PropellerAds

Monday, December 22, 2014

Սերժի՛կ, Գորիկը քեզ չի փրկի


Սերժը իր փոշոտված ու ժանգոտած զենքերին է անցել ու, մոռանալով թարս բուսնող խիյարի մասին, շարունակում է «վախի մթնոլորտի տարածում» մանկապատանեկան օպերացիան: Հիմա էլ իր թուլթույններն ու վախերը ժողովրդից ու սեփական թիմից փորձում է թաքցնել Գորիկ Հակոբյանի դատարկ խոսքերով:

Որևէ խնդրի վերաբերյալ ԱԱԾ-ի դիքորոշման հրապարակային անդրադարձի անհրաժեշտություն կարող է առաջանալ եզակի դեքերում: Կարելի է ասել՝ սա այն կառույցն է, որը չի խոսում, եւ առանց խոսելու իրականացնում է իր գործառույթները ( հետախուզական, հակահետախուզական, ռազմական հակահետախուզական, պետական սահմանի պահպանության, հանցավորության դեմ պայքարի) կամ խոսացողներին (Նախագահին, Կառավարությանը) ապահովում է տեղեկատվությամբ: Ուստի, եթե այնուամենայնիվ պաշտոնական տեսակետ հայտնելու, իսկ այս դեպքում` սպառնալու անհրաժեշտություն է առաջանում, ապա համոզված կարելի է ասել, որ առկա են չափազանց ծանրակշիռ պատճառներ:

Իսկ եթե այդպիսի ծանրակշիռ պատճառներ առկա են ընդդիմությանը հակաճառելու և սպառնալու համար, ապա հարց է առաջանում, թե ինչո ՞ւ մենք տարիներ շարունակ չենք լսել Գորիկ Հակոբյանի հրապարակային գնահատականները ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող իրական վտանգների մասին:

Մի՞ թե Գորիկ Հակոբյանը ազգային անվտանգության հարց չեր համարում Ռամիլ Սաֆարովին Բաքու վերադարձնելու խայտառակ փաստը և այնդպիսով անհրաժեշտություն չէ՞ր տեսնում պարզաբանումներ տալ այդ հարցում ԱԱԾ-ի հետախուզական և հակահետախուզական ծառայությունների կատարյալ ֆիասկոյի հետ կապված:

Մի՞ թե պետական սահմանի պահպանություն կարևորագույն գործառույթ ունեցող ԱԱԾ-ի ղեկավարը ազգային անվտանգության հարց չդիտարկեց ս.թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանական ռազմական ագռեսիան կամ նոյեմբեր ամսին հայ-ադրբեջանական սահմանին հայկական ուղղաթիռի խոցումը:

Վերջապես ե ՞րբ և որտե ՞ղ է Գորիկ Հակոբյանը հրապարակային իր մտահոգությունը հայտնել ազգային անվտանգության սպառնացող այնպիսի երևույթների վերաբերյալ, ինչպիսիք են, օրինակ, մարտիմեկյան սպանդը, ընտրությունների կեղծմամբ իշխանության բռնազավթումը, արտագաղթի աղետալի տեմպերը, համատարած կոռուպցիան, հանցավոր խմբավորումների առկայությունը պետական կառավարման ամենաբարձր օղակներում, պետական գույքի ապօրինի վաճառքը օտարերկրյա կազմակերպություններին և այլն:

Կարելի է ենթադրել միայն, որ իրեն ԱԱԾ տնօրեն համարողը կամ այս խնդիրները չի դիտարկում, որպես ազգային անվտանգության հարց, կամ տարված լինելով հակաընդդիմադիր գործունեությամբ ուղղակի ժամանակ չունի զբաղվելու մնացած հարցերով:

Երկու դեպքում էլ տրամաբանական եզրակածությունը մեկն է. Գորիկ Հակոբյանի ղեկավարած «կազմակերպությունը» իրականում զբաղված է ոչ թե ազգային անվտանգության, այլ բացառապես Սերժ Սարգսյանի հանցավոր խմբավորման անվտանգության պահպանմամբ՝ իր զգալի ներդրումը ունենալով վերը թվարկված բոլոր պետական հանցագործություններում:

Հ.Գ. Սերժի՛կ, Գորիկը քեզ չի փրկի

Tuesday, December 16, 2014

Ուսանողական համաժողով՝ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ. 10.12.2014


Սա մի իրավիճակ է, երբ այստեղ հավաքված երիտասարդները և նրանց հասակակիցները կարող են առանց չափազանցության դառնալ անկախ Հայաստանի վերջին սերունդը: Փրկության ճանապարհը մեկն է. օր առաջ ազատվել Սերժ Սարգսյանի վարչախմբից և ազատ ընտրությունների անցկացմամբ դնել իրավական Հայաստանի կայացման հիմքերը:


Սերժ Սարգսյանի հերթական պետական հանցագործությունը


 Կազմակերպված ահաբեկչությունից բացի ռեժիմը այս օրերին իրականացրել և իրականացնում է ևս մեկ պետական հանցագործություն:

Այլ կերպ անհնար է բնութագրել Սերժ Սարգսյանի վարչախմբի հակապետական կեցվածքը առանց այն էլ ծանր սոցիալական իրավիճակի կտրուկ և աղետալի վատթարացման (դրամի գահավիժման, գրեթե բոլոր տեսակի ապրանքների թանկացման) պայմաններում:

Բացի Կենտրոնական բանկի և ֆինանսական ոլորտի մեկ-երկու պաշտոնյաների դատարկ բացատրություններից, իրավիճակի վերահսկողության մասին ծիծաղելի հայտարարույթուններից և վարչապետի պաշտոնը զբաղեցնողի` թանկացումների ու դրամի արժեզրկման մեջ դրական կողմեր տեսնելու ցինիկ կոչերից մեր պետությունը ներկայացնող հանցավոր խմբավորումը այդպես էլ իրեն նեղություն չի տալիս ժողովրդին ներկայացնել տնտեսական ճգնաժամի իրական պատկերը ու նախազգուշացնել բոլոր վտանգների մասին:

Արդյունքում քաղաքացիները՝ ինֆորմացիայի բացակայության, նման քարոզչական հնարքների հետևանքով զգոնության բթացման և պետության աջակցության բացակայության պատճառով չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել այս բարդ իրավիճակում՝ ամեն օր կրելով նոր, ավելի ու ավելի ծանր ֆինասնսական կորուստներ:

Նորմալ՝ լեգիտիմություն և վստահության պաշար ունեցող իշխանությունները նման իրավիճակից դուրս գալու կամ առնվազն աղետալի հետևանքները բացառելու և կորուստները հնարավորինս նվազեցնելու նպատակով շատ հանգիստ կգնային իրավիճակը փոխելու ռադիկալ քայլերի, թեկուզ ոչ պոպուլյար, ամենաբարձր մակարդակով (նախագահ, առնվազն վարչապետ) անկեղծորեն կներկայացնեին ստեղծված իրավիճակի վերաբերյալ ողջ ճշմարտությունը, թեկուզ ոչ այդքան հաճելի՝ չվախենալով, որ արդյունքում դրանով կարող են կորցնել պետությունը թալանելու և հավերժ պաշտոնավարելու հնարավորությունը:

Բայց քանի որ մենք այսօր գործ ունենք լեգիտիմություն չունեցող և քաղաքացիների վստահությունը չվայելող հանցախմբի հետ, Հայաստանում իրավիճակը հակառակն է: Սերժ Սարգսյանը կնախընտրի կործանել Հայաստանը, բայց չգնալ իրական փոփոխություններ բերող, սակայն անձամբ իր իշխանության համար վտանգ ներկայացնող քայլերի:


...
Այս տնտեսկան ճգնաժամից Հայաստանը կկարողանա պատվով դուրս գալ միայն Սերժ Սարգսյանի խմբավորման հեռացման և լեգիտիմ իշխանության ձևավորման պարագայում:



https://www.facebook.com/aregface/posts/876791749032573?pnref=story

Հեքիաթները չեն կարող արդարացնել ո՛չ Վովային, ո՛չ Սերժիկին

Ուրեմն էս Գյուլնազ տատու հեքիաթները ոչ մի կերպ չեն կարող արդարացնել ոչ Վովային, ոչ էլ, առավել ևս, Սերժիկին:

Ինչպե՞ս կարող են ինչ-որ խուլիգաններ հանկարծ որոշել, որ հարկավոր է պահել Երանոսյանի ու նրա տիրոջ թասիբը առանց Երանոսյանի կամ նրա տիրոջ անմիջական հրահանգի, Երանոսյանի գրեթե անմիջական ներկայությամբ:

Ինչպե՞ս կարող են հանկարծ երկու ամիս առաջ հանրահավաքի իրազեկումը խոչընդոտած մի քանի իշխանական խուժան, որոնք միլիմետր անգամ չեն շարժվում առանց քաղաքական հրամանների, որոշել, որ հասունացել է հատուցման պահը:


Ինպե՞ս կարող է մինուճար, բայց Շմայսի նախկին վարորդ մի խոպանչի թուրքերին իր տղամարդկությունը ապացուցելու համար վերադառնալ Հայաստան, միայնակ ծրագրել և իրականացնել Արամ Մանուկյանի նկատմամբ այդ ստորագույն հարձակումը, մանրակրկիտ հաշվարկել նրա տուն վերադառնալու պահը և պատգամավորի տուն վերադառնալուց ընդհամենը վայրկյաններ առաջ հայտնվել շքամուտքում: Այստեղ հարակվոր էր ահաբեկիչների խումբ, որ ամբողջ օրվա ընթացքում հետևեր իր թիրախին և Արամ Մանուկյանի տան մոտ գտնվողիններին տեղյակ պահեր նրա տուն վերադառնալու մասին:

Եվ ընդհանրապես, ինչպե ՞ս կարող է պատահել, որ տաս օրվա ընթացքում տարբեր ուժեր ներկայացնող անձանց նկատմամբ պատահաբար յոթ անգամ տեղի ունենան կենցաղային, միմյանց հետ կապ չունեցող հարձակումներ:


Դժվար նման տգետ բացատրությունները նախապես պլանավորված լինեն: «Երրորդ ուժ», «կենցաղային վիճաբանություն», «թուրքերի կողմից թասիբի գցաված» թույլիկ, առասպելական, իսկ ավելի ճիշտ մառազմատիկ իշխանական վարկածներները խղճուկ փորձեր են մեղմելու հասարակական (Համաժողովրդական շարժման, արտախորհրդարանական կուսակցությունների և քաղաքական միավորների, ազատամարտիների, քաղաքացիական տարբեր խմբեր, հասարակական կազմակերպությունների), ինչպես նաև միջազգային կառույցների չափազանց սուր և ադեկվատ արձագանքը:

Հասարակության լավագույն և համարժեք արձագանքը այս ահաբեկչական գործողություններին կլինի դրանք իրականացնող Սերժ Սարգսյանի հանցախմպի հեռացման պարտադրումը: 

https://www.facebook.com/aregface/posts/875964389115309

Wednesday, December 10, 2014

Հայաստանն եք ուզում փրկել, միացե՛ք Սերժի հանցախմբի դեմ պայքարին

Իհարկե պետք է նորմալ վերաբերվել իրենց կարծիքը հրապարակային հայտնող քաղաքացիներին, ինչքան էլ որ այդ կարծիքը սխալ համարենք, բայց, երբ բանը հասնում է մեղադրանքներին կամ «դավաճան» պիտակավորմանը, համարժեք պատասխանը անխուսափելի է:

Կան շատ հարցեր, որոնց պետք է նախ պատասխանեք, հետո միայն ձեզ բարոյական իրավունք վերապահեք ինչ-որ մեկին դավաճան անվանել:

