինությունը ուղեկցվել են նրանց հայհոյանքներով ու վիրավորանքներով: Որպես ոստիկան ներկայացած անձինք պատճառ են հանդիսացել Կարապի լճի շրջակայքում աննկարագրելի աղմուկի բարձրացմանը: Ինչպես նշել եմ իմ ցուցմունքում ոստիկանության ագրեսսիան,լկտիությունը և միքանի անգամ թվային առավելությունը մեր նկատմամբ ուղակի հարված էր այդտեղ հավաքված քաղաքացիների անվտանգությանն ու արժանապատվությանը: Դատարանում հնչաց ցուցմունքներից ակնհայտ է դառնում ոստիկանության ոչ թե բերման ենթարկելու այլ ուղակի ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու մղումը: Բոլոր ոստիկանները պնդում էին , որ նրանց թիվը չի անցել 8-10-ից այս դեպքում հարց է ծագում արդյոք այդպիսի անվերահսկելի իրավիճակում երբ մենք “կատաղի դիմադրություն” էինք ցույց տալիս այդ ինչպես հաջողվեց մեզ բերման ենթարկել երբ ոստիկաններին ըստ իրենց իսկ ցուցմունքների պահանջվում էր 2-3 հոգի մեզ հանգստացնելու այնուհետև բերման ենթարկելու համար? Ադեկվատ էր արդյոք ոստիկանության ,,, աշխատակցի սիրողական նկարահանումների իրականացումը դեպքի վայրում և ինչու նրա այդ գործողությունը չստացավ համապատասխան արձագանք մյուս ոստիկանների կողմից ինչի մասին վկայել է այդ նկարահանումն իրականացնող ոստիկանը??? Գործում առկա բոլոր անհեթեթությունները թվարկել ժամանակատար է և ձանձրալի դրանք արձանագրված են դատարանի կողմից ուստի ձեռնպահ կմնամ բոլոր այդ դրվագների մեջբերումից…


Մեղադրողի մեղադրական ճառը կբնութագրեմ կարճ Հուսահատ փորձեր հորինվածը ու ցանկալին, որպես իրականություն ներկայացնելու… Ես վստահ եմ , որ մեղադրողը այս դատական նիստից հետո անպայման իրեն զգալու է օգտագործված և կեղտոտ գործեր կատարելու գործիք իշխանությունների ձեռքում…Ես ամենայն անկեղծությամբ ցանկանում եմ, որ այս զգացումը չլքի մեղադրողին և ամեն քայլափոխի նա զղճա Հայաստանի հանրապետությանը ու նրա քաղաքացիներին այսպիսի անպատվություն հասցնելու համար:


Մեղադրողը հավանաբար ու հասկանալի է, կաշկանդված է եղել ոստիկանների գործողությունները “Ոստիկանության մասին” ՀՀ օրենքի փոխարեն ոստիկանների արարքները դիտարկել որպես ՀՀ “Քրեական օրենսգրքով” նախատեսված արաքներ:


Այսպիսի հըանգամանքները կարելի է երկար թվարկել, Բայց մեկ բան ակնհայտ է, որ մեզ առաջադրված մեղադրանքը իրականության հետ որևէ կապ անգամ չունի իրականության հետ, ինչը ակնհայտ երևաց դատաքննության ընթացքում և հաստատվեց վկաների ու տուժողների հակասական ցուցմունքներով:


Ես իրավաբան չեմ մասնագիտությամբ, սակայն մեղադրողի ուսուցողական ելույթներն ու ճառերը ինձ եւս դրդեցին որոշ իրավաբանական գիտելիքներ ձեռք բերել:


Օրինակ, հարգելի մեղադրողը գրեթե բոլոր դատաքննական ցուցմունքներից հետո միջնորդում էր հրապարակել նախաքննական ցուցմունքները, քանի որ առկա էին հակասություններ: Քանի անգամ թվաց, թե ուր որ է կծնվի հայկական արդարադառությունը, եւ մեղադրողը օգտվելով իր լիազորություններից, ակնհայտ կեղծ ցուցմունքի կամ կամ սուտ մատնություն կատարելու համար քրեական հետապնդում սկսելու նախաձեռնությամբ հանդես կգար, սակայն այդ ամենը միայն ֆորմալ առումով դատավարակն գործողություններ էին, որոնք գալիս էին պարզապես լրացնելու քրեադատավարական կարգը` ընդամենը:


Չեմ կարող անգամ իսկ ենթադրել, թե դատախազական հսկողություն իրականցանող մարմինը տեղյակ չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին` /Անմեղության կանխավարկածը/
Կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը:Նրանց անմեղության ապացուցման պարտականությունը չի կարող դրվելպաշտպանության կողմի վրա: Մեղադրանքի ապացուցման և կասկածյալինկամ մեղադրյալին ի պաշտպանություն բերված փաստարկների հերքմանպարտականությունը կրում է մեղադրանքի կողմը:


Ինչպիսի կոնկրետ գորոծղություններ են կատարվել մեղադրյալներիս անմեղությունը ապացուցելու ուղղությամբ: Բնականաբար, գործ սարքող, գործ թխող դատախազության եւ նախաքննության մարմինները իրենց առաջ այպիսի պնդիր չեն դրել, ավելին` միայն մեղադրական ճառի ժամանակ ի հայտ է գալիս այնպիսի համակարգ, իբրեւ թե Արտակ Կարապետյանը /ըստ ցուցմունքների` բաց դեղնավուն շապիկով երիտասարդ/ զանգահարել է, որից հետո մենք իբրեւ թե օգնության ենք հասել:


Հարգելի մեղադրող, արդյոք հանձնարարել եք նախաքննական մարմնին ձեռք բերել Արտակ Կարապետյանի հեռախոսազանեգրի բացվածքը, հաստատվել է արդյոք որ Արտակը զանգահարել է ինձ, Դավիթին, Սահակին կամ գործով անցնող մեկ այլ անձնավորության: Վստահ եմ որ ոչ, որովհետեւ չի եղել այդպսիս բան:


Քրեական դատավարության օրենսգրքից իմ կողմից վկայակոչված հոդվածի 3-րդ մասի`


Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարողհիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերողփոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:


Մեղադրողի ակադեմիական գիտելիքներին գրեթե մեկ ժամից ավել առիթ ունեցանք ծանոթանալու մեղադրական ճառի սկզբում: Որեւէ կասկած, որ մեղադրանքի կողմը տիրապետում է քրեադատավարական օրենսդրությամնը, ես չունեմ, հարգելի դատարան, ուրեմն ինչ, ակնհայտ դիտավորություն աղավաղելու քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը եւ լրիվությունը:


Մեղադրողին հիշեցնեմ նաեւ եւս մեկ դրույթ նույն օրենսգրքի նույն հոդվածից`


Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չենկարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճիրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտմեղադրյալի կամ կասկածյալի:


Հարգելի մեղադրող, շան վարկածը դատարանում պաշտպանելով Դուք ավելի վատ վիճակում հայտնվեցիք, քան այդ վարկածը հորինող Ալիկ Սարգսյանը եւ այս դառավարության ընթացքում տուժողի դերը ստանձնած ոստիկանական համազգեստով անձինք:


Սակայն մինչ դատաքննության ու դեպքի մասին խոսելը Ես իմ պաշտպանական ճառի իրավունքից օգտվելով ուզում եմ ներկայացնել նաև անուշադրության մատնված, բայց սույ քրեական գործի համար էական նշանակություն ունեցող ներքոհիշյալ հանգամանքների վրա, որոնք կարող են օգնել դատարանին ներքին համուզում կազմելու համար, եւ ըստ էության պարզ կդառնա, թե ինչ էր 2012թ. օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպի էությունը ու իրական շարժառիթները:


Անտեսված հանգամանքի մասին.


Ապրիլի 10, 2009: ՀԱԿ երիտասարդներ՝ Գեւորգ Բոյաջյանը, Վահագն Գեւորգյանը, Սահակ Մուրադյանը եւ Աբրահամ Աբաջյանը, որոնցից վերջին երեքը անչափահաս են մինչ այդ Երեւանի կենտրոնում կայացած քաղաքական ակցիայից հետո Հյուսիսային պողոտայով քայլելու ժամանակ նրանց են մոտեցել համազգեստավոր անձինք եւ վեճ հրահրելուց հետո` ուժի գործադրմամբ մտցրել են ոստիկանական մեքենան եւ բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք: Ժամը 22-ի սահմաններում Սահակ Մուրադյանին եւ Աբրահամ Աբաջյանին ազատ արձակեցին, իսկ Վահագն Գեւորգյանին եւ Գեւորգ Բոյաջյանին պահեցին մինչեւ գիշերվա ժամը մեկն անց տաս (ՀԺ 10.04.09): Անօրինական գործողություններ կատարած ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել: Դեպքի եվրաբերյալ անդրադարձ է եղել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ 2009 Հայաստանյան զեկույցում.


Հուլիս 1, 2009: Աբովյան փողոցում թռուցիկներ տարածող երիտասարդների վրա հարձակում են գործում քաղաքացիական համազգեստով ոստիկանության աշխատակիցներ, որոնք հարձակման ժամանակ զենքով սպառնում են ակտիվիստներին: Մի քանի երիտասարդներ, տարբեր աստճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց: Չնայած աղմկող ապօրինություններին, ինչի մասին նշված է նաեւ ԱՄՆ պետքարտուղարության Մարդու իրավունքների մասին 2010 թվականի Հայաստանյան զեկույցում , քրեական գործ է հարուցվում Սահակ Մուրադյանի, Հերբերտ Գեւորգյանի եւ Տիգրան Առաքելյանի նկատմամբ, վերջինս հուլիսի 5-ին ձերբակալվում է: 2009-ի դեկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունքում կարճվում է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչներ Տիգրան Առաքելյանի, Հերբերտ Գեւորգյանի եւ Սահակ Մուրադյանի նկատմամբ հարուցված քրեական գործը (ՀԺ 02.02.10): Օրինախախտ ոստիկաններից որևէ մեկը այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվում, սակայն 2011թ.-ին ոստիկանությունը ստիպված է լինում պաշտոնապես ներողություն խնդրել Տիգրան Առաքելյանից:


Նոյեմբեր 9, 2010: Առավոտյան ժամը 9. 30-ի սահմաններում Հայ ազգային կոնգրեսի 8 երիտասարդներ պաստառներ պարզած` լուռ կանգնում են Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից «Երեւան» հյուրանոցի շենքի դիմաց: Մի քանի տասնյակ ոստիկաններ շարք կազմած հարվածներով սկսում են ետ հրել: Երիտասարդները ի նշան բողոքի պառկում են գետնին եւ պարզում պաստառները: Վահագն, Սարգիս, Արեգ Գեւորգյաններին եւ Սարգիս Խաչատրյանին Կենտրոնի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանի եւ ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպովի հրահանգով, բռնություններ գործադրելով, մի քանի տասնյակ ոստիկաններ մտցնում են ոստիկանական մեքենան եւ տանում ոստիկանության Կենտրոնի բաժին: Կենտրոնի ոստիկանությունում նրանք դաժան ծեծի են ենթարկվում ոստիկանության հերթապահ մասի տեսացիկի առաջ, սակայն այդ տեսագրությունը այդպես էլ չի հրապարակվում ոստիկանության կողմից: Ժամեր անց բաժնից ազատ արձակվելուց հետո, արդեն ուշ երեկոյան երիտասարդների ինքնազգացողությունը կտրուկ վատանում է և նրանք տեղափոխվում են Հանրապետական հիվանդանոց` անհրաժեշտ բուժզննում անցնելու: Դեպքերին անդրադարձ է եղել ԱՄՆ պետքարտուղարության Մարդու իրավունքների մասին 2010 թվականի Հայաստանյան զեկույցում, որտեղ դեպքի նկարագրությունից զատ նշվում է, որ քրեական գործը դեկտեմբերի 28-ին կարճվեց, երբ քննությամբ պարզ դարձավ, որ երիտասարդները հասարակական կարգը չեն խախտել: Խաղաղ բողոքի ակցիան ցրելու ոստիկանների գործողությունների իրավաչափության հարցն իշխանությունների կողմից կասկածի տակ չառնվեց և դրա հետ կապված քննություն չանցկացվեց: Նույն օրերին Բեյրութում ԼԵՄՖ-ը ընդունում է Հրատապ բանաձև Հայաստանում երիտասարդ քաղաքական ակտիվիստների նկատմամբ շարունակվող հետապնդումների կապակցությամբ (21.11.2010) , որտեղ դատապարտվում է երիտասարդ ակտիվիստների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումները և կոչ է արվում ՀՀ իժշխանություններին՝ իրականացնել վերը նշված իրադարձությունների անաչառ, համապարփակ հետաքննություն եւ պատժել մեղավորներին օրենքի ողջ խստությամբ (ՀԺ 10.11.10): Վերոնշյալ իրադարձություններից հետո ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվում:


Հոկտեմբեր 26, 2009: Նիկոլ Փաշինյանի դատավարությանը դրսում հետեւող քաղաքացիները հարձակման են ենթարկվում ոստիկանների եւ կարմիրբերետավորների կողմից: Առանց զգուշացման, տասնյակ բերետավորներ հարձակվում են բարձրախոսներ եւ թմբուկներ բռնած ակտիվիստների վրա: Պանթեոնի այգում ոստիկաններն ու բերետավորները դաժան ծեծի են ենթարկում ՀԱԿ մի քանի համակիրների, թմբուկի պարանով փորձում են խեղդել Աստղիկ Աղեկյանին, որը ստանալով լուրջ մարմնական վնասվածքներ շտապօգնության մեքենայով տեղափոխվում է Էրեբունու հիվանդանոց, իսկ ապօրինաբար բերման ենթարկված երիտասարդ ակտիվիստներ Սարգիս Գևորգյանն ու Սարգիս Խաչատրյանն մի քանի ժամ ոստիկանությունում պահվելուց հետո` ազատ են արձակվում (ՀԺ 27.10.09): Ոստիկանական համազգեստով հանցագործներից որևէ մեկը չի պատժվել:


Փետրվար 19, 2010: 2008 թվականի նախագահական ընտրությունների օրը, բողոքի երթ անցկացնող երիտասարդների վրա գրոհում են հարյուրավոր կարմիր բերետավորներ եւ ոստիկաններ՝ Վալեր Օսիպայնի եւ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, որոնք հայհոյանքներով ու բռնություներով փորձում են խոչնդոտել խաղաղ երթի անցկացումը: Ոստիկանության ապօրինի գործողությունների հետևանքով տասնյակ ակտիվիստներ ստանում են մարմնական վնասվածքներ, նրանցից Սարգիս Խաչատրյանը տեղափոխվում է հիվանդանոց: Ժամը 17-ն անց 45 րոպեին 6 երիտասարդներ՝Սարգիս Գևորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Տիգրան Առաքելյանը, Վահագն Գևորգյանը, Արեգ Գևորգյանը առեւանգվեցին եւ բերման ենթարկվեցին կենտրոնի ոստիկանություն, որտեղ ոտնահարվել են նրանց իրավունքները: Օրենքի կոպիտ խախտմամբ 3 ժամից ավել պահվելուց հետո երիտասարդներն ազատ արձակվեցին (ՀԺ 20.02.10): Օրինազանց ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել:


Մայիս 28, 2010: Հայ Ազգային Կոնգրեսի մի խումբ երիտասարդներին և նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին բողոքի խաղաղ ակցիա էին անցկացնում Ազատության հրապարակում: Երբ նրանք մտան Ազատության հրապարակ, հայտնվեցին ոստիակններն ու կարմիրբերետավորները: Նրանք ակցիայի մասնակիցներից պահանջեցին դադարեցնել և դուրս գալ հրապարակից: Դրան հաջորդեցին ոստիկանների բռնի գործողությունները (ՀԺ 01.06.10, Ա1+ 28.05.10): Ապօրինությունը մնացել է անպատիժ:


Մայիս 29, 2010: Քաղաքացիական եւ ոստիկանական հագուստով հարյուրավոր անձինք փակում են Ազատության հրապարակի մուտքերը և քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունք ցուցաբերելով, արգելում ՀԱԿ երիտասարդներին մտնել այնտեղ, խախտելով մարդու՝ ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը: Սկսվում է քաշքշուկ, որն ուղեկցվում է ոստիկանների կողմից հարվածներով եւ հայհոյանքներով: Ինչպես պարզվում է հետագայում քաղաքացիական հագուստով անձինք եղել են մեծամասամբ ՊՊԾ հատուկ ջոկատայիններ՝ կարմիր բերետավորներ, մնացածն էլ Կենտրոն քրեական հետախուզության աշխատակիցներ ( ՀԺ 01.06.10, Ա1+ 29.05.10): Հանցագործները չեն պատժվել:


Մայիսի 30, 2010: Ժամը 17.30-ի սահմաններում Ազատության հրապարակում կարմիր բերետավորները, պարեկապահակային ծառայության աշխատակիցները` ղեկավարներ Վալերի Օսիպյանի, Ռոբերտ Մելքոնյանի եւ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Ոստիկանները, խախտելով մարդու ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը, փորձում են ՀԱԿ համակիրներին դուրս հանել ազատության հրապարակց՝ նրանց քաշքշելով, հարվածելով եւ նրանց հանդեպ բռնություններ կիրառելով: Ոստիկանները ապօրինաբար բերման են ենթարկում Տիգրան Առաքելյանի, Վարդգես Գասպարիին, Սարգիս Գեւորգյանին, Վահագն Գեւորգյանին, Սերգեյ Գասպարյանին եւ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանին: «Դուք կույրաղիք եք, ձեզ պետք է վիրահատել»,-բառացի ասում էր Ռոբերտ Մելքոնյանը ( ՀԺ 01.06.10, Ա1+ 31.05.10): Ապօրինություններ գործած ոստիկանները չեն պատժվել:


Մայիս 31, 2010: 18:00-ի սահմաններում, Ազատության հրապարակում ոստիկանները, շղթա կազմած ծեծուջարդով դուրս են հանում զբոսանքի դուրս եկած ՀԱԿ համակիրներին` ցուցաբերելով խտրական վերաբերմունք ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Դիմադրողներն արժանանում են բռնության` անկախ իրենց սեռից եւ տարիքից: Բռնության գործադրմամբ բերման է ենթարկվում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: ՀԱԿ-ի անդամների եւ համակիրների նկատմամբ բռնությունները շարունակվում են Սարյանի արձանի հարակից տարածքում: «Առաջ» հրամանից հետո ոստիկանության աշխատակիցները շրջափակում են Սարյանի արձանի հարակից տարածքը եւ ապօրինաբար սկսում են բերման ենթարկել ՀԱԿ-ի երիտասարդներին որոնց մինչեւ ոստիկանության մեքենաներ հասցնելը` ծեծի են ենթարկում: Ոստիկանները քաշքշելով պատռում են նրանց հագուստը, նրանց պառկեցնում են գետնին եւ ծեծի ենթարկում: Բերման են ենթարկվում 17 քաղաքացի: Ժամը 23.00-ի սահմաններում բացի երեք բերման ենթարկվածներից` Անի Գեւորգյանից, Սարգիս Գեւորգյանից եւ Դավիթ Քիրամջյանից, մնացածներն ազատ են արձակվում: Վերջիններս ձերբակալվեցին: Այս բոլոր օրերի ընթացքում ոստիկանները այդպես էլ չեն բավարարվում ՀԱԿ երիտասարդների պահանջը՝ ներկայացնել օրենքի այն կետը , որի պատճառով նրանք չեն կարողանում զբոսնել Ազատության հրապարակում: Բռնություններ են կիրառվում նաեւ լրագրողների հանդեպ, մասնավորապես Անի Գեւորգյանի, որը հետագայում ապօրինաբար ձերբակալվածների շարքում է հայտնվել (ՀԺ 01.06.10, Ա1+ 31.05.10): Վերոնշյալ իրադարձություներին անդրադարձ է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարության Մարդու իրավունքների մասին 2010 թվականի զեկույցում:


Հունիս 25, 2011: Ժամը 20.45-ի սահմաններում Հունիսի 30-ին կայանալիք հանրաահվաքի մասին իրազեկող թերթոնները բաժանելիս Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանին, Վահագն Գեւորգյանին, Սարգիս Խաչատրյանին եւ Դավիթ Քիրամիջյանին Երեւանի Պուշկին-Մաշտոց պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկվում Կենտրոնի ոստիկանության բաժին, որտեղ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը երիտասարդների հասցեին սպառնալիքներ է հնչեցնում: Համացանցում տեղադրված է վերոնշյալ դեպքի աուդիո ձայնագրությունը, որտեղ բարձրաստիճան ոստիկանները ոչ միայն սպառնում են երիտասարդներին, այլ նաև քաղաքական հայտարարություններ են անում (ՀԺ 28.06.11): Մասնավորապես` մեջ եմ բերում այդ խոսակցությունը


Ռ.Մ – Պահանջում եմ ձեզանից, որ դուք նախագահի հասցեին, որևէարտահայտություն չանեք:

Ս.Գ - Ասեք կոնկրետ ինչ արտահայտություն: Սերժիկ հեռացիր??

Ռ.Մ – Հա

Ս.Գ – Ասելու եմ

Ռ.Մ - Եթե շարունակեք համապատասխան գործողություններ կլինեն

Ս.Գ – Ինչ գործողություն

Ռ.Մ - Կանեք կիմանաք

Ս.Գ – Սպառնում եք?

Ռ.Մ – Հա սպառնում եմ, դու գիտես , որ ես սպառնում եմ ու եթե սպառնում եմիրականացնում եմ…

Այս խոսակցությանը մասնակից էին նաև Կենտրոնի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը, և Ռ.Մ-ի տեղակալ Վալերի Օսիպյանը:



Այժմ ուղիղ մեջբերեմ Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի A1plus.am կայքին տված հարցազրույցով արված մի հայտարարություն , որը նա արել է 2009թ.-ին : «Պայքար,պայքար մինչեւ վերջ: Իմ պայքարը իրենց պայքարին հաղթելու է»,- այսօրԱ1+ին ասաց ՀՀ Ոտիկանության ՊՊԾ պետ Ռոբերտ Մելքոնյանը: Այսինքն, Ձերեւ ՀԱԿ-ի կարգախոսը նո՞ւյն է` Ա1+ի հարցին, պարոն Մելքոնյանըպատասխանեց. «Ոչ իմ կարգախոսը` Առաջ Հայաստանն է»: Հարցազրույցի ավարտին նա նորից նշում է «Ես պայքարելու եմ մինչեւ վերջ, որ իմ պայքարըհաղթի իրենց պայքարին:


Հարգելի դատարան, իմ համոզմամբ այժմ դատարաննում քննվող դեպքը պետք է դիտարկվի որպես վերոհիշյալ շղաթայի մեկ օղակ: Այս նյութերը համադրելով` կարելի է հստակ պատկերացում կազմել ոստիկանության գործելաոճի մասին, մասնավորապես, ընդիմության ներկայացուցիչների հետ առնչության պարագայում: Սակայն միամիտ կգտնվեմ ենթադրելով, որ դուք այս ամենը չեք հասկանում: Հարգելի դատարան , մեղադրող և ոստիկանության աշխատակիցներ արդյոք ակնհայտ չէ՞, որ 2007թ. Համաժողովրդական շարժման, ապա Հայ Ազգային Կոնգրեսի կամավորման եւ գործունեության ամբողջ ընթացքին զուգահեռ իրավապահ մարմինների նամանատիպ գործողությունների այս շարքը ուղակի օրինաչափություն է, որտեղ ոստիկանությունը գործում է նույն սցենարով, փորձելով կասեցնել ընդիմադիր քաղաքացիների պայքարը: Գրեթե բոլոր դեպքերի նկարագրություններում երևում են նույն ոստիկանների անունները Ռոբերտ Մելքոնյան, Վալերի Օսիպյան, Արայիկ Պետրոսյան և այլն…: Նրանք բոլորը իրենց ենթականների ու իրենց վերադաս Ալիկ Սարգսյանի հետ միասին խնդիր էին դրել, իրենց բառապաշարով, “խեղդել հեղափոխությունը օրօրոցում”: Սյսօր Ալիկ Սարգսյանի փոխարինել է հայտնի Վովա Գասպարյանը, բայց բոլորիս էլ պարզ է, որ նա Ալիկ Սարգսյանից ժառանգել է նրա գործելավոճը և որոշ դեպքերում էլ ավելի կատարելագործել այն, քանի որ համակարգը ստիպում է լինել այդպիսին: Ոստիկանության որակը չի փոխվել և չի էլ փոխվելու, անկախ դրա ղեկավարի դավանանքից, հմտություններից կամ ծագումից, քանզի ոստիկանության առաջ դրված է միայն մի խնդիր` ապահովել ոչ օրինակարգ իշխանությունների գոյությունը, այդ ճանապարհին չխնայելով ոչ ոքի: Մեզ հետ տեղի ունեցած բոլոր միջադեպերը վառ արտահայտումն ու հաստատումն են այս իրողության եւ տիպիկ են տոտալիտար, բռնատիրական ռեժիմներին, որոնք հիմնված են բանակի, ոստիականության, պատվերով գործող դատախազության ու քննչական մարմիննրի, անկախությունից զրկված դատարանների վրա: Հենց այդ պատճառով մենք բազմիցս թե ոստիկանությունում, թե դատարանի դահլիճում հայտարարեցինք, որ մենք Օգօստօսի 9-ին չենք առնչվել ոստիկանների հետ, Օգօստոսի 9-ին մեզ վրա եղել է հարձակում` նույն ձեռագրով, չեմ խորշի նաեւ ասել` հանցավոր ձեռագրով: Նրանց հենց Ալիկ Սարգսյանը իր խոսքում բնորոշել է որպես կիսահանցագործ դեմքեր և այսօր այդ նույն անձինք հատուկջոկատայինների հետ միասին ներկայանում են որպես ոստիկան, հենց այդ պատճառով է, որ մենք չենք վստահել նրանց և լուրջ մտահոգություն ենք ունեցել մեր կյանքի և առողջության համար: Այդ զգացումը բազմապատկվել է, երբ ոստիկանություն կոչվող շենքում մենք տեսանք այս տարիների ընթացքում մեզ վրա հարձակումներ կազմակերպած եւ իրականացրած անձանց:


Հաշվի առնելով այս ամենը ես միևնույն է զարմացած չեմ


Հայաստանի այսօրվա պայմաններում երբ ոստիկանությունը արդեն մասնագիտացած է մարդկանց վրա գործ սարքելու հարցում և տապալված է իր իրական գործառույթների կատարման մեջ երբ ցանկացած ոստիկան իրեն համարում է կրիմինալ իշխանությունների սպասարկու և անխնա կերպով լծված է այդ գործին այլ գործելաոճ ակնկալելն անմտություն է…Ուստի առանց համակարգի փոփոխության առանց այս ռեժիմից ազատվելու ես արդարադատություն չեմ ակնկալում: հավանաբար, մենք նորից կլինենք այս դահլիճում ու նորից պաշտպանական ճառեր կկարդանք, բայց դա մեզ չի հուսահատեցնում: Փոփոխությունը անխուսափելի է:


Կոչ եմ անում ձեզ տեսնել և հաշվի առնել ակնհայտը, կայացնել մի վճիռ որըկարող է անարդարության, ամենաթողության, բեսպրեդելի և լկտիության զոհդարձած քաղաքացիներին ետ պահել վերջնական հուսահատությունից ուգաղթելու ցանկությունից: Վճիռ , որը կարող է խթան հանդիսանալ քաղաքացումտքի հեղափոխության և հանուն արժանապատիվ կյանքի պայքար մղելու…

Մինչ նոր Դատական պրոցեսս…

Ոստիկանական ապօրինությունների խրոնոլոգիա (Իրավապահ համակարգն ընդդեմ ակտիվիստների)

  
  
  Այստեղ տեղ են գտել ոստիկանության կողմից ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ գործած ապօրինությունների` ծեծ, առևանգում, սպառնալիք, հանցավոր անգործություն առավել հնչեղություն ստացած դեպքերի մեծ մասը: Դեպքերը սկիզբ են առնում 2008թ. Մարի 1-ի սպանդից հետո Հյուսիսային պողոտայում մեկնարկած նստացույցից մինչև 2011թ. օգոստոսի 9-ի միջադեպը, որը պատճառ հանդիսացավ Հայ Ազգային Կոնգրեսի և բռնապետական իշխանությունների միջև մեկնարկած երկխոսության առկախման, իսկ այնուհետև դադարեցման համար:
Խրոնոլոգիան միտք ունի ցույց տալու, որ վերոնշյալ միջադեպը հակառակ իշխանական վարկածի կրկին իրավապահ համակարգի ապաշնորհ գործունեության արդյունքն է: Այն հերթականն ու արդեն տարիների ընթացքում սովորական դարձած դեպքերից մեկն է, որին մասնակից են եղել անընդհատ քաղաքացիների իրավունքները կոպտորեն խախտող, բոլորին լավ հայտնի ոստիկանները և այդ ապօրինությունները չհանդուրծող և իրենց իրավունքներին տեր կանգնել իմացող երիտասարդները:

                         Կազմակերպիչներն ու իրագործողները պատասանատվության չեն ենթարկվում...

 Հուլիս 2, 2008: Մոտ 40 քաղաքացիական համազգեստով անձինք հարձակում են գործում Հյուսիսային պողոտայում նստացույց անցկացնող ընդիմադիրների վրա: Միջադեպը տեղի է ունենում ոստիկանական ուժերի ներկայությամբ, որոնց գլավորում էր Վալերի Օսիպյանը: Վերջինս որեւէ կերպ չի փորձել կասեցնել ծեծը, եւ ամբողջ ընթացքում զբաղված է եղել Հյուսիսային պողոտա եկած լրագրողների աշխատանքի խոչընդոտմամբ: Ընդիմության մի քանի ակտիվիստներ ստացել են մարմնական վնասվածքներ: Միջադեպը նկարագրված է ՀԺ 03.07.08 համարում: Ծեծն իրականացնողներից, հանցավոր անգործունեություն դրսեվորած եւ լրագրողների աշատանքները խոչընդոտած ոստիկաններից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:



Հուլիս 7, 2008: Հյուսիսային պողոտայում անցկացվող նստացույցի ժամանակ, քաղաքացիական համազգեստով 7-8 անձինք, դուրս գալով երկու մերսեդես մակնիշի մեքենաներից, քաշքշում եւ առեւանգում են ՀԱԿ համակիր Արսեն Ներսիսյանին: Արդեն ավելի ուշ պարզ է դառնում, որ Արսեն Ներսիսյանը ոստիկանության կենտրոնի բաժնում է: Այնտեղ նա ենթարկվում է խոշտանգումների, իսկ ազատ արձակվելուց հետո, ոստիկանությունը ապօրինաբար հրաժարվում է վերջինիս վերադարձնել իր անձնագիրը: Չնայած նրան, որ դեպքի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ եղան մամուլում (մասնավորապես ՀԺ 07.08.08 համարում ), որեւէ մեկը պատասանատվությաան չի ենթարկվել:



Հուլիս 10, 2008: Երեկոյան ժամը 10-ի սահմաններում Հյուսիսային պողոտա է մտնում հարբած Վահրամ Սահակյանը եւ զենքով սպառնում նստացույցին մասնակցող ՀԱԿ համակիրներին: Վերջիններս նրան արագորեն վնասազերծում են եւ հանձնում պողոտայում հերթապահող ոստիկաններին: Այս մասին հրապարակում է լույս տեսել ՀԺ 11.07.08 համարում: Վահրամ Սահակյանը պատասխանատվության չի ենթարկվել:

Հուլիսի 11, 2008: Երեկոյան ժամը 8-ին, մի խումբ անձինք, Հյուսիսային պողոտայում անցկացվող նստացույցի վայրում բարձրախոսներ են տեղադրում, երաժշտություն միացնում եւ խախտելով «Հանրահավաքների, երթերի, ժողովների մասին» օրենքի 7.5 կետը, որը արգելում է ոգելից խմիչքների բաժանումը եւ օգտագործումը հրապարակային միջոցառումների ժամանակ, սկսում անվճար գարեջուր բաժանել: Նստացույցի մասնակիցները ոստիկանությունից պահանջում են կանխել հասարակական կարգի խախտումը, սակայն ոստիկանությունը դրսեւորում է հանցավոր անգործունեություն: Այս մասին հրապարակում է եղել ՀԺ 15.07.08 համարում: Հասարակական կարգի խախտում իրականացնողներից եւ այդ ամենի հանդեպ անտարբերություն դրսեւորած ոստիկաններից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Օգոստոս 25, 2008: Առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում, նստացույցի մասնակիցների վրա են հարձակվել մի քանի տասնյակ հատուկ ջոկատայիններ: Բացի ՀԱԿ համակիրներին ծեծի ենթարկելուց եւ քաշքշելուց, նրանք կոտրում են Հյուսիսային պողոտայում տեղադրված ստենդները, պատռում պաստառները եւ առեւանգում Ռոբերտ Քաչարյանին Հաագայի դատարանին հանձնելու պահանջով ստորագրահավաքի բլանկերը: Ոստիկանության գործողությունները ղեկավարվում էին Արայիկ Պետրոսյանի եւ Վալերի Օսիպյանի կողմից (ՀԺ 26.08.08): Հարձակման կազմակերպիչներն ու իրականացնողները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել:

