PropellerAds

Wednesday, February 29, 2012

Երիտասարդների երթը Երևանի կենտրոնում. ՀԱԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



Հայ Ագային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները բարձրախոսներով, պաստառներով և թմբուկներով իրազեկման երթ անցկացրեցին Երևանի կենտրոնական փողոցներով և բուհերի մոտով: Երիտասարդները իրազեկում էին Մարտի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք ՀԱԿ հանրահավաքի մասին՝ կոչ անելով երիտասարդներին միանալ իրենց՝ 2008-ի մարտյան սպանդի իրական կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու համար:
                                         
                                          Իրազեկում բուհերում


                                          
                                                
                                                 Իրազեկում-Երթ




Saturday, February 25, 2012

Մարտի 1-ին ԵՍ ՈՉ ԵՄ ԱՍԵԼՈՒ Սերժ Սարգսյանին

Ինձ համար կարևոր են լեգիտիմ իշխանությունները, ոմանց համար կարևոր են ծառները, մյուսների համար` մարդկանց տարրական իրավունքները: Մենք բոլորս ՀՀ այն քաղաքացիներն ենք, որոնք այս կամ այն կերպ մտահոգված են Հայաստանի ապագայով: Եվ եթե մենք անկեղծ ենք, եթե մենք իրատես ենք, եթե մենք չենք փախչում իրականությունից, ապա պիտի գիտակցենք, որ խնդիրների լուծման առաջին նախապայմանը մեր միասնությունն է: Նպատակը ոչ թե խնդիրները ըստ առաջնահերթության լուծելն է, այլ դրանք թե հասարակության, թե պատասխանատու մարմինների համար ավելի լսելի դարձնելը: Եվ այս առումով գարնանային հանրահավաքային ալիքի մեկնարկը կհանդիսանա որոշակի սահմանագիծ բոլոր տեսակի պայքարների համար...
Մարտի 1-ին Ազատության հրապարակում ես ՈՉ եմ ասելու բանակում տեղի ունեցող սպնություններին, ես ՈՉ եմ ասելու բետոնապատ Երևանին, ես ՈՉ եմ ասելու ոչնչացվող անտառներին, ես ՈՉ եմ ասելու քաղբանտարկյալներով Հայաստանին, ես ՈՉ եմ ասելու մոնոպոլիաներին ու գների բարձրացմանը, ես ՈՉ եմ ասելու հանցագործ պաշտոնյաներին, ես ՈՉ եմ ասելու սեփեկան ժողովրդի վրա կրակող իշխանություններին... ԵՍ ՈՉ ԵՄ ԱՍԵԼՈՒ Սերժ Սարգսյանին:
                                                                               Արեգ Գևորգյան

Tuesday, February 21, 2012

«Մտավորականին»

Հայաստանը փոխվում է... Երազանքների Հայաստանն արդեն մոտ է, այն շուտով դառնալու է իրականություն: Այս Հայաստանը մնալու է անցյալում, մնալու են անցյալում նաև մտավորականի մասին այսօրվա ձեր պատկերացումները, մնալու են անցյալում ձեր սերիալներն ու հաղորդումները, երգերն ու թատրոնները: Դուք նույնպես անցյալում մնալու վտանգի տակ էք, դուք չեք հասցնում փոխվող պահանջների ետևից և շուտով կարող եք դառնալ բոլորովին անհամատեղելի ներկա, առավել ևս ապագա իրականության հետ: Համոզված եմ, որ ձեզնից շատերը արդեն շատ լավ սա հասկացել են... 
Բացարձակապես ցանկություն չունեմ ձեզ բարոյական ինչ- որ նորմերից ելնելով ի նպաստ Հայաստանի Հանրապետության, ի նպաստ Հայաստանի հասարակության կամ Հայաստանում ժողովրդավարության կայացման գործողություններ անելու կոչ անել, չեմ ցանկանում ձեզ համոզել, որ մարդիկ ունեն մտավորականի կարիքը, այն էլ այս դժվար ժամանակներում... Արեք էնպես, ինչպես սովոր եք ելնելով միմիայն ձեր անձնական շահերից, դարձեք ավելի լավը, դարձեք մտավորական: 

Սա առաջին հերթին ձեզ է պետք...

Հասկացեք մի պարզ բան, որ եթե էսպես երկար շարունակվի, դուք ուղղակի պահանջարկ չեք ունենա, դուք կլինեք մերժված Նոր Հայաստանի ազատ քաղաքացիների կողմից, դուք կմնաք սոված: Էնպես որ ուշքի եկեք, եթե թքած ունեք Հայաստանի վրա, ապա գոնե մտածեք ձեր և ձեր երեխաների մասին: Աշխատեք ձեր վրա, հղկեք ձեր վարպետությունը, պատրաստ եղեք մրցակցության, խոսեք մարդկանց խնդիրների մասին, մի լռեք երբ տեսնում եք անարդարության դրսևորումներ ամեն քայլափոխի: Մի դավաճանեք նրանց, ովքեր ձեզ սիրում են... Փոխվեք քանի դեռ ուշ չէ: Հակառակ դեպքում միակողմանի սերը շատ արագ կվերածվի ատելության և դուք տեղ չեք ունենա Նոր Հայաստանում:

                                                                               Արեգ Գևորգյան

Sunday, February 19, 2012

ՀԱԿ երիտասարդները ընտրակաշառք բաժանելիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները Երևանում ակցիա են կազմակերպել, որը նվիրված էր 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին:

Երիտասարդները տպել էին համացանցում տարածված 5 հազար դրամանոց թղթադրամը, որի վրա Հովհաննես Թումանյանի փոխարեն պատկերված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և բաժանում էին այն անցորդներին որպես խորհրդանշական ընտրակաշառք: Ակցիայի կազմակերպիչները ցանկանում էին ցույց տալ, որ 4 տարի առաջ կայացած ընտրություններն անցել են ընտրակեղծիքներով, իսկ մարդկանց ձայները գնվել են 5000 դրամով:




Saturday, February 18, 2012

ՄԻԱՑՈՒ՛Մ. Արեգ Գևորգյան

4 տարի առաջ փետրվարի 19-ին աննախադեպ բռնությունների գործադրման և խայտառակ ընտրակեղծիքների արդյունքում Հայաստանում նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը: Չորս տարի շարունակ մենք հանդուրժում ենք ապօրինի, ոչ ընտրյալ իշխանություններին... Չորս տարի շարունակ նրանք անդադար թալանում ու նվաստացնում են մեզ...
Եվ նշանակություն չունի, թե ով ինչքան է պայքարել... Փաստն այն է, որ բոլորս՝ և պայքարողներս, և համակերպվածներս շարունակում ենք հավասարապես մնալ հանցագործ ռեժիմի լծի տակ, հավասարապես կիսում ենք ոչ ժողովրդավարական Հայաստանի դժվարությունները... Մեր փրկությունը միասնությունն է՝ միասնական անհնազանդությունը:
ՄԻ Ա ՑՈՒ՛Մ
                                                                                       19.02.2012

Friday, February 17, 2012

Սթափվե'ք. ՀԱԿ երիտասարդների հայտարարությունը


  Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունները շարունակում են ապականել և կեղտոտել ցանկացած բան, որ հայտնվում է իրենց ճանապարհին: Մշակութային, հասարակական ցանկացած արժեք վտանգված է փոշիանալու իշխանությունների կամայական գործելակերպի արդյունքում: Այս ճակատագրին արժանացավ նաև Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Մարգարյան հիվանդանոցի հարակից այգին, որտեղ առանց որևե օրինական հիմքի ծավալվում են բետոնե կրպակների կառուցապատման աշխատանքներ: Ուրախալի է այն փաստը, որ բազմաթիվ երիտասարդ բնապահպաններ և մտահոգ քաղաքացիներ իրենց պարտքն են համարում կանխել այդ ապօրինությունը և արդեն 7-որդ օրն է, ինչ նստացույց են իրականացնում նշված վայրում:


  Մեր աջակցությունն ենք հայտնում իշխանական կամայականությունների դեմ դուրս եկած քաղաքացիներին, երիտասարդներին՝ համոզված լինելով, որ այս տեսակ և այլ բոլոր խնդիրների լուծումը միայն Հայաստանում ավազակապետական համակարգից ազատվելն ու ժողովրդի կողմից վերահսկվող իշխանության ձևավորումն է: Այս գործում առաջնային է երիտասարդության դերը, որն ինքը պետք է կերտի վաղվա Հայաստանը:
  Երիտասարդության և ընդհանրապես ՀՀ քաղաքացիների դիմադրողականության բարձրացումը և իշխանությունների շարունակվող ապաշնորհ գործունեությունը կարող են շատ ծանր և անկանխատեսելի հետևանքներ ունենալ ինչպես ապօրինությունների հեղինակների, այնպես էլ մեր պետության համար: Կոչ ենք անում իշխանություններին սթափվել և դադարեցնել հակաժողովրդական գործունեությունը:
                                                              Հայ ազգային Կոնգրեսի երիտասարդներ

Thursday, February 16, 2012

ՀՀԿ-ն ուսանողներին ազատել էր դասերից. ՏԵՍԱՆՅՈՒԹ



  Այսօր առավոտվանից Երևանի կենրոնական փողոցներում կարելի էր նկատել Հանրապետական կուսակցության դրոշներով երթի դուրս եկած երիտասարդների: Երիտասարդներն ինչպես պարզվեց տարբեր բուհերի ուսանողներ էին, որոնք ազատվել էին դասերից ՀՀԿ-ի դրոշի ներքո եկեղեցի գնալու, և ի հիշատակ Վարդան Մամիկոնյանի մոմ վառելու նպատակով: Ուսանողների հետ միասին` առատ ձյան տակ, Հանրապետականին էին ծառայում նաև դասախոսները, դեկաններն ու ամբիոնների վարիչները, որոնք ամեն կերպ խուսափում էին տեսախցիկից և չէին ցանկանում պատասխանել հարցերին: Առերես (առանց տեսախցիկի) շփման ընթացքում որոշ ուսանողներ, ինչպես նաև դասախոսներ հայտնում էին իրենց դժգոհությունը: 
  Ուսանողների երթը գլխավորում էին` ԵՊՀ-ի ուս. խորհրդի նախագահը, ՀՀԿ-ի անդամ Ցոլակ Հակոբյանը, և ԵՊՀ ուս. խորհրդի քարտուղարը` Հարություն Ազգալդյանը, որը նույնպես ՀՀԿ-ի անդամ է, ինչպես նաև ուս. խորհրդի այլ ՀՀԿ-ական անդամներ:
  Թ'ե ուսանողների, թ'ե դասախոսների շուրթերից հաճախ կարելի էր լսել դժգոհություններ ստիպողաբար երթի մասնակցելու համար, սակայն, որևիցէ մեկի մտքով անգամ չէր անցնում` չստրկանալ և ուղղակի չենթարկվել, չքայլել ոչխարի նման` ՀՀԿ-ի դրոշի ներքո:




Wednesday, February 8, 2012

Թիմ, որը դատապարտված է հաղթանակի. Արեգ Գևորգյան


Անհերքելի է, որ Հայ Ազգային Կոնգրեսի պայքարը առաջին հերթին ուղղված է Հայաստանում օր առաջ ժողովրդավարության կայացմանը: Տարիներ շարունակ արտահայտվում է այն կարծիքը, որ ՀԱԿ-ը ուժեղ է այդ ժաղովրդավարության կարևորագույն սկզբունքներով` խոսքի ազատությունբ , բազմակարծությունբ, որոնք, համոզված եմ անխուսափելիորեն առկայեն շարժման շարքերում: Սակայն ես չեմ կիսում այս կարծիքը: Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունները, կազմակերպությունները, անհատները ուժեղ են ոչ թե իրենց յուրահատուկ կարծիքն ունենալու և այն ամեն պատեհ անպատեհ առիթով արտահայտելու, այլ հակարակը` իրենց զսպելու շնորհիվ: Նրանք կարեցել են իրենց մեջ ուժ գտնել և մի կողմ դնելով իրենց առանձնահատկություններն ու տարբերությունները աշխատել ու պայքարել մեկ առաջնային նպատակի` օրինական իշխանություն ձևավորելու համար: Սրա պատճառը մեկն է և շատ պարզ` բոլորը հոյակապ հասկանում են, որ իրենց առանձնահատկությունները, իրենց տարատեսակ գաղափարախոսությունները, կարծիքները գրոշի արժեք էլ անգամ չունեն, երբ Հայաստանում գործում է հանցագործ վարչախումբ: Կարճ ասած` Կոնգրեսի ուժը ոչ թե նրա բազմազանությունն է, այլ նրա մաս կազմող ուժերի այդ բազմազանությունը հանուն առաջնային նպատակի զսպելու ունակությունը: Այսպես է ձևավորվել թիմը, որի կամքն արդեն 4 տարի շարունակ անսասան է միմիայն առաջնային նպատակին հավատարիմ մնալու շնորհիվ:

Վովա Գասպարյանի ու Ալիկ Սարգսյանի խրախճանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ներկա և նախկին ոստիկանապետերը տժժում են Ծառուկյանի դստեր հարսանիքին:


Tuesday, February 7, 2012

Սերժի կամակատար դատարան. Արեգ Գևորգյան


Եվ ինչ որ մեկը այս երկրում դեռ կարծում է, որ մենք ունենք ազատ ու արդար դատական համակա՞րգ, ինչ որ մեկը հավատում է, որ արդար դատարանը իր արդար մղումներից ելնելով ընդունել է կալանքը՝ որպես Հայկ Գևորգյանի խափանման միջոց, դուք հավատում էք, որ ՀԱԿ յոթ ակտիվիստների դեմ շարունակվող դատական նիստերում դատավոր են հանդիսանում դատարաններում սև շորերով նստած մարդի՞կ: Իհարկե դուք այդքան միամիտ չեք: Դուք  չեք կարող մոռանալ, որ դեռ ուժի մեջ են հարյուրավոր նախկին քաղբանտարկյալների շինծու գործերը, նրանք ազատ են արձակվել առանց արդարացվելու... Մենք բոլորս շատ լավ տեսնում ու հասկանում ենք, որ դատարաններն այսօր դեռևս գտնվում են վարչախմբի տոտալ վերահսկողության տակ, քանի որ հանցավոր ճանապարհով իշխանության եկածներն այդ նույն մեթոդներով էլ պիտի այն պահեն, պիտի անդադար խախտեն օրենք, և այդ նույն հանցագործությունները թաքցնելու ու վերահսկալու համար պիտի կրկին ու կրկին սարքեն գործեր ոստիկանությանների ու դատախազությունների միջոցով, պիտի լկտիաբար ուղղորդեն դատարաններին ու դատավորներին: Եվ սա նորմալ է, նորմալ է քանի դեռ մենք թույլ ենք տալիս... Քանի դեռ մենք արդարանում ենք դատարաններում, երբ մեր կամ մեր համաքաղաքացիների նկատմամբ իրականացվում է ակնհայտ քաղաքական հետապնդում... Մենք ընդունում ենք խաղի կանոնները, որ մեզ պարտադրվում է: Բայց ժամանակը փոխվել է, մենք չենք խաղում այլևս այս կանոններով, մենք կպարտադրենք մեր խաղը, մեր կանոններով և վարչախումբը կամ կխաղա կամ ուղղակի կհեռանա:


Հ.Գ.  ՀԱԿ երիտասարդների դեմ հունվարի 7-ին կայացած դատական նիստում ես տեսա մարդ, որը հավատում էր, թե դատարանները չեն ուղղորդվում, նա շատ զարմացավ և խնդրեց ինձ ազատել դատական նիստերի դահլիճը, երբ նիստի ընթացքում ես բարձրացրեցի "Սերժի կամակատար դատարան" գրառումով պաստառը: Այդ մարդը սև շորերով էր ու նստած էր ուղիղ այն տեղում, որտեղ նստում են դատավորները:

Monday, February 6, 2012

Պայքարենք համախմբված. ՀԱԿ հայտարարություն


Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել լրագրող Հայկ Գևորգյանը:

Իշխանության կողմից ձեռնարկված սադրանքը մամուլի ազատության դեմ ձախողվեց: Վարչախումբը չէր հաշվարկել, որ այս չորս տարիների ընթացքում Հայաստանում կայացել է քաղաքացիական հասարակություն, ում համար ժողովրդավարությունը և մամուլի ազատությունը դավանանք են:

Շնորհիվ հասարակության, լրատվական հանրության աննախադեպ համախմբման և ընդվզման հնարավոր դարձավ պարտադրել այս իշխանություններին` փոփոխել Հայ Գևորգյանի խափանման միջոցը:

Հայ Ազգային Կոնգրեսը, ողջունելով բռնապետության նկատմամբ հասարակության տարած այս հաղթանակը, պահանջում է անմիջապես պատժել և քրեական պատասխանատվության ենթարկել անմեղ քաղաքացու և իր քաղաքացիական ու մասնագիտական պարտքը կատարող լրագրողի դեմ գործված սադրանքի հեղինակներին: Կոնգրեսը նաև կոչ է անում հասարակությանը, քաղաքական ուժերին և քաղաքացիական խմբերին գալիք ընտրություններից առաջ նույնքան զգոն լինել և համախմբված պայքարել ռեժիմի սպասվելիք սադրանքների դեմ:


Լրագրող Հայկ Գևորգյանն պատասխանեց լրագրողների հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Առավոտյան սպասվող դատական նիստը, որը պետք է քննարկեր Հայկ Գևորգյանի խափանման միջոցը վերահաստատելու հարցն այսօր չկայացավ: Հայկ Գրորգյանը ազատ արձակվեց դատախազի միջնորդությամբ անմիջապես Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից:
Գևորգյաննը պատասխանեց լրագրողների հարցերին:


Sunday, February 5, 2012

Заявление Комитета в защиту свободы слова и Ереванского пресс-клуба по поводу ареста Айка Геворкяна


Комитет в защиту свободы слова и Ереванский пресс-клуб выражают свое возмущение по поводу ареста 3 февраля ответственного за выпуск газеты «Айкакан жаманак», журналиста Айка Геворкяна.

Изучение сведений об инциденте, послужившем поводом для ареста, распространенных полицией Армении и газетой «Айкакан жаманак», дают основание заключить, что избрание ареста в качестве меры пресечения лишено достаточного законного обоснования.

Доводы полиции о необходимости ареста неубедительны: свыше 20 дней Айк Геворкян находился в розыске, притом, что он продолжал свою профессиональную деятельность и заходил в различные государственные инстанции, в том числе и в здание правительства. Более того, в эти дни он общался и со следователем полиции, предъявив законное требование уточнить, в каком статусе его вызывают на допрос. Уточнение по этому вопросу журналист так и не получил. Между тем, полиция в своем разъяснительном заявлении настаивает на том, что якобы уведомила Айка Геворкяна надлежащим образом. Складывается впечатление, что намеренно создавались предпосылки с целью применения ареста в качестве меры пресечения в отношении журналиста.

Если сопоставить факт ареста и ряд критических публикаций Айка Геворкяна о начальнике полиции Армении Владимире Гаспаряне в январе, феврале, то довольно вероятными кажутся предположения газеты «Айкакан жаманак» о том, что избрание меры пресечения обусловлено профессиональной деятельностью журналиста.

Требуем немедленно изменить меру пресечения, избранную в отношении Айка Геворкяна, освободить его и обеспечить объективное, прозрачное расследование произошедшего инцидента. А политическую власть страны призываем предпринять эффективные шаги с целью исключения необоснованного преследования, предъявления обвинений и оказания давления на журналистов и средства массовой информации.


февр. 05 2012, 19:00

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2012 թվականի փետրվարի 4-ին Հայաստանի ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որով փորձել է արդարացնել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի համասեփականատեր Հայկ Գեւորգյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած ապօրինությունները: «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի հիմնավոր փաստեր, ոստիկանական տեսանյությում բերվող պնդումները կեղծ եւ շինծու որակելու համար:

1.Ոստիկանության տեսանյութում սպիտակ խալաթով ինչ-որ անձնավորություն պնդում է, որ հիվանդ Աշոտ Ֆրանգուլյանին (տվյալ գործով «տուժող») «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ:

- «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի ձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը պատմում է, որ հունվարի 13-ին, Հայկ Գեւորգյանի հետ խոսակցությունից հետո, ինքը նստել է «մոտակա բորդյուրին եւ գլուխը տվել է պատին»:

2. Ոստիկանության տեսանյութում սպիտակ խալաթով նույն անձնավորությունը պնդում է, որ Աշոտ Ֆրանգուլյանի մոտ ախտորոշվել է ձախ ստորին վերջույթի դրսային պճեղի ոչ լրիվ կոտրվածք, որը հաստատվել է ռենտգեն նկարահանումներով:

- «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի ձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը ներկայացնելով նախապես բեմադրված, բայց Հայկ Գեւորգյանի զգոնության շնորհիվ չկայացած «վրաերթ-միջադեպի» իր վարկածը, ասում է, որ իրեն հպվել է Հայկ Գեւորգյանի վարած «Նիվա» ավտոմեքենայի «շիթը», եւ «հարվածը» եղել է ոչ ուժեղ: «Նիվա» ավտոմեքենայի «շիթը» (պաշտպանիչ վահանակ) գետնից բարձր է մոտ կես մետր, իսկ մարդկանց պճեղը գետնից բարձր կարող է լինել առավելագույնը տասը սանտիմետր: Այս փաստը անառարկելիորեն ապացուցում է, որ Հայկ Գեւորգյանի վարած ավտոմեքենան չէր «կարող» որեւէ կերպ տուժողին պատճառել «ձախ ստորին վերջույթի դրսային պճեղի ոչ լրիվ կոտրվածք», առավելեւս` ոչ շատ ուժեղ հարվածի պարագայում:

- Մեր խնդրանքով իրավիճակը մեկնաբանած մասնագետները տարակուսանք են հայտնել ոստիկանության տեսանյութի սպիտակ խալաթավոր անձի օգտագործած «ոչ լրիվ կոտրվածք» արտահայտության կապակցությամբ: Կոտրվածք կամ լինում է, կամ չի լինում:

- «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի աուդիոձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը, չորս օր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվելուց հետո ասում է, որ որեւէ կոտրվածք չունի:

- «Հայկական ժամանակ» օրաերթը ունի ձայնագրություն, որտեղ Աշոտ Ֆրանգուլյանն ասում է, որ Հայկ Գեւորգյանի վարած ավտոմեքենան մեկ անգամ է իրեն դիպել:

3. Ոստիկանության տեսանյությում, ինչպես նաեւ այս ընթացքում հնչած ոստիկանական մեկնաբանություններում կա պնդում, թե մինչեւ Հայկ Գեւորգյանին հայտնաբերելը ոստիկանությանը հայտնի չի եղել նրա ինքնությունը, մասնագիտական գործունեության բնույթը:
- «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի աուդիոձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը դեռ 2012թ. հունվարի 17-ին ասում է, թե լսել է, որ «այդ մարդը» (նկատի ունի Հ. Գեւորգյանին) լրագրող է:

- ՀՀ ոստիկանության քննչական վարչության պետ Արսեն Այվազյանը, հունվարի 13-ի բրիֆինգում հայտարարել է, թե «Հայկ Գեւորգյանի կողմից վրաերթ կատարելու հանգամանքը հիմնավորվել է հունվարի 23-ին կատարված լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրությամբ»: Ոստիկանությունը դեռ պետք է պարզաբանի, թե վովա-պինկերտոնյան այդ ինչ մեթոդոլոգիայով է առաջնորդվում, որը կարողանում է ձեռքբերել անհայտ անձի լուսանկար, եւ դրանով իրականացնել ճանաչում:

- Վերը նշված փաստերը վկայում են, որ ի սկզբանե թե Աշոտ Ֆրանգուլյանը, թե ոստիկանությունը իմացել են, թե ով է նստած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ղեկին:

4. Ոստիկանական տեսանյութում խոսվում է, ոստիկանությանը հայհոյելու միջոցով մահամերձ վարկանիշ փրկելու ջանքի մասին:

ՀՀ ոստիկանությունը, այսպիսով, խոստովանում է, որ իրեն եւ իր ղեկավարին հայհոյելը կարող է կենդանացնել նույնիսկ մահամերձ վարկանիշեր: Սա, թերեւս, ՀՀ ոստիկանության գործունեության եւ նրա պետին անձի լավագույն գնահատականն է: Ինչ վերաբերում է վարկանիշերին, ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանին խորհուրդ ենք տալիս մտահոգվել սեփական շեֆի վարկանիշով, որը կարծում ենք շատ փոքր է զիջում Հայկ Գեւորգյանի գործով որպես «տուժող» անցնող Աշոտ Ֆրանգուլյանի վարկանիշին:

5. 2012 թվականի փետրվարի 3-ի իմ ասուլիսում հնչած մտքերի` ոստիկանական տեսանյութում առկա բրեժնեւյան աղավաղումներին անդրադառնալը համարում եմ ավելորդ: Սրա վերաբերյալ յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն հետեւություններ անել` իմ ասուլիսի ամբողջական տեսաձայնագրությունը դիտելով:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
05.02.2012


Ծանոթագրություն - Հայտարարության մեջ հիշատակված աուդիոձայնագրությունները 2012 թվականի փետրվարի 5-ին, ժամը 16.00-ին Հայկական Ժամանակ օրաթերթի խմբագրությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկայացվել են լրագրողներին:

Բա որ վաղն էլ Վովա Գասպարյանը գլուխը տա պատին...Նիկոլ Փաշինյան. ԱՍՈՒԼԻՍ



Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց իշխանություններին  Աշոտ ֆռանգուկյանին ներառել ՀՀԿ նախընտրական ցուցակի մեջ...

 

Կասկածելի հոգեկան վիճակում գտնվող ոստիկանապետը. Նիկոլ Փաշինյանի ԱՍՈՒԼԻՍԸ


Եթե Հայկ Գևորգյանի խափանման միջոցը չփոխվի անգամ այս բացահայտումներից հետո, ապա դա կնշանակի, որ իշխանությունները պատերազմ են հայտարարում ՀՀ քաղաքացունմեր: Այս դեպքում հասարակությունը պետք է  համարժեք պատասխան տա վարչախմբին:


Ձայնագրությունները փլուզեցին ոստիկանության վարկածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ձայնագրությունները, որոնցում Ֆռանգուկյանը խոստովանում է, որ վնասվածքը ստացել է այն ժամանակ, երբ ինքը իր գլուխը հարվածել է պատին, որ իր վրա անգամ կապտուկ չկա, վերջնականապես ջախջախում են ոստիկանության շինծու վարկածը: Իսկ այն հանգամանքը, որ գործը սարքված է և անմիջական կապ ունի Հայկ Գևորգյանի գործունեուոթյան հետ, ապացուցում է Ֆռանգուլյանի այն հայտարարությունը, թե նա գիտեր, որ ղեկին լրագրող է նստած:
                                          


Հայկական «Հեզբոլահ». ՏԵՍԱՆՅՈՒԹ


Փետրվարի 4-ին heriqabola օգտատերը YouTube տեսանյութերի կայքում հոլովակ է տեղադրել, որը կոչվում է «Հերիք ա, բոլ ա»: Հոլովակում երևում է, թե ինչպես քաղաքացիները, որոնց դեմքը չի երևում, այլ միայն ձեռքերը, Երևանի փողոցներում պաստառներ են փակցնում: Դրանցից մեկի վրա պատկերված է երեկ կալանավորված «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկող խմբագիր, լրագրող Հայկ Գևորգյանի նկարը հետևյալ գրությմաբ. «Հայկ Գևորգյան, քաղբանտարկյալ»:
Մ
եկ այլ պաստառի վրա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկարն է ուղեկցող գրությամբ. «Մարտի 1-ին դու ես կրակել ժողովդրի վրա: Մի’ տուր Աստծո անունը, սրբապիղծ»:
Վլադիմիր Գասպարյանի նկարով մեկ այլ պաստառի վրա գրված է. «Զգուշացե’ք. Մարտի 1-ի ոճրագործը՝ ոստիկանապետ»:

Friday, February 3, 2012

Վովա Գասպարյանը թաթախված է արյան մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սահմանադրության 8.2 հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։


Այն, որ ռազմական ոստիկանությունը մարտի 1-ի իրադարձություններին մասնակցել է, հաստատված է մարտի 1-ի տեսագրություններով, որոնցում հստակ երեւում է, որ դեռեւս մարտի 1-ի կեսօրից ՀՀ կառավարության շենքի մոտ կայանված է եղել ռազմական ոստիկանության մարտական զրահամեքենան: Այս տեսանյութից էլ պարզ է դառնում, որ ՀՀ Սահմանադրության դրույթների կոպիտ խաղտմամբ մարտյան իրադարձություններում իր ակտիվ մասնակցությունն է ունեցել նաև այն ժամանակվա ՌՈ պետ Վովա Գասպարյանը, որը ըստ որոշ խոսակցությունների ՀՀ քաղաքացիների հետ հաշվեհարդար տեսնելուց աչքի է ընկել առանձնակի դաժանությամբ:



«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմը պահանջում է անհապաղ ազատ արձակել Հայկ Գեւորգյանին:


  2012թ. փետրվարի 3-ին, ժամը 11-ի մերձակայքում, ոստիկանական «հատուկ ուժային» գործողությամբ ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանը եւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս ընթացքում Հայկ Գեւորգյանին զանգ կատարելու հնարավորություն չի տրվել, որեւէ պաշտոնական մարմին հարազատներին տեղյակ չի պահել նրա գտնվելու վայրի մասին:

ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները լրագրողին կալանավայր տեղափոխելու որոշումը բացատրել են նրանով, որ դեռեւս հունվարի 23-ից Հայկ Գեւորգյանը գտնվում է հետախուզման մեջ` իր կողմից վարվող մեքենայի հետ կապված ճանապարհատրանսպորտային ինչ-որ պատահարի առնչությամբ:

Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով` մարդու նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել, եթե նրա գտնվելու վայրը հայտնի չէ, եւ նա խուսափում է քննությունից:

Հայկ Գեւորգյանը` ինչպես հունվարի 23-ից առաջ, այնպես էլ դրանից հետո, ամենօրյա ռեժիմով շարունակել է իր լրագրողական գործունեությունը, վարել է նույն ավտոմեքենան, ամեն օր այդ մեքենայով ներկայացել աշխատանքի, վերադարձել տուն, մասնակցել կառավարության նիստերին, լուսաբանել բարձրաստիճան պաշտոնյաների` ընդհուպ նախարարների ասուլիսներ:

Հայկ Գեւորգյանը այս ընթացքում նաեւ մի քանի հեռախոսազրույց է ունեցել ճանապարհային ոստիկանության` նրա նկատմամբ հետախուզում հայտարարած քննիչի հետ եւ ասել, որ պատրաստ է ներկայանալ քննության, եթե իրեն պատշաճ, ՀՀ օրենսդրությանը համապատասխանող ծանուցագիր ուղարկվի: Գործով քննիչին հայտնվել է նաեւ Հայկ Գեւորգյանի կողմից վարվող ավտոմեքենայի գտնվելու վայրը եւ առաջարկվել այն զննության ենթարկել տեղում: Խիստ իրավաչափ այս առաջարկությունները, սակայն, չեն ընդունվել:

Իրադարձությունների այսօրինակ ընթացքը հիմք է տալիս արձանագրելու, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի առանցքային ներկայացուցչի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ:

Ս/թ հունվարի 12-ի կառավարության նիստից հետո Հայկ Գեւորգյանը մասնակցել է լրագրողների հետ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի հարցուպատասխանին, նրան առաջադրել մի քանի սուր հարցեր եւ այդ հարցուպատասխանի արդյունքում «Հայկական ժամանակում» հանդես եկել Վովա Գասպարյանի համար խայտառակ բովանդակություն ունեցող հրապարակմամբ: Հրապարակման խայտառակ բնույթը, սակայն, պայմանավորված է ոչ թե լրագրողի կանխատրամադրվածությամբ, այլ ՀՀ ոստիկանության պետի հետ կապված մի քանի ուղիղ, լրագրողական մեկնաբանության չտրված փաստերի արձանագրմամբ (տես 2012 թվականի հունվարի 13-ի «Հայկական ժամանակը»):

Հրապարակման լույսընծայման օրը` երեկոյան, փորձ է արվել վրաերթ-միջադեպ սադրել Հայկ Գեւորգյանի վարած մեքենայի մասնակցությամբ: Գեւորգյանի զգոնության արդյունքում, սակայն, ծրագիրը չի իրագործվել:

Դրան հետեւած զարգացումները, ահա, կասկածի տեղ չեն թողնում, որ Հայկ Գեւորգյանի ձերբակալությունը եւ շինծու քրեական հետապնդումը հրահանգավորված են անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից: Ենթադրում ենք, որ վերջինիս նյարդերը վերջնականապես տեղի են տվել «Հայկական ժամանակի» 2012թ. փետրվարի 3-ի թողարկման առաջին էջում լույս տեսած «Մե պուճուր նվեր» հրապարակման պատճառով, որը վերաբերում է Վովա Գասպարյանի 120-150 հազար դոլար արժողությամբ «G» դասի «Մերսեդեսի» ծագումնաբանությանը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմը, այսպիսով, հայտարարում է.

1.Հայկ Գեւորգյանի ձերբակալությունը իշխանության վերնախավի եւ, մասնավորապես, ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից հրահանգավորված ապօրինի եւ լկտի հետապնդում է, որի նպատակը Գեւորգյանի նկատմամբ անձնական վրեժ լուծելն ու նրա լրագրողական գործունեությունը կասեցնելն է:

2. Վովա Գասպարյանը եւ իշխանական վերնախավի մյուս ներկայացուցիչները այս հարձակմամբ նպատակ ունեն խոչընդոտելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գործունեությունը, վախի մթնոլորտ սերմանել հայաստանցի բոլոր այն լրագրողների նկատմամբ, ովքեր կոռումպացված իշխանության որեւէ ներկայացուցչի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները հրապարակելու հոգեբանական դժվարություններ չունեն:

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմը պահանջում է անհապաղ ազատ արձակել Հայկ Գեւորգյանին:

Միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ շարունակելու ենք անհաշտ պայքարը կոռուպցիայի, ամենաթողության, իշխանական սանձարձակության դեմ` ի կատարումն խոսքի ազատության, տեղեկություններ ստանալու եւ տարածելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մեր եւ մեր ընթերցողների իրավունքների:

03.02.2012թ.

Thursday, February 2, 2012

Սասուն Միքայելյանի նախընտրական տեսահոլովակ



Փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում ձեր ձայնը տվեք ժողովրդի թեկնածու Սասուն Միքայելյանին:




Wednesday, February 1, 2012

Ինչպե՞ս կեղծել ընտրությունները. Փորձված մեթոդ


2008թ. Փետրվարի 19-ի կեղծված ընտրությունների պատկերը  

Պաշտոնական վիճակագրական տվյալներ
1. Հայաստանի բնակչությունը 3 200 000 
2. Մինչև 15 տարեկան 550 000
3. 16-17 տարեկան  150 000
4. Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներ 750 000
    

 Ընտրություններն չմասնակցողների քանակը`
550 000 + 150 000 + 750 000 = 1 450 000
3 200 000 - 1 450 000 = 1 750 000
  Ընտրություններին մասնակցել է 69%
1 750 000 X 69% = մոտ  1 200 000
  ԿԸՀ_Ի արձանագրած ձայների քանակը
   Լևոն Տեր-Պետրոսյան           350 000
   Արթուր Բաղդասարյան        300 000
   Վահան Հովհաննիսյան         100 000
   Այլք                                         50 000

                                մոտ            800 000

  Սերժ Սարգսյանի իրական ձայների քանակը 
  1 200 000 - 800 000 = 400 000


  Հայտարարվել է`
  850 000 Ս.Սարգսյան 
  Կեղծվել է `
  850 000 - 400 000 = 450 000 ձայն