Որտե՞ղ էիք մեկ տարի շարունակ, ո՞ր ծակն էիք մտել: ֆեյսբուքյան ստատուսները ու մի երկու անգամ կեսժամանոց ձերբալումները կամ քաղմասնային սելֆիները հաշիվ չեն: Եթե էս որոշումը այդքան ճակատագրական է Հայաստանի համար, կործանարար մեր ազգի համար, ապա ինչո՞ւ դուք` ազգի ընտրյալներդ ամենօրյա պայքար չմղեցիք սրա դեմ: Մեզ մեղադրում էիք փաստը արձանագրելու ու ոչինչ չանելու մեջ: Իսկ դուք վերջին օրով ԱԺ-ի դարպասների դիմաց տաս հոգով նվնվալով ի՞նչ էիք անում, փաստ չէի՞ք արձանագրում: Ու ինչո՞վ եք ձեզ արդարացնում` որ քաղաքացին մոլորված է, որ ժողովուրդը ձեզ հետ չէ: Իսկ ե՞րբ եք փորձել քաղաքացու վստահությունը շահել, ե՞րբ եք դատարկ գրանտային սեմինարներից ու անարդյունք ֆոռումներից բացի գործ արել էդ ուղղությամբ, ե՞րբ եք հավաքվել վճռականներով ու հայրենասերներով իրար գլուխ ու փորձել իրավիճակը փոխել, ե՞րբ եք շեղվել ընդդիմության դեմ հարցազրույցներ տալուց, մտել քաղաքացիների տները ու փորձել բացատրել իրավիճակի օրհասական լինելը, ե՞րբ եք օր ու գիշեր քրտնաջան աշխատել…:

Ձեր մյուս արդարացումը իբր այն է, որ դուք ուղղակի քաղաքացիներ եք ու փորձում եք պահանջել ձեր ընտրյալներից: Կներեք, բայց դուք վաղուց արդեն ուղղակի քաղաքացիներ չեք, մարդա երկու հատոր հարցազրույցներ ու հոդվածներ ունեք, մարդա տաս-քսան քաղաքացիական նախաձեռնություն եք ղեկավարել ու կազմակերպել: Դուք վաղուց արդեն այս հասարակության առջև ձեր ակտիվ դիրքով, հայտնած կարծիքներով ու տված խոստումներով հարյուր անգամ ավելի շատ պատասխանատվութնուն եք կրում, քան ձեր կողմից այդքան չսիրված պատգամավորները:

Մեկն էլ ասում է, թե մենք չենք ուզում հասկանալ ԵՏՄ-ին չմիանալու վտանգները, մենք ավելի լավ է հպարտ մեռնենք: Գնա մեռի , քեզ ո՞վ ա բռնել: Եթե էս հարցը իսկապես այդքան ճակատագրական եք համարում ու միևնույն ժամանակ չունեք հասարակական աջակցություն, ապա վաղուց արդեն պիտի ինքնահրկիզված կամ շահիդի գոտին ձեզ վրա կապած ձեր թշնամիներին ոչընչացրած լինեիք:

Հերիք է ջղաձգվեք… Հայաստանն եք ուզում փրկել, ուրեմն միացեք Սերժի հանցախմբի դեմ պայքարին կամ ինքներդ գործընթաց նախաձեռնեք:

Tuesday, December 2, 2014

ԵՏՄ-ին անդամակցելու հարցում միակ վտանգը հանցագործ իշխանություններն են

Փորձեմ ընկերներիս հնարավորինս հակիրճ ներկայացնել այս շաբաթ ԱԺ-ում սպասվող Հայաստանի` ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ իմ տեսակետը:

Միանգամից ասեմ, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը ուղղակի պարտադրում է պետական մտածողություն ու պատասխանատվության զգացում ունեցող Հայ Ազգային Կոնգրեսին ոչ էմոցիոնալ, սառը և բացառապես ՀՀ շահերից բխող դիրքորոշում հայտնել, իսկ ավելի կոնկրետ՝ կողմ քվեարկել տվյալ օրինագծին: Նման դիքորոշումը պատվաբեր կլինի նաև մյուս ընդդիմադիր խմբակցությունների համար:

Ինքս կողմ եմ այդ տղամարդավարի քայլին մեկ պարզ պատճառով. ինչքան էլ Սերժ Սարգսյանի անգրագետ ու նեղ անձնական շահերից բխող արտաքին քաղաքականությունը նպաստեց այս գործընթացի արագացմանը, անհրաժեշտ է խոստովանել, որ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությունն այսօր մեծապես թելադրված է աշխարհաքաղաքական լարված գործընթացներով: Այն հակամարտությունը, որն այսօր ծավալվում է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև մեզ այլընտրանք չի թողնում: Արկածախնդիր մյուս տարբերակները՝ նեյտրալության պահպանման փորձը, կամ դեպի Եվրոասոցացում գնալը այլընտրանք չեն:
Կողմնորոշման բացակայությունը այս պայամաններում կարող է աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Սա հակամարտություն է, որը կողմերին հաճախակի ստիպելու է զիջել կամ հնարավորություն է տալու սեփական կամքը պարտադրել, բերելու է հաջողություններ ու անհաջողություններ, հաղթանականեր ու պարտություններ:

Նեյտրալություն պահպանելու փորձի դեպքում հակամարտության այդ հանգուցային կետերում մենք անխուսափելիորեն կունենանք թշնամական վերաբերմունք թե՛ պարտվողի և թե՛ հաղթողի կողմից: Հաղթողը մեզ կարհամարհի ու կճնշի, որովհետև չի տեսնի մեր նպաստը իր հաղթանակում, չի ունենա դաշնակցական պարտականություններ մեր նկատմամբ, իսկ պարտվողը կմեղադրի մեզ դժվարության պահին իրեն չաջակցելու մեջ, որի ճնշումներից նույնպես անհնար կլինի խուսափել: Մինչդեռ, երբ ընտրված է որևէ կողմ, դաշնակցի թե՛ պարտությունների, թե՛ հաղթանակների պարագայում մենք կունենանք պաշտպանվածության և ինքնուրյունության պահպանման երաշխքիներ:

Այստեղ մնում է դաշնակցի ընտրության հարցը, որտեղ մեր քայլերը խիստ սահմանափակ են: Բազմիցս է ասվել, որ այս իրավիճակում հրաժարվել ԵՏՄ-ի անդամակցությունից նշանակում է ոչ միայն հրաժարվել Ռուսաստանի ռազմական ու տնտեսական աջակցությունից, այլև գնալ նրա հետ ուղիղ առճակատման՝ Արևմուտքի թե՛ ռազմական, թե՛ տնտեսական աջակցության և թե նրա կողմից անվտանգության այլընտրանքային համակարգում Հայաստանը ներգրավելու պատրաստակամության բացակայության պայմաններում:

Այսօր ԵՏՄ-ին անդամակցելու հարցում միակ վտանգը հանցագործ իշխանություններն են, որոնցով մենք ներկայացվում ենք այդ կառույցում: Սերժ Սարգսյանի խմբավորումը չի կարող արժանապատվորեն ներկայացնել Հայաստանի շահերը, իր ոչ վստահելի գործընկերոջ համբավի, ներքին լեգիտիմության բացակայության պատճառով և անկարող է մաքսիմալ, Հայաստանի զարգացումը ապահովող օգուտներ քաղել ինտեգրացիոն այդ գործընթացից:

Հետևաբար՝ Հայաստանի ինքնիշխանությունը, հայ ժողովրդի արժանապատվությունը հնարավոր կլինի փրկել ոչ թե ԵՏՄ-ին չմիանալով և ԵՏՄ-ին անդամակցությանը կողմ արտահայտվողների դավաճան հռչակելով, այլ բացառապես օր առաջ Սերժ Սարգսյանի վարչախմբից ազատվելով և լեգիտիմ իշխանություններ ձևավորելով:

Thursday, November 27, 2014

Նիկոլի նախաձեռնությունը խղճուկ սադրանք է


Նիկոլը իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե կսատարի համաժողովրդական շարժմանը, երբ եռյակը կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը:

ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին նա առաջին անգամ հայտարարեց հենց այն հարցազրույցում, որտեղ համոզմունք հայտնեց, որ եռյակը իբր դեռ չունի Սերժ Սարգսյանի հեռացման պահանջ: Այն պայմաններում, երբ Ազատության հրապարակից բազմաթիվ անգամ խոսվել է իշխանափոխության, Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալման, սահմանադրական կարգի վերականգնման անհարժեշտության մասին, սա, մեղմ ասած, փաստերի խեղաթյուրում է և ըստ էության Սերժ Սարգսյանին ծառայություններ մատուցելը արդարացնելու անօգուտ փորձ: Բայց սա մի կողմ:

Հիմա ստացվում է, որ Նիկոլը բացառել է որևէ համագործակցություն մինչև համաժողովրդական շարժումը չի ներկայացրել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ: Եթե այդպես է, ապա ինչպե՞ս է նա առանց եռյակի հետ համագործակցության պատկերացնում անհրաժեշտ 44 ստորագրություններ հավաքելը: Մի գուցե նրա հույսը ՀՀԿ-ն է:

Նույն Նիկոլը պատասխանելով իր կազմակերպության պարապության մասին հարցերին մշտապես խոսել է դրա, որպես ինստիտուցիոնալ կառույցի կայացման, կարճ ժամանակում իշխանափոխության հասնելու հստակ ծրագիր ունելու անհրաժեշտության մասին: Սիվիլնեթին տված նույն հարցազրույցում, որտեղ հրապարականացվեց իմպիչմենտի գաղափարը, նա կրկին արձանագրեց, որ իր կազմակերպությունը դեռ չունի բավարար ռեսուրսներ իշխանափոխություն իրականացնելու համար և այդ պատճառով իր կազմակերպության կողմից նման գործընթացի ձեռնարկումն այժմ ժամանակավրեպ է:

Հարց է առաջանում` ո՞րն է այս՝ իր պնդմամբ ոչ նպաստավոր պայմաններում իմպիչմենտի նախաձեռնման նպատակը, եթե իշխանափոխությունը բացառվում է:

Եվ վերջապես, ինչո՞ւ է Նիկոլը ակնկալում ստանալ ընդդիմության աջակցությունը:

Համաժողովրդական շարժումը ունի իշխանափոխության իր շատ հստակ ծրագիրը և բավար ռեսուրսներ այդ պրոցեսը հաղթական ավարտին հասցնելու համար: Հիմա Նիկոլի համար այս գործընթացը անընդունելի է և նա չի աջակցում դրան: Խնդիր չկա, Աստված նրա հետ, բայց կասկածի տեղիք է տալիս այն, որ վերջինս ակնկալում է շարժման աջակցությունը իր քայլին, երբ ոչ միայն չի ներկայացնում իր իշխանափոխության ծրագիրը, այլև օր ու գիշեր հայտարարում է, որ այդպիսին գոյությոն չունի:

Այս և մնացած այլ բազմաթիվ հարցերը, որոնց անդրադառնալու անհրաժեշտություն չկա, ցույց են տալիս, որ խնդրո առարկա նախաձեռնությունը ոչ թե նպատակ ունի նպաստել Հայաստանում մեկնարկած իշխանափոխության գործընթացին, այլ հակառակը՝ խոչընդոտել այն: Որպես ընդդիմության յուրատեսակ ստուգատես ներկայացվող այս նախաձեռնությունը, իրականում համաժողովրդական շարժմանը ֆալստարտի դրդելու խղճուկ սադրանք է:

Ընդդիմությունը տուրք չի տա նման սադրանքին, հատկապես այն դեպքում, երբ չի բացառվում, որ ինչ-որ պահի, երբ համազգային անհնազանդության միջոցառումների ճնշման տակ Խորհրդարանում տեղի ունենա ուժերի հավասարակշռության խախտում, առաջանա Սերժ Սարգսյանի պաշտոնանկության առաջադրման անհրաժեշտություն: Իսկ իմպիչմենտ չի կարելի շաբաթը մեկ ներկայացնել: Սա շարժման զինանոցում եղած այն եզակի փամփուշտներից է, որը չի կարելի օդ կրակել: Անհրաժեշտության դեպքում այն պետք է կրակել մեկ անգամ եւ ուղիղ նշանակետին:

Սարգսյանական վարչախմբը հավերժացնողներին


Որոշ «խելացիներ» ընդդիմությանը մեղադրում են քաղաքական պրոցեսները իբր դեպի 2017-2018 թ.-ի ընտրություններ տանելու մեջ: Մեկը լինի սրանց հարցնի՝ բա դո՞ւք ձեր նվնվոցներով, լաց ու կոծով, չղաձգվելով ու ոչինչ չանելով դեպի ուր էք տանում գործընթացները: Հավանաբար դեպի 2054-2055 թվականի ընտրություններ կամ, ինչը ավելի հավանական է, դեպի սարգսյանական վարչախմբի հավերժացում:

Մի բան կարող եմ ասել. էս մարդկանց շատ մոտ ապագայում խորը հիասթափություն է սպասում:

Խորհուրդ. Սերժին այլեւս չեք կարող օգնել, գոնե ձեր ծառայությունների համար հնարավորինս շատ փող պոկեք:

Saturday, November 8, 2014

Ռեժիմը տապալելու պահը


Պատկերացրեք` Սարդարապատի ճակատամարտից առաջ, երբ նախապատրաստվում էր հայկական ուժերի հակահարձակումը թուրքական զորքերի ուղղությամբ, հենց այն պահին, երբ ժողովուրդը զինվում ու միանում էր հայկական զորամասերին, հանկարծ հայտնվեին մի քանի անպոչգդալներ ու փորձեին զսպել մայիսի ազատագրական մարտերը, ասելով.«Այ ախպերներ, բա դուք, որ հիմա էս թուրքերի դեմ կռվում էք, դուք պատկերացնում եք, թե հետո ինչ Հայաստան եք ուզում, որոնք են Հայաստանը այս վիճակից հանելու ձեր ծրագրերը, ապագա Հայաստանի ինչ տեսլական ունեք, ովքեր են փոխարինելու թուրքերին, ինչու եք վստահ, որ թուրքերի հեռացումով մեր խնդիրները լուծվելու են: Եկեք էս հարցերի պատասխանները գտնենք ու նոր գնանք ազատագրական պայքարի, որովհետև մեր խնդիրը թուրքերը չեն, մեր խնդիրները համակարգային ու փիլիսոփայական բնույթ ունեն» և նմանատիպ այլ տռիվռիներ:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեղի կունենար այս, մեղմ ասած, այլ կարծիք ունեցողների հետ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ բախտի կարժանանային թուրքահաճո նման հայտարարություններ անողները:

Դե պատկերացրեք: Ու հիմա հասկացեք, որ Հայաստանը զավթված է 1918թ-ին հայկական տարածքները ավիրող թուրքերից բացարձակապես ոչնչով չտարբերվող, դեռ մի բան էլ բազմաթիվ հարցերում նրանց գերազանցող Սերժ Սարգսյանի ավազակախմբի կողմից: Հայաստանի ժողովուրդը ամեն օր թալանվում ու կեղեքվում է, ամեն օրը նոր կորուստներ է բերում մեր երկրին: Տեսլականների, ծրագրերի ու այլ նվնվոցների վրա ծախսած յուրաքանչյուր վայրկյանը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր անկախության ու պետականության համար:

Պայքարը, որը մեկնարկել է 2008թ.-ից և նոր թափ է ստացել 2014թ-ի հոկտեմբերի 10-ից բառի բուն իմաստով ազգային ազատագրական շարժում է: Ապագայի վերաբերյալ մտորումները կարևոր, բայց այս օրհասական պահին երկրորդական հարց են:

Սա ընդդիմության չհապաղելու և արժանապատվություն ունեցող, Հայաստանի ապագայով մտահոգվող յուրաքանչյուր քաղաքացու` գողերի ու մարդասպանների ռեժիմից ազատվելու այս գործընթացին միանալու պահն է:


https://www.facebook.com/aregface/posts/853544361357312?pnref=story

Tuesday, November 4, 2014

Իշխանափոխությունն անխուսափելի է


Եթե ընդդիմության քննադատների մեջ կան իսկապես ազնիվ մարդիկ, ովքեր տրամաբանելու, այլ ոչ թե դեմագոգիայով զբաղվելու ցանկություն ունեն, ապա նրանք չեն կարող հաշվի չառնել հետևյալ իրողությունները.

1. 2011թ-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջ քաշված քաղաքական ծրագիրը կյանքի կոչվեց: Այս տարվա հոկտեմբերի 10-ին Գագիկ Ծառուկյանի` Ազատության հրապարակ բարձրանալով մեկնարկեց բուրժուադեմոկրատական հեղափոխությունը:

2. Հարթակում կանգնած 4 քաղաքական ուժերը՝ Կոնգրեսը, Բարգավաճը, Ժառանգությունը, ՀԺԿ-ն իրենց ելույթներում, հայտարարություններում, հարցազրույցներում արդեն բազմաթիվ անգամ պաշտոնապես հայտարարել են, որ մեկնարկած գործընթացի վերջնական նպատակը ամբողջական իշխանափոխությունն է:
 

3. Շարժման ղեկավարությունը անվտանգության և գործողությունների արդյունավետության նկատառումներից ելնելով առայժմ չի հրապարակայնացնում իր քայլերը ժամանակացույցը և հերթականությունը՝ իշխանություններին շարժման դեմ արդյունավետ դիմադրություն կազմակերպելու հնարավորություն չտալու համար: Ինչքան էլ որ մենք այսօր ապրում ենք բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում, հավատացեք` դեռևս պահպանվել են հատուկ ծառայություններից ինֆորացիա թաքցնելոը մեթոդներ:

4. Միևնույն ժամանակ նույն քաղաքական գործիչների պաշտոնական խոսքերում մեկ անգամ չէ, որ բացվել են իշխանափոխություն ասվածի փակագծերը: Ըստ այդմ` իշախանափոխությանը առաջին փուլը վարչախմբի հեռացումն է: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկություն, Ազգային ժողովի ցրում: Երկրոդ փուլը հասարակական լայն վերահսկողության ներքո արտահերթ նախագահական և խորհրդարանական ազատ ընտրությունների անցկացումն է:

5. Շրժումը չի մտնելու արտաքին կողմնորոշումներին կողմ կամ դեմ պայքարի մեջ՝ ունենալով վստահ համոզմունք, որ Հայաստանի ինքնիշխանությունը վտանգցած է ոչ թե ինքնիշխանությունը առնողի, այլ այդ ինքնիշխանությունը՝ ներքին լեգիտիմության բացակայության պայմաններում արտաքին աջակցություն ստանալու նպատակով աճուրդի հանած Սերժ Սարգսյանի կողմից:

6. Ընդդիմությունը կարողացավ պարտադրել ռեժիմին առաջին զիջումը: Խոսքը Սերժ Սարգսյանը կողմից սահմանադարական փոփոխությունների երկարաձգման մասին է: Սա խոսում է ոչ միայն Սերժ Սարգսյանի վախերի մասին, այլ ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխությունները արժանացել են դիմադրության ոչ միայն ընդդիմության կողից, այլև հենց իշխանության ներսում: Կարելի է ասել, որ ռեժիմի մեկուսացմանը զուգահեռ տեղի է ունեցել նույն Սերժ Սարգսյանի մեկուսացումը հենց ռեժիմի ներսում: Եթե կարճ, ապա սահմանադրական փոփոխությունը նրա անձնական խնդիրնելը լուծող, անձնական նախաձեռնությունն էր, որը իշխանության ներսում տարատեսակ նախագահացուների առկայության պայմաններում չի արժանացել թիմի միասնական աջակցությանը:

7. Ներկա փուլում մեկնարկել է ընդդիմության միասնական շտաբերի ձևավորում, որը պետք է ընկալել, որպես իշխանափոխության պարտադրման նպատակով զանգվածային քաղաքացիական անհնազանդության գործողություններից առաջ շարժման թիկունքի ամրապնդում և արտահերթ ընտրությունների նախապատրաստում:

Սերժ Սարգսյանին մնացել է մեկ քայլ. հրաժարական: Եվ այս իրավիճակում երկրի ապագայով մտահոգ շրջանակները պետք է գիտակցեն առնվազն անիմաստ դատարկախոսությամբ համաժողովրդական շարժմանը չխանգարելու անհրաժեշտությունը:


https://www.facebook.com/aregface/posts/851083481603400?pnref=story

Thursday, October 30, 2014

Սերժ Սարգսյանը շրջափակման մեջ է


Ասում են` Սարգսյան Սերժը չի արձագանքում ընդդիմության պահանջներին, ձայն չի հանում ու դրանից հետևում է, թե մեկնարկած շարժումն իր մեջ չի պարունակում ռեժիմի համար որևէ ռեալ վտանգ: Նախ արձանագրենք, որ Սերժի վարչախմբի համար Հայաստանը օտար հող է, իսկ ՀՀ քաղաքացին` նրա ոխերիմ թշնամին:

Ու հիմա մի անհամեստ հարց: Հատկապես ի՞նչ ձայներ է հանում օտար հողի վրա, թշնամու զորաբանակի կողմից պաշարման մեջ հայտնված ավազակախումբը: Իհարկե, ոչ մի ձայն էլ չի հանում: Նա խելոք, գլաուխը կախ, սպառելով կուտակած վերջին ռեսուրսները ամեն վայրկյան սպասում է վերջին հարձակմանը ու միևնույն ժամանակ փորձում է կանխել առկա անխուսափելի պարտության վտանգի ահից սեփական ավազակների փախուստը պաշարված բերդից կամ նրանց թշնամու կողմն անցնելը:

Այս պարագայում պաշարվածները մինչև պաշարողների վերջնական, կործանիչ հարձակումը ունեն ձայն հանելու երկու տարբերակ: Առաջինը` ներքին խլվրտոցներին ու առնետավազքին չդիմանալով, անփառունակ ոչընչացում երաշխավորող հուսահատ հարձակումն է տանտիրոջ զորքերի վրա և երկրորդը` պարտության ընդունումն է և իրենց ֆիզիկական անվտագության երաշխավորման դիմաց բերդի հանձնումը:

Սերժն այժմ իր թիմով պաշարման մեջ է և նրան տրված է հնարավորություն ընտրել իշխանությունը հանձնելու տարբերակները: Իսկ համաժողովրդական վերջնական հարձակումը իրեն երկար սպասեցնել չի տա:


https://www.facebook.com/aregface/posts/848526251859123?pnref=story

Friday, October 24, 2014

Ընտրությունը ձերն է

Այսօր մենք ունենալու ենք ընտրելու հնարավորություն.