Օգոստոս 25, 2008: Ժամը 23-ին, Հյուսիսային պողոտայում դանակահարվում է նստացույցի մասնակից, ՀԱԿ համակիր Դավիթ Քիրամիջյանը: Դանակահարողը լինում է քաղաքացիական հագուստով, եւ դանակահարությունից անմիջապես հետո դիմում է փախուստի, իսկ Դավիթ Քիրամիջյանն անմիջապես տեղափոխվում է հիվանդանոց:

Օգոստոս 26, 2008: Առավոտյան ժամը 6-ին, մի խումբ անձինք, որոնց թվում նաեւ հատուկ ջոկատայիններ, Հյուսիսային պողոտայից առեւանգում են նստացույցի մասնակիցների կողմից տեղադրված սեղանը, որի վրա հավաքված էին ՀԱԿ անդամագրման թերթերը եւ Ռոբերտ Քոչարյանին Հագայի դատարան հանձնելու պահանջով անցկացվող ստորագրահավաքի բլանկերը: Դեպքից մի քանի ժամ անց, ոստիկանությունը հյուսիսային պողոտայից բռնի կերպով ոստիկանության բաժին է տանում ՀԱԿ համակիր 6 երիտասարդներ: Բաժնում երիտասարդների հանդեպ կիրառվում է բռնություն: Փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին արգելվում է, իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ժամը 17.00-ի սահմաններում ասացին, որ երիտասարդներին հրավիրել են զրույցի, որը օրենքի հստակ խախտում է (Հժ 27.08.08): Որոշ ժամանակ անց երիտասարդներն ազատ արձակվեցին, իսկ օրինախախտները չեն պատժվել:

Սեպտեմբերի 9, 2008: Մոտ 50 կարմիր բերետավորներ հարձակում են գործում Հյուսիսային պողոտայում հացադուլ հայտարարած կանանց եւ ՀԱԿ մյուս համակիրների վրա՝ բռնի ուժով ճնշելով միջոցառումը: Հացադուլավոր կանանց եւ մի քնաի ակտիվիստների, այդ թվում նաեւ ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանին բերման են ենթարկում ոստիկանության բաժին:

Սեպտեմբեր 25, 2008: Վալերի Օսիպյանի եւ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ, ոստիկանանության ուժերը ապօրինաբար ցրում են Հյուսիսային պողոտայում անցկացվող ՀԱԿ միջոցառումը եւ արգելում են ՀԱԿ համակիրներին մտնել հյուսիսային պողոտա, ինչպես նաեւ բերման են ենթարկում Կարեն Հակոբյանին (ՀԺ 25.09.08): Հակաօրինական գործողություններ իրականացրած ոստիկանները չեն պատժվել:

Հոկտեմբեր 14, 2008: Ոստիկանները Օպերայի ցուցապաստառների մոտ պատ են շարվում եւ արգելում են ՀԱԿ երիտասարդների կողմից իրականացվող իրազեկման երթը, փորձելով այն դադարեցնել։ Կազմակերպիչները ցույց են տալիս օրենքը։ «Դա մի կողմ տարեք։ Երթ չեք անելու»,- օրենքը մի կողմ հրելով` ասում է ոստիկանը։ Երթի 20-30 մասնակիցների դիմաց կանգնում են 40-50 ոստիկան եւ կարմիր բերետավոր։ Այդ ընթացքում քաղաքացիական հագուստով մի քանի ոստիկաններ գողանում են բարձրախոսը, իսկ որոշ ժամանակ անց Վալերի Օսիպյանը հարվածելով հանրահավաքի մասին հայտարարող երիտասարդին, գողանում է նաև երկրորդ բարձրախոսը: Ոստիկանության գործողությունները գլխավուրել են Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանն, որոնք, ինչպես նաեւ մնացած ոստիկանության աշխատակիցները պատասխանատվության չեն ենթարկվել:

Հունվար 16, 2009: Ոստիկաններ ու քաղաքացիական համազգեստով սափրագլուխներ հարձակվում են դատարանի դիմաց բողոքի ակցիա անցկացնող ՀԱԿ համակիրների վրա եւ Վալերի Օսիպայնի ու Ռոբերտ Մելքոնայնի գլխավորությամբ բռնություններ գործադրում վերջիններիս հանդեպ: Արդյունքում` մեկ կին դեմքին արյունոտ վնասվածքներ է ստանում, մեկ այլ կնոջ տեղափոխում են հիվանդանոց: Բերետավորների գործողությունների արդյունքում վնասվածքներ են ստանում նաեւ լրագրողներ, մասնավորապես` «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Թագուհի Թովմասյանը եւ նույն թերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը (ՀԺ 02.17.09): Ոստիկանական ապօրինությունները ամպատիժ են մնացել:

Փետրվար 19, 2009: Հայ ազգային կոնգրեսին սատարող երիտասարդական տարբեր նախաձեռնությունների երիտասարդ ներկայացուցիչներ պաստառներով եւ եռագույն դրոշներով Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից քայլում են դեպի ԿԸՀ։ Նրանց այդ վայրում արդեն մի քանի ժամ սպասող ոստիկաններն ու կարմիրբերետավորները ընդառաջ են գնում եւ հրելով, հայհոյելով, պաստառներն ու դրոշները կոտրելով` ետ հրում։ Պաստառները եւ դրոշները կոտրելուց հետո ոստիկանները Ռոբերտ Մելքոնյանի եւ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ոտքերով տրորում են դրանք։Ոստիկանները, հրելով երիտասարդներին, նրանց մտցնում են Կոնգրեսի գրասենյակի մուտք եւ դուռը դրսից փակում։ Այնուհետեւ բերետավորները լցվում են շենք եւ ծեծկռտուք ստեղծում (ՀԺ 20.02.09)։ Ապօրինի գործողություններ կատարած ոստիկաններից որևէ մեկը պատժված չէ:

Ապրիլի 8, 2009: Երեկոյան` ժամը 18-ի սահմաններում, ոստիկանությանը փակում է պողոտայի երկու մուտքերը։ Երբ քաղաքական զբոսանքի սկսվելու սովորական ժամին` ժամը 17-ին, մարդիկ սկսում են շարժվել դեպի Հյուսիսային պողոտա, ոստիկանները, շղթա կազմած, մարդկանց արգելում են առաջ գնալ: Հավաքվածներին մի քանի անգամ մասնատելու ու ցրելու անհաջող փորձերից հետո ոստիկանները առանց որևէ պատճառաբանության բերման են ենթարկում Շարժման ակտիվիստներ Վահագն Գեւորգյանին, Գեւորգ Բոյաջյանին, Մարիամ Պողոսյանին, Ալլա Սարդարյանին, Սվետլանա Միքայելյանին, Վալենտինա Միրզոյանին, Արայիկ Միրզոյանին, Անահիտ Գրիգորյանին, Արմեն Թովմասյանին եւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին: Ժամեր անց նրանք ազատ են արձակվում (ՀԺ 08.04.09): Ապօրինություններ գործած ոստիկանները չեն պատժվում:

Ապրիլի 9, 2009: Հայ ազգային կոնգրեսին անդամակցող երիտասարդական միությունների մի խումբ ակտիվիստներ բողոքի երթ են անցկացրում Կորյուն փողոց - Հյուսիսային պողոտա - Սայաթ-Նովա փողոց - Աբովյան փողոց - Կորյուն փողոց երթուղով, որի ընթացքում պաշարվում է Հյուսիսային պողոտան և շրջակա մյուս փողոցները: Երթի ընթացքում ոստիկանները հարձակվում են երիտասարդների վրա և ուժի գործադրմամբ փորձում են մասնատել և ցրել հավաքվածներին: Երբ երիտասարդները հասնում են Կարապի լճի մոտ, նրանց ճանապարհը կտրում են ոստիկաններն ու կարմիր բերետավորները՝ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ։ Վերջինս ոչ միայն հրահանգում էր իր ենթականերին` հարձակվել մարդկանց վրա, այլ նաեւ ինքն էր հրում իր ենթականերին, այնպես, որ վերջիններս բախվեն երթի մասնակիցներին։ Մարդկանց ցրելու 2-րդ փորձը ոստիկաններն արեցին արդեն Խնկո Ապոր անվան գրադարանի մոտ, 3-րդը` Կենտրոնի թաղապետարանի, 4-րդը` թաղապետարանի ետնամասում, 5-րդը` Տիկնիկային թատրոնի մոտ, իսկ ապա` Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի հատվածում (ՀԺ 10.04.09)։ Անօրինական գործողություններ կատարող ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվում:

Ապրիլի 10, 2009: ՀԱԿ երիտասարդներ՝ Գեւորգ Բոյաջյանը, Վահագն Գեւորգյանը, Սահակ Մուրադյանը եւ Աբրահամ Աբաջյանը, որոնցից վերջին երեքը անչափահաս են մինչ այդ Երեւանի կենտրոնում կայացած քաղաքական ակցիայից հետո Հյուսիսային պողոտայով քայլելու ժամանակ նրանց են մոտեցել եւ վեճ հրահրելուց հետո` ուժի գործադրմամբ մտցրել են ոստիկանական մեքենան եւ բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք: Ժամը 22-ի սահմաններում Սահակ Մուրադյանին եւ Աբրահամ Աբաջյանին ազատ արձակեցին, իսկ Վահագն Գեւորգյանին եւ Գեւորգ Բոյաջյանին պահեցին մինչեւ գիշերվա ժամը մեկն անց տաս (ՀԺ 10.04.09)։ Անօրինական գործողություններ կատարած ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել: Դեպքի եվրաբերյալ անդրադարձ է եղել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ 2009 Հայաստանյան զեկույցում. « Ապրիլի 10-ին ոստիկանությունը բերման ենթարկեց «Հիմա» երիտասարդական շարժման ակտիվիստ և ընդդիմությանը սատարող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնակատար Հայկ Գևորգյանի 18-ամյա որդուն՝ Վահագն Գևորգյանին: Վահագն Գևորգյանը մասնակցում էր երեկոյան պարբերաբար իրականացվող քաղաքական զբոսանքներին Հյուսիսային պողոտայում, որն Ազատության հրապարակին հարող լայն հետիոտնային ճանապարհ է և հանդիսանում է 2008թ. փետրվարին իրականացվող բողոքի ակցիաների անցկացման վայրը: Կալանավորվելուց հետո Գևորգյանին մեղադրանք ներկայացվեց զբոսանքները ցրող ոստիկաններից մեկին վիրավորելու և նրա վրա հարձակվելու համար: Գևորգյանը չընդունեց մեղադրանքը և հայտարարեց, որ ընդդիմության ակտիվիստների կողմից զբոսանքի ժամանակ կատարված նկարահանումը կհերքի ոստիկանության մեղադրանքը: Սակայն դատարանը հրաժարվեց ուսումնասիրել տեսաերիզը և իր որոշման համար հիմք ընդունեց ոստիկանության ցուցմունքը: Սեպտեմբերի 12-ին Գևորգյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման և 80000 ՀՀ դրամ տուգանքի (մոտ 210 ԱՄՆ դոլար). սակայն Գևորգյանը խուսափեց ազատազրկումից Ազգային ժողովի կողմից հաստատված հունիսի 19-ի համաներմամբ:»

