PropellerAds

Friday, March 29, 2013

Առա'ջ, դեպի անտարոն Երևան

Իշխանական սցենարների հետ, ինչպես միշտ, ամեն ինչ շատ պարզ է. հնրավորինս փչացնել, լղոզել, պխտորել քաղաքական դաշտը և այդ շիլաշփոթի մեջ խոսել մթնոլորտի գաղջությունից և ներկայանալ որպես չարյաց փոքրագույն: Ակնհայտ է նաև ժողովրդի վստահության քվեն ստացողի համաժողովրդական դիմադրություն կազմակերպելու անկարողությունը կամ ցանկության բացակայությունը: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ մեծ է ստեղծված իրավիճակը քննարկելու և մեղավորներ փնտրելու գայթակղությունը, որն իրականում կարող է մի երկարատև և անարդյունք բանավեճի առիթ հանդիսանալ: 

Հարկավոր է գիտակցել, որ պահի կարևորությունը ստիպում է շեղվել այդ գայթակղությունից և լծվել ավելի կարևոր` Սերժ Սարգսյանի վարչախմբին իրական հակակշիռ ձևավորելու, նրանից վերջապես ազատվելու և Հայաստանում Սահմանադրական կարգը վերականգնելու գործին: Եվ հենց այս տեսանկյունից է, որ գալիգ Երևանի ավագանու ընտրություններն իսկապես կարող են շրդադարձային դառնալ: Ճիշտ կազմակերպված աշխատանքի դեպքում հնարավոր է «Հանրապետական»-ին զրկել մեծամասնությունից և ունենալ ընդդիմադիր քաղաքապետ, ազատագրված Երևան:

Էնպես որ, հարկավոր է սթափվել և պայքարել, իսկ պայքարը` շոու չէ, այլ ամենօրյա քրտնաջան աշխատանք:

Առա'ջ, դեպի անտարոն Երևան
Առա'ջ, դեպի անսերժ Հայաստան


http://www.facebook.com/aregface/posts/552082888170129?notif_t=like

Saturday, March 23, 2013

Փորձելու ենք զրկել ռեժիմին Երևանից

Թերևս այս հարցին ընդհանրապես չանդրադառնայի, եթե այս երկու օրերի ընթացքում դրա վերաբերյալ ինձ հարցեր ուղղված չլինեին: 

Օրերս «Հրապարակ» օրաթերթը, որպես իմ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների ցուցակում ընդգրկված չլինելու պատճառ ներկայացրել էր տարիքային ցենզը, ինչը չի համապատասխանում իրականությանը: 

Իրականում, իմ անունը ներառված է եղել սկզբնական ցուցակում, սակայն հետագայում հեռացվել է անհրաժեշտ տեղեկանքի բացակայության պատճառով: Ասեմ, որ ոստիկանությունը հրաժարվել է ինձ՝ Երևան քաղաքում 25 տարվա հաշվառում ունեցող քաղաքացուն տրամադրել համապատասխան փաստաթուղթ, այն պատճառաբանությամբ, որ վերջին 6 ամիսների ընթացքում իմ հաշվառումը ընդհատվել է 10 օրով: Միևնույն ժամանակ, շատ կասկածելի է ինձ հաշվառումից հեռացնելու փաստը: Բնակարանի սեփականատերը, առանց ինձ տեղյակ պահելու հենց ընտրությունների նախաշեմին՝ մարտի 5-ին հանկարծ դիմում է ներկայացրել ինձ հաշվառումից հանելու պահանջով: Հիշեցնեմ, որ դեռևս 2012թ. Խորհրդարանական ընտրությունների ընթացքում, երբ հայտնաբերվեցին բազմաթիվ հասցեներ, որտեղ առանց սեփականատերերի համաձայնության փաստացի գրացում էին ձեռք բերել տասնյակ, երբեմն հարյուրավոր քաղաքացիներ ոստիկանությունը հրաժարվում էր այդ քաղաքացիներին սեփականատիրոջ պահանջի հիման վրա հեռացնել հաշվառումից:

Այժմ հնարավոր է, որ փորձեմ իմ իրավունքը վերականգնել դատական կարգով, չնայաց որ թեկնածուների անունների ներկայացման ժամկետները սպառվել են:

Ինչևէ, հարկ եմ համարում նշել, որ լիովին վստահում իմ թե՛ ավագ, թե՛ սերընդակից այն բոլոր ընկերներին, որոնց անունները ներառված են ՀԱԿ ցուցակում: Վստահ եմ, որ փորձն ու երիտասարդ ոգին կնպաստեն Երևանի առջև ծառացած խնդիրների առավել արդյունավետ լուծմանը: Անկախ ամեն ինչից, իմ ընկերների հետ միասին անելու եմ առվելագույնը Հայաստանի և հայ ժողովրդի գլխին աղետ դարձած Սերժ Սարգսյանի հանցավոր վարչակարգից ազատվելու նպատակով:

Այս խնդրի լուծման համար մոտակա շաբաթներին չենք կանգնելու որևէ խոչընդոտի առջև և փորձելու ենք զրկել ռեժիմին Երևանից:

Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան
Սկսենք Երևանից


http://www.facebook.com/aregface/posts/549374035107681?notif_t=like

Wednesday, March 20, 2013

Ազատությո՛ւն Հայաստանին

Երիտասարդների նկատմամբ կիրառված բռնաճնշումները Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացված ամենաստոր ոճրագործություններից են:

Եթե Վճռաբեկ դատարանը մերժի ներկայացված բողոքի ընդունումը վարույթ, ապա ՀԱԿ երիտասարդների նկատմամբ կայացված դատական վճիռը անմիջապես կմտնի օրինական ուժի մեջ և նրանց նկատմամբ, որպես պատիժ կկիրառվի 2-6 տարվա ազատազրկումը:

Էնպես որ, Սերժ Սարգսյանի հեքիաթները լսելու կարիքը բացարձակապես չկա: Նրա խոստացած ապահովության մասին կարծիք կազմելու համար այս հակաժողովրդական, հակաօրինական դատավարությունը լիովին բավարար է: Այս դատավարությունը լիովին բացահայտում է Սերժ Սարգսյանի իրական դեմքը, երբ ակնհայտ է նրա պատրաստակամությունը՝ հանուն իշխանության պահպանման ահաբեկելու, հալածելու ու բանտարկելու երկրի ապագայի կարևորագույն երաշխիք հանդիսացող, գիտակից, պայքարող և մտահոգ երիտասարդներին:

Հետևաբար, ապահով Հայաստանը՝ առանց Սերժ Սարգսյանի և նրա խմբավորման Հայաստանն է:

Տիգրա՛ն, մենք քեզ հե՛տ ենք
Արտա՛կ, մենք քեզ հե՛տ ենք
Սարգի՛ս, մենք քեզ հե՛տ ենք
Դավի՛թ, մենք քեզ հե՛տ ենք

Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին

Tuesday, March 12, 2013

Տուժած կողմը պետք է ներկա լինի Երևանի փողոցներում

Մոտակա օրերին Սահմանադրական դատարանում կմեկնարկեն ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոքի լսումները:

Ինչպես և բոլոր դատական ատյաններում, Սահմանադրական դատարանում ևս լինելու են երկու կողմ: Մի կողմը՝ Սերժ Սարգսյանն ու նրան սպասարկողներն են, իսկ մյուս կողմը՝ ոչ թե Րաֆֆին կամ «Ժառանգությունն» են, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնց պայմանականորեն կարելի է անվանել տուժած կողմ: Վերջիններս հնարավորինս փաստարկված և համոզիչ պետք է ներկայացնեն իրենց պահանջները, ինչը զգալիորեն կնվազեցնի կամ ավելին՝ կբացառի Սահմանադրական դատարանի որոշման հակասահմանադրականության հնարավորությունը: Իսկ տուժած կողմը չի կարող համոզիչ պահանջ ներկայացնել առանց իր ներկայության, տուժած կողմը դատարանի համար պետք է լինի տեսանելի, նրա պահանջը՝ լսելի:

Տուժած կողմը պետք է ներկա լինի Երևանի փողոցներում...

Բողոքի համոզիչ լինելը և Սահմանադրական դատարանի օրինական որոշման կայացումը կախված են միայն փողոցում կանգնած քաղաքացիների քանակով և վճռականությամբ:

«Սերժ Սարգսյան» և «նախագահ» բառերի միասնական օգտագործումը ուղղակի ապտակ է մեր երկրի Սահմանադրությանը

Միթե՞ այդքան բարդ է հասկանալ, այն պարզ իրողությունը, որ «Սերժ Սարգսյան» և «նախագահ» բառերի միասնական օգտագործումը ուղղակի ապտակ է մեր երկրի Սահմանադրությանը և հանդիսանում է իրականության պարզագույն խեղաթյուրում: Այս չարաբաստիկ բառակապակցության օգտագործումը անթույլատրելի է, առավելևս ,արդարության վերակագնման գործը ստանձնած ընդդիմադիրների կողմից:

Ինչպե՞ս վերականգնել արդարությունը, երբ ինքդ էս անդադար «ցեմենտում» երկրում արմատացած անարդարության հիմնասյուներից մեկը:

ՀՀ Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է. «Հոդված 51. Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով:» Ոստի՝ հարկավոր է հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությունում նախագահը ընտրովի մարմին է և, եթե նա ընտրված չէ, ապա հետևաբար և նախագահ չէ: Կարծում եմ, որ բարդ բան չկա: Իհարկե, մարդիկ կգտնվեն, որ կհակադարձեն, թե նա կատարում է նախագահի գործառույթները, ունի նույն լիազորություններն ու պարտականությունները, ինչ ընտրյալ նախագահը, հինգ տարի շարունակ ըստ էության ղեկավարում է երկիրը և այլն:

Այո, ի դժբախտություն հայ ժողովրդի, նա բազմած է նախագահի աթոռին, բայց խնդիրը հենց կայանում է նրանում, որ Սերժ Սարգսյանը բռնազավթել է այդ իշխանությունը, նա անտեսել է Սահմանադրությունը և հետևաբար կարող է կոչվել բռնապետ, ավազակապետ, գողապետ, հանցախմբի ղեկավար և էլի ինչ կուզեք, բայց ոչ երբեք նախագահ:

Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան

Առանցքային խնդիրներից հանրային ուշադրության շեղվածությունը ստեղծել են ուղղակի դրախտային պայմաններ իշխանությունը բռնազավթաց Սերժ Սարգսյանի համար: Անգամ այն պայմաններում, երբ ընտրությունների արդյունքները բողոքարկվել են Սահմանադրական դատարանում, Սերժ Սարգսյանի օրիանակարգության հարցը դարձել է երկրորդական, երրորդական մի խնդիր:

Ամեն ինչ այնքան է շեղվել իրականությունից, որ ինտենսիվ նամակագրության միջոցով իշխանափոխության ձգտող ուժերի և էպոսի վրա շեղված հասարակության համար ապրիլի 9-ի Սարժ Սարգսյանի հայտնությունն ու ինոգուրացիան բավականին անսպասելի իրադարձություն կարող են դառնալ...

Այս իրավիճակում, Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր ուժերի և անհատների համար թիվ մեկ ուշադրության արժանի խնդիրը պիտի լինի Սերժ Սարգսյանի ու նրա կառավարության պաշտոնանկությունը:

Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան

Հարկավոր է հզոր քաղաքացիական ճնշում Սահմանադրական դատարանի վրա

Սերժ Սարգսյանի «թայֆա»-ի ներկայացուցիչների կողմից զանգվածային միջոցառումները դադարեցնելու մասին հայտարարությունները ի ցույց են դնում իշխանությունների լիովին արդարացված մտահոգությունները:

Իսկապես, ավելի մտահոգիչ երևույթ, քան Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկումը և զանգվածային բողոքի միջոցառումների զուգորդումը դժվար է պատկերացնել: Այս դեպքում է միան, որ Սահմանադրական դատարանը «թայֆա»-ի համար ոչ նպաստավոր որոշում կարող է կայացնել: Եվ հենց այս իրաղության գիտակցումն էր, որ իշխանության պահպանման և համապատասխան դատավորների հնազանդության երաշխիքները ստանալու համար իշխանությունները ստիպված եղան Մարտի 1-ին գնդակահարել ՀՀ քաղաքացիներին և բացառել տասնյակ հազարավոր քաղաքացիների ներկայությունը Սահմանադարական դատարանի առջև:

Հակառակ իշխանական «մանր-մունրներ»-ի, որոնք պնդում են, թե հավաքները կարող են դիտվել որպես ճնշում Սահմանադրական դատարանի վրա, հարկավոր են իր ձայներին տեր կանգնել ցանկացողի վճռական գործողությունները: Սերժ Սարգսյանի և նրա հանցակիցների կողմից գործադրվող ճնշումը դատավորների վրա պետք է ունենան հակակշիռ:

Հարկավոր է հզոր քաղաքացիական ճնշում Սահմանադրական դատարանի վրա:

Դասադուլավորնե՛ր, եղեք անկանխատեսելի ռեժիմի համար

Դասադուլավորներ ջան, ձեր հետևողականությունը իսկապես հիացնում է: Դուք մեր դառը իրականության լուսավոր կետերից մեկն էք...

Բայց մի քիչ զգուշավորությունը ձեզ չի խանգարի: Էլի եմ կրկնում, եթե ուսանող լինեի մեծ հաճույքով ձեզ կմիանայի, բայց հիմա մի խորհուրդ ունեմ ձեզ, շատ կարևոր, որը բխում է մեր հնգամյա փողոցային պայքարի փորձից, չնայած, որ առաջին խորհուրդս չընդունեցիք, ոնց հասկացա:

Ինչևէ, խնդրում եմ, մի քիչ ուշադիր եղեք՝ ձեր իսկ անվտանգության և պայքարի արդյունավետությունից ելնելով... Ձեր շարքերին ուշադիր եղեք: Տեսնյութերի մաջ բազմաթիվ հայտնի սադրիչներ տեսա: Դանիել ջան, բարձրախոսը երբեք մի վստահեք քրեական հետախուզության աշխատակիցներին... Ֆիքսեք նրանց և հնարավորինս հեռու պահեք առանցքային գործողություններից: Թե չէ շուտով քրեկան հետախուզության քաղաքացիական ակտիվստներ կարող են բուսնեն:)

Դուք պետք է լինեք անկանխատեսելի ռեժիմի համար: Ուշադիր եղեք, սենց տեմպերով ամբողջովին վերահսկելի կդառնաք և ոչ մի արդյունքի չեք հասնի:

Դուխներդ տեղը պահեք ու սադրանքների չենթարվեք
Ազա՛տ, անկա՛խ ուսանող

Եթե կան մարդիկ, որոնք քննադատել և քննադատում են ՀԱԿ-ին երկխոսության համար, ապա պիտի քննադատեն բոլոր տեսակի երկխոսությունները

Իրադարձությունները տեղի են ունեցել ոչ վաղ անցյալում, բայց ելնելով իրավիճակից և որոշ մարդկանց փաստերը խեղաթյուրելու հակումից, կարիք կա կրկին հիշեցնելու դրանց մասին:

Հայ ազգային կոնգրեսի և կոալիցիայի բանակցությունները 2011 թվականին ընթացել են բացառապես ստեղծված ճգնաժամը իշխանափոխության միջոցով լուծելու շուրջ:

Տեղի է ունեցել բանակցությունների 4 ռաունդ: Բանկցությունները ընդհատվել են օգոստոսի 9-ին իշխանությունների բանակցություններից փաստացի փախուստով՝ ՀԱԿ երիտասարդների նկատմամբ ոստիկանության կողմից տեղի ունեցած հայտնի սադրանքի կազմակերպմամբ:

Բանակցային սեղանին եղել է օրակարգային 2 հարց՝

1.Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ դրանց ազատության, արդարության եւ օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումներ: (ՀԱԿ-ի առաջարկ)

2.Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձեւավորում: (Կոալիցիայի առաջարկ)

Ընդ որում երկրորդ հարցը ամենևին չի բացառել առաջինը, ավելին՝ լրացրել է այն: Եվ ստացվում է, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ համաձայնություն, ըստ էության, արդեն իսկ կար և քննարկումները ընդանում էին միայն դրանց ժամկետների շուրջ:

Ուստի, եթե կան մարդիկ, որոնք քննադատել և քննադատում են ՀԱԿ-ին երկխոսության համար, ապա պիտի քննադատեն բոլոր տեսակի երկխոսությունները իշխանությունների և ընդդիմության միջև, ինչը, կարծում եմ, մեղմ ասած, անհեռատես մոտեցում է, սակայն յուրաքանչյուրն ունի սեփական կարծիքն ունենալու իրավունք: Բայց, եթե կան մարդիկ, որ ձախողում են համարում 2011-ի երկխոսությունները և միևնույն ժամանակ ընդունելի միայն իշխանափոխության վերաբերյալ բանակցությունները, ապա նրանք, առնվազն, անկեղծ չեն և, ավելին, ուղղակի ի ցույց են դնում ինքնանպատակ, ստի ու փաստերի խեղաթյուրման միջոցով ՀԱԿ-ին քննադատելու մոլուցքը:

Չե՛ք մարսելու Մարտի 1-ը


Մարտի 1-ին հանցագործները գնդակահարել են մեր 10 եղբայրներին՝ ՀՀ քաղաքացիներ՝ Տիգրան Խաչատրյանին, Զաքար Հովհաննիսյանին, Գոռ Քլոյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Դավիթ Պետրոսյանին, Արմեն Ֆարմանյանին, Սամվել Հարությունյանին, Տիգրան Աբգարյանին, Գրիգոր Գևորգյանին, Համլետ Թադևոսյանին:

Վառ պահենք նրանց հիշատակը, նրանք զոհվել են հանուն մեր Ազատության:
...
Այս ոճրագործությամբ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած հանցախումբը կրակել է մեզ վրա, կրակել է մեր արժանապատվության, մեր ազատության, մեր ապագայի և մեր երազանքների վրա:

Մարտի 1-ը չի՛ մոռացվելու, Մարտի 1-ի էջը չի՛ փակվելու, քանի դեռ ազատության մեջ են սպանդի կազմակերպիչներն ու իրագործողները: Մոտ է այն ժամանակը, երբ մենք մեր միսնականությամբ, մեր վճռականությամբ կհասկացնենք Սերժին, որ մեր ապահովության լավագույն երաշխիքը՝ նրա և մյուս հանցագործների հեռացումն է իշխանությունից ու նրանց պատասխանատվության ենթարկումը օրենքի ողջ խստությամբ:

Չե՛ք մարսելու Մարտի 1-ը

Արեգ Գևորգյան http://www.facebook.com/aregface

«Հայաստան» կարգախոսը

«Հայաստան» կարգախոսը ինչքան էլ պարզ, բայց միևնույն ժամանակ ամենախոսուն և ճիշտ ընտրված կարգախոսն է: «Հայաստան»-ի մեջ են ներառված այն բոլոր արժեքները , որանց համար պայքարում է ժողովուրդը:

Հայաստանը՝ մեր պետականությունն է, Հայաստանը՝ անխախությունն է, Հայաստանը՝ մեր ազատությունն է, Հայաստանը՝ քաղաքացին է, Հայաստանը՝ մեր բարեկեցիկ ապագայի երաշխիքն է: Հայաստանը, այն երկիրն է, որտեղ չկան քաղաքական հալածանքներ, որտեղ չկա պաշտոնյաների ամենաթողություն, որտեղ քաղաքացիների խաղաղ բողոքը չի ճնշվում արյան մեջ, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքները, որտեղ կյանքը բարձրագույն արժեք է...

Հայաստանը մեր կյանքն է,
Մանք ուզում ենք ապրել:

Հա յա ստա՛ն

Արեգ Գևորգյան http://www.facebook.com/aregface

Կնճիթավորների կողմից այդքան չսիրված հայուհիներն են այս երկրի ապագան

«Հայեցի չի» կոչված նկարում պատկերված է Մանուելա Գրիգորյանը՝ իմ պայքարի լավ ընկերը:

Էս խիզախ, վճռական հայուհին մարտյան սպանդից անմիջապես հետո, հենց այն ժամանակ, երբ հայտնի բլոգերները իրենց բները մտած մտքում հայուհիների կերպարներ էին կերտում ոչ մի օր չի դադարել պայքարը արդարության համար: Նրա համար խոչընդոտ չեն եղել «հայրենասեր» ոստիկանների ու բլոգերների ԱԱԾ-ական գործընկերների ստոր հարձակումները, սպառնալիքները, նա միշտ տղամարդուց էլ պինդ կանգնած է եղել թե՛ քաղբանտարկյալների ընտանիքների, թե՛ Մարտի 1-ի զոհերի ընտանիքների, թե՛ սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիների կողքին, որպես իրական հայրենասեր:

Հինգ տարի շարունակ մարդսպաններին ու հանցագործներին դեմ առ դեմ կանգնած են եղել հենց այս հայուհիներն ու հայորդիները, իսկ փափկամազիկ բլոգերները, ֆեյսբուքյան «հերոսներն» ու ԱԱԾ-ական ֆեյքերը իրենց տաքուկ բներում նստած «հայրենասիրություն» են խաղացել ու իրենց մայրերին ու քույրերին սեփական երկրում ստրուկի տեղ պահողներին ու նվաստացնողներին գլխներին դրած ման տալով՝ արտաքին բոբոների դեմ են իբր կռիվ տվել...

Վախկոտ, կնոջը վիրավորող կնճիթավորները, որ հայուհի կոչվելու իրավունք էլ չունեն
ստիպված պիտի լինեն ընդունել այն իրողությունը, որ հենց իրենց կողմից այդքան չսիրված հայուհիներն են այս երկրի ապագան:

Հ.Գ. Ողբամ զքեզ հայ ժողովուրդ, որ հասարակությանդ ամենալպրծուն ու վախկոտ հատվածն է երկրումդ հայրենասիրություն քարոզում...

Արեգ Գևորգյան http://www.facebook.com/aregface