PropellerAds

Tuesday, May 14, 2013

Ինչպես ստիպել իշխանություններին հեռանալ. Արաբական տարբերակ (Թարգմանություն)

Խաղաղ պայքարը օգտագործում է այն բոլոր միջոցները, որոնք տրված են սահմանադրությամբ:
Վախի բացառումը հանգուցային է ռեժիմի կազմաքանդման գործում:





Ժողովրդի պահանջները 

1. Հանցագործ ռեժիմի և նրա նախարարների տապալում:

2. Արտակարգ դրության մասի օրենքի չեղյալ համարում:

3. Ազատություն:

4. Արդարություն:

5. Նոր, ոչ զինվորական կառավարության ձևավորում, որը հոգ կտանի ժողովրդի մասին:

6. Պետական եկամուտների խելամիտ օգտագործում:

Քաղաքացիական դիմադրության մարտավարություն

1. Պետական իշխանության խորհրդանիշ հանդիսացող կարևոր շենքերի շրջապատում:

2. Ոստիկանության և բանակի ներկայացուցիչների ժողովրդի շարքերում ներգրավման փորձ:

3. Հեղափոխական քոյրերի և եղբայրների պաշտպանություն:

Գործնական քայլեր

1. Բնակելի թաղամասերի փողոցներում ընկերների և հարևանների հետ անցկացնել ակցիաներ:

2. Կարգախոսների վանկարկում՝ ի փառս պետության և ժողովրդի ազատության:

3. Դրական շեշտադրումներով կոչեր՝ ուղղված բնակչությանը իրենց բողոքի գործողություններին միանալու համար:

4. Դուրս հանել փողոց բողոքավորների մեծ խմբեր՝ հնարավորինս մեծ թվով մարդկանց ուշադրությունը գրավելու համար:

5. Ժողովրդին ուղղել դեպի պետական կարևորագույն շենքերը՝ դրանք գրավելու նպատակով:

Անհրաժեշտ հագուստ և գործիքներ

1.Գլխարկով բաճկոն: Այն կօգնի պաշտպանել դեմքը արցունքաբեր գազից:

2. Պաշտպանիչ ակնոցներ, որոնք կարելի է ձեռք բերել շինարարական խանութներից:

3. Բերանը և թոքերը արցունքաբեր գազից պաշտպանող թաշկինակ:

4. Ծաղիկ, որը կօգնի մեզ իրականացնել մեր առաքելությունը և դուրս գալ բացառապես խաղաղ ցույցերի:

5. Ներկ (spray), որը մենք կօգտագործենք ոստիկանների կողմից ցուցարարներին ծեծի ենթարկելու դեպքում: Ներկը պետք է փչվի ոստիկանների սաղավարտների թափանցիկ երեսկալների վրա՝ նրանց ժամանակավորապես կուրացնելու և հետագա առաջխաղացումը կանխելու նպատակով:

6. Հարմարավետ ոտնամաններ, որոնք թույլ կտան վազել և արագ տեղաշարժվել:

7. Հաստ ձեռնոցներ, որոնք կպաշտպանեն ձեռքերը արցունքաբեր գազով նռնակների տաքությունից:

8. Պղնձի կափարիչ, որը կարելի է օգտագործել մահակներից և ռեզինե փամփուշտներից պաշտպանվելու համար:

Ուրիշ միջոցներ

1. Դեղատուփ

2. Տարբեր տեսակի հաբեր ցավի դեմ:

3. Խմելու ջուր:

4. Քացախ: Թաշկինակը քացախի մեջ թրջելով կարելի է թուլացնել արցունքաբեր գազի ազդեցությունը:

5. Լիմոն: Այն ծամելու դեպքում թուլանում է արցունքաբեր գազի արդյունավետությունը:

6.Կոկա-Կոլա: Որոշ թանկագին թունիսցի ընկերներ խորհուրդ են տալիս լվացվել Կոկա-Կոլայով՝ արցունքաբեր գազից պաշտպանվելու համար:

7. Ինչ-որ սնունդ, որը թույլ կտա մասնակցել երկարատև միջոցառումներին:

8. Պոլիէթիլենային տոպրակներ: Դրանք օճառաջրով լցնելուց հետո հեռու տարածությունից պետք է գցել զրահամեքենայի տակ:

Կոլեկտիվ գործողությունների մարտավարություն

1. Ուրբաթօրյա աղոթքից հետո կազմակերպված շարքերով և ձեռքներին ունենալով վարդեր ու այլ ծաղիկներ՝ դուրս գալ փողոց:

2. Թույլ տվեք, որ ձեր բողոքի գործողություններին միանան բոլորը: Ոստիկանները չեն համարձակվի հարվածել սեփական մայրերին, եղբայրներին, երեխաներին:

3. Եթե ոստիկանական ուժերը խոչընդոտում են մեր առաջխաղացումը, ապա պետք է գոռալ դրական կարգախոսներ և փորձել անցնել նրանց արգելապատնեշները:

4. Եթե սկսում են հարվածել, ապա առաջին 2 շարքերը ամենայն հանգստությամբ պետք է նահանջեն 2-3 քայլով, իսկ հետևի շարքերը պետք է պատրաստ պահեն ներկերն ու վահաները՝ արգելքները ճեղքելու համար: Հերթականությունը կարևոր է:

5. Ոստիկանական շարքերի ճեղքումը կատարվում է համաձայնեցված, խմբերով: Առաջին 3 խմբերը բախվում են ոստիկանության հետ, իսկ 4-րդ` պահեստային խումբը անսպասելիորեն հարձակվում է ոստիկանական ուժերի վրա:

6. Եթե սկսվել են վանկարկումներ, ապա դրանք չպետք է դադարեն: Խորհուրդ ենք տալիս ընտրել 1-2 կարգախոս, որոնք կլինեն հեշտ հիշվող ու բոլորի համար հեշտ լսելի:

7. Իչքան մոտ են ցուցարարները ոստիկանական ուժերին, այնքան նրանց համար դժվար է արցունքաբեր գազի օգտագործումը:

8. Եթե այնուամենայնիվ նրանք օգտագործում են արցունքաբեր գազով նռնակներ, ապա թրջեք թաշկինակներն ու մնացեք տեղում` պահպանելով հանգստություն: Գազի ներշնչումը առաջացնում է խուճապ:

9. Եթե լսեք կրակոցներ, մի՛ վազեք, մնացեք տեղում, ուղակի պահեք վահանը գլխավերևում և դուք կլինեք պաշտպանված:

10. Արդյունավետ է արցունքաբեր գազով նռնակները ոստիկանական շարքեր վերադարձնելը:

11. Կարևորը՝ խնայել միմիանց: Բոլորը պետք է հիշեն իրենց հարևանների մասին:

12. Անվտանգության ջոկատների շարքերում հաճախ առկա են լինում ազատ տարածություններ՝ մարդկանց սահմանափակ հոսքի համար: Կարելի է օգտագործել դրանք և հայտնվելով ոստիկանական շարքերի հետևում՝ շրջափակել նրանց և առգրավել զենքերն ու մյուս միջոցները:

13. Ընկերների փրկությունը շատ ավելի կարևոր է քան ոստիկաններին հարվածներ հասցնելը:

14. Ո՛չ ջարդին ու թալանին:

15.Կոչ արեք ազատության համար պայքարողներին միանալ հետաքրքրասեր դիտորդներին:

16. Տարածեք տարաբնույթ հանձնարարություններ ցուցարարների տարբեր խմբերի շարքերում:

17. Հիշե՛ք, շենքերը ժողովրդական ուժերի կողմից օգտագործվում են որպես դիտակետեր:

18. Թույլ մի՛ տվեք ոստիկաններին ներթափանցել ժողովրդական ուժերի շարքերը:

19. Չի՛ կարելի լինել անօգուտ նեգատիվ:

20. Սկսել բողոքի ցույցը միայն գլխավոր նպատակակետին հասնելուց հետո: Երբ որ չկա վտանգ, քաղաքացիները հանգստանալու համար կարող են նստել գետնին, սակայն դա նույնպես պետք է արվի կազմակերպված:

Ինչպե՞ս օգտվել վերոնշյալից

Վահան և աէրոզոլ-ներկ

Պինդ կանգնի՛ր տեղում, պաշտպանվի՛ր փայտով և վահանով ու հարձակվի՛ր` ներկը դեմքին փչելով:

Ներկը կարելի է փչել նաև ցույցը ցրող մեքենաների ապակիների, ինչպես նաև դրանց գլխին տեղադրված տեսախցիկների վրա: Թաց սրբիչով փակել մեքենայի խլացուցիչը, , ինչը կբերի շարժիչի աշխատանքի դադարեցման: Օճառաջրով լի տոպրակներով կարելի է ռմբակոծել զրահամեքենաները, ինչը կխոչնդոտի նրանց կանոնավոր տեղաշարժին:

Ժողովրդական շարժմանը կարելի է աջակցել հետևյալ ոչ անմիջական ձևերով`

1. Սեփական կետից հանել պաշտպանությունը:

2. Տեղադրել պետական դրոշը խանութներում և գրասենյակներում, պատշգամբներում և ավտոմեքենաների վրա՝ ազգային ոգու բարձրացման նպատակով:

3.Աջակցել ռեժիմի դեմ վանկարկումներին՝ պատուհաններից ու պատշգամբներից:

Պաստառների օրինակներ

« Ոստիկանությունն ու ժողովուրդը միասին են անարդարության դեմ պայքարում »

« Վախկոտ և սրիկա Սերժ »

Չդավաճանես համաքաղաքացիներիդ

Կեցցե՛ Հայաստանը