PropellerAds

Saturday, September 22, 2012

Բանավեճ. ՀԱԿ-ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

՛՛ԱՐ՛՛ հեռուստաընկերության եթերում ՛՛Ճանապարհ՛՛ հաղորդաշարի տաղավարում կազմակերպված բանավեճին քննարկվում էր անկախության թեման: Բանավեճին մասնակցում էին կուսակցությունների երիտասարդական կառույցների ներկայացուցիչները:



Tuesday, September 11, 2012

Սերժ Սարգսյանի դիտավորությամբ գործած հանցագործությունը



Հայասպան Ռամիլ Սաֆարովի արդարացումը իսկական իրարանցում առաջացրեց Հայաստանի քաղաքական և քաղաքացիական դաշտում: Շատ արագ մեկնարկեց մեղավորների որոնման մի անկանոն գործընթաց, որի ընթացքում հնչեցին տարբեր պահանջներ, տարբեր անձերի ու կառույցների հասցեին:

Սակայն եկեք մինչ Հունգարիայում Հայաստանի դեսպանին, ԱԳՆ նախարարին, ԱԱԾ պետին և մյուսներին պատասխանատվության ենթարկելու մեր ցանկությունը հնչեցնելը մի պահ կանգ առնենք և ինքներս մեզ հարց տանք, թե ումի՞ ց ենք մենք պահանջում դա անել:


Իշխող կուսակցությունի ՞ց, որը հայտվել է ԱԺ-ում լայնածավալ կեղծիքների և քաղաքացիների ահաբեկումների արդյունքում, թե ՞ վարչապետի աթոռը զբաղեցնող Տիգրան Սարգսյանից, որը հետևողականորեն իրականացնում է իր «Հակահեղափոխական»   «Հայաստանն առանց հայերի»  ծրագիրը, իսկ միգուցե արյան գնով իշխանության եկած Սերժ Սարգսյանի՞ց ենք ինչ որ քայլեր ակնկալում:

Ընդհանրապես վերջին իրադարձությունների հետ կապված շրջանառվում է երկու վարկած: Մեկը փաստում է այն մասին, որ հայրենի իշխանություններն իբր իմացել են նախապատրաստվող արտահանձնման մասին և արտաքին խողովակների միջոցով, բայց ոչ հրապարակային աշխատել են դրա դեմ` ինչ-որ պահի ձախողվելով և չկարողանալով կանխել Սաֆարովին հայրենիք վերադարձնելը: Սա հիմնականում իշխանամերձ քարոզչության տեսակետն է, որը նպատակ ունի ցույց տալու, որ իշխանություններն ամեն ինչ արել են վտանգը չեզոքացնելու համար, սակայն հունգարա-ադրբեջանական հայադավ համաձայնությունը վերջ ի վերջո արել է իր սև գործը:

Երկրորդ վարկածը` դա ԱԳՆ-ի, ԱԱԾ-ի, ԱԽ-ի հանցավոր անգործության վարկածն է: Այստեղ խոսվում է իշխանությունների ապաշնորհության մասին, ինչը ենթադրում է, որ վերոնշյալ կառույցների վատ աշխատանքի արդյունքում Սերժ Սարգսյանը անտեղյակ է եղել սպասվող իրադարձություններից և այդպիսով չի կարեցել նախապատրաստել թե համապատասխան մարմիններին, թե հասարակությանը հասունացող վտանգին:

Ինչպես նկատեցիք այս երկու վարկածներն էլ լիովին գցում են պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի վրայից: Սակայն այստեղ գոյության լիիրավ իրավունք ունի նաև երրորդ վարկածը, որը, ի տարբերություն իշխանությունների «անզգուշության» մասին խոսող երկրորդ վարկածի փաստում է հակառակի` Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունների կողմից դիտավորությամբ գործած հանցագործության մասին:

Չի կարելի բացառել, որ հայկական կողմը շատ լավ տեղյակ է եղել նախապատրաստվող արտահանձնման մասին, սակայն լռել է` այդ գործընթացին չխանգարելու համար: Կարելի է համոզված ասել, որ ՀՀ իշխանությունները չեին կարող տեղեկացված չլիներ շուրջ մեկ տարի ընթացող Ադրբեջան-Հունգարիա բանակցությունների մասին, նամանավանդ, երբ արդեն կան տեղեկություններ այն մասին, որ հայկական համայնքի ներկայացուցիչները վաղուց արդեն զգուշացրել էին կատարվելիքի մասին: Եվ եթե Սերժ Սարգսյանն իսկապես փորձել է կանխել դա, ապա հարցը առաջին հերթին պետք է միջազգային հնչեղություն ստանար, հարկավոր էր հայ հասարակությունը նախապատրաստել այս հարվածին, Հայաստանի նախաձեռնությամբ խնդրի մասին պիտի խոսվեր միջազգային ամբիոններում և այլն: Այս գործողությունները թույլ կտաին նախապես միջազգային ճնշումներ գործադրել Հունգարիայի իշխանությունների վրա` կանխելու համար Սաֆարովի հայրենիք վերադարձը: Սակայն սա չի արվել և չի արվել միտումնավոր:

Այս վարկածը նաև լիովին տեղավորվում է 2013թ.-ի նախագահական ընտրություններին նախապատրաստվելու շրջանակներում: Դժվար չի պատկերացնել, որ սա ներքաղաքական լարվածության շեղման հերթական ծրագրված փորձն էր: «Շոշափելի թշնամու» առաջացումը հոյակապ հնարավորություն է քաղաքականությունը Հայաստանի սահմաններից դուրս հանելու համար: Այստեղ չկան երկրի կառավարման գործում անդարձալի ձախողումներ, այստեղ չկան սոված քաղաքացիներ և ամենակարևորը` չկա քննադատող ընդդիմություն: Գոյություն ունի միայն հայի արյուն տենչացող թշնամի և նրա դեմ պայքարող իշխանություն` «թուրը աչ ու ձախ կտրող թագավոր» Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Հենց այս տրամաբանությամբ էլ զարգացան իրադարձությունները: Սերժ Սարգսյանը հրավիրեց հատուկ խորհրդակցություններ, տվեց հատուկ հանձնարարություններ բանակին, ԱԱԾ-ին, անխնա քննադատեց Ադրբեջանցիներին, խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, իր ենթակայության տակ գտնվող երիտկարյերիստների միջոցով տարածեց “հայրենասիրական” գաղափարներ, սերմանեց ատելություն իրադարձությունների հետ առնչություն չունեցող հունգարացիների (ժողովրդի) նկատմամբ:

Ահա և նախընտրական քարոզարշավի մեկնարկը: Եվ իսկապես, ինչի՞ մասին պիտի խոսար Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ: Երկրի ներսում խայտառակ ձախողումներն ու իշխանությունների հակաժողովրդական կեցվածքը անլուրջ էին դարձնելու ներքին պրոբլեմների մասին նրա յուրաքանչյուր խոսք: Երևի թե սա միակ հնարավորությունն էր 2013-ից առաջ որպես նախագահ մեկ-երկու խոսք ժողովրդին ասելու և ատելությունը իշխանությունների վրայից դեպի արտաքին թշնամիները շեղելու:Չնայած որ, այդպիսի հնարավորթյուն կստեղծվի նաև պատերազմի կամ պատերազմի վտանգի դեպքում, ինչին, կարելի է ենթադրել, որ նախագահականում արդեն իսկ ինտենսիվորեն նախապատրաստվում են:

Իրականում Ադրբեջան-Հունգարիա բանակցությունների վրա աչք փակելը ուներ նաև ևս մեկ նպատակ: Սա ռեալ հնարավորթյուն ստեղծեց Սերժ Սարգսյանի համար պատերազմը վերսկսելու: Իսկ պատերազմը կարող է ինչ-որ մի պահի նրա փրկության միակ հնարավորթունը հանդիսանալ:

Միշիկական քարոզչամեքենան անմիջապես տարատեսակ վերլուծագանգերի և վազգենմանուկյանների միջոցով կամաց-կամաց սկսեց կերակրել բանակցային գործընթացից դուրս գալու միտքը: Եվ եթե ստեղծվի այնպիսի իմիտացիա, որ իբր հասարակությունը պահանջում է դուրս գալ բանակցային գործնթացից, սա հնարավորություն կտա Սարգսյանին իրականություն դարձնել այդ միտքը, ինչը կհանդիսանա Ադրբեջան-Հայաստան ռազմական գործողությունների վերսկսման երաշխիք:

Այսինք` ծայրահեղ դեպքում, երբ 2013-ին Սերժ Սարգսյանի վերարտադրումը ներքին ճնշման արդյունքում դառնա անհնար, իշխանությունները կարող են սադրել պատերազմ, երբ նախահարձակ կլինի ադրբեջանական կողմը: Սա իսկապես կարող է ձգձքել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործնթացը:

Այնպես որ, միայն ԱԱԾ, ԱԳՆ ներկայացուցիչներին պատասխանատվության կանչելը տրամաբանական կլիներ, երբ մենք համոզված լինեինք, որ տեղի ունեցածն ուղղակի վերոնշյալ կառույցների անփույթ աշխատանքի արդյունք էին: Այսինքն, եթե ստացվեր, որ Սերժ Սարգսյանն իրականում հետևաղական է եղել, կամ իմանալու դեպքում հետևողական կլիներ, այն էլ մի քանի անպատասխանատուների ապաշնորհ գործունեության արդյունքում ձախողվել է և հիմա` նրանց հախից գալով կկարենա գործընթացները ճիշտ ուղղու վրա դնել:

Սակայն իրականությունը այն է, որ Հայստանում գործող Սերժ Սարգսյանի իշխանությունը` դա հանցագործների մի խմբավորում է, որը մեծ ցանկության դեպքում էլ անգամ չի կարող հայանպաստ գործունեություն ծավալել: Սերժ Սարգսյանի իշխանությունը ձևավորման իսկ օրվանից եղել է հակաժողովրդական: Նա եկել է իշխանության 10 հայի սպանության շնորհիվ, նախագահության ընթացքում ուղղակի պատերազմի մեջ է եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, բոլոր հնարավոր ձևերով անտեսել, շրջանցել ու խախտել է մեր մայր օրենքը` ՀՀ Սահմանադրությունը:

Այս ամենի նպատակը եղել է մեկը. 2008թ. Մարտի 1-ին իրագործնած սպանդի արդյունքում ձեռք բերված իշխանության պահպանում: Այսինքն` ակնկալել հայանպաստ գործունեույթուն մի մարդուց ում առաջնային նպատակը` հանցավոր կերպով ձեռք բերված աթոռի պահպանումն է առնվազ կարելի է միամտություն անվանել:

Հ.Գ. Հարկավոր է արձանագրել, որ վերջապես եկել է իրական մեղավորներից ազատվելու և նրանց պատասխանատվության ենթարկելու պահը: Ի ուրախություն բոլորիս մեր հասարակությունը հասել է քաղաքացիական գիտակցության այնպիսի մակարդակի, երբ շատ դժվար է` նրան կեղծ հայրենասիրություն կերակրելով իշխանություն պահել: Այս պայմաններում շատ շուտով Հայաստանում կձևավորվի մի այնպիսի համաժողովրդական ալիք, որ ամենաաներևակայելի սցենարների գործադրման դեպքում էլ անգամ Սերժ Սարգսյանին իշխանության պահպանման որևէ հնարավորություն չի թողնի:

Monday, September 10, 2012

Սամվել Ալեքսանյանը հմոզում է Ռուբեն Հայրապետյանին. Տեսանյութ (Freeman)


Սերժ Սարգսյանը բարդ ընտրության առաջ



Սերժ Սարգսյանի 2013թ. վերարտադրումը լուրջ կասկածներ է առաջացնում: Համոզված կարելի է ասել, որ այդ գիտակցությանն է նաև հենց ինքը:

Դրա մասին խոսում են այս օրերին քաղաքական դաշտում մեկնարկած գործնթացները, որոնք ցույց են տալիս, թե իր ուժերի վրա կասկածող իշխանությունը ինչպիսի բարդ և ռիսկային տեխնոլոգիաների օգնությամբ է փորձելու լուծել իր հետագա կառավարման հարցը:

Սերժ Սարգսյանը իշխանության ղեկին հայտված այն անձն է, որն էդպես էլ չկարողացավ ոչ միայն տարիների ընթացքում ձեռք բերել որոշակի լեգիտիմություն, այլ նաև չկարողացավ կուտակել իշխանության այնպիսի կապիտալ, որը թույլ կտար իրեն մինիմալ կորուստների գնով <<վերըտրվել>>: Նա ձախողվեց և թիմի ներսում, և արտաքին աշխարհում դիրքերի ամրապնդման գործում:

Մեծ հաշվով Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքը նմանվեց անդադար աթոռին ամրապնդվելու փորձերի, այլ ոչ թե նախագահության հինգ տարիների: Նա չկարողացավ դուրս գալ 2008թ. ետընտրական պրոցեսներից, որոնք այդպես էլ չդադարեցին Սարգսյանի հեռացումը պահանջող հզոր ընդդիմության առկայության պայմաններում:

Իհարկե Սերժ Սարգսյանը շատ լավ գտակցում է, որ Մարտի 1-ի սպանդի և հետագայում նրա ապաշնորհ կառավարման արդյունքում երկրում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ: Մարդիկ լուրջ խնդիրներ ունեն ուղղակի գոյատևման հետ կապված և անհերքելի է, որ ուշ թե շուտ փողոց դուրս եկած քաղաքացիների կրիտիկական զանգվածը հաշվետվություն է պահանջելու տարիներ շարունակ իրեն նվաստացնող, թալանող, սպանող իշխանությունից:

Իր հերթին մոտեցող նախագահական ընտրությունները երկրում ստեղծված դժգոհության ալիքը բարձրակետին կհասցնեն արդեն 4-5 ամիս անց: Սա Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած ռեժիմի վերարտադրությունն ու հետագա կառավարումը կդարձնի անիրական: Եվ դեռ լավ կլինի, որ ամեն ինչ վերջանա ընդհամենը իշխանության կորստով: Վարչախմբի համար հնարավոր են շատ ավելի ծանր հետևանքներ:

Սա ավելի քան իրական է հաշվի առնելով թե՛ Ազգային Ժողովում մտնոլորտը փոխելու, թե՛ հազարների փողոց դուրս բերելու և բողոքավոր զանգվածին մոբիլիզացնելու ունակություն ունեցող ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի առկայությունը: Ինչպես նաև, համեմատած 2008թ.-ի նախագահական ընտրությունների հետ, ժողովրդական ուժերն ունենալու են մեկ շատ կարևոր առավելություն. անհամեմատ ավելի բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող հասարակություն և իր կամքը փողոցում պարտադրելու ունակ ակտիվ քաղաքացի: 


Եվ եթե այս ամենին գումարում ենք նախագահական ընտրությունների նախընտրական և ետըտրական զարգացումների արդյունքում առաջացող բնական լարվածությունն և քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը, ապա 2013թ. առաջին ամիսներին մենք կունենանք էնպիսի մի իրավիճակ, երբ Հայաստան և Սերժ Սարգսյան հասկացությունները կդառնան լիովին անհամատեղելի:

Եվ ի՞նչ պետք է անի այս բարդ իրավիճակում հայտնված, բայց համառորեն իշխանությունը ժողովրդին վերադարձնել չցանկացող Սերժ Սարգսյանը:

Ի դժբախտություն նախագահականում հայտնված անձնավորության` ընտրության տեսականին շատ սուղ է: Այստեղ չկա 100 տոկոսանոց հաղթող տարբերակ, կան շատ վատ և ուղղակի վատ տարբերակներ:

Առաջին տարբերակը` դա այդպես ասած <<քադաֆիական>> տարբերակն է, երբ այս բոլոր վտանգները հաշվի չառնելով` ռեժիմը կգնա ուղիղ բախման ժողովրդի հետ, չի համաձայնվի որևէ զիջման: Ամենայն հավանականությամբ սա կվերածվի արյունահեղության՝ ամբողջովին անկանխատեսելի հետևանքներով:

Երկրորդ տարբերակը` անխուսափելի դարձած բողոքի ալիքի ուղղության շեղումն է: Այստեղ արդեն գործի են դրվելու ոչ թե ուժային և քրեական, այլ ֆինանսական և քարոզչական ռեսուրսները, որոնք հիմնված են այսպես կոչված միշիկական քարոզչության և Սերժ Սարգսյանի անձնական օգտագործման դհոլների ու ականների վրա: Այս դեպքում անգամ խրախուսելու են տարատեսակ բողոքի ալիքները, միայն թե նրանք չուղղվեն դեպի Բաղրամյան 26: Ուր ուզեն, միայն ոչ նախագահական նստավայր: Այդպիսով փորձ է կատարվելու ժամանակավորապես գոլորշի բաց թողնել և տրոհել ու հյուծել ժողովրդական ուժերը: Իր վրայից հարվածները շեղելու համար Սերժ Սարգսյանը չի խուսափի նաև իր մերձավոր շրջապատից ժամանակ առ ժամանակ զոհաբերություններ կատարելուց:

Ինչպես երևում է իշխանական ընդհանուր քաղաքականությունից, նախագահականում ավելի շատ հակված են երկրորդ տարբերակին, որպես 2013-ին վերընտրվելու հնարավորություն: Բայց այստեղ կան որոշակի բարդություններ: 

Խնդիրը նրանում է, որ տարբերակը իրականացնելու համար նախատեսված <<զենքերն>> տարիների ընթացքում կորցրել են իրենց ՕԳԳ-ն, նրանք բազում անգամներ արդեն օգտագործվել են և ունեն մաշվածության բարձր աստիճան: Միշիկական քարոզչամեքենայի նկատմամբ տարիների ընթացքում հասարակության կողմից ձեռք է բերվել դիմադրողականություն, բացահայտված ու լիովին հեղինակազրկված են դհոլներն ու ականները, իսկ զոհերն այլևս չեն ընդունվում ծափողջյունների ներքո` դրանց իրական նպատակը բացահայտված լինելու հետևանքով: 

Այստեղ շատ տեղին է Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ օրինակը, երբ նրա զոհաբերությունը` պատգամավորական մանդատը վայր դնելու պարտադրումը չտվեց սպասված արդյունքը: Այդ քայլը ոչ միայն չթուլացրեց դեպքերի հետ կապված հասարակական ճնշումը, այլ ավելի գրգռեց ու ավելի վճռական պայքարի դրդեց քաղաքացիներին:

Էնպես որ, այս ամենը տեսնելով և հաշվարկելով՝ մեծ հաշվով Սերժ Սարգսյանը հույսը կտրել է իր թիմից և իր փրկությունը փնտրում է Հայաստանի սահմաններից դուրս: Սակայն արտաքին աշխարը ՀՀ քաղաքացիների ոտքի կանգնելու և նրանց վճռական պայքարի պայմաններում Սերժ Սարգսյանին կկարողանա օգնել միայն Հայաստանից ճողոպրելու հարցում:

Հ.Գ.Մոտակա ամիսներին Հայաստանում սպասվում է երկարատև ճակատամարտ իր երկու հստակ, դեմ-
դիմաց կանգնած կողմերով. ժողովուրդ և ռեժիմ: Այստեղ մենք քննարկեցին ռեժիմի նախահարձակ լինելու տաբերակները:Սակայն իշխանությունների այսպիսի հակաժողովրդական գործելաոճի շարունակման պայմաններում պետք չի բացառել, որ առաջին հարվածը կարող է հասցնել ժողովուրդը, որը մանևրելու հատկություններ չունի և ճակատամարտը չի տանելու ոլոր-մոլոր ճանապարհներով: Նա ուղղակի ուժգին, ուղիղ հարված է հասցնելու իր նշանակետին և անգամ անհավանական կորուստների պայմաններում չի նահանջելու մինչև վերջնական հաղթանակ: 

Saturday, September 8, 2012

ՏԻՄ ընտրություններում "Ո'չ ռեժիմին", "Ո'չ Սերժիկին"


Ամբողջ Հայաստանը շունչը պահած սպասում է գալիք նախագահական ընտրություններին, որոնք իսկապես շատ մեծ կարևորություն են ունենալու մեր երկրի ներկայի և ապագայի համար:

Իհարկե 2013 նախագահական ընտրություններից ամենամեծ ակնկալիքներն ունեն ըդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը, որոնք արդեն իսկ սկսել են պատրաստվել այդ բեկումնային իրադարձությանը:

Ընդդիմադիրները պետք է գալիք ճակատամարտից առաջ ամրապնդեն իրենց թիմերը, փորձեն ձեռք բերել ռեժիմի դեմ կռվի պատրաստ հնարավորինս շատ դաշնակիցներ, դրան զուգահեռ հարկավոր է պաշտպանվել վերարտադրության խնդիր ունեցող ռեժիմի կողմից հասցվող հարվածներից, ինչպես նաև մտածել արդեն իսկ հարձակման անցնելու մասին:

Ժողովրդական ուժերն այս անգամ, ի տարբերություն 2008 թվականի նախագահական ընտրությունների ունեն նաև եզակի հնարավորություն ռեժիմին դիմադրելու և հարվածելու հենց խորհրդարանում` ժողովրդի և միջազգային հանրության առջև ավելի հեշտությամբ բացահայտելով Հայաստանում ձևավորված իշխանությունների ողջ հանցագործ կեցվածքը, կաշկանդելով ու զսպելով ոչընտրյալների հանցավոր գործունեությունը:

Ելնելով մամուլում տեղ գտած հրապարակումներից` կարելի է ենթադրել, որ հենց այդպիսի "խորհրդարանական կռվի" է նախապատրաստվում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, որի յոթ հոգուց բաղկացած ֆռակցիայի կոալիցիոն ուժերին նեղելու ունակություններին մենք ականատես եղանք առաջին նստաշրջանում: Մասնավորապես, ուշադրության է արժանի ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցն այն մասին, որ Կոնգրեսի խմբակցությունը նախապատրաստվում է ԱԺ-ում հանդես գալ մարտի 1-ի դեպքերի հետաքննության նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Այս` այդպես էլ Սերժ Սարգսյանի կողմից չմարսված թեմայով հասարակական ճնշումների նոր ալիքը կարող է վարչախմբի համար ծանր հետևանքներ ունենալ թե' Հայաստանի սահմաններում, թե' դրանցից դուրս:

Այս և մնացած նմանատիպ նախաձեռնությունները կարող են ցավոտ հարվածներ հասցնել Սերժ Սարգսյանի դիրքերին և ստիպել նրան ներքաշվել հյուծող և մեծ ֆինանսական ներդրումներ պահանջող տեղեկատվական պատերազմի մեջ` փորձ կատարելու համար փոխել որոշակի հանրային ընկալումներ, ինչը գործող իշխանությունների անթիվ մեղքերի առկայության դեպքում մեղմ ասած շատ բարդ է:

Սեպտեմբեր ամսին գոյություն ունի ևս մեկ հնարավորություն Սերժ Սարգսյանի վերարտադրվելու գործին լծվել պատրաստվող ուժերին հարված հասցնելու համար: Այդ հնարավորությունը ՏԻՄ ընտրություններն են, որոնք տեղի են ունենալու երկու ալիքով` սեպտեմբերի 9-ին և սեպտեմբերի 23-ին: Եվ ամենևին պարտադիր չէ դրա համար տեղերում ունենալ սեփական ավագանու, գյուղապետի կամ քաղաքապետի թեկնածուներ: Այստեղ կարևորը ճիշտ կոչն է ժողովրդին:

Այն պարագայում, երբ գերնպատակ է ռեժիմին հարվածներ հասցնելն իսկ այնուհետև նրան իշխանությունից զրկելը, լավագույն կոչը, որով ընդդիմադիրները կարող են դիմել հանրությանը` դա արդեն մեկ անգամ իր դրական արդյունքները տված "Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին" կարգախոսն է:

Հ. Գ. 2013 թվականի նախագահական ընտրություններում ժողովրդական ուժերի հաջողությունն ու Սերժ Սարգսյանի հանցավոր իշխանության տապալումն ապահովված կլինի, այն ժամանակ, երբ ամբողջ հանրությունն ըդդիմադիր ուժերի օգնությամբ իր փրկության միակ տարբերակը կտեսնի օրինական իշխանություն ձևավորելու մեջ և ուղղակի կասի. "Ո'չ ռեժիմին", "Ո'չ Սերժիկին":



Wednesday, September 5, 2012

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթը ԱԺ-ում

Հարգելի խորհրդարան,

Նույն օրը, երբ հայտնի դարձավ, որ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովը ոչ միայն էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան, այլեւ, ի խախտումն միջազգային իրավունքի նորմերի, ազատ է արձակվել Ադրբեջանի նախագահ Ալիեւի` ներում շնորհելու որոշմամբ, Հայ Ազգային Կոնգրեսը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ: Այդ հայտարարության մեջ մենք դատապարտել ենք Ադրբեջանի գործողությունները: Այս քայլով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտեց միջազգային իրավունքի նորմերը, ստանձնեց Ռամիլ Սաֆարովի կոմից կատարված հանցագործության ամբողջ բարոյական պատասխանատվությունը, միջազգային հանրությանը ցույց տվեց, որ պատրաստ է խրախուսել եւ փառաբանել ազգայնականության ու ցեղապաշտության հիմքի վրա մարդասպանությունը, վտանգելով տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված բանակցությունները:

Պարզ է նաեւ Հունգարիայի իշխանությունների պատասխանատվության հարցը: Ակնհայտ է, որ Հունգարիայի իշխանությունները կարող էին հեշտությամբ հաշվարկել Ադրբեջանի գործողությունները էքստրադիցիայից հետո, սակայն ինչ-ինչ պատճառներով, որոնց մասին այս պահին կարող ենք միայն ենթադրություններ անել, գերադասել են Ադրբեջանի դիմումի վերաբերյալ ցուցաբերել զուտ ֆորմալ մոտեցում եւ բավարարվել Ադրբեջանի` Սաֆարովին բանտում պահելու ակնհայտորեն հեղհեղուկ երաշխիքներով: Այդ է պատճառը , որ մենք ընդունում ենք այն գնահատականները, որ տրված են հայտարարության նախագծի մեջ նաեւ Հունգարիայի մասով:

Հայ Ազգային Կոնգրեսը, ունենալով կոշտ հակասություններ իշխող քաղաքական ուժի հետ, այնուամենայնիվ գիտակցում է ստեղծված իրավիճակում Հայաստանի քաղաքական ուժերի միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտությունը: Ուստի մենք որոշել ենք առանց այլեւայլ բարդություններ ստեղծելու միանալ ներկայացված հայտարարության նախագծին:

Միեւնույն ժամանակ հարկ ենք համարում այս բարձր ամբիոնից կրկնել Հայ Ազգային Կոնգրեսի` օգոստոսի 31-ի հայատարարության գնահատականները առ այն, որ Հայաստանի իշխանությունները նույնպես պատասխանատվություն են կրում կատարվածի համար, քանի որ ժամանակին համարժեք կանխարգելիչ քայլեր չեն կատարել, ոչ' հետախուզության, ոչ' էլ դիվանագիտության ասպարեզներում:

Հասկանալով Հայոց բանակի սպայի դեմ կատարված ոճրագործության դիմաց արժանի հատուցումը ապահովելու քաղաքական կարեւորությունը, Հայաստանի պատկան մարմինները, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարոuթյունը, Ազգային անվտանգությունը, Պաշտպանության նախարարությունը, Անվտանգության խորհուրդը, մշտական ուշադրության կենտրոնում պետք է պահեին բոլոր զարգացումները եւ տիրապետեին այդ գործարքի նախապատրաստմանը վերաբերող ողջ տեղեկատվությանը։

Տիրապետելով այդ տեղեկատվությունը, օգտագործելով բոլոր դիվանագիտական լծակները, նրանք կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկեին՝ խնդիրը հրապարակավ բարձրացնելով ինչպես Հունգարիայի իշխանությունների, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահ եկրների, Եվրոպական Միության եւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ՆԱՏՕ եւ այլն) առջեւ։ Հանցագործի էքստրադիցիայի կանխարգելման համար պետք էր մոբիլիզացվեին նաեւ հայկական սփյուռքի, ժողովրդավարական հասարակայնության ուժերը։

Հայաստանի իշխանությունները իրենք ընդունում են, որ էքստրադիցիայից առնվազն երկու շաբաթ առաջ տեղյակ են եղել պատրաստվող գործարքի մասին: Եթե այսօրվա բարձրացրած բողոքի կեսը բարձրացվեր այն ժամանակ, եթե հրապարակային հայտարարություններով հարցը դրվեր այն պետությունների եւ միջազգային կազմակերպությունների առջեւ, որոնք այսօր իրենց մտահոգություներն են հայտնում փաստի վերաբերյալ եւ քննադատում են Ադրբեջանին, վստահ եմ, Սաֆարովը դեռ նստած կլիներ հունգարական բանտում:

Ամեն դեպքում, այսօր բոլորիս առաջնային գործը պետք է լինի սթափ գնահատել ստեղծված իրավիճակը: Այն պայթյունավտանգ է, հղի բազմաթիվ սպառնալիքներով մեր ազգային անվտանգության համար, ներառյալ հնարավոր պատերազմական էսկալացիան:

Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, ինչքան էլ դա դժվար է, զերծ մնալ էմոցիոնալ, քաղաքականապես չհաշվարկված քայլերից: Հայաստանը պետք է կտրուկ եւ կոշտ քայլեր ձեռնարկի, բայց պետք է զերծ մնա որեւէ քայլից, որը կվնասի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անվտանգությանը եւ միջազգային վարկին: Ադրջբեջանը քայլ է կատարել, որն ամբողջ աշխարհին ցույց տվեց ռազմաշունչ հակահայկական հիսթերիան խորացնելու, Ղարաբաղյան հակամարտությունը սրելու եւ բանակցային գործընթացը վտանգելու իր մտադրությունը: Դա ամենեւին չի նշանակում, որ Հայաստանը պետք է նույնքան ապակառուցողական քայլերով պատասխանի, ինչը կլինի հենց Ադրբեջանի ուզածը: Եթե Ադրբեջանը ընտրել է բանակցային գոծընթացի տապալման ճանապարհը, ապա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերը պահանջում են ամեն բան անելու, որ միջազգային հանրության, Մինսկի խմբի համանախագահ երկրների համար դրա միակ պատասխանատուն լինի Ադրբեջանը: Ուստի Հայաստանը պետք է զերծ մնալ որեւէ քայլից, որն ուղղակիորեն վնասում է բանակցային գործընթացին:


Լևոն Զուրաբյան

Հայ Ազգային Կոնգրես

Tuesday, September 4, 2012

Սերժ Սարգսյանի բարձրակարգ սպասարկումը

Գյումրիում Սերժ Սարգսյանը` պատասխանելով լրագրողների հարցերին դիմում է Հայաստանի հանրությանը, որ վերջիններս չայրեն հունգարիայի դրոշը:

Բա մեկը չլիներ, որ հարցներ էդ մարդուն, թե ինչ գործ ունի նա հանրության հետ: Ա'յ Սերժ Սարգսյան ջան, էդ հանրության մտքով ինչի՞ պիտի անցներ էդ անտեր լոլիկակռիվն ու դրոշվառոցին, եթե չլինեին քո իսկ կողմից հրահանգավորված կարենավագյաններն ու ԱԱԾ-ի քաղաքացիական ակտիվիստները: Գնա ձերոնց հավաքի ու վրեքները մատ թափ տուր: Ի՞նչ կապ ունի հանրությունն այստեղ:
Իրականում էստեղ ուրիշ խնդիր կար: Որոշ արտաքին ուժեր "Բոբո" են արել Սերժ Սարգսյանին, կոնկրետ քայլեր պահանջել եվրոպական ընտանիքի անդամ երկրի նկատմամբ ֆաշիստական գործողությունները դադարեցնելու համար: Նախագահի աթոռը զբաղեցնողն էլ` իր սովորության համաձայն "Չէ" չի կարողացել ասել և մեծ հաճույքով, շատ արագ մտել է այդ ուժերի տակ:
Նա կարող էր այդ հարցերը լուծել մի քիչ ավելի մեղմ ձևով` ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ Կարեն Ավագյանի, կամ օրինակ`աստվածավախություն քարոզող Գասպարյան Վովայի մակարդակով: Բայց ոչ: Սերժ Սարգսյանն արտաքին աշխարհի իր կլիենտներին սպասարկում է ամենաբարձր մակարդակով` հրապարակայնորեն նվաստացնելով ինքն իրեն:
Հիշենք Սաֆարովին ազատ արձակելու օրը նրա հռետորաբանությունը: Ամենևին չեր կարելի ենթադրել, որ օրեր անց նա կոչ կանի ՀՀ քաղաքացիներին թշնամաբար չվերաբերվել հունգարացիներին, քանի որ նրանք իրականում մեր եղբայրներն են և չի կարելի վատացնել նրանց հետ հարաբերությունները մեկ մարդու պատճառով: Երևի Սարգսյանը մոռանում է, որ ինքը դիվանագիտական հարաբերությունները դադարեցրել էր ոչ թե Հունգարիայի վարչապետի, այլ նրանց ողջ պետության հետ:

Այս թեթևաբարո քայլով Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ վնասեց ոչ թե իր վարկանիշին (Դա անել այլևս անհնար է... Նա հնարավոր բոլոր մեթոդներով թե երկրի ներսում, թե արտաքին աշխարհում անդառնալի ձևով փալասացրել է ինքն իրեն), այլ հերթական անգամ աշխարհի աչքերի դիմաց հողին հավասարեցրեց ՀՀ նախագահի ինստիտուտը, ՀՀ քաղաքացիների արժանապատվությունը: