PropellerAds

Saturday, June 28, 2014

Հեքիաթներ մեզ պետք չէ պատմել

Վովա Գասպարյանի հայտարարություններն ուղղակի ծիծաղ են առաջացնում:

Այս մարդը կամ իսկապես հավատացել է, որ ինքնուրույն որոշումներ կարող է կայացնել, կամ մեզ է միամիտի տեղ դրել: Մեկը չկա նրան բացատրի, որ ոչ թե ոստիկանական տեռորը համեմատաբար նվազել է անցյալի կամ ուկրաինական բերկուտի համեմատ, այլ ուղղակի Հայաստանում վերջին տարիներին՝ մարտիմեկյան սպանդից հետո չի եղել անհրաժեշտություն նման ծավալերով ոստիկանական տեռորը օգտագոծել:

Այ երբ որ ռեժիմը կրկին կանգնի իշխանությունը կորցնելու վտանգի առջև, ինչպես 2008-ին, այդ ժամանակ ոչ թե ոստիկանապետի հանդուրժողականությունը կսպառվի, այլ ընդհամենը իր աշխատասենյակում զանգ կհնչի և ինչպես Մարտի 1-ին, այնպես էլ այժմ ռեժիմի սպասարկման ոլորտում մասնագիտացած Վովա Գասպարյանը կլծվի Սերժ Սարգսյանին ՀՀ քաղաքացուց պաշտպանելու «սուրբ» գործին:

Հ.Գ. ՀՀ ուժային կառույցների՝ ժողովրդի դեմ յուրաքանչյուր գործողություն իրականացվում է անձամբ արյան գնով նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանի կողմից: Այնպես որ հեքիաթներ մեզ պետք չէ պատմել:

Արեգ Գևորգյան 25.01.2014 https://www.facebook.com/aregface/posts/695851310459952

Դուրս եկեք փողոց

Պետական ռեգիստրում որպես կուսակցություն, կամ որպես կազմակերպություն գրանցված չլինելը ամենևին չի ազատում հասարակական -քաղաքական կյանքում ակտիվ դիրք ունեցող խմբերին, նախաձեռնություններին կամ թեկուզ անհատներին հասարակության նկատմամբ պատասխանատվությունից:

Ուստի ՝ նվնվալուց, մուննաթ գալուց կամ լացելուց առաջ նախ բարի եղեք ինքներդ հստակեցրեք ձեր դիրքորոշումը, տարածեք ձեր ուզած հայտարարությունները, լծվեք ձեր առաջարկած պայքարի ձևերի իրագործմանը կամ հրաժարվեք պատասխանատվությունից՝ ընդունելով ձեր անճարությունն ու թամբալությունը: Եվ միայն այդ դեպքում ձեր սրտի ուզածի չափ քննադատեք, գովաբանեք, հետևեք ու լսեք բավարար պատասխանատվություն, փորձառություն, գիտելիքներ ու վճռականություն ունեցող ուժերին:

Հ.Գ. Վերջապես ցույց տվեք մեզ՝ նվաստներիս պայքարի իրական ձևը, իրական սկզբունքանությունը: Դուրս եկեք փողոց, կազմակերպեք Սերժ Սարգսյանի հանցաոր ռեժիմի տապալմանն ուղղված ձեր պատկերացրած գործողությունները, իսկ ես էլ պատրաստ կլինեմ մասնակցել այդ ընդվզմանը որպես դրոշակակիր, պաստառակիր կամ ինչպես կասեք:

Արեգ Գևորգյան 23.01.2014 https://www.facebook.com/aregface/posts/694764850568598

Մարդիկ և ոչմարդիկ

Բոլոր նրանց, ովքեր բացասական են արտահայտվում ոչ իշխանական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների` Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ կայացող համախմբման վերաբերյալ կարելի է բաժանել 3 խմբի.

1. Զգացմունքայիններ

Մարդիկ, որոնք չափից ավել կամ բացառապես զգացմունքային են վերաբերվում քաղաքական գործըթացներին, երբեմն նաև ավելի կարևոր են համարում սեփական նյարդերը հանգստացնելը, քան արդյունքի հասնելը:

2. Անտեղյակներ

Մարդիկ, որոնք ելնելով օբյեկտիվ պատճառներից՝ ինֆորմացիոն բլոկադա, ապատեղեկատվություն չեն տեսնում ակնհայտ փաստերը:

3. Սրիկաներ

Ոչմարդիկ, որոնք ոչ թե չեն հավատում համախմբմանը, այլ տեսնելով համախմբման վտանգները՝ «ընդդիմադիրների» դեպքում սեփական գերագնահատված առասպելական անձի լուսանցքում հայտնվելու հեռանկարը, վարչախմբի անդամների դեպքում իշխանությունը կորցնելու սարսափը անում են ամեն ինչ, որ այդ համախմբումը չկայանա:

Հ.Գ. Այս օրերին մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են վերջին, քանակական առումով անվիճելի առաջատար խմբի անդամները ամբողջ թափով, ուղղակի կամ անուղակի լծվել Սերժ Սարգսյանի հանցախմբի պաշտպանության գործին:

Սերժիկ, հեռացի՛ր
Արեգ Գևորգյան 22.01.2014 https://www.facebook.com/aregface/posts/694378713940545

Մեկ ճշտում

Սերժ Սարգսյանի հեռացումը ոչ թե բոլոր հարցերի լուծումն է, այլ այդ հարցերի լուծման ճանապարհին առկա ամենամեծ խոչընդոտի վերացումը: Հարցերը կլուծվեն բացառապես Հայաստանում քաղաքացու կողմից ձևավորված իշխանության առկայության պայմաններում, հետևաբար դրան հասնելու համար հարկավոր է հեռացնել քաղաքացու կողմից չընտրված իշխանությանը:
Ամեն ինչ շատ պարզ է:

Սերժիկ, հեռացի՛ր
Արեգ Գևորգյան 21.01.2014 https://www.facebook.com/aregface/posts/693379644040452

Սերժ Սարգսյանը մշտապես սարսափել է Մարտի 1-ից

Գրեթե համոզված կարելի է ասել, որ մինչև Մարտի 1-ը 1 միլիոն քաղաքացիների անմիջականորեն առընչվող տրանսպորտի ոլորտում թանկացումներ տեղի չեն ունենա: Սա կարելի է պնդել հաշվի առնելով պատմության դասերը: Հիշո՞ւմ էք դրամի հայտնի գահավիժումը, որը արհեստականորեն՝ դոլարի պետական պահուստների մսխմամբ երկարաձգվեց մինչև գարնան առաջին օրերը: Ահա նույն գոծելաոճի ականատեսը, ամենայն հավանականությամ, մենք կլինենք նաև այս տարի:

Սերժ Սարգսյանը մշտապես սարսափել է Մարտի 1-ից, բայց մեկ հանգամանք այս տարի հաշվի չի առել. այսօր երկրում տիրող կոռուպցիայի, արտագաղթի, աղքատության, կենսաթոշակային թալանի, կարմիր գծերի ռեկետի, գազի գնի թամկացման, արտաքին քաղաքականության խայտառակ ձախողումների, ինքնիշխանության վտանգման պարագայում համաժողովրդական բողոքի, ընդվզման գոյացման համար տրանսպոտի գնի թանկանալ- չթանկանալը այլեւս նշանակություն չունի:

Արեգ Գևորգյան 16.01.2014 https://www.facebook.com/aregface/posts/691118570933226

Խեղաթյուրում ենք փաստերը, բռնաբարում ենք տրամաբանությունը

Ակնհայտ է, որ գործ ունենք միտումնավոր շեղման կամ կատարյալ միամտության հետ: Խոսքը գնում է որպես երկրում առկա խնդիրների մեղավոր՝ վարչապետի աթոռը զբաղեցնող, Տիգրան Սարգսյանին ներկայացնելը:

Ամենևին նպատակ ու ցանկություն չունեմ պաշտպանելու Հայաստանի ամենակոռումպացված և հանցավորության մեջ թաթախված պաշտոնյաներից մեկին, բայց հարկ եմ համարում նորից կրկնել, որ առկա բոլոր խնդիրները բարդելով Սերժ Սարգսյանի մոտ ընդամենը վարչապետ աշխատող և ինքնուրույն որևէ որոշում չկայացնող անձի վրա, մենք կեղծում ենք իրականությունը, խեղաթյուրում ենք փաստերը, բռնաբարում ենք տրամաբանությունը:

Այդ դեպքում մենք լիովին արդարացնում ենք կամ արդարանալու հնարավորություն ենք տալիս այն մարդուն, ով իշխանության ղեկը բռնազավթել է առնվազն 10 սպանության, հարյուրավոր վիրավորների, տասնյակ քաղբանտարկյալների և մինչ օրս պահում է այն երկարատև քաղաքական հալածանքների, ահաբեկումների, կեղծարարության, խոսքի ազատության սահմանափակման, տոտալ թալանի և պետության կործանման գնով:

Նման աղետալի վիճակը՝ որում հայտնվել են Հայաստանը և հայ ժողովուրդը, հնարավոր է ուղղել ոչ թե նոր վարչապետի նշանակմամբ կամ կառավարության փոփոխությամբ, այլ միայն Սերժ Սարգսյանի պաշտոնանկությամբ, գործող ռեժիմի տապալմամբ և ազատ ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանությունների ձևավորմամբ:

Արեգ Գևորգյան 12.01.2014 https://www.facebook.com/aregface/posts/688891164489300

Friday, June 27, 2014

Եթե Սերժը փոփոխություն է ուզում, ապա պետք է ազատվի ինքն իրենից

Սահմանադրական փոփոխությունների ծրագրի գրեթե կատարյալ ձախողումը ամենևին չի խանգարում Սերժ Սարգսյանին ամեն հարմար առիթով ակնարկելու դրանց անհրաժեշտության մասին: Սա լիովին հասկանալի գործելակերպ է, երբ այդ փոփոխությունները նրա իշխանության ղեկին մնալու միակ հնարավորությունն են, սակայն տվյալ խնդրով անպատասխան մնացած բազմաթիվ հարցերը մեզ նորից ու նորից հուշում են, որ այդ փոփոխություններն իսկապես կոչված են բացառապես սպասարկելու անհաջողակ ավազակապետի նեղ անձնական շահերը:

Այսպիսով՝ մինչ այժմ ոչ մի տրամաբանական պատասխան չի ստացել հետևյալ ամենակարևոր հարցը՝ մի՞ թե գործող Սահմանադրության «թերություններն» էին խանգարում Սերժ Սարգսյանին տարիներ շարունակ կոպտագույն ձևող խախտել Սահմանադրության դրույթները:

Անհասկանալի է՝ «Թերի» Սահմանադրությո՞ւնն է արդյոք 2008-ի ընտրությունների կողծման, ապօրինաբար արտագարգ դրության հայտարարման, քաղաքական գործընթացներում զինված ուժերի օգտագործման, առնվազն 10 ՀՀ քաղաքացիների գնդակահարման միջոցով իրականացված իշխանության յուրացման, տարիներ շարունակ իրականացվող քաղաքական հետապնդումների, բանտարկությունների, ոստիկանական տեռորի, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումների, 2012թ.-ի նախագահական ընտրությունների կեղծման, Ցյուրիխյան ուրացման, արտաքին հավասարակշռված քաղաքականության ձախողման, սեփական իշխանության պահպանման նպատակից ելնելով Հայաստանի անկախության և Ղարաբաղի անվտանգության երաշխիքների վաճառքի, սեփական մերձավոր շրջապատին Հայաստանը թալանելու արտոնություններ տալու, կոռուպցիան զարգացնելու, պետական գույքը հակաօրինական մեթոդներով վաճառելու, քաղաքացիների քերթման մեխանիզմներ ձևավորելու՝ կենսաթոշակային օրենք, կարմիր գծեր, արագաչափեր, գազի և էլեկտրոէներգիյի գների թանկացում, պատմամշակութային արժեքների ոչնչացման, երկրի ընդերքի անխնա թալանի, շրջակա միջավայրի ոչնչացման, պատմական փաստերի կեղծման, ուսանողների կուսակցականացման և այլ բազմաթիվ հակապետական և հակասահմանադրական գործողությունների պատճառը:

Հ.Գ. Եթե Սերժ Սարգսյանն անկեղծորեն առկա խնդիրների լուծում է ուզում, ապա սահմանադրական փոփոխություններից խոսելու փոխարեն ընդամենը պետք է բռնի սեփական օձիգից և դուրս շպրտի նախագահական նստավայրից:

Եթե նա հապաղի՝ շուտով դա կանեն ՀՀ քաղաքացիները...

Սեպտեմբերին՝ Ազատության հրապարակ

Արեգ Գևորգյան  https://www.facebook.com/aregface/posts/777122052332877

Բանավեճ-քննարկում. Ճանապարհ հեռուստահաղորդում

Իշխանության ներկայացուցիչը հայտնի պատճառներով չէր ներկայացել: Էնպես որ սուր բանավեճ չստացվեց, փոխարենը բավական հետաքրքիր քննարկում տեղի ունեցավ:


 

 

 

 Տեսանյութն այստեղ՝

 ՃԱՆԱՊԱՐՀ. Քաղաքացիական շարժումներից մինչեվ հեղափոխություն

Բանավեճ. Տեսակետների խաչմերուկ

Ազատություն ռադիոկայանի Տեսակետների խաչմերուկում հանդիպեցին ՀԱԿ վարչության անդամ Արեգ Գեւորգյանը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամ Տարոն Պարսամյանը: Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը:

Նյութի աղբյուրը՝  http://www.azatutyun.am/media/video/tvstudio/25265358.html?z=0&zp=1

Thursday, June 26, 2014

Սերժից ազատվելը՝ առաջնային խնդիր

Հայաստանի բնակչության 90 տոկոսը համոզված է, որ այս երկրի թիվ մեկ պրոբլեմը Սերժ Սարգսյանն ու նրա մերձավոր շրջապատն են: Անհասկանալի է, սակայն, թե այս դեպքում ի՞նչն է խանգարում մեզ միասնաբար ազատվել այս աղետից: Մի՞ թե դրա միակ խոչընդոտը «Բա որ սա գնաց, ո՞վ է գալու» կամ «Մենք երաշխիք չունենք, որ սա գնաց ավելի վատը չի գալու» միամիտ և բացառապես կագեբեական քարոզչության արդյունք հադիսացող ձևակերպումներն են, որոնք վերջին շրջանում, որպես ռեժիմի դեմ չպայքարելու ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ հաճախակի են լսվում:

Սա ի՞նչ է` սեփական ուժերի թերագնահատում, ստրուկի հոգեբանությո՞ւն, հարմարվողականությո՞ւն, թե՞ հուսահատության տարածման միջոցով դիմադրության կենտրոնները մարելու, փոշիացնելու էժանագույն փորձ:

Մի՞ թե կարելի է սեփական ոչ բավարար վճռականությունը թաքցնել նման ոչ պատվաբեր ձևակերպումների տակ: Ինչպե՞ս կարելի է հրաժարվել ազգակործան այս ռեժիմի դեմ պայքարից, ապագայում ինչ-որ հավանական իրադաձություններից վախենալու պատրվակով, այն պայմաններում, երբ շուտով այդ «հավանական զարգացումները» նման աղետալի պայմաններում կդառնան անհավանական տարբերակներ: Սերժ Սարգսյանի ռեժիմի պահպանման պարագայում մենք ուղղակի կկորցնենք մեր պետականությունը և վերջ:

Հարկավոր գիտակցել պարզագույն մի բան. մենք՝ միասնական ՀՀ քաղաքացիներս ուժեղ ենք, մենք ենք ձևավորում իշխանությունը, իսկ ստեղծված օրհասական իրավիճակը մեզ ուղղակի պարտադրում է ազատվել Հայաստանի կենսական ռեսուրսները մսխող վարչախմբից և ձևավորել լեգիտիմ իշխանություն: Իսկ եթե գա ավելի վատը, կազատվենք նաև նրանից և այդպես շարունակ` վատ աշխատողներին հեռացնենք, լավ աշխատողներին վերանշանակենք..... որպես տան տերեր մենք պետք է ԸՆՏՐԵՆՔ:

Հ.Գ. Ժողովրդավարությունը, որին մենք այդքան ձգտում ենք հենց այդ ընտրության հնարավորությունն է: Ընտրություն վատի ու լավի, լավի ու ավելի լավի, վատի ու ամենավատի միջեւ: Քանի դեռ մենք զրկված ենք ընտրության այդ հնարավորությունից, մեզ պարտադրված գործող վարչախումբը ամենավտն է, որից օր առաջ հարկավոր է ազատվել:

Արեգ Գևորգյան https://www.facebook.com/aregface/posts/778831332161949


Monday, June 2, 2014

Սերժի Սարգսյանի հեռացման հանրաքվեն

Արտաքին ձախողումներն ու ներքին աղետները պետք է կանխվեն ոչ թե իրավական, այլ քաղաքական դաշտում՝ իշխանափոխության միջոցով:

Սերժ Սարգսյանը բոլորից լավ է գիտակցում իր մոտալուտ վախճանը: Եվ միայն սա է սահմանադրական փոփոխությունների նախաձեռնման պատճառը: Սակայն, ինչպես և ցանկացած սերժսարգսյանական նախաձեռնություն, այն ևս կարող է շատ անկանխատեսելի հետևանքներ ունենալ հենց ռեժիմի համար:

Իրականում նման` պետության կառավարման համակարգի փոփոխություն ենթադրող սահմանադրական հանրաքվե կարող է անցկացնել բացառապես քաղաքացիների, քաղաքական ուժերի կամ քաղաքացիական նաձեռնությունների որոշակի վստահություն վայելող իշխանությունը, ինչը չի կարելի ասել ՀՀԿ-ի ու նրա ղեկավարի մասին: Նման հասարակական անվստահության գոյության, իշխող կուսակցության կատարյալ մեկուսացվածության, սոցիալական անարդարության, անպատժելիության առկայության պայմաններում այդ հանրաքվեն կվերածվի գործող ռեժիմի հեռացման հանրաքվեի: Այն ոչ թե կերկարաձգի Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը, այլ հակառակը` կարագացնի նրա կործանումը:

Չստացված բռնապետին այս հարցում կարող էր փրկել ներքին աջակցության ձեռքբերումը, սակայն գնացքն արդեն գնացել է և ակնհայտ է, որ երկրի ապագայով մտահոգված, պետական մտածողություն ունեցող, ինչպես նաև սեփական շահը լավ ճանաչող որևէ ուժ այլևս չի լծվի Սերժ Սարգսյանին փրկելու ծրագրին` դառնալով քաղաքացիներն գնդակահարած ու կեղեքած, Հայաստանը քայքայած ու թալանած վարչախմբի հանցակիցը:

Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան

Tuesday, April 15, 2014

Լուծումը՝ Սերժ Սարգսյանի հեռացումն է

Ւշխանության ներկայացուցիչներն արդեն իրենց նեղություն չեն տալիս գոնե ժողովրդավարական իշխանության ձևական կողմը պահպանելու համար:

Բոլորս ականատեսը եղանք, թե ինչպես ամբողջ հանրապետության աչքի առաջ, Սերժ Սարգսյանի առաջարկով ուղիղ եթերում ՀՀԿ գերագույն մարմինը նշանակեց վարչապետի պաշտոնում առաջադրված Հովիկ Աբրահամյանին: Մինչդեռ ըստ Սահմանադրության պետք է տեղի ունենար հակառակը՝ խորհրդարանական մեծամասնության (ինչը ամենևին չի նշանակում ՀՀԿ գերագույն մարմին, որի անդամների զգալի մասը ՀՀԿ խմբակցության անդամներ չեն) առաջարկով երկրի ղեկավարը պետք է նշանակեր վարչապետին:

Բայց սրանից հետո մեկնարկում է շատ ավելի հակաժողովրդավարական գործընթաց և դրա մասին Հովիկ Արբրահամյանը անգամ հարցարույց է տալիս՝ չթաքցնելով իրականությունը: Հովիկ Աբրահամյանը՝ ի պատասխան ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին նոր կառավարության կազմում ներգրավելու լրագրողների հարցերին, հայտարարում է, որ Սերժ Սարգսյանն այս օրերին բանակցում է խորհրդարանական ուժերի հետ, և ամեն ինչ կախված է այդ արդյունքներից: Հովիկ Աբրահամյանը իր պաշտոնավարման առաջին իսկ վայրկյաններից փոշիացնում է թեկոզ չնչին այն կասկածները, որոնք առկա էին նրա անկախության վերաբերյալ: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց ժամեր անց նա, փաստորեն, պնդում է որ չունի որևէ անկախություն, որ նա չի կարողանում անգամ միանձնյա իրականացնել Սահմանադրությամբ իրեն լիազորված առաջին՝ կառավարությունը ձևավորելու գործառույթը, որ անգամ այդ հարցում նա կատարյալ կախվածության մեջ է Սերժ Սարգսյանից:

Իհարկե այս ամենի մասին մենք բոլորս հրաշալի գիտեինք, բայց նման ինքնախոստովանությունը իսկապես աննախադեպ է և ուշադրության արժանի: Հետևաբար այն պայմաններում, երբ անգամ հանրապետականներն իրենք իրենց բացահայտ գործողություններով ու խոսքերով ընդունում են համկարգի մոնոլիտության, իշխանության ճյուղերի անկախության բացակայություն, Սերժ Սարգսյանի կողմից երկրի միանձնյա կառավարման փաստը, մենք իրավունք չունենք կառավարութայն փոփոխության արդյունքում ունենալ որևե բարեփոխման կամ Սերժ Սարգսյանի հանցավոր կուրսին կառավարության կամ վարչապետի կողմից հակադրման հնարավորության պատրանք:

Մեր բոլոր խնդիրների պատճառը Սերժ Սարգսյանի կողմից իշխանության յուրացումն է: Ուստի բոլոր խնդիրների լուծումը հնարավոր է բացառապես Սերժ Սարգսյնաի ռեժիմի տապալմամբ և լեգիտիմ իշխանությունների ձևավորմամբ:

Արեգ Գևորգյան
14.04.2014

Monday, April 14, 2014

Սերժ Սարգսյանի ռիսկը չարդարացվեց

Իրադարձությունների զարգացնան հերթականությունը և դրանց տրամաբանական հետևանքը չափազանց պարզ են:

Սերժ Սարգսյանը վախեցավ ընդդիմադիր ուժերի միասնական գործողություններից: Որոշեց կատարել 4-ի կողմից դրված պահանջը, նշանակել նոր՝ ԲՀԿ-ի համար «ընդունելի» վարչապետ, որը, սակայն, ակնհայտորեն ունենալով 2018-ին առաջադրվելու հավակնություններ, ընդունելի չլինելով ՀՀԿ-ական տարբեր շրջանակների կողմից, լինելով բավական ատելի ժողովրդի կողմից այդքան էլ անվտանգ թեկնածու չեր ռեժիմի համար: Բայց Սարգսյանը պատրաստ էր գնալ նման ռիսկի բացառապես 4-ի ավելի մեծ վտանգը չեզոքացնելու նպատակով:

Այսինքն՝ Տիգրան Սարգսյանը հեռացվեց հենց Հովիկ Աբրահամյանին նշանակելու համար: Այլ կոմբինացիա մշակված չէր և չէր էլ կարող լիներ, հակառակ դեպքում (հարմար թեկնածուի առկայության պայմաններում) Տ. Սարգսյանը վաղուց արդեն փոխարինված կլիներ: Խնդիրն այն է, որ «հավատարիմները» կամ Տ.-ից առավել փչացած են և փոփոխությունը այս դեպքում իմաստ չունի, դեռ մի բան էլ կարող է հանգեցնել իրավիճակի բարդացմանը, կամ բավական խենթ չեն` նման ձախողված տնտեսական քաղաքականության և համատարած թալանի պատասխանատվությունը իրենց վրա վերցնելու համար: Հովիկ Աբրահամյանը պատկանում է առաջին խմբին, սակայն, ինչպես ասացինք, այս փոփոխությունը պետք է արդարացվեր ավելի մեծ վտանգի չեզոքացմամբ:

Բայց նպատակը չիրագործվեց և իր իշխանությանը սպառնացող 1 վտանգի փոխարեն Սերժ Սարգսյանն այժմ ունի 2-ը՝ միասնական ընդդիմություն և ատելի, թույլ, ոչ վստահելի վարչապետ:

Հ.Գ. Իսկապես հրապարակի ճնշմամբ վերջնական իշխանափոխություն իրականացնելու և ժողովրդի իշխանությունը վերականգնելու ավելի նպաստավոր պահ դժվար է պատկերացնել:

Արեգ Գևորգյան
14.04.2014

Thursday, April 10, 2014

Սերժ Սարգսյանի վերջին հուսահատ փորձը

Սերժ Սարգսյանի խոսքը թուլացած և մեկուսացման մեջ հայտնված մարդու իշախանությունը պահպանելու շատ խղճուկ և վատ հաշվարկված վերջին փորձերն է:

Հանդիպման ժամանակ նրա հնչեցրած միտքը բախկացած է երկու մասից: Առաջինը նախատեսված է հասարակական լայն շրջանակների, իսկ երկրորդ հատվածը՝ սեփական թիմի համար:

1.«Ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին:»

Տվյալ հատվածը նպատակ ունի ցուցադրելու Սերժ Սարգսյանի արդարամտությունը, ազնվությունը, զիջումների գնալու պատրաստակամությունը և ամենակարևորը՝ շեղելու հասարակական ուշադրությունը խոսքի երկրոդ հատվածից՝ քողարկելու համար սահմանադրկան փոփոխությունների միջոցով սեփական իշխանության սահուն վերատադրությունը իրականացնելու նպատակը:

2.«Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում:»

Այս հատվածը արդեն ուղղված է սեփական թիմին և նպատակ ունի կանխելու ներիշխանական խուճապ ու առնետավազքը, որը կարող է առաջանալ «գնացող նախագահ» էֆեկտի արդյունքում: Այստես Սերժ Սարգսյանը շատ հստակ հասկացնում է, որ ինքը ամենևին նպատակ չունի թողնելու երկրի կառավարման ղեկը և պատրաստվում է աճպարարական այս քայլի միջոցով՝ չլինելով ո՛չ նախագահ, ո՛չ վարչապետ պահպանել սեփական իշխանությունը:

Եթե ավելի պարզ ձևակերպենք, ապա Սերժ Սարգսյանը ասում է, որ չի լինելու նախագահ և վարչապետ, սակայն լինելու է նախագահ և վարչապետ նշանակող Հանրապետական կուսակցության ղեկավար:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ սա թուլացած և մեկուսացման մեջ հայտնված մարդու իշախանությունը պահպանելու շատ խղճուկ և վատ հաշվարկված վերջին փորձերն են: Միայն նման պայմանները կարող էին ստիպել Սերժ Սարգսյանին մտածել ոչ թե սեփական վերարտադրություն, այլ իշխանության վրա ինչ-որ կերպ՝ հեռակա կարգով, միջնորդավորված ազդեցության լծակներ պահպանելու մասին:

Հ.Գ. Սա ևս մեկ անհերքելի ապացույց է այն բանի, որ Սերժ Սարգսյանը կանգնած է չափազանց փխրուն և անկայուն հողի վրա  և, որ մենք իրավունք չունենք նրան այն ամրապնդելու հնարավորություն ընձեռել: Հարկավոր է հնարավորինս շուտ օգտվել ռեժիմը վերջնականապես տապալելու և Հայաստանում օրինականությունը վերականգնելու այս աննախադեպ հնարավորությունից:

Արեգ Գևորգյան
10.04.2014

Wednesday, April 9, 2014

Սերժ Սարգսյանը շունչ քաշելու հնարավորություն չպետք է ունենա

Ստեղծված քաղաքական իրավիճակը ճիշտ գնահատելու և հետագա քայլերը հստակեցնելու համար առաջարկում եմ հետևյալ համեմատությունը:

2011 թվական։ Կոնգրեսը վերջին երեք տարիներում ամենաբազմամարդ և ամենաբարձր էներգետիկայով հանրահավաքային ալիքի միջոցով Սերժ Սարգսյանին պարտադրեց հրապարակում դրված պահանջների (քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու ազատություն, Մարտի 1-ի սպանդը բացահայտելու պաշտոնական հավաստիացում) կատարում: Իշխանության կորստի անխուսափելի վտանգի տակ Սերժ Սարգսյանը ստիված եղավ զիջել, իսկ այնուհետև չկարողանալով մեղմել հասարակական բողոքի ալիքի ահագնացումը կրկին պարտադրված նահանջեց և ՀԱԿ ներկայացուցիչների հետ նստեց բանակցային սեղանի շուրջ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Դրանով, ըստ էության, ամբողջ հասարակության և միջազգայի հանրություն առջև ընդունեց սեփական իշխանության ոչ լեգիտիմությունն ու հանցավորությունը:

Պետք է շեշտել, որ ռեժիմի նման աննախադեպ զիջումները իրականացվեցին Սերժ Սարգսյանին միջազգային հանրության կողմից բացահայտ աջակցության, իշխանական բուրգի մոնոլիտության, հասարակական-քաղաքական ուժերի ոչ ամբողջական համամխմբվածության պայմաններում և բացառապես մեկ քաղաքական միավորի՝ Կոնգրեսի կողմից իրականացված հանրահավաքային ալիքի ճնշման տակ:

2014 թվական. ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ միասնական հանրահավաքի միայն նախապատրաստման ահից Սերժ Սարգսյանը ստիպված է գնալ լրջագույն զիջման՝ այն է անվերապահորեն կատարել ընդդիմության կողմից առաջ քաշված պահանջը՝ ցրել կառավարությունը:

Սա արդեն տեղի է ունենում միջազգային հանրության կողմից աջակցության բացակայության, իշխանական բուրգի բացահայտ քայքայման, հասարակական-քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածության և դեռևս քաղաքական ուժերի կողմից պարտադրանքի ամենահզոր միջոցը՝ զանգվածային հրապարակային միջոցները գործի դրած չլինելու պայմաններում:

Այսինքն՝ ի տարբերություն 2011թ.-ի 2014թ.-ին միասնական ընդդիմությունը գործելով ծայրահեղ շահեկան քաղաքական իրավիճակում, ունենալով հոգեբանական առավելություն պառակտված և մեկուսացման մեջ հայտնված իշխանությունների նկատմամբ և ամենակարևորը, դեռևս սպառած չլինելով իր փողոցային ռեսուրսը կարողացել է հասնել տպավորիչ հաղթանակի՝ էլ ավելի թուլացնելով իշխանությունների և ամրապնդելով, ուժեղացնելով ընդդիմության դիրքերը: Պատկերավոր ասած, ընդդիմությունը գտնվում է ակտիվ հարձակման փուլում, որին իշխանությունները չեն կարողանում դիմադրել։ Սրա արդյունքում ժողովրդական ուժերի կուռ շարքերը առանց կորուստների, առանց կրակոցների գրավում են թշնամու նորանոր տարածքներ: Արագընթաց և ուժեղ հարձակման ճնշման տակ թշնամին չի կարողանում բռունցքի մեջ հավաքել խուճապահար ուժերը և ձևավորել դիմադրության կայուն ճակատ: Նմամ հարձակման շարունակականությունը և տեմպի պահպանումը, ամենայն հավանականությամբ, այդպես էլ հնարավորություն չի տա իշխանություններին մշակելու և իրականացնելու որևե լուրջ հակաքայլ: Սակայն հարձակման տեմպերի թուլացումը, հարձակման դադարեցումը կարող է հնարավորություն տալ ռեժիմին հենց այդ ճակատը ձևավորելու, անցնելու ակտիվ՝ հակահարձակում ենթադրող պաշտպանության: Նման քայլը անթույլատրելի է և Հայաստանի ապագայի համար մեծ վտանգներ է պարունակում:

Ձևավորվել է մի իրավիճակ, երբ իշխանություններին ուղղվող հարվածների պահպանումը, նրան շունչ քաշելու հնարավորություն չտալը անխուսափելի են դարձնում դիմադրության որևե ռեսուրս չունեցող Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալումը:

Հ.Գ. Պատերազմը հայտարարված է, սահմանպահների գիծն անցած է: Ընդդիմությունն այժմ անդառնալիորեն խորացել է թշնամու տարածքների մեջ։ Այս փուլում հապաղումը կարող է դառնալ կործանարար հարձակվող կողմի համար: Ետդարձի ճանապարհը վտանգավոր է և անկանխատեսելի։ Միակ ճանապարհը, միակ ելքը արդեն հաջող մեկնարկ ունեցած հարձակման զարգացումն է։

Արեգ Գևորգյան
08.04.2014