Կամ նստել տանը, մնալ աշխատավայրում, ասինքն՝ դիմանալ այս իրավիճակին, համակերպվել մեր իրավունքների ամենօրյա ոտնահարումների, աղքատության, անարդարության, արտագաղթի, թալանի, սպանությունների, ոստիկանական ու հարկային տեռորի, ազգային արժանապատվության ոչնչացման, պետականության վտանգման հետ, կամ գալ Ազատության հրապարակ, այսինքն՝ պայքարի միջոցով վերջ դնել այս ամենին, ազատվել ստեղծված աղետալի իրավիճակի պատասխանատու վարչակարգից, հեռացնել ավազակապետ Սերժ Սարգսյանին և ազատ ընտրությունների միջոցով ձևավորել իրավական ու բարեկեցիկ Հայաստանի առաջնային երաշխիք հանդիսացող լեգիտիմ իշխանություն:

Ընտրությունը ձերն է:
Կհանդիպենք Այսօր՝ ժամը 17:00-ին Ազատության հրապարակում:

Thursday, October 23, 2014

Տեր-Պետրոսյանը հետևողականորեն իրականացնում է իր քաղաքական ծրագիրը


 Եթե Չերչիլի հայտնի «լավն է այն քաղաքական գործիչը, ով ասում է, թե ինչ տեղի կունենա մեկ տարի հետո, իսկ մեկ տարի հետո բացատրում է, թե ինչու դա տեղի չունեցավ» խոսքերը ընդունենք որպես քաղաքական ակսիոմ, ապա նախագահ Տեր-Պետրոսյանը կլինի այդ ակսիոմը ապացուցող բացառություն, ով ասում է թե ինչ տեղի կունենա 1,2,3 տարի հետո, հետևողականորեն իրականացնում է իր քաղաքական ծրագիրը և հետո խնդիր չունի բացատրելու առանձնահատուկ չհասկացողներին, թե ինչու դա տեղի ունեցավ:

Հոկտեմբի 24-ին Ազատության հրապարակ...


Արեգ Գևորգյան https://www.facebook.com/aregface/posts/844160132295735

Monday, October 20, 2014

Մեր աշխատավայրն Ազատության հրապարակն է

Սերժ Սարգսյանը սեփական թիմի մեջ իր խղճուկ և թուլացած դիրքով, քաղբանտարկյալների միջոցով վախի մթնոլորտը պահպենելու հուսահատ քայլով, սահամադրական փոփոխությունների վերաբերյալ իր դիքորոշման հայտնումը փոքրոգաբար հետաձգելով ուղղակի աղաչում է ողջ հասարակությանը համաժողովրդական ընդվզմամբ վերջնականապես ազատվել իրենից և իր փտած ու հանացավոր խմբավորումից:

Մեր բոլոր խնդիրները կապված թե՛ արտաքին մարտահրավերների, թե՛ արտագաղթի կասեցման, թե՛ անպատժելիության մթնոլորետի վերացման, թե՛ պետական մակարդակով թալանի դադարեցման, թե քաղբանտարկյալների ազատ արձակման, թե՛ շրջակա միջավայրի պահապանության, թե՛ Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության հետ կարող են լուծվել բացառապես Սերժ Սարգսյանի և նրա մերձավոր շրջապատի իշխանությունից հեռացնելու և օրինակարգ իշխանություն ձևավորելու միջոցով:
 

Սա է այս խնդիրներով մտահոգված բոլոր ուժերին և անհատներին պայքարի այս փուլում բնականորեն համախմբողը: Դիմադրել այս համախմբմանը` նշանակում է դիմադրել Հայաստանի ապագային:

Հայաստանի համար այս ճակատագրական փուլում մենք բոլորս գործ ունենք անելու: Մեր աշխատավայրն այժմ Ազատության հրապարակն ու Երևանի փողոցներն են:

Հաջորդ հանդիպումը հոկտեմբերի 24-ին, ժամը 17:00-ին:

Միացո՛ւմ, Հաղթանա՛կ


Արեգ Գևորգյան  https://www.facebook.com/aregface/posts/842723962439352

Friday, October 17, 2014

Սերժ Սարգսյանի առաջին նահանջը


 Եթե Սերժ Սարգսյանը միասնական ընդդիմության մեկ հանրահավաքից հետո հետաձգում է իր իշխանության պահպանման համար կենսական նշանակություն ունեցող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ վերջնական դիրքորոշում հայտնելը, նշանակում է, որ համաժողովրդական շարժման առաջիկա ավելի ակտիվ և վճռական գործողությունները թույլ չեն տա վարչախմբի պարագլուխին հայտնել այդ դիքորոշումը ընդանրապես:

Միակ բանը, որ մոտ ժամանակներս խոհեմություն ունենալու պարագայում ի զորու կլինի հայտարարել Սերժ Սարգսյանը՝ իր հրաժարականի մասին վերջնական դիրքորոշումն է:

Ոստի անհրաժեշտ է այսօրվանից էլ ավելի ուժեղացնել իշխանությունների նկատմամբ գործադրվող ճնշումը՝ հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում հասցնելով այն գագաթնակետին:


Արեգ Գևորգյան https://www.facebook.com/aregface/posts/841561812555567

Մեզ համախմբողը` ռեժիմի հեռացման գործընթացն է

Փաստերի արձանագրումից վիրավորվելը, մեղմ ասած, ծիծաղելի է: Փաստն (երևի արդեն հազարերդ անգամ է ասվում) այն է, որ այսօր Ազատության հրապարակում չորս ընդդիմադիր ուժերի առաջնորդությամբ մեկնարկել է համաժողովրդական շարժում: Սա վարչախմբի տապալման և օրանական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանությունների ձևավորման գործընթաց է: Բնականաբար գործընթացին կատաղի դիմադրույթուն է ցույցադրում իշխանությունը:

Փաստ է, որ ինչպես միշտ ինֆորմացիոն բլոկադային զուգահեռ, մեկնարկել է այս շարժման վարկաբեկման և արժեզրկման մի լայնածավալ օպերացիյա: Գործի է դրվալ իշխանահպատակ մամուլը, հաճախորդական ողջ կազմը: Սա ունի պարզագույն բացատրություն. գործընթացը մահացու վտանգ է պարունակում իր գործունեությամբ Հայաստանի և ՀՀ քաղաքացիների թիվ 1 թշնամի դարձած Սերժ Սարգսյանի վարչախմբի համար:

Փաստ է, որ եթե տվյալ գործընթացը կարող է ոչընչացնել այս ռեժիմին, նշանակում է որ այն ունի ծայրահեղ դրական նշանակություն Հայաստանի համար, այն բխում է հայ ժողովրդի կենսական շահերից:

Միևնույն ժամանակ այս ֆոնին հայտնվում են մարդիկ (նրանցից ոչ բոլորի անկեղծությունը կարող եմ կասկածի տակ դնել), որոնք իշխանությունների հետ նույն ջանասիրությամբ լծվել են համաժողովրդական շարժմանը դիմադրելու կամ նունն է թե Սերժ Սարգսյանի վարչակարգի պաշտպանության գործին: Կարևոր է նշել, որ այստեղ բացարձակապես նշանակություն չունի, թե ինչպիսի մղումներից ելնելով են այդ մարդիկ գնում նման քայլի, նշանակությոն չունի անկեղծ են, թե ոչ: Ազատության հրապարակում մեկնարկած գործընթացին խանգարելու փորձ կատարողները ուզեն թե չուզեն հայտնվում են երկրի ղեկը բռնազավթած մարդասպանների ու գողերի հանցավոր խմբավորման պաշտպանի, դաշնակցի կամ զինակցի դերում:

Ժողովուրդ ջան, օր առաջ անհրաժեշտ է դադարեցնել նման գզվռտոցները: Խոսքս վերաբերվում է երկու կողմին էլ: Շարժման մասնակիցները շատ ավելի կարևոր տեղերում այժմ պետք է ծաղսեն իրենց էներգիան՝ չմոռանալով, որ մեր միակ հակառակորդն այժմ ռեժիմն է, դատարկ բանավեճերը մեզ այժմ որևէ օգուտ չեն կարող տալ, իսկ շարժմանը այս կամ այն կերպ խոչընդոտել փորձողնրը նախևառաջ պետք է հնարավորինս արագ ընկալեն վերը նշվածի տրամաբանությունը, ինչպես նաև հասկանան, որ նման ժողովրդականություն վայելող գոծընթացին ֆեյսբուքյան այս մանր հարվածները խանգարելու ոչ մի հնարավորություն չունեն: Միևնույն ժամանակ համոզված կարելի է ասել, որ նրանց մեջ կլինեն այնպիսիք, ովքեր վերջիվերջո կլծվեն համաժողովրդական շարժմանը: Եվ դա բնական է: 


Բանավիճել Հայստանի զարգացման ընթացքի, կառավարման ձևերի, անձերի վերաբերյալ մենք դեռ կհասցնեք: Ի՞նչ խնդիր կա: Մարդիկ կլինեն, որ կցանկանան Հայաստանը արտաքին կոմնորոշումը հենց այս պահին փոխել, մերժել Մաքսային միության մեր անդամակցությունը: Խնդրեմ: Կձևավորեք կուսակցություն, կամ կառաջադրեք նախագահի ձեր թեկնածուին, թեժ պայքար կմղեք, կհաղթեք և ձեր պատկերացրած ձևով կօգտագործեք քաղաքացիների կողմից ձեզ վստահված քվեն: Սակայն այս ամենը անհնար է, քանի դեռ Հայաստանում գոյություն ունի մեր մրցակցության իրավունքը զսպող վարչակարգ, որի առկայության պայմաններում մենք հնարավորություն չունենք լիարժեքորեն կյանքի կոչել մեր ծրագրերը ժողովրդավարական ճանապարհով: Իսկ դա նշանակում է, որ այժմ՝ անկախ մեր տարաձայնություններից մեր համախմբման և միասնականորեն մեր ընտրություն իրավունքը վերականգնելու ժամանակն է:

Հոկտեմբերի 24-ին կհանդիպենք Ազատության հրապարակում: 


Արեգ Գևորգյան https://www.facebook.com/aregface/posts/841149452596803

Wednesday, October 15, 2014

Սերժ Սարգսյանի ժամանակը սպառվում է


Սերժ Սարգսյանի ժամանակը սպառվում է: Նա և նրա ղեկավարած կուսակցությունը մոտ օրերս կսպառեն ընդդիմության հետ երկխոսության ճանապարհով իշխանությունը հանձնելու հնարավորությունը:

Վարչախմբի տրամաբանությունը պարզ է: Նրանք, ինչպես միշտ զիջումները պահել են սև օրվա համար: Սակայն դրանք օգտագործելու ճիշտ ժամանակը հենց հիմա է, երբ համաժողովրդական ընդվզաման ալիքը դեռ չի հասել իր գագաթնակետին: Երբ դա տեղի կունենա և սև օրը կգա զիջումներն այլևս ոչ մեկին չեն հետաքրքրի և դրանք բացարձակապես չեն կարողանա մեղմել Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրման գործընթացը:

Sunday, October 5, 2014

Սերժ Սարգսյանի վարչախումբ կոչված խնդիրը լուծելու պահը


Հոկտեմբերի 10-ին սպասվում է Հայաստանի համար ճակատագրական հանրահավաք: Մենք ունենք իրական հնարավորություն ազատվելու ռեժիմից և վերականգնելու սահմանադրական կարգը: Այո՝ դա գործի վերջը չի լինելու: Հակառակը՝ ռեժիմի տապալումից հետո մեզ դեռ լուրջ փորձություններ են սպասում: Իրավական և բարեկեցիկ Հայաստան կառուցելու գործում անհրաժեշտ է լինելու կրկնակի անգամ ավելի մեծ աշխատանք: Սակայն այս հանգամանքը բացարձակապես չի կարող արդարացնել որոշ քաղաքացիների անտարբերությունն ու հենց այս պահին վարչախմբի դեմ պայքարին չմիանալը: Եթե անգամ ապագան անորոշ է, արդեն բնազդային մակարդակով բոլորիս համար պետք է պարզ լինի, որ մեր պետությունը հետևողականորեն ոչընչացնող իշխանութունը, անկախ ամեն ինչից օր առաջ պետք է հեռացվի: Այս հարցի լուծումը կենսական անհրաշետություն է Հայաստանի համար:
 

Հ.Գ. 1. Պատկերացրեք, որ ձեր շենքի լիազոր Սիսակը ամեն օր մտնում է ձեր տուն ու ամեն անգամ մի բան հետը տանում՝ փող,կահույք, տեխնիկա... ու էդպես տարիներ շարունակ, բայց դուք հերոսաբար լռում ու հանդուրժում եք, իսկ լիազորի դեմ պայքարելու ձեր հարևանների կոչին պատասխանում. «Սիսակից պրծանք, կարող է Կիկոսը գա, ավելի լավ է Սիսակը թող մնա»: Եվ սա հերիք չի, մի բան էլ Սիսակի հետ լծվում եք հարևանների դեմ պայքարին, ինչ է թե գոյություն ունի 10, 20 կամ 50 տոկոս հավանականություն, որ ինչ որ Կիկոս կգա թալանելու: )) Սա այն դեպքում, երբ իրականում դուք կորցնելու բան չունեք, որովհետև Կիկոսն էլ, որ գա ձեզ նույն ձև թալանելու է: Ուրեմն ինչի՞ համար չեք փորձում խնդիրը լուծել: Մի՞ թե այս տարիների թալանի ու կեղեքման արդյունքում ձեզ մոտ սեր է առաջացել Սիսակի նկատմամբ:
Եթե այդպես է, ապա դա ամեն ինչ բացատրում է: 


Հ.Գ. 2. Ժողովուրդ ջան, իրականում ուղղակի հարկավոր է դադարել վախենալ սեփական ստվերից, բացառել հոգիների ու բոբոների դեմ պայքարը: Հասունացել է սթափվելու և միասնաբար Սերժ Սարգսյանի վարչախումբ կոչված խնդիրը լուծելու պահը:


Արեգ Գևորգյան https://www.facebook.com/aregface/posts/834230289955386

Thursday, October 2, 2014

Սերժ Սարգսյանին պաշտպանելը ձեռնտու չէ


Նախատեսված ութ մարզային միասնական հանրահավաքներից չորսը կայացան: Արդեն կարելի է ասել, որ մեկնարկել է Հայաստանում արմատական փոփոխություններ երաշխավորող լուրջ գործընթաց: Հանրահավաքների թե՛ մարդաշատությունը, թե՛ էներգետիկան տպավորիչ են և սրա առաջին ազդակը իշխանությունների արձագանքն է դրանց:

Հանրապետականների սադրանքներն այլևս դարձել են այդ հանրահավաքների բախկացուցիչ մասը: Օր օրի խոչընդոտման փորձերը շատանում և ավելի ակտիվ են դառնում: Կարող է տպավորություն ստեղծվել, թե մեկնարկում է իշխանական հակաժողովրդական հուժկու արշավ, սակայն դա միայն առաջին հայացքից: Իրականում ինչքան ավելի շատանում են սադրանքները, այդքան ավելի ակնառու են դառնում իշխանությունների թուլությունները, նրանց ներքին խնդիրները` կապված վերևից իջեցվող հրամանների կատարման հետ ու ընդհանրապես՝ ընդդիմության միասնական պայքարին դիմադրելու ռեժիմի անկարողությունը:

Իշխանությունների անճարության ու խղճուկության վառ ապացույցներից էին ալկոհոլի ազդեցության տակ հրապարակ ուղարկված կանայք, պռորեկտորների կողմից առաջնորդվող վախեցած ուսանողուհիները, ընդդիմության հանրահավաքի ավարտից 5 րոպե անց «Հեռացե՛ք» ծվծվացող լիսկայամերձ խուժանը: Նրանց կազմակերպած սադրանքներն ուղղակի ծիծաղելի էին:

Սակայն այս առումով ուշադրության է արժանի նաև հետևյալ հանգամանքը. բացի նրանից, որ Կապանում վերջին տարիների համար աննախադեպ հանրահավաքի կայացումը ռեժիմի համար դիրքերի լուրջ հանձնում էր, Լիսկայի պես հոտառություն ունեցող անձը վայրկյան անգամ չփորձեց պաշպանել իրեն մարզպետ նշանակող Սերժ Սարգսյանին: Հանրահավաքի խոչնդոտման փորձեր եղան Լիսկայի անվան արծարծման դեպքերում միայն: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ռեժիմը թուլացած է, որ Սերժ Սարգսյանին պաշտպանելն ձեռնտու չէ անգամ ժամանակին ամենահավատարիմ ծառաների համար:

Հ.Գ.Մենք դեռ ունենք ևս չորս մարզային և երևանյան համապետական հանրահավաք: Պարզ է, որ վարչախումբը դիմելու է նորանոր սադրանքների, սակայն ակնհայտ է նաեւ, որ դրանք ի զորու չեն լինելու կանխելու համաժողովրդական շարժման ձևավորումը:

Tuesday, September 30, 2014

Սյունիքը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի վարչախմբի տապալումը մոտ է


Գրառում Սյունիքի մարզից

Կապված ոստիկանական զորավարժությունների ժամանակ Վովա Գասպարյանի ոստիկանության օրինական և առանց սպառնալիքների աշխատանքի վերաբերյալ հնչեցրած կարծիքի հետ, մի քանի օր առաջ ասել էի, որ չնայած այդ խոսքերը կարելի էր առնվազն ծիծաղելի սուտ անվանել, բայց Գասպարյանի խոսքերի իրական արժեքը մենք իզորու կլինենք իմանալ մոտ ժամանակերս՝ ընդդիմադիր ուժերի միասնական գործողությունների ժամանակ:

Ահա արդեն չորս օր է, ինչ մեկնարկել են ըննդիմության մարզային հանրահավաքները և առաջինն ինչ աչքի է ընկնում դրանց ընթացքում դա ոստկանների հասարակական կարգը պահելու գործում անպետքությունն ու նրանց կողմից, անկասկած քաղաքական պատվերներ կատարելու փաստն է:
 

Մեկուսացված Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները անցել են «քաղաքական» պայքարի ամենաստոր ու անբարոյական պայքարի մեթոդներին՝ հանրահավաքները խոչընդոտելու նպատակով օգտագործելով տարեց կանանց և 16-18 տարեկան դպրոցականների և ուսանողուհիների: Պատկերացրեք, թե ինչպե՞ս է խեղվում ստիպողաբար նման սադրանքներ իրականացնող երեխայի հոգեբանությունը, թե ինչպիսի՞ արժնապատվություն ու բարոյական արժեքներ չունեցող կամակատարների սերունդ է մեծացնում այդ նույն արժեքներից զուրկ Սերժ Սարգսյանի հանցախումբը:

Սակայն չշեղվելով սկզբնական թեմայից՝ կարևոր է նշել ամենակարևորը. այս ապօրինություններն իրականացվում են ոստիկանական անտարբեր հայացքների ներքո, և անկասկած մեծամասամբ ոստիկանության ակտիվ աջակցությամբ: Հերթական նման մի սադրանքի ժամանակ էլ մոտեցա ոստիկաններին և ուղղակի ասացի, որ այն ինչ կատարում է հրապարակում ակնհայտ սադրանք, խաղաղ հանրահավաքի ապօրինի խոչընդոտում և հասարակական կարգի բացահայտ խախտում է: Դրանից րոպեներ անց ոստիկաններն անվերադարձ անհետացան հրապարակից:

Արդեն ակնհայտ է նաև (այդպիսի ինֆորմցիա կա), որ ոստիկանությունը վախեցած հանրապետականների հետ միասին լծված է հանրահավաքներից առաջ քաղաքացիներին սպառնալու մշտական գործին:

Հետևաբար՝ այս ամենի արդյունքում գալիս ենք պարզագույն և ոչ անակնկալ մի եզրակացության. Վովա Գասպարյանը Սերժ Սարգսյանի և նրա մերձավոր շրջապատի շահերը սպասարկող խամաճիկ է, իսկ նրա հրապարակային խոսքը գրոշի արժեք չունի: Ոստիկանապետի պաշտոնը նույն հաջողությամբ կարող էր զբաղեցնել նախագահականից թելով կապված մի փուչիկ:

Հ.Գ. Ուղղակի հիացմունքի են արժանի, անկախ իշխանական խոչընդոտներից, հրապարակներում կանգնած վճռական քաղաքացիները: Պայքարող Սյունիքը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի վարչախմբի տապալումը և սահմանադրական կարգի վերականգնումը չափազանց մոտ են:


Արեգ Գևորգյան  https://www.facebook.com/aregface/posts/829480650430350

Thursday, September 25, 2014

Ժողովրդական ուժերը հրապարակում են


Աբովյանի հանրահավաքը համաժողովրդական շարժման վստահ մեկնարկ էր: Այսօրվանից իշխանության և ընդդիմության բաժանարար գիծը հստակ է:

Ընդդիմությունը՝ ժողովրդական ուժերն այլևս հրապարակում են: Նրանք մերժում են իշխող վարչակարգի ապօրինություններն ու սահմանադրական փոփոխությունների միջոցով նրանց վերարտադրման փորձը: Իսկ իշխանությունը՝ հակաժողովրդական ուժերը հրապարակից դուրս գտնվող ուժերն են, որոնք ուղղակի կամ անուղղակի համաձայնություն են տալիս սահմանադրական հանցավոր փոփոխության ծրարգրին, ինչպես նաև ամենօրյա թալանին և մարդասպան լիսկաներին մարզպետ նշանակելուն:

Այսօրվանից սկսած յուրաքանչյուր իր և իր երեխաների ապագայով մտահոգված, սերժսարգսյանական գաղջը մերժող, իրավական Հայասատանի մասին երազող ՀՀ քաղաքացու պարտքն է լինել հրապարակում:

Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում է որոշվելու Հայաստանի ապագան:


Արեգ Գևորգյան https://www.facebook.com/aregface/posts/827832297261852

Thursday, September 18, 2014

Վովա Գասպարյանը շարունակում է ծառայել ռեժիմին




Վովա Գասպարյանի ջղաձիգ շարժումներն ու հավասարակշռության կորուստը դեռ կկարողանային ոմանց համոզել, որ ոստիկանությունը բարեփախվում է, բայց նրա հուզումնալից ելույթում տեղ գտած «Մենք երբեք չենք սպառնացել ժողովրդին» պնդումը, մեղմ ասած, կասկածի տակ է դնում առանց այն էլ անհամոզիչ ելույթի անկեղծությունը:

Դժվար է Հայաստանում ապրող լավ տեսնող և լավ լսող քաղաքացուն համոզել, որ ոստիկանությունը չի մասնակցել ընտրությունների կեղծմանը, չի իրականացրել քաղաքական հաշվեհարդարներ, չի ոտնահարել քաղաքացիների իրավունքները, չի թաթախվել կոռուպցիայի մեջ, չի տվել սուտ ցուցմունքներ, չի հովանավորել անպատժելիությունը, չի կիրառել բիրտ ուժ իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիների նկատմամբ և այլ: Սա իսկապես ի զորու չէ անել անգամ Վովա Գսպարյանի նման հանճարեղ հռետորը:

Հ.Գ. 1 Միայն խուլը չի լսում, միայն կույրը չի տեսնում, որ բարեփոխում ասվածը բացառապես փտած համակարգի գովազդային վահանակի դեր կատարող 150-200 ոստիկանական խմբի ստեղծումն է և նրանց ցուցադրումը օդանավակայանում ու Երևանի կենտրոնում: Սրանից այնկողմ «բարեփոխումը» ավարտվում է:

Հ.Գ. 2 Մոտ ժամանակներս՝ միասնական ընդդիմության գործողությունների ընթացքում Գասպարյանը իսկապես հնարավորություն կունենա ցուցադրելու իր խոսքերի իրական արժեքը:


Արեգ Գևորգյան https://www.facebook.com/aregface/posts/824059627639119

Monday, September 15, 2014

Ժամանակն է անցնել համաժողովրդական վճռական գործողությունների


Այս աշունը իսկապես կարող է շրջադարձային դառնալ մեր պետության համար: Այսօր ՀՀ քաղաքացիներին փորձ է կատարվում պարտադրել խնդիրների լուծման մի կեղծ բանալի, որն իրականում ունի Հայաստանն էլ ավելի խորը ճահիճը նետելու նպատակ: Այդ կեղծ օրակարգը` Սահմանադրական փոփոխություններն են: Առաջին հայացքից անվնաս թվացող այս գործընթացը իրականում իր մեջ պարունակում է շատ լուրջ վտանգներ:

Առաջին հերթին բոլոր ուղղություններում ձախողված իշխանությունները իրենց այդ անհաջողույթունները փորձում են տեղափոխել իրավական` գոյություն չունեցող դաշտ: Նրանք մեզ փորձում են համոզել, որ մեր այսօրվա խնդրիների պատճառը մայր օրենքում առկա այսպես կոչված «բացթաղումներն են»: Եվ երկրորդ` ակնհայտ է, որ այս ծրագիրը հետապնդում է ոչ թե բարեփոխման, այլ բացառապես Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության և հավերժացման հակաժողովրդական նպատակ:

Մի պահ եկեք ինքներս մեզ հարցնենք, թե ի՞նչն է իրականում Հայաստանում մեծացող աղքատության, գործազրկության, արտագաղթի, կոռուպցիայի, ամենաթողության, մարդկանց իրավունքների ոտնահարումների, ոստիկանական և հարկային տեռորի և նմանատիպ այլ երևույթների պատճառը: Պատասխանը կլինի շատ պարզ և հստակ` դա ոչ թե օրենսդրական բացթողումներն են, այլ բացառապես գործող վարչախմբի հանցավորությունն ու ապաշնորհությունը:

Սրանում մենք համոզվեցինք նաև վերջին ամիսներին, երբ հասարակական պահանջ հանդիսացող Քառյակի կետերից և ոչ մեկը չկատարվեց: Դրանք իշխանությունների կողմից համառորեն անտեսվեցին և ևս մեկ անգամ մեզ համոզեցին, որ Հայաստանի զարգացման բանալին ոչ թե սահմանադրական փոփոխություններն են, այլ լեգիտիմ իշխանությունների ձևավորումն ու սահմանադրական կարգի վերականգնումն է:

Ուստի ժամանակն է անցնել համաժողովրդական վճռական գործողությունների: Առաջին հերթին անհրաժեշտ է վստահորեն մերժել սահմանադրական փոփոխությունների կեղծ գաղափարը և շատ արագ անցնել ոչ լեգիտիմ իշխանություններից ազատվելու գործին:


Արեգ Գևորգյան  https://www.facebook.com/aregface/posts/822665211111894

Saturday, September 13, 2014

Վովա Գասպարյանի ինքնախոստովանությունը


Վովա Գասպարյանն այսօր տեսախցիկների առաջ կռիվ-կռիվ խաղալու միջոցով խղճուկ փորձ է կատարել սպասվող համաժողովրդական փողոցային գործողություններին ընդառաջ սպառնալ ընդդիմությանը:

Միևնույն ժամանակ նա անհաջող քաղաքական վերլուծություն է արել, որի ընթացքում խոստովանել է, որ 2008թ. մարտի 1-ին մասնակցել է պետական հանցագործության իրականացմանը:

Մասնավորապես՝ նա ասել է «Մարտի 1-ին իմ մասնակցությունը եղել է այնքանով, որ ռազմական ոստիկանությունը կառավարության շենքի պահպանությունն է վերցրել իր վրա»:

Նախ առկա լուսանկարներից մենք տեղյակ ենք, որ զրահամեքենան կառավարության շենքի դիմաց եղել է արդեն կեսօրից և երկրորդ՝ ըստ ՀՀ Սահմանադրության ՀՀ զինված ուժերը չեն կարող օգտագործվել քաղաքական գործընթացներում, անգամ արտակարգ դրության պայմաններում:

Հետևապես՝ Վովա Գասպարյանը հիմնովին ջախջախում է Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ իշխանական այն վարկածը, թե Երևանում արտակարգ ռեժիմը գործել է միայն ժամը 21:00-ի սահմաններում` արտակարգ դրության պաշտոնական հայտարարումից հետո: Բացի այդ, Գասպարյանը հակառակ իշխանական քարոզչամեքենայի պնդումների տալիս է Մարտի 1-ի գործի վերաբերյալ եզակի ինքնախոստովանական ցուցմունք այն մասին, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 8.2-րդ հոդվածի և 55-րդ հոդվածի 13-րդ կետի կոպիտ խախտմամբ զինված ուժերը ներգրավված են եղել քաղաքական գործընթացներին:

Վովա Գասպարյանը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի գլխավորած ողջ հանցախումբը մի բան պետք է հասկանան. համաժողովրդական ընդվզումներին նման մեթոդներով սպառնալը մշտապես բացասական հետևանքներ են ունեցել հասարակական կամքը ուժով զսպել ցանկացողների համար:

Friday, September 12, 2014

Համախմբման ժամանակն է


«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության «12+1» ծրագրով Քառյակի հետ համագործակցելու պատրաստակամության մասին հայտարարությունը ողջունելի և չափազանց կարևոր քայլ է: Միևնույն ժամանակ սա խոսում է տվյալ նախաձեռնության անդամների իսկապես բարձր քաղաքացիական գիտակցության, ինչպես նաև քաղաքական հասունության մասին: Կարծում եմ՝ նման քայլերն այսօր կենսական նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար: Ժամանակն է, որ մեր պետության ապագայով մտահոգ բոլոր ուժերը հավաքվեն մեկ բռունցքի մեջ և համարժեք հակահարված տան Սերժ Սարգսյանի գլխավորած հանցախմբին:

Մի ա ցո՛ւմ
  
Արեգ Գևորգյան   https://www.facebook.com/aregface/posts/820755187969563

Monday, September 8, 2014

Սերժ Սարգսյանը չի ունենալու ետքայլի հնարավորություն


Սերժ Սարգսյանի խմբավորման մեկուսացումը շարունակում է խորանալ, հատկապես սահմանադրական փոփոխությունների հարցում: Սակայն ինչպես երևում է Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարվել այդ ճարահատյալ քայլից: Սա ամենևին անակնկալ չէր, հակառակը` հաշվի առնելով ՀՀԿ ղեկավարի խաղամոլ լինելու փաստը` անգամ կանխատեսելի էր:

Սերժ Սարգսյանը, ըստ էության, ունի երեք քայլ (երեք տեսակի խաղադրույքի հնարավորություն)`

1) Հենց այս պահին հեռանալ և ստանալ անձեռնամխելիության երաշխիքներ:

2) Մինչև իշխանությունը պահելու ռեսուրսների վերջնական սպառում վայելել իր իշխանության վերջին ակնթարթները:

3) Իրականացնել սահմանադրական փոփոխությունների չափազանց ռիսկային ծրագիրը` այդ ռեսուրսերը գրեթե անսպառ դարձնելու նպատակով:

Ելնելով ավազակապետի վերջին ելույթից, կարելի է ասել, որ այնուամենայնիվ նա, որպես փորձառու խաղամոլ, գնում է երրորդ տարբերակին: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի ունենալու ետքայլի հնարավորություն, նա խաղասեղանին է դնում մյուս երկու տարբերակները, ինչը իր հերթին նշանակում է, որ քառյակի համապատասխան ջանքերի գործադրման պայմաններում Սերժ Սարգսյանի վարչախմբի տապալումը լինելու է կործանիչ և վերջնական:

Ուստի` սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումը իրական նվեր է ՀՀ քաղաքացիներին եւ աննախադեպ հնարավորություն` համազգային դիմադրության շարժմամբ կեղեքիչ ռեժիմից ազատվելու և սահմանադրական կարգը վերականգնելու համար:

Saturday, August 30, 2014

Տեր-Պետրոսյանն այլեւս չափազանց մոտ է գտնվում իր նպատակի վերջնական իրագործմանը


Այս իշխանությունները սև PR օգտագործում են միայն նրանց դեմ, ումից վախենում են: Մեկ բան ևս ակնհայտ է. Սերժ Սարգսյանի վարչախումբը վախենում է բացառապես այն մարդկանցից, ովքեր ուղիղ վտանգ են ներկայացնում իր իշխանության համար: Հենց սա է նախագահ Տեր-Պետրոսյանի դեմ մեկնարկած կեղտոտ քարոզչության պատճառը:

Վստահ կարելի է ասել, որ սև քարոզչության նման ակտիվացումը նշանակում է մեկ բան. Լևոն Տեր-Պետրոսյանն այլեւս չափազանց մոտ է գտնվում իր նպատակի վերջնական իրագործմանը՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալմանն ու սահմանադրական կարգի վերականգնմանը:

Հոկտեմբերի 10

Ազատության հրապարակ

Արեգ Գևորգյան  https://www.facebook.com/aregface/posts/814140681964347

Պայքարել Սերժ Սարգսյանի վարչակարգի դեմ նշանակում է պայքարել հանուն Հայաստանի Հանրապետության



Ասել «պետք չէ պայքարել իշխանությունների դեմ, հարկավոր է պայքարել հանուն ժողովրդավարացման» նույնն է, թե պտերազնի տարիներին ասվեր «պետք չէ պատերազմել Ադրբեջանի դեմ, հարկավոր է պայքարել հանուն Ղարաբաղի անվտանգության»:

Ինչպե՞ս կարելի է արհեստականորեն բաժանել անբաժանելին: Պատերազմել Ադրբեջանի դեմ նշանակում էր պայքարել հանուն Ղարաբաղի անվտանգության և հակառակը: Այժմ նույնպես՝ պայքարել Սերժ Սարգսյանի վարչակարգի դեմ նշանակում է պայքարել հանուն ժողովրդավարացման և հակառակը՝ պայքարել հանուն ժողովրդավարացման, ինչպես նաև հանուն քաղաքացիական գիտակցության բարձրացման կամ հանուն պատասխանատվության ինստիտուտի կայացման` անխուսափելիորեն նշանակում է պայքարել Սերժ Սարգսյանի վարչակարգի դեմ:

Բացառապես Սերժ Սարգսյանի խմբավորման դեմ պայքարն է, որ կբացի մեր ճանապարը թե՛ դեպի ժողովրդավարություն, թե՛ դեպի բարեկեցություն և թե՛ դեպի անվտանգություն:


Արեգ Գևորգյան  https://www.facebook.com/aregface/posts/813896098655472

Tuesday, August 26, 2014

Սերժի վերջին հնարքները

Նախագահի աթոռը զբաղեցբողի հարցազրույցներն իրենց դատարկությամբ և տրամաբանության բացակայությամբ անգերազանցելի են: Հետաքրքիր է, թե նման էժան հնարքներով Սերժ Սարգսյանը ո՞ւմ է փորձում խաբել:

Անցյալ հարցազրույցում նա դեմքի հպարտ արտահայտույամբ խոստովանեց, որ ադրբեջանական զորքերը առանց խոչընդոտների կարող են հասնել Երևան, բայց դրան ի պատասխան մենք կավիրենք Բաքուն: Նման հայտարարությունից հետո պետք է խոստովանենք , որ բոլորս հանգիստ շունչ քաշեցինք ու հասկացանք, որ կարելի է հանգիստ ապրել, որովհետև, երբ մեր տները ոչնչացված, իսկ մենք ոչ այնքան կենդանի կլինենք, Սերժը սպիտակ ձին հեծնած ավերակների կվերածի Բաքուն:

Հիմա նույն բանը: Երբ չստացված բռնապետին հարցնում են ստվերային տնտեսության մասին, նա ոչ թե ասում է ժողովուրդ ջան մտահոգիչ է, կվերացնենք, արմատախիլ կանենք, հարցը կլուծենք, այլ հորդորում է նայել տարածաշրջանի երկրներին և բավարարվել նրանով, որ մեկ-երկու երկրում վիճակը շատ ավելի վատ է, քան մեզ մոտ: Կամ հաջորդ հարցը, երբ խոսք է գնում արտագաղթի մասին. կրկին ոչ մի լուծման տարբերակ կամ հարցը լուծելու պատրաստակամություն, բացառապես աշխարհում առկա արտագաղթի օրինակներ, դե իհարկե նաև 90-ականների իրավիճակի հետ մանկամիտ համեմատություն:

Տպավորություն է ստեղծվում, որ Սարգսյանը նման մտքերի հրապարակայնացումից հետո զարմանում է, թե ինչու այս մարդիկ (մենք) հանգիստ չեն սթրվում իրենց տեղը, ինչու են բողոքում աղքատությունից, գործազրկությունից, անպատժելիությունից, մարդու իրավունքների խախտումներից, արտագաղթից, գների թանկացումից, երբ հակառակը պետք է անել` շնորհակալ լինեն, որ ավելի վատ վիճակում չեն քան տարածաշրջանային մեկ-երկու երկիր: Նման տրամաբանությումբ մի օր Սերժը կարող է նաև մեզնից շնորհակալություն պահանջել, որ իր ռեժիմը Մուբարաքի ռեժիմի պես ոչ թե հարյուրավոր քաղաքացիների է գնդակահարել, այլ ընդամենը 10-ին:

Սակայն մոտ ամիսներին չսթափվելու և իշխանությունը ՀՀ քաղաքացիներին չհանձնելու դեպքում Սերժ Սարգսյանը արդեն ստիպված կլինի ինքը համեմատություններ անել այլ երկրներում տեղի ունեցած իշխանափոխությունների հետ: Եվ եթե նրա բախտը բերի, կարող է իրեն հանգստացնել, որ աշխարհում կան ավելի դաժան բախտի արժանացած բռնապետեր:


Արեգ Գևորգյան  https://www.facebook.com/aregface/posts/812263145485434

Tuesday, August 12, 2014

Սերժ Սարգսյանի շուրջ համախմբումը բացառված է

Վերջին վեց տարիների ընթացքում սպանված, գերևարված, կտտանքների ենթարկված ՀՀ քաղաքացիների թվով Սերժ Սարգսյանի խմբավորումը շատ քիչ է զիջում ադրբեջանցիներին, իսկ որոշ դեպքերում անգամ գերազանցում է:

Մարտի 1, առնվազն 10 քնդակահարված քաղաքացիներ, հարյուրավոր վիրավորներ, հարյուրավոր քաղբանտարկյալներ, քաղաքական տարատեսակ հալածանքներ, ոստիկանական անդադար տեռոր....

Եվ այսքանից հետո դեռ կան մարդիկ, որոնք փորձում են հերոսացնել այս պետական դավաճանին, կոչ անել համախմբվել թե՛ մտածողությամբ, թե՛ գործունեությամբ ոչնչով Ալիևից չտարբերվող այս հանցագործի շուրջ:

Միակ համախմբումը, որ մեզ այժմ անհրաժեշտ է՝ դա Սերժ Սարգսյան կոչված աղետի դեմ համազգային շարժումն է:

Արեգ Գևորգյան https://www.facebook.com/aregface/posts/805251462853269

Sunday, August 10, 2014

Միայն Սերժ Սարգսյանի հեռացմամբ Հայաստանը կուժեղանա

Հայաստանը իսկապես ուժեղացնելու ցանկություն ունեցողը ոչ թե տարին մեկ անգամ բանկցությունների ժամանակ հանցագործ Սերժին «սատար կկանգնի», այլ կփորձի էդ դավաճանին Հայաստանի շալակից իջեցնել ու իսկապես ուժեղ իշխանություն ձևավորել:

Թե չէ կարծում եք, թե Սերժի ուժեղության, ինքնավստահության մասին հեքիաթներ պատմելով ու Ալիևի մեկ-երկու ծաղրանկար տարածելով հայրենիք եք փրկում:

Մի քիչ լրջացեք: ՀՀ նախագահին ոչ թե ֆեյսբուքյան ստուսներն ու նկարներն են ինքնավստահ և ուժեղ դարձնելու, այլ բացառապես ժողովրդի կողմից ընտրված լինելու հանգամանքը:

Հ.Գ. Այս իրավիճակում հարկավոր է աջակցել ու քաջալերել միայն ու միայն սահմանին կանգնած զինվորին:

Saturday, August 9, 2014

Փոս փորողը ինքը փոսը կընկնի

Աբրահամյան Հովիկը ջանք ու եռանդ չէր խնայում իշխանության եւ ընդդիմութայն միջև կամուրջ երևալու, ընդդիմությանը վարկաբեկելու, իր անձի կարևորությունը բարձրացնելու համար: Տապալվելով իր բոլոր նախաձեռնություններում` այժմ նա իր ներկայացրած վարչախմբի հանցավորությունից ու տգիտությունից օգտվող Ադրբեջանի հակահայկական գործողությունները ևս դավաճանաբար փորձեց օգտագործել իր անձնական նպատակներով:

Աբրահամյանը փորձեց խցկվել բանակի շուրջ ԱԺ խմբակցությունների կայացած համախմբման մեջ և ներկայանալ, որպես այդ համախմբման առանցք: Բայց էժանագուն PR քայլը արդարացիորեն կանխվեց Կոնգրեսի կողմից, որը հրաժարվեց մասնակցել Աբրահամյանի քարոզարշավին: Արդյունքում Աբրահամյանը համախմբելու փորձ անողից շատ արագ վերածվեց կայացած համախմբմանը խոչընդտողի:

Այսօր արդեն որեւէ մեկին հնարավոր չէ խաբել, հատկապես նման կացնային ու հնացած մեթոդներով: Հակառակը` նման գործելաոճը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հովիկ Աբրահամյանը ոչնչով չի տարբերվում ավազակապետ Սերժ Սարգսյանից և նրա հետ հավասարապես կիսում է ստաղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը:

Աբրահամայնն այժմ լավ կանի, եթե հեռու մնա բոլոր նման նախաձեռնություններից և մտածի համաժողովրդական համախմբված գործողություններից փրկվելու մասին:

Արեգ Գևորգյան https://www.facebook.com/aregface/posts/803679806343768

Friday, August 8, 2014

Սերժին ու ՀՀԿ-ին այլևս ոչինչ չի կարող փրկել

Սոչիում սպասվող Սարգսյան-Ալիեվ հանդիպումից միայն միամիտները կարող են դրական սպասելիքներ ունենալ: Ըստ էության մեր թշնամու հետ բանակցելու է մի մարդ, ով ընտրված չէ ՀՀ քաղաքացիների կողմից և չի ներկայացնում ՀՀ շահերը, իսկ ռեժիմի թե՛ ներքին, թե՛ արտաքին ապաշնորհ և հանցավոր գործունեության արդյունաքում նրա դիրքերն այնքան են թուլացած, անձն էլ՝ վարկաբեկված, որ անգամ ցանկության դեպքում լավագույն արդյունքը կարող է լինել Ստատուս-քվոյի պահպանումը:

Ըստ այդմ քանի դեռ գոյություն ունի Սերժ Սարգսյանի ղեկավարած ավազակապետությունը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգության երաշխիքները գտնվում են ոչ թե Սոչիում կամ Բրյուսելում, այլ բացառապես Հայաստանում:

Դրանք առաջին հերթին ՀՀ զինվորներն են, ովքեր վերջին օրերին գործնականում ապացուցեցին մեր սահմանները պաշտպանելու իրենց ընդունակությունը և իհարկե ՀՀ քաղաքացիները, ում միասնական դիմադրությունը Սերժ Սարգսյանի վարչախմբին կհանդիսանա Հայաստանում խաղախության, օրինականության և բարեկեցության երաշխիքը:

***
Ինչո՞ւ ենք զարմանում, որ Սերժ Սարգսյանը անհետացել է քաղաքական դաշտից, որ այս բարդ իրավիճակում իր ողջ ժամանակը անցկացնում է կամ Հայաստանի սահմաններից դուրս, կամ հայաստանյան տարատեսակ խնջույքների ու ժամանցային միջոցառումների մասնակցելով: Մի՞ թե ակնհայտ չէ, որ այս մարդը վերջապես իր մշտական ու մտերիմ դաշնակից Ադրբեջանի շնորհիվ մի քանի օր ազատ շունչ քաշելու հնարավորություն ունի և ուղղակի ագահաբար վայելում է իրեն տրված այդ հնարավորությունը ...

Բայց ինչպես ասում են «перед смертью не надышишься»:
Սարգսյան Սերժին ու ՀՀԿ-ին այլևս ոչինչ չի կարող փրկել:

Արեգ Գևորգյան https://www.facebook.com/aregface/posts/802875483090867

Monday, August 4, 2014

Ռեժիմը ավելի մեծ աղետ է, քան պատերազմը

Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնողը չի կատարել և շարունակում է չկատարել իր պարտականությունները:

Նման լարված իրավիճակում Սերժ Սարգսյանն իր անմիջական հրամանատարության տակ գտնվող զինվորնեին թե՛ խոսքով, թե՛ գործով թիկունք կանգնելու փոխարեն փոքրոգաբար, դասալիքին հարիր կեցվածքով ու նարիմանովյան ոճով ուղղակի անհետացել է, մինչդեռ արդեն հայտնի է, որ Սոչիում նա հանդիպելու է Ալիևի հետ:

Նման լուրից իսկապես կարելի է սարսափել: Թշնամու հետ հանդիպելու է մի մարդ, ով ներակայացնում է բացառապես Հայաստանում հակապետական գործունեություն ծավալած հանցավոր մի խմբի շահեր, որոնք ոչ մի աղերս չունեն Հայաստանի և հայ ժողովրդի շահերի հետ: Անհանգստացնող է այն հագամանքը, որ օրինկարգություն չունեցող, արտաքին ուժերից իշխանություն մուրացող Սերժ Սարգսյանը բանակցային սեղանի շուրջ հակաճառելու, պայմաններ դնելու ո՛չ ընդունակություն ունի, ո՛չ էլ հնարավորություն:

Համոզված կարելի է ասել, որ արտաքին ուժերի սպասարկմամբ զբաղված Սերժ Սարգսյանը, ինչպես ուղիղ մեկ տարի առաջ գրեթե այս նույն օրերին երկարատև անհետացումից հետո մեկ օրում 180 աստիճանով փոխեց ՀՀ արտաքին կուրսը, այդպես էլ այժմ կարող է բանակցությունների գնալ անկախ Արցախով, իսկ վերադառնալ դատարկ ձեռքերով ու ճմկտած թշերով:

Իսկապես մեզ համախմբելու Սերժ Սարգսյանի ջանքերը աներևակայելի են: Նա ջանք ու եռանդ չի խնայում բոլորիս ապացուցելու, որ գործող ռեժիմը ավելի մեծ աղետ է, քան պատերազմը: Իր հակահայկական ու հակապետական գործունեությունը համառորեն շարունակելով Սերժ Սարգսյանն ուղղակի ստիպում է Հայաստանի ապագայով մտահոգված բոլոր առողջ ուժերին համախմբվել ռեժիմին վերջնական ճակատամարտ տալու գործի շուրջ:

Թե՛ խաղաղության, թե՛ ապահովության, թե՛ բարեկեցության մեր միակ երաշխիքն այժմ համազգային ընդվզումն ու Սերժի ռեժիմի տապալումն է:

Արեգ Գևորգյան  https://www.facebook.com/aregface/posts/801121149932967

Wednesday, July 30, 2014

Սերժ Սարգսյանի միակ դաշնակիցն այժմ Ադրբեջանն է

Սահմանային նման լարվածության պայմաններում բանակի հրամանատարական կազմը պարտավոր է խոսել իրավիճակի մասին, հանգստացնել քաղաքացիներին, քաջալերել զինվորներին և սաստել թշնամիներին: Բայց այժմ մենք տեսնում ենք լիովին հակառակ մի պատկեր` ՊՆ-ն վերածվել է դիակ հաշվող կազմակերպության, գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը պոչը ծալած չգիտես, թե որ ծակն է մտել, ՀՀ զինված ուժերի հակաադրբեջանական գործողությունները դեռևս շարունակում են զսպված լինել, իսկ իշխանահպատակ քարոզչամիջոցները Ադրբեջանական մամուլի ոգով արդեն մի քանի ամիս է շարունակում են վախեցնել քաղաքացիներին պատերազմի վերսկսման հնարավորությունով:

Մենք կսխալվենք , եթե ասենք, որ սա միայն իշխանությունների թուլության, անգրագիտության կամ ապաշնորհության արդյունք է: Առաջին հերթին հարկավոր է արձանագրել, որ սա կազմակերպված գործողություններ են կամ, ինչպես իր վերջին հարցազրույցում նշեց նախագահ Տեր-Պետրոսյանը, սա քաղաքական որոշման հետևանք է: Նման պնդման պատճառը մեկն է` ակնհայտ է, որ իշխանությունները միտումնավոր չեն օգտագործում իրենց հնարավորությունները: Նրանք հնարավորություն ունեն թե՛ սահմանին համարժեք պատասխան տալու (ՀՀ զինված ուժերը կարող են համապատասխան հրամանի առկայության դեպքում տալ համարժեք հակահարված), թե՛ քարոզչամիջոցներով առնվազն ավելի լավատեսական տեղեկատվություն տարածելու:

Միամտություն կլինի, եթե ասենք, որ Ադրբեջանական գործողությունների դեմ Սերժ Սարգսյանը չի կարող գոնե Հայաստանի սահմաններում կազմակերպել քարոզչական արշավ: Նա այդ հնարավորությունն ունի, միայն թե նա այդ գործիքը օգտագործում է բացառապես իր քաղաքական թշնամիների դեմ: Օրինակ, երբ օրեր շարունակ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին արձագանքելու գործին էին նետվել տասնյակ վերլուծագանգեր, հարյուրավոր ֆեյքեր, ակծիվիստներ, քաղաքական գործիքներ: Այսինքն այստեղ խնդիրը ոչ թե հնարավորությունների բացակայությունն է, այլ եղած հնարավորությունները չօգտագործելը:

Իսկ սրա միակ բացատրությունն այն է, որ Սերժ Սարգսյանը Ադրբեջանին ուղղակի չի ընկալում, որպես թշնամի: Սերժ Սարգսյանի թշնամին չի կարող լինել Հայաստանի թշնամին, չի կարող լինել Ղարաբաղի թշնամին, նրա միակ թշնամին իր աթոռին վտանգ ներկայացնողն է, իսկ այդ աթոռը պահպանելու գործում բավական օգտակար գործողություններ իրականացնող Ադրբեջանը Սերժ Սարգսյանի ոչ թե թշնամին է, այլ ավելի շուտ դաշնակիցը, զինակիցը կամ մտերիմ ընկերը:

Հետևաբար, իշխանությունների նման հակաժողովրդական, հակապետական գործելավոճից միայն մեկ եզրակացություն կարելի է անել` Սերժ Սարգսյանի խուժանապետությանը ձեռնտու է սահմանային լարվածությունը և դրա վտանգավորության հնարավորինս քարոզումը: Չստացված բռնապետը ուղղակի սարսափելով մոտալուտ միասնական փողոցից փորձում է իր իշխանությունը փրկել ընդվզման պատրաստ զանգվածներին պատերազմով վախեցնելու միջոցով: Կարելի է ասել, որ սա կազմակերպված դավադրություն է ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

Եթե այդպես է, Սերժ Սարգսյանը պետք է հասկանա նաև, որ վերջին իրադարձությունները էլ ավելի են ամրապնդում Հայաստանը իր փտած ռեժիմից ազատելու անհրաժեշտության գիտակցումը: Սա ևս հարկավոր է դասել Սերժ Սարգսյանի թարս աճող նախաձեռնությունների շարքին, քանի որ ցանկացած բանական մարդ հասկանում է, որ հենց պատերազմից խուսափելու համար է առաջին հերթին հարկավոր ազատվել պատերազմով վախեցնող, չի բացառվում նաև, որ սեփական գործողություններով կամ հակառակը՝ անգործությունով պատերազմ հրահրող դավաճան իշխանություններից:
Այլ կերպ ասած՝ հարկավոր է գիտակցել, որ պատերազմի այլընտրանքը Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունն է:

Հ.Գ. Հուլիսի 25-ին Սերժ Սարգսյանը մերժել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու Հանրային խորհրդի նիստի ժամանակ հնչած առաջարկը: Սերժ Սարգսյանը հրաշալի հասկանում է, որ այդ զենքը անխուսափելիորեն օգտագործվելու է Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիների դեմ, իսկ այսօր Հայաստանի հանրապետության առաջին թշնամին Սերժ Սարգսյանի կեղեքիչ ու թալանչի խմբավորումն է:

Արեգ Գևորգյան
30.07.2014

Saturday, June 28, 2014

Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկված և ծանրակշիռ խոսքը

Հերթական անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկված և ծանրակշիռ խոսքը ամբողջովին մերկացնում ու բացահայտում է Սերժ Սարգսյանի թիմի մնացորդների կատարյալ սնանկությունը ՝քաղաքական մտածողության, տրամաբանության ոլորտներում: Կրկին անգամ ի հակադարձումն Տեր-Պետրոսյանի կողմից բերված փաստերի մենք բացի խոհանոցային բամբասանքների մակարդակի մտքերից որևէ տրամաբանական պատասխան իշխանության կարկառուն ներկայացուցիչների կողմից չլսեցինք:

Ավազակախմբի ներկայացուցիչներին կարելի է ընդամենը լռելու և սեփական խղճուկ կացությունը էլ ավելի չխորացնելու խորհուրդ տալ:

Արեգ Գևորգյան 09.06.2014 https://www.facebook.com/aregface/posts/769396663105416

Սեպտեմբերին` Ազատության հրապարակում

Անկեղծ ասած` ես բացարձակ չէի զարմանա, եթե քառյակի գործունեությունից, հատկապես՝ նրա քայլերի հաշվարկման երկարատևությունից կամ պահանջների ձևից ու քանակից բողոքեին ֆեյսբուքյան հասարակ օգտատերերը, որոնք հասարակական-քաղաքական գործընթացների վերաբերյալ կարծիք են հայտնում որպես կողմնակի դիտորդներ: Բայց երբ գործընթացների տրամաբանությունը չհասկացողի դերի մեջ են մտնում տարիներով արդեն նմանատիպ գործընթացներում փորձ ձեռք բերած, քաղաքական դաշտի նրբությունները իմացող ակտիվիստներն ու ընդդիմադիրները, դժվար է լինում դիմակայել նրանց պատվեր կատարելու կամ, առնվազն՝ անազնվության մեջ մեղադրելու գայթակղությունից:

Ինչո՞վ են քառյակին անվստահություն հայտնողներն իրենց գործունեությամբ տարբերվում նույն քառյակի մաս կազմող քաղաքական ուժերից՝ լինեն նրանք անհատներ, թե նախաձեռնության անդամներ: Ի՞նչն է տարբերությունը: Ֆորմալությո՞ւնը, այն, որ այդ նախաձեռնությունները գրանցված չե՞ն պետական ռեգիստրում: Երևի թե սա միակ տարբերությունն է: Իսկ բովանդակային առումով նրանք նույնպես ստանձնել են Հայաստանում փոփոխություններ իրականացնելու պատասխանատվությունը՝ ունենալով տարբեր պատկերացումներ փոփոխություններին հասնելու ճանապարհների մասին: Հնարավոր է, իհարկե, որ սխալվեմ, բայց, համենայն դեպս, նման տպավորություն է ստեղծվում այդ մարդկանց՝ վերջին տարիների խոսքերից և գործերից:

Հիմա նույն այս մարդիկ, որ, իրենց պնդմամբ, հասկացել են Սերժ Սարգսյանի ռեժիմը տապալելու անհրաժեշտությունը, բայց դեռևս ո՛չ խոսքով, ո՛չ գործով չեն սկսել այդ նպատակի իրագործումը՝ իրական, շոշափելի պայքար մղելով միայն հանուն շենքերի, աշխատավարձերի կամ կանաչապատ գոտիների, մեղադրում են քառյակին իշխանություններին մեծամասամբ կոնկրետ սոցիալական պահանջներ ներկայացնելու մեջ: Հարց է առաջանում. ինչո՞ւ այդ մարդիկ իրենք չեն բավարարում իրենց ցանկությունները: Համոզված եմ, որ այս հարցին կհնչեն բազմաթիվ տրամաբանական պատասխաններ՝ սկսած դեռևս ռեսուրսների անբավարարությունից, միասնության բացակայությունից, մինչև ռազմավարական, մարտավրական, նաև փիլիսոփայական այլ խնդիրների առկայություն: Այս ամենը հասկանալի, երբեմն նաև ընդունելի է, սակայն խնդրահարույց է այս շրջանակների մեղադրական տոնը ընդդիմության հասցեին: Ի՞նչ իրավունք ունեմ ես մեղադրելու կամ ինչ-որ գործողության կոչ անելու դիմացինիս , երբ ինքս դա չանելու բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ ունեմ: Ինչո՞ւ է ինձ թվում, որ ընդդիմությունը ևս չունի օբյեկտիվ պատճառներ՝ հենց ա՛յս պահանջները, հենց ա՛յս ժամկետով դնելու համար:

Բոլորս էլ գիտենք, թե ինչ բարդագույն խնդիր է տարբեր շահերը համագործակցության մեկ դաշտ բերելը: Մեզնից շատերը մասնակից են եղել ոչ թե 12, այլ գոնե 2-3 հարցի շուրջ համախմբում ապահովելու ձախողված փորձերին: Պարադոքսալ մի բան է ստացվում. մենք գիտակցում ենք նման գործընթացի անհրաժեշտությունը, սակայն երբ ինչ-որ բան ստացվում է, անհասկանալի ձևով անցնում ենք այդ կայացած համախմբումը մերժելու գործելաոճին:

Մի բան կարելի է փաստել` նման համագործակցությունը անհնարին կլիներ առանց քաղաքացիական գիտակցության որոշակի աստիճանի, իսկ այդ աստիճանը ձեռք է բերվել տարիների պայքարի արդյունքում, բոլորիս այս կամ այն չափի ջանքերով:

Այժմ ունենք մի ընդգրկուն պլատֆորմ, որը կարող է զարգանալ ու ծավալվել: 12 պահանջները ամբողջովին ընդգրկում են մեր հասարակությանը հուզող ամենասուր խնդիրները: Չի բացառվում նաև համապատասխան անհրաժեշտության կամ առաջարկի դեպքում դրանց ավելացումը: Եվ միայն մեզնից է կախված՝ կբերի՞ արդյոք այն ռեժիմի վերջնական տապալմանը, թե՞ ոչ: Իսկ եթե չստացվի, պետք է մտածել ու աշխատեցնել նոր պրոցեսներ: Մենք ուրիշ տարբերակ չունենք:

Պայքարը չդադարեցնելու կենսական անհրաժեշտությունը մեզ պարտադրված է Սերժ Սարգսյանի կեղեքիչ ավազակախմբի կողմից, և քանի դեռ այն գոյություն ունի, մենք պետք է անընդհատ որոնենք միասնական պայքարի ճանապարհներ:

Կհանդիպենք սեպտեմբերի վերջին Ազատության հրապարակում:

Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վե՛րջ:

Արեգ Գևորգյան 12.06.2014