Ապրիլ 27, 2009: «Սամանդ» մակնիշի «68 ՏՏ 792» պետհամարանիշով ավտոմեքենայով անհայտ անձինք խոչընդոտում են մայիսի 1-ին Երեւանում կայանալիք հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկների տարածմանը։ Այդ նպատակով նրանք ուժի կիրառմամբ հարձակվում են Ամիրյան փողոցում թռուցիկներ տարածող երիտասարդների վրա, փորձում են երիտասարդներից խլել թռուցիկները։ Ավելի ուշ Կորյունի փողոցի մայթից առեւանգում են երիտասարդներից մեկին` Արմեն Գեւորգյանին, ու վերջինիս նկատմամբ ուժ գործադրում մեքենայի մեջ։ Հարցակվողների լուսանկարները հրապարակվում են Հայկական Ժամանակ օրաթերթում (ՀԺ 28.04.09): Օրեր անց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ասուլիսում հայտարարեց. «.... ձեր նկարած պատկերները թերթում` կիսահանցագործ դեմքերը...»: Սրանից հետո հաստատվում է, որ «կիսահանցագործները» ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի ոստիկաններ Արթուր Գասոյանը եւ Ավետիք Ստեփանյանն են (ՀԺ 30.07.11): Կրկին օրինախախտ ոստիկանները չեն պատժվել:

Ապրիլ 29, 2009: Մյասնիկյանի արձանի ետեւում գտնվող այգում երիտասարդների վրա են հարձակվում քաղաքացիական համազգեստով անձիք։ Հարձակման արդյունքում երիտասարդներից երկուսը` Արմեն Գեւորգյանը եւ Վահագն Գեւորգյանը, մարմնական վնասվածքներ են ստանուն եւ տեղափոխվում հիվանդանոց։ Երիտասարդները հանցագործների մեջ ճանաչում են ոստիկանության աշխատակիցներին, ինչի մասին նաև նշում են իրենց ցուցմունքներում: Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը սպառնում է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին, որ եթե Վահագն Գևորգյանը շարունակի պնդել իր ցուցմունքները, ապա նրա դեմ քրեական գործ կհարուցվի, սակայն Վահագն Գեւորգյանը շարունակում է պնդել իր հայտարարությունը( ՀԺ 30.04.09): Մեղավորներն այդպես էլ չեն պատժվում:

Մայիս 11, 2009: Քաղաքացիական հագուստով 7-8 հոգի հարձակվում են Մայիսի 13-ին Ավան համայնքում Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաք-հանդիպման մասին իրազեկող թռուցիկները բաժանող ՀԱԿ ակտիվիստների վրա: Երիտասարդներին օգնության հասած կանայք դաժան ծեծի են ենթարկվում: Նրանցից Օֆելյա Մարգարյանը, Աստղիկ Աղեկյանը եւ Ամալյա Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հարձակումն իրականացնողները ակտիվիստներին հետևել են դեռևս ՀԱԿ-ի Ավանի գրասենյակից «05 ՍՍ 133» պետհամարանիշով ավտոմեքենայով, որոնց մեջ Կոնգրեսի Ավանի շտաբի պատասխանատու Լեւոն Եղիազարյանը ճանաչել է ԱԺ հանրապետական պատգամավոր Վազգեն Կարախանյանի որդուն, ինչպես նաեւ ՀՀԿ երիտթեւի անդամ երիտասարդներից մեկին (ՀԺ 12.05.09)։ ՀԱԿ ակտիվիստները դեպքի մասին անմիջապես հայտնել են ոստիկանություն, սակայն մեղավորներից որևէ մեկը չի պատժվել:

Հուլիս 1, 2009: Աբովյան փողոցում թռուցիկներ տարածող երիտասարդների վրա հարձակում են գործում քաղաքացիական համազգեստով ոստիկանության աշխատակիցներ, որոնք հարձակման ժամանակ զենքով սպառնում են ակտիվիստներին: Մի քանի երիտասարդներ, տարբեր աստճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց: Չնայած աղմկող ապօրինություններին, ինչի մասին նշված է նաեւ ԱՄՆ պետքարտուղարության Մարդու իրավունքների մասին 2010 թվականի Հայաստանյան զեկույցում , քրեական գործ է հարուցվում Սահակ Մուրադյանի, Հերբերտ Գեւորգյանի եւ Տիգրան Առաքելյանի նկատմամբ, վերջինս հուլիսի 5-ին ձերբակալվում է: 2009-ի դեկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունքում կարճվում է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչներ Տիգրան Առաքելյանի, Հերբերտ Գեւորգյանի եւ Սահակ Մուրադյանի նկատմամբ հարուցված քրեական գործը (ՀԺ 02.02.10): Օրինախախտ ոստիկաններից որևէ մեկն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվում, սակայն 2011թ.-ին ոստիկանությունը ստիպված է լինում պաշտոնապես ներողություն խնդրել Տիգրան Առաքելյանից:

Օգոստոս 24, 2009: Արշալույս Հակոբյանին նվիրված ուրբաթօրյա երթի ընթացքում ոստիկանները հարձակվում են երթի մասնակից ՀԱԿ երիտասարդների վրա, իսկ նրանցից մեկը, ոմն Արմեն, երիտասարդների ձեռքից խլում է Նիկոլ Փաշինյանի կոչով թռուցիկները (ՀԺ 25.08.09): Մեղավորները պատժված չեն:

Սեպտեմբեր 23, 2009: Նախագահական Նստավայրի դիմաց, Ռոբերտ Մելքոնյանը բռնություններ է գործադրում բողոքի ցույց անող ծեր կնոջ նկատմամբ: Կնոջը փորձում են պաշտպանել ՀԱԿ համակիր երիտասարդները, որոնց հանդեպ եւս կիրառվում է բռնություն ( ՀԺ 23.09.09): Ռոբերտ Մելքոնյանը պատասխանատվության չի ենթարկվել:

Սեպտեմբեր 25, 2009: Ժամը 18:00-ի սահմաններում Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական թևի կազմակերպած երթի վրա հարձակվում են ոստիկանության մոտ 40 աշխատակիցներ եւ ապօրինաբար, ուժի գործադրմամբ փորձում են ցրել ոչ զանգվածային երթը: Ակտիվիստները ենթարկվում են դաժան բռնությունների, իսկ նրանցից մեկը՝ Վարդան Հարությունյանը, բերման է ենթարկվում ոստիկանության Կենտրոնի բաժին: ՀԱԿ համակիր երիտասարդներին հարվածներ հասցնելով եւ բռնություններ գործադրելով հրում են մինչեւ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի շենք (Ա1+ 25.09.09): Ոստիկանները պատժված չեն:

Հոկտեմբեր 19, 2009: Նիկոլ Փաշինյանի դատավարության մեկնարկից առաջ Շենգավիթի դատարանի մոտ հարյուրավոր բերետավորներն ու ոստիկանները սկսում են հրմշտել քաղաքացիներին ու հետ հրել` պահանջելով ետ գնալ դեպի Կոմիտասի այգի։ Նրանք նաեւ պատռում են ՀԱԿ համակիրների պաստառներն ու բռնություններ են գործադրում կանաց նկատմամբ: Ոստիկանները փորձում են պատռել Փաշինյանի նկարով պաստառները, սակայն երիտասարդներին հաջողվում է դրանք արագ թաքցնել (ՀԺ 20.10.09)։ Ապօրինություններ գործած ոստիկաններից որևէ մեկը պատժված չէ:

Հոկտեմբեր 26, 2009: Նիկոլ Փաշինյանի դատավարությանը դրսում հետեւող քաղաքացիները հարձակման են ենթարկվում ոստիկանների եւ կարմիր բերետավորների կողմից: Առանց զգուշացման, տասնյակ բերետավորներ հարձակվում են բարձրախոսներ եւ թմբուկներ բռնած ակտիվիստների վրա։ Պանթեոնի այգում ոստիկաններն ու բերետավորները դաժան ծեծի են ենթարկում ՀԱԿ մի քանի համակիրների, թմբուկի պարանով փորձում են խեղդել Աստղիկ Աղեկյանին, որը ստանալով լուրջ մարմնական վնասվածքներ շտապօգնության մեքենայով տեղափոխվում է Էրեբունու հիվանդանոց, իսկ ապօրինաբար բերման ենթարկված երիտասարդ ակտիվիստներ Սարգիս Գևորգյանն ու Սարգիս Խաչատրյանն մի քանի ժամ ոստիկանությունում պահվելուց հետո` ազատ են արձակվում (ՀԺ 27.10.09): Ոստիկանական համազգեստով հանցագործներից որևէ մեկը չի պատժվել:

Դեկտեմբեր 27, 2009: Վարդանանց փողոցի 5ա շենքում տեղակայված, «Ազգային միաբանությունից» առաջադրված թեկնածուի նախընտրական շտաբից դորս են եկել երկաթի ձողերով ու սառը զենքերով զինված 20-30 անհայտ անձիք, որոնք հարձակվել եւ ծեծի են ենթարկել նախընտրական քարոզչություն իրականացնող ՀԱԿ երիտասարդներին։ Ավազակային հարձակման հետեւանքով Նիկոլ Փաշինյանի վստահված անձանցից Վահագն Գեւորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Թևոս Մաթեւոսյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Սահակ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հարվածներ է ստացել նաեւ Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը։ Ավազակային հարձակումը հրահանգվել է հանրապետական պատգամավոր Ռուբեն Սադոյանի կողմից, իրականացրել է 10/19 եւ 10/20 տեղամասերն սպասարկող հանրապետական ենթաշտաբի պետ Վահան Նադալյանը։ Իսկ «Ազգային միաբանությունից» թեկնածուին անցկացնելու ընդհանուր պատասխանատվությունը դրված է Գագիկ Բեգլարյանի վրա։ Հրապարակվել են հանցագործության կազմակերպիչների եւ իրականացնողների մեծ մասի անուններն ու նկարները, սակայն նրանցից միայն մեկը ենթարկվեց ձեւական վարչական պատասխանատվության (ՀԺ 29.12.09): Իրական կազմակերպիչները որևէ պատասխանատվության չենթարկվեցին:

Փետրվար 19, 2010: 2008 թվականի նախագահական ընտրությունների օրը, բողոքի երթ անցկացնող երիտասարդների վրա գրոհում են հարյուրավոր կարմիր բերետավորներ եւ ոստիկաններ՝ Վալեր Օսիպայնի եւ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, որոնք հայհոյանքներով ու բռնություներով փորձում են խոչնդոտել խաղաղ երթի անցկացումը: Ոստիկանության ապօրինի գործողությունների հետևանքով տասնյակ ակտիվիստներ ստանում են մարմնական վնասվածքներ, նրանցից Սարգիս Խաչատրյանը տեղափոխվում է հիվանդանոց: Ժամը 17-ն անց 45 րոպեին 6 երիտասարդներ՝Սարգիս Գևորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Տիգրան Առաքելյանը, Վահագն Գևորգյանը, Արեգ Գևորգյանը առեւանգվեցին եւ բերման ենթարկվեցին կենտրոնի ոստիկանություն, որտեղ ոտնահարվել են նրանց իրավունքները: Օրենքի կոպիտ խախտմամբ 3 ժամից ավել պահվելուց հետո երիտասարդներն ազատ արձակվեցին (ՀԺ 20.02.10): Օրինազանց ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել:

Մայիս 28, 2010: Հայ Ազգային Կոնգրեսի մի խումբ երիտասարդներին և նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին բողոքի խաղաղ ակցիա էին անցկացնում Ազատության հրապարակում: Երբ նրանք մտան Ազատության հրապարակ, հայտնվեցին ոստիակններն ու կարմիր բերետավորները: Նրանք ակցիայի մասնակիցներից պահանջեցին դադարեցնել և դուրս գալ հրապարակից: Դրան հաջորդեցին ոստիկանների բռնի գործողությունները (ՀԺ 01.06.10, Ա1+ 28.05.10): Ապօրինությունը մնացել է անպատիժ:

Մայիս 29, 2010: Քաղաքացիական եւ ոստիկանական հագուստով հարյուրավոր անձինք փակում են Ազատության հրապարակի մուտքերը և քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունք ցուցաբերելով, արգելում ՀԱԿ երիտասարդներին մտնել այնտեղ, խախտելով մարդու՝ ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը: Սկսվում է քաշքշուկ, որն ուղեկցվում է ոստիկանների կողմից հարվածներով եւ հայհոյանքներով: Ինչպես պարզվում է հետագայում քաղաքացիական հագուստով անձինք եղել են մեծամասամբ ՊՊԾ հատուկ ջոկատայիններ՝ կարմիր բերետավորներ, մնացածն էլ Կենտրոն քրեական հետախուզության աշխատակիցներ ( ՀԺ 01.06.10, Ա1+ 29.05.10): Հանցագործները չեն պատժվել:

Մայիսի 30, 2010: Ժամը 17.30-ի սահմաններում Ազատության հրապարակում կարմիր բերետավորները, պարեկապահակային ծառայության աշխատակիցները` ղեկավարներ Վալերի Օսիպյանի, Ռոբերտ Մելքոնյանի եւ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Ոստիկանները, խախտելով մարդու ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը, փորձում են ՀԱԿ համակիրներին դուրս հանել ազատության հրապարակց՝ նրանց քաշքշելով, հարվածելով եւ նրանց հանդեպ բռնություններ կիրառելով: Ոստիկանները ապօրինաբար բերման են ենթարկում Տիգրան Առաքելյանի, Վարդգես Գասպարիին, Սարգիս Գեւորգյանին, Վահագն Գեւորգյանին, Սերգեյ Գասպարյանին եւ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանին: «Դուք կույրաղիք եք, ձեզ պետք է վիրահատել»,-բառացի ասում էր Ռոբերտ Մելքոնյանը ( ՀԺ 01.06.10, Ա1+ 31.05.10): Ապօրինություններ գործած ոստիկանները չեն պատժվել:

Մայիս 31, 2010: 18:00-ի սահմաններում, Ազատության հրապարակում ոստիկանները, շղթա կազմած ծեծուջարդով դուրս են հանում զբոսանքի դուրս եկած ՀԱԿ համակիրներին` ցուցաբերելով խտրական վերաբերմունք ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Դիմադրողներն արժանանում են բռնության` անկախ իրենց սեռից եւ տարիքից: Բռնության գործադրմամբ բերման է ենթարկվում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: ՀԱԿ-ի անդամների եւ համակիրների նկատմամբ բռնությունները շարունակվում են Սարյանի արձանի հարակից տարածքում: «Առաջ» հրամանից հետո ոստիկանության աշխատակիցները շրջափակում են Սարյանի արձանի հարակից տարածքը եւ ապօրինաբար սկսում են բերման ենթարկել ՀԱԿ-ի երիտասարդներին որոնց մինչեւ ոստիկանության մեքենաներ հասցնելը` ծեծի են ենթարկում: Ոստիկանները քաշքշելով պատռում են նրանց հագուստը, նրանց պառկեցնում են գետնին եւ ծեծի ենթարկում: Բերման են ենթարկվում 17 քաղաքացի: Ժամը 23.00-ի սահմաններում բացի երեք բերման ենթարկվածներից` Անի Գեւորգյանից, Սարգիս Գեւորգյանից եւ Դավիթ Քիրամջյանից, մնացածներն ազատ են արձակվում: Վերջիններս ձերբակալվեցին: Այս բոլոր օրերի ընթացքում ոստիկանները այդպես էլ չեն բավարարվում ՀԱԿ երիտասարդների պահանջը՝ ներկայացնել օրենքի այն կետը , որի պատճառով նրանք չեն կարողանում զբոսնել Ազատության հրապարակում: Բռնություններ են կիրառվում նաեւ լրագրողների հանդեպ, մասնավորապես Անի Գեւորգյանի, որը հետագայում ապօրինաբար ձերբակալվածների շարքում է հայտնվել (ՀԺ 01.06.10, Ա1+ 31.05.10):

Վերոնշյալ իրադարձություներին անդրադարձ է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարության Մարդու իրավունքների մասին 2010 թվականի Հայաստանյան զեկույցում՝

«Մայիսի 28-ից 31-ը ընկած ժամանակահատվածում ոստիկանությունը՝ Երևան քաղաքի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի հրամանատարության ներքո, կամայականորեն բերման է ենթարկել տասնյակ անձանց, հիմնականում երիտասարդ ակտիվիստների, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների և որոշ լրագրողների, ովքեր փորձում էին մուտք գործել քաղաքի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակ այն բանից հետո, երբ ոստիկանները հրամայել էին այնտեղ չգնալ՝ մի քանի դեպքում նրանց կանգնեցնելու համար դիմելով ուժի: Մայիսի 31-ին քաշքշուկ տեղի ունեցավ ՀԱԿ-ի կողմնակիցների և ոստիկանության միջև, երբ ոստիկանություն թույլ չտվեց ՀԱԿ-ի մոտ 50 կողմնակիցների մուտք գործել Ազատության հրապարակ: Ոստիկանությունն ուժով բերման ենթարկեց մոտ քսան ցուցարարների և ընդդիմադիր օրաթերթերի երեք լրագրողների: Բերման ենթարկված լրագրողներից մեկը մեղադրում էր ոստիկաններին, որ նրանք հարվածել ու հրմշտել են այդ վայրում գտնվող անձանց անկախ այն հանգամանքից ՀԱԿ-ի կողմնակիցներ էին, թե շարքային քաղաքացիներ: Երեք հոգուց բացի մնացած բոլոր բերման ենթարկված անձինք մի քանի ժամից ազատ էին արձակվել: Երեք բացառություններն էին լրագրող Անի Գևորգյանը և երկու երիտասարդ ակտիվիստներ՝ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը: Իրենց գործողություները պաշտպանող գրավոր հայտարարության մեջ ոստիկանները նշել էին, ո Սարգիս Գևորգյանն ու Քիրամիջյանը հարվածել են ոստիկանության սերժանտին և պոկել նրա ուսադիրները. Անի Գևորգյանի ձերբակալության համար պատճառ չէր նշվում: Երեք ձերբակալվածների փաստաբանը պնդում էր, որ նրանց նկատմամբ եղել է բռնություն և նրանք ստացել են վնասվածքներ: Անի և Սարգիս Գևորգյանները 72 ժամից ազատ արձակվեցին, սակայն նրանց մեղադրանք ներկայացվեց իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործադրելու համար: Դավիթ Քիրամիջյանը մեղադրվում էր խուլիգանության մեջ և ոստիկանության քննության ընթացքում խափանման միջոց էր ընտրվել կալանքը՝ առանց գրավի. այնուհանդերձ, հուլիսի 2-ին դատարանի որոշմամբ նա ազատ արձակվեց: Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի ընդհանուր դատը մեկնարկեց հուլիսի 14-ին, իսկ դեկտեմբերի 28-ին երկուսն էլ դատապարտվեցին երկու տարվա պայմանական ազատազրկման: Անի Գևորգյանի դեմ երկու ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հարուցած առանձին գործը կարճվեց նոյեմբերի 29-ին»:

Սեպտեմբերի 10,2010: Բժշկական համալսարանի տարածքում շրջող կարմիր բերետավորները հերթական անգամ սկսել են քաշքշել ուսանողներին, խուզարկել նրանց գրպանները, որի իրավունքը նրանք չունեն։ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները, տեղեկանալով այդ մասին, շտապում են դեպքի վայր, միջամտում ու պահանջում ոստիկանական ծառայողներից բացատրել իրենց գործողությունների օրինականության հիմքերը։ Վերջիններս, ըստ էության չկարողանալով որևէ բացատրություն տալ, ստիպված եղան հեռանալ՝ այդ ընթացքում հաջողացնելով, իհարկե, գողանալ մեր լուսանկարչական ապարատի հիշողության քարտը (Eprees.am 10.09.10)։ Հայտնի են ապօրինի գործողություններ կատած բերետավորների ինքնությունները, սակայն որևե մեկը պատասխանատվության չի ենթարկվում:

Նոյեմբեր 9, 2010: Առավոտյան ժամը 9. 30-ի սահմաններում Հայ ազգային կոնգրեսի 8 երիտասարդներ պաստառներ պարզած` լուռ կանգնում են Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից «Երեւան» հյուրանոցի շենքի դիմաց: Մի քանի տասնյակ ոստիկաններ շարք կազմած հարվածներով սկսում են ետ հրել: Երիտասարդները ի նշան բողոքի պառկում են գետնին եւ պարզում պաստառները: Վահագն, Սարգիս, Արեգ Գեւորգյաններին եւ Սարգիս Խաչատրյանին Կենտրոնի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանի եւ ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպովի հրահանգով, բռնություններ գործադրելով, մի քանի տասնյակ ոստիկաններ մտցնում են ոստիկանական մեքենան եւ տանում ոստիկանության Կենտրոնի բաժին: Կենտրոնի ոստիկանությունում նրանք դաժան ծեծի են ենթարկվում ոստիկանության հերթապահ մասի տեսախցիկի առաջ, սակայն այդ տեսագրությունը այդպես էլ չի հրապարակվում ոստիկանության կողմից: Ժամեր անց բաժնից ազատ արձակվելուց հետո, արդեն ուշ երեկոյան երիտասարդների ինքնազգացողությունը կտրուկ վատանում է և նրանք տեղափոխվում են Հանրապետական հիվանդանոց` անհրաժեշտ բուժզննում անցնելու: Դեպքերին անդրադարձ է եղել ԱՄՆ պետքարտուղարության Մարդու իրավունքների մասին 2010 թվականի Հայաստանյան զեկույցում, որտեղ դեպքի նկարագրությունից զատ նշվում է, որ քրեական գործը դեկտեմբերի 28-ին կարճվեց, երբ քննությամբ պարզ դարձավ, որ երիտասարդները հասարակական կարգը չեն խախտել: Խաղաղ բողոքի ակցիան ցրելու ոստիկանների գործողությունների իրավաչափության հարցն իշխանությունների կողմից կասկածի տակ չառնվեց և դրա հետ կապված քննություն չանցկացվեց: Նույն օրերին Բեյրութում ԼԵՄՖ-ը ընդունում է Հրատապ բանաձև Հայաստանում երիտասարդ քաղաքական ակտիվիստների նկատմամբ շարունակվող հետապնդումների կապակցությամբ (21.11.2010) , որտեղ դատապարտվում է երիտասարդ ակտիվիստների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումները և կոչ է արվում ՀՀ իշխանություններին՝ իրականացնել վերը նշված իրադարձությունների անաչառ, համապարփակ հետաքննություն եւ պատժել մեղավորներին օրենքի ողջ խստությամբ (ՀԺ 10.11.10): Վերոնշյալ իրադարձություններից հետո ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվում:

Դեկտեմբեր 3, 2010: Իջեւանի շատրվաններին հարակից պուրակում, որտեղ նախատեսված էր ի պաշտպանություն քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի ակցիան ամբողջ օրվա ընթացքում, առանց որեւէ հիմնավորման ոստիկանությունն ապօրինաբար խախտել է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը: Դեռ առավոտից, հրապարակը շրջափակվել է ոստիկանական ուժերի կողմից, որոնք բերվել են նաեւ Նոյեմբերյանից, Դիլիջանից եւ մոտակա այլ քաղաքներից: Երթի ընթացքում մի քանի անգամ տեղի է ունենում բախում, ոստիկանները քաշքշել եւ հրմշտել են քաղաքացիներին` առանց որեւէ պահանջ ներկայացնելու: ՀԱԿ Իջեւանի գրասենյակի մոտից բերման է ենթարկվում ՀՀՇ նորընտիր երիտասարդական խորհրդի անդամ Հրանտ Թամրազյանը: Մոտ կես ժամ նա պահվում է ոստիկանությունում, որից հետո ազատ է արձակվում (ՀԺ 04.12.10): Ապօրինություններ գործած ոստիկաններից որևիցե մեկը պատասխանատվության չի ենթարկվում:

Փետրվար 25, 2011: Մոտ երկու տասնյակ համազգեստավոր և քաղաքացիական հագուստով անձինք՝ հրաժարվելով ներկայանալ և ներկայացնել օրինական պահանջ հարձակվում են Մարտի 1-ին քաղաքապետարանի կողմից ի գիտությու ընդունված ՀԱԿ հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդ ակտիվիստների վրա: Այն բանից հետո, երբ բռնությունների ու հայհոյանքների միջոցով երիտասարդների ձեռքից չի հաջողվում գողանալ թերթոններն ու թռուցիկները Ոստիկանության ուժերը գլավորող Արթուր Հովհաննիսյանի և Արայիկ Պետրոսյանի հրամանով ապօրինաբար բերման են ենթարկվում ՀԱԿ 10 ակտիվիստներ՝ Հերմինե Մաթևոսյանը, Տաթևիկ Պողպատյանը, Մարիամ Մուրադյանը, Գուրգեն Ասատրյանը, Սերգեյ Գասպարյանը, Սահակ Մուրադյանը, Հովհաննես Քիրամիջյանը, Սարգիս Խաչատրյանը, Արեգ և Սարգիս Գևորգյանները:Ոստիկանություն բերվածներից առգրավվում են ՀԱԿ 650 թերթոն, որոնք այդպես էլ չեն վերադարձվում(ՀԺ 25.02.11): Օրինախախտ ոստիկանները պատժված չեն:

Հունիս 25, 2011: Ժամը 20.45-ի սահմաններում Հունիսի 30-ին կայանալիք հանրահավաքի մասին իրազեկող թերթոնները բաժանելիս Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանին, Վահագն Գեւորգյանին, Սարգիս Խաչատրյանին եւ Դավիթ Քիրամիջյանին Երեւանի Պուշկին-Մաշտոց պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկվում Կենտրոնի ոստիկանության բաժին, որտեղ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը երիտասարդների հասցեին սպառնալիքներ է հնչեցնում: Համացանցում տեղադրված է վերոնշյալ դեպքի աուդիո ձայնագրությունը, որտեղ բարձրաստիճան ոստիկանները ոչ միայն սպառնում են երիտասարդներին, այլ նաև քաղաքական հայտարարություններ են անում (ՀԺ 28.06.11): Մեղավորները պատժված չեն:

Հուլիս 28, 2011: Ժամը 3:00-ի սահմաններում Հայ ազգային կոնգրեսի առաջիկա հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ տարածող ընդդիմադիր երիտասարդներին «Նաիրի» կինոթատրոնի մոտ մոտենում են ոստիկանության ՊՊԾ ծառայողներ եւ քաղաքացիական հագուստով անձինք, որոնք, առանց ներկայանալու, սկսում են քաշքշել եւ հարվածներ հասցնել Արեգ Գեւորգյանին եւ Վահագն Գեւորգյանին: Շուրջ 10 րոպե տեւած քաշքշուկից հետո հեռանում են: Հանցագործության մասին հաղորդումը տրվել է ՀՔԾ, հայտնի է օրինախախտ ոստիկանների ինքնությունը, երիտասարդ կոնգրեսականների վրա եղել են բռնության հետքեր, որոնք հրապարակվել են մամուլում (ՀԺ 28.07.11), սակայն ոչ ոք դեռևս պատասխանատվության չի ենթարկվել:

Օգոստոս 9, 2011: Ժամը 21-ի սահմաններում, Տերյան փողոցի վրա կարմիր բերետներները ապօրինաբար խուզարկում են մի քաղաքացու: Դեպքին ականատես ՀԱԿ ակտիվիստներ Արտակ Կարապետյանն ու Տիգրան Առաքելյանը հորդորում են ոստիկանին գործել օրենքի սահմաններում: Իրենց հերթին, հատուկ ջոկատայինները ճանաչելով երիտասարդներին, հայհոյանքներով և հարվածներ հասցնելով հարձակվում են վերջիններս վրա: Ակտիվիստները ծեծի են ենթարկվում չորսից հինգ տասնյակ կարմիր բերետավորների կողմից: Իրենց ընկերոջը օգնության հասած Սարգիս Գևորգյանին, Սահակ Մուրադյանին, Վահագն Գևորգյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արեգ Գևորգյանին եւս ենթարկում են դաժան ծեծի: Բերման ենթարկելիս, ոստիկանության մեքենայում բռնություններ են կիրառվում ձեռնաշղթայված ՀԱԿ ակտիվիստների հանդեպ, իսկ կարմիր բերետավորներից մեկը` Տիգրան Ավետիսյանը փորձում է խեղդել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: Ոստիկանության բաժանմունքում եւս շարունակվում են նրանց իրավունքների ոտնահարումը, բռնություններ են կիրառվում նրանց եւ նրանց փաստաբանի հանդեպ, ինչին ՀԱԿ ակտիվիստները համապատասխան պատասան են տալիս: Երիտասարդների ձերբակալման որոշումները կայացվել են առանց փաստաբանների ներկայությունն ապավելու: Ապօրինության կազմակերպիչներն ու իրագործողները պատասանատվության չեն ենթարկվել:

Հ.Գ. Կարծում եմ` առանց այս դեպքերն ընթերցելու էլ բոլորիդ համար ակնհայտ է մի պարզ իրականություն. այն պահից, երբ Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկան հանցագործները իրավապահ համակարգը դարձավ ուղղակի գործիք այդ իշխանությունը պահելու համար՝ խնդիր ունենալով բռնությամբ, տարբեր տեսակի հալածանքներով ճնշել քաղաքական, քաղաքացիական, առավել եւս երիտասարդական ակտիվության ցանկացած դրսևորում:

http://www.facebook.com/notes/areg-gevorgyan/%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BA%D6%85%D6%80%D5%AB%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AD%D6%80%D5%B8%D5%B6%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A3%D5%AB%D5%A1-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%BE%D5%AB%D5%BD%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB/494878520528639 

Wednesday, July 18, 2012

ԴԵՊԻ ԴԱՏԱՐԱՆ

Կարծում եմ` լավ գիտեք չգրված օրենքն այն մասին, որ ավելի լավ է բաց թողնել մեղավորին, քան դատապարտել անմեղին:
Հայաստանում տիրող ամենաթողության հետևանքով ամեն օր կատարվում եմ հանցագործություններ` սպանություն, գողություն, խուլիգանություն, ինչի համար ոչ մեկ չի պատժվում: Յուրաքանչյուր մեզ անծանոթ դեմք, որին տեսնում ենք փողոցում, աշխատավայրում, սրճարանում կարող է հանդիսանալ Նեմեցի մատուցողը, Լֆիկի վարորդը, Սաշիկի թիկնապահը կամ Սերժիկի լակոտը, ում ոտնձգություններից մեր կյանքին ու առողջությանը որևէ կերպ երաշխավորված չենք: Սա անարդարություն է: Բայց որքան էլ զարմանալի է, սա անարդարության գագաթնակետը չէ: Այսպիսի դեպքերում հասարակությունը` մենք, ինչպես ցույց են տվել վերջին տարիների պայքարն ու մանավանդ ''Հարսնաքարի'' ողբերգական դեպքերից հետո առաջացած քաղաքացիական դիմադրությունը, դեռևս ունենք հնարավորություն անարդարության դեմն առնելու ու հանցագործներն քիչ թե շատ օրենքի դաշտ բերելու համար: Իրական աղետը սկսվում է այն ժամանակ, երբ հանցագործները` բռնապետությունը իրենց թիրախ են դարձնում ակտիվ քաղաքացիներին, մարդկանց, որ մտահոգ են իրենց երկրի ապագայով, մարդկանց, որ պատրաստ են տեր կանգնել իրենց իրավունքներին ու դիմակայել անարդարության ցանկացած դրսևորմանը: Սա նշանակում է, որ իշխանության ղեկին հայտնված խուժանը իրական ձեռնոց է նետում քաղաքացիներին: Եվ այս դեպքում հասարակությունը իրավունք չունի չնդունել այդ մարտահրավերը, որովհետև չպայքարելը նշանակում է ստրկանալ, նշանակում է խաչ քաշել եկրի և սերունդների ապագայի վրա:
Եվ այսպիսով, իրենց քաղաքացիական հստակ դիրքորոշումն ունեցող, հակաժողովրդական իշխանությունների ապօրինություններին դիմադրող երիտասարդների ազատազրկումը պետք է հանդիպի միասնական ու աննախադեպ դիմադրության:
Այնպես որ, բոլորս դեպի դատարան:

Ոստիկանական ապօրինություն 24


Երբ դեռ անչափահաս էինք...
Ապրիլ 29, 2009
Մյասնիկյանի արձանի ետեւում գտնվող այգում երիտասարդների վրա են հարձակվում քաղաքացիական համազգեստով անձիք։ Հարձակման արդյունքում երիտասարդներից երկուսը` Արմեն Գեւորգյանը եւ Վահագն Գեւորգյանը, մարմնական վնասվածքներ են ստանուն եւ տեղափոխվում հիվանդանոց։ Երիտասարդները հանցագործների մեջ ճանաչում են ոստիկանության աշխատակիցների, ինչի մասին նաև նշում են իրենց ցուցմունքներում: Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը սպառնում է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին, որ եթե Վահագն Գևորգյանը շարունակի պնդել իր ցուցմունքները, ապա նրա դեմ քրեական գործ կհարուցվի, սակայն Վահագն Գեւորգյանը շարունակում է պնդել իր հայտարարությունը( ՀԺ 30.04.09): Մեղավորներն այդպես էլ չեն պատժվում:

Ոստիկանական ապօրինություն 23

Գործող համակարգը, որի մասն է նաև Նեմեց Ռուբոն իշխանության է եկել ծեծի, սպանությունների ու թալանի միջոցով: Նույն մեթոդներով էլ նա պահում է այդ իշխանությունը:
.................................
Դեկտեմբեր 27, 2009
Վարդանանց փողոցի 5ա շենքում տեղակայված, «Ազգային միաբանությունից» առաջադրված թեկնածուի նախընտրական շտաբից դորսեն եկել երկաթի ձողերով ու սառը զենքերով զինված 20-30 անհայտ անձիք, որոնք հարձակվել եւ ծեծի են ենթարկել նախընտրական քարոզչություն իրականացնող ՀԱԿ երիտասարդներին։ Ավազակային հարձակման հետեւանքով Նիկոլ Փաշինյանի վստահված անձանցից Վահագն Գեւորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Թևոս Մաթեւոսյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Սահակ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հարվածներ է ստացել նաեւ Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը։ Ավազակային հարձակումը հրահանգվել է հանրապետական պատգամավոր Ռուբեն Սադոյանի կողմից, իրականացրել է 10/19 եւ 10/20 տեղամասերն սպասարկող հանրապետական ենթաշտաբի պետ Վահան Նադալյանը։ Իսկ «Ազգային միաբանությունից» թեկնածուին անցկացնելու ընդհանուր պատասխանատվությունը դրված է Գագիկ Բեգլարյանի վրա։ Հրապարակվել են հանցագործության կազմակերպիչների եւ իրականացնողների մեծ մասի անուններն ու նկարները, սակայն նրանցից միայն մեկը ենթարկվեց ձեւական վարչական պատասխանատվության (ՀԺ 29.12.09): Իրական կազմակերպիչները որևէ պատասխանատվության չենթարկվեցին:

Ոստիկանական ապօրինություն 22

Նեմեցի ձեռագիրը միշտ եղել է էսպիսին: Նա միշտ ծեծելով էր հարց լուծում:
Մայիս 11, 2009
Քաղաքացիական հագուստով 7-8 հոգի հարձակվում են Մայիսի 13-ին Ավան համայնքում Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաք-հանդիպման մասին իրազեկող թռուցիկները բաժանող ՀԱԿ ակտիվիստների վրա: Երիտասարդներին օգնության հասած կանայք դաժան ծեծի են ենթարկվում: Նրանցից Օֆելյա Մարգարյանը, Աստղիկ Աղեկյանը եւ Ամալյա Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հարձակումն իրականացնողները ակտիվիստներին հետևել են դեռևս ՀԱԿ-ի Ավանի գրասենյակից «05 ՍՍ 133» պետհամարանիշով ավտոմեքենայով, որոնց մեջ Կոնգրեսի Ավանի շտաբի պատասխանատու Լեւոն Եղիազարյանը ճանաչել է ԱԺ հանրապետական պատգամավոր Վազգեն Կարախանյանի որդուն, ինչպես նաեւ ՀՀԿ երիտթեւի անդամ երիտասարդներից մեկին (ՀԺ 12.05.09)։ ՀԱԿ ակտիվիստները դեպքի մասին անմիջապես հայտնել են ոստիկանություն, սակայն մեղավորներից որևիցե մեկը չի պատժվել:

Ոստիկանական ապօրինություն 21


Անպատիժ սպանություններն առաջանում են այն ժամանակ, երբ ոստիակնությունը, դատախազությունն ու դատարանները սկսում են զբաղվել քաղաքական պատվերներով և բութ գործիք են դառնում հանցավոր ճանապարհով իշխանությունը զավթած մարդկանց ձեռքում:
.........................................
Մայիս 31, 2010
18:00-ի սահմաններում, Ազատության հրապարակում ոստիկանները, շղթա կազմած ծեծուջարդով դուրս են հանում զբոսանքի դուրս եկած ՀԱԿ համակիրներին` ցուցաբերելով խտրական վերաբերմունք ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Դիմադրողներն արժանանում են բռնության` անկախ իրենց սեռից եւ տարիքից: Բռնության գործադրմամբ բերման է ենթարկվում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: ՀԱԿ-ի անդամների եւ համակիրների նկատմամբ բռնությունները շարունակվում են Սարյանի արձանի հարակից տարածքում: «Առաջ» հրամանից հետո ոստիկանության աշխատակիցները շրջափակում են Սարյանի արձանի հարակից տարածքը եւ ապօրինաբար սկսում են բերման ենթարկել ՀԱԿ-ի երիտասարդներին որոնց մինչեւ ոստիկանության մեքենաներ հասցնելը` ծեծի են ենթարկում: Ոստիկանները քաշքշելով պատռում են նրանց հագուստը, նրանց պառկեցնում են գետնին եւ ծեծի ենթարկում: Բերման են ենթարկվում 17 քաղաքացի: Ժամը 23.00-ի սահմաններում բացի երեք բերման ենթարկվածներից` Անի Գեւորգյանից, Սարգիս Գեւորգյանից եւ Դավիթ Քիրամջյանից, մնացածներն ազատ են արձակվում: Վերջիններս ձերբակալվեցին: Այս բոլոր օրերի ընթացքում ոստիկանները այդպես էլ չեն բավարարվում ՀԱԿ երիտասարդների պահանջը՝ ներկայացնել օրենքի այն կետը , որի պատճառով նրանք չեն կարողանում զբոսնել Ազատության հրապարակում: Բռնություններ են կիրառվում նաեւ լրագրողների հանդեպ, մասնավորապես Անի Գեւորգյանի, որը հետագայում ապօրինաբար ձերբակալվածների շարքում է հայտնվել (ՀԺ 01.06.10, Ա1+ 31.05.10):

Վերոնշյալ իրադարձություներին անդրադարձ է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարության Մարդու իրավունքների մասին 2010 թվականի Հայաստանյան զեկույցում՝
«Մայիսի 28-ից 31-ը ընկած ժամանակահատվածում ոստիկանությունը՝ Երևան քաղաքի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի հրամանատարության ներքո, կամայականորեն բերման է ենթարկել տասնյակ անձանց, հիմնականում երիտասարդ ակտիվիստների, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների և որոշ լրագրողների, ովքեր փորձում էին մուտք գործել քաղաքի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակ այն բանից հետո, երբ ոստիկանները հրամայել էին այնտեղ չգնալ՝ մի քանի դեպքում նրանց կանգնեցնելու համար դիմելով ուժի: Մայիսի 31-ին քաշքշուկ տեղի ունեցավ ՀԱԿ-ի կողմնակիցների և ոստիկանության միջև, երբ ոստիկանություն թույլ չտվեց ՀԱԿ-ի մոտ 50 կողմնակիցների մուտք գործել Ազատության հրապարակ: Ոստիկանությունն ուժով բերման ենթարկեց մոտ քսան ցուցարարների և ընդդիմադիր օրաթերթերի երեք լրագրողների: Բերման ենթարկված լրագրողներից մեկը մեղադրում էր ոստիկաններին, որ նրանք հարվածել ու հրմշտել են այդ վայրում գտնվող անձանց անկախ այն հանգամանքից ՀԱԿ-ի կողմնակիցներ էին, թե շարքային քաղաքացիներ: Երեք հոգուց բացի մնացած բոլոր բերման ենթարկված անձինք մի քանի ժամից ազատ էին արձակվել: Երեք բացառություններն էին լրագրող Անի Գևորգյանը և երկու երիտասարդ ակտիվիստներ՝ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը: Իրենց գործողություները պաշտպանող գրավոր հայտարարության մեջ ոստիկանները նշել էին, ո Սարգիս Գևորգյանն ու Քիրամիջյանը հարվածել են ոստիկանության սերժանտին և պոկել նրա ուսադիրները. Անի Գևորգյանի ձերբակալության համար պատճառ չէր նշվում: Երեք ձերբակալվածների փաստաբանը պնդում էր, որ նրանց նկատմամբ եղել է բռնություն և նրանք ստացել են վնասվածքներ: Անի և Սարգիս Գևորգյանները 72 ժամից ազատ արձակվեցին, սակայն նրանց մեղադրանք ներկայացվեց իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործադրելու համար: Դավիթ Քիրամիջյանը մեղադրվում էր խուլիգանության մեջ և ոստիկանության քննության ընթացքում խափանման միջոց էր ընտրվել կալանքը՝ առանց գրավի. այնուհանդերձ, հուլիսի 2-ին դատարանի որոշմամբ նա ազատ արձակվեց: Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի ընդհանուր դատը մեկնարկեց հուլիսի 14-ին, իսկ դեկտեմբերի 28-ին երկուսն էլ դատապարտվեցին երկու տարվա պայմանական ազատազրկման: Անի Գևորգյանի դեմ երկու ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հարուցած առանձին գործը կարճվեց նոյեմբերի 29-ին»:

Շուշան Պետրոսյանի հայտնի ամուսինը` Արման Հարությունյանը մոմավառության մասնակիցների մասին

 Շուշան Պետրոսյանի հայտնի ամուսինը` Արման Հարությունյանը մոմավառության մասնակիցների մասին գրում է. զզվելի է, իրենց պատմությունն են կերտում ողբերգությունը դրոշակ դարձնելով, սառնասրտորեն կսատկացնեի ոմանց...
Կարծում եմ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ հենց այս տրամաբանությամբ են շարժվել Վահե Ավետյանին սպանողները:
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր խնդիրը ոչ թե նեմեց Ռուբոն է, այլ Հայաստանում պետական բարձր մակարդակով հովանավորվող ամենաթողությունը: Սա նշանակում է, որ քանի դեռ մենք չենք հասել Հայաստանում օրինականության հաստատմանը, չենք կարող պաշտպանված լինել արմանհարությունյանների պես պոտենցիալ կամ արդեն կայացած հարյուրավոր մարդասպաններից, որ քաղաքացիներին ահաբեկելով, անպատիժ շրջում են մեր քաղաքի փողոցներով: