«Առաջիկա շրջանում իմ քաղաքական գործունեությունը միտված է լինելու մի նպատակի՝ ստեղծել մի այնպիսի բարոյական, քաղաքական իրավիճակ, որ ժողովրդի առաջ կանգնեն մարտի 1-ի մեղավորները։ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանն օրենքով սահմանված կարգով պետք է մեղադրվի 2008-ի մարտի 1-ին անզեն ցուցարարների վրա կրակելու հրաման տալու, բանակի ներգրավմամբ պետական հեղաշրջում իրագործելու, կոռուպցիայի, ազգային հարստության յուրացնելու մեջ։
Նրա գույքն ամբողջովին ենթակա է բռնագրավման, հոգուտ Հայաստանի ժողովրդի, նա պետք է զրկվի բոլոր պետական պարգեւներից։
Սերժը, պետք է մեղադրվի 2008-ի մարտի 1-ին անզեն ցուցարարների վրա կրակելու հրաման տալու, սահմանադրական կարգը տապալելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ։ Նրա գույքն էլ է ենթակա բռնագրավման։
Հովիկ Արգամի Աբրահամյանը՝ Սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, պաշտոնական դիրքը անձնական հարստության նպատակներով օգտագործելու մեջ։ Նրա գույքն էլ է ենթակա բռնագրավման հոգուտ ՀՀ ժողովրդի։
Հայկ Արտյոմի Հարությունյան՝ 2008-ի մարտի 1-ին անզեն ցուցարարների վրա կրակելու հրաման տալու եւ այլ հանցանքների մեջ, նրա գույքն ամբողջությամբ ենթակա է բռնագրավման հոգուտ Հայաստանի ժողովրդի, նրան զրկել կոչումից եւ պետական պարգեւներից։
Աղվան Գառնիկի Հովսեփյան, սպանության մեղավորներին եւ անկարգության կազմակերպիչներին դիտավորյալ չբացահայտլեու մեղավորներին պարտակելու մեջ։ Նրա եւ նրա հետ փոխկապակցված անձանց գույքը ամբողջությամբ ենթակա է բռնագրավման։
Սույն շրջանակներում ՀՀ քր.օրի տարբեր հոդվածներով պատասախանատվության պետք է ենթարկվեն Գորիկը, Սեյրանը, Միքայել Հարությունյանը, Վովան (նկատի ունի Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին,-խմբ.) Անդրանիկ Միրզոյանը, Վահագն Հարությունյանը։
Սա վրեժի եւ քաղաքական նպատակահարմարության դրսեւորում չէ։ ՀՀ քաղաքացու արյունը սակարկման ենթակա չէ։
Ինչպես կանգնել, այնպես էլ կանգնելու եմ Ռոբիկի, Սերժիկի ավտոմատների առաջ։ Կամ մենք Հայաստանը կմաքրենք քոչարյանասերժական աղբից, կամ քոչարյանասերժական աղբը Հայաստանը կմաքրի հայաստանցիներից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ YouTube-ում

No comments:
Post a Comment