PropellerAds

Thursday, January 31, 2013

Փեսայի ձեռագիրը

«Հրապարակ» օրաթերթը կրկին լծվել է ՀԱԿ-ի նկատմամբ էժանագին ստերի տարածման գործին: Թերթը հետևողականորեն սկսել է «բացահայտել» Կոնգրեսում իբր առկա, բայց իրականում գոյություն չունեցող միջանձնյա խնդիրները, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանը չի վստահում Լևոն Զուրաբյանին, կամ, որ նույն Զուրաբյանի ու Ջհանգիրյանի միջև առկա են ինչ-որ հակասություններ:
Կարող եմ հավաստիացնել, որ Հայ ազգային կոնգրեսում նմանատիպ որևէ խնդիր չկա, հակառակը՝ հենց այս մարդկանց անշահախնդիր թիմային աշխատանքի արդյունքում է, որ Կոնգրեսը կանգուն է և շարունակում է իր պայքարը վարչախմբի դեմ հանուն Հայաստանի ապագայի:

Իրականում «Հրապարակ»-ի այս գործելաոճում ակնհայտ երևում է Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի (Միքայել Մինասյան) ձեռագիրը, որը իր սովորության համաձայն սեփական ցանկություններն ու երազանքներն է ներկայացնում որպես իրականություն:

Արեգ Գևորգյան

Wednesday, January 30, 2013

Սերժ Սարգսյանը լուծում է հարցերն այնպես, ինչպես թուրքերը լուծեցին «Հայկական հարց»-ը

Դժվար է չհամաձայնվել Սերժ Սարգսյանին գովաբանող տեսահոլովակում հնչեցվող հիմնական այն մտքի հետ, թե Սերժ Սարգսյանը 5 տարիների ընթացքում հաղթահարեց իր առջև ծառացած բոլոր խնդիրները:

Իհարկ է հաղթահարեց և շարունակում է հաղթահարել: Ուղղակի Սերժ Սարգսյանը ոչ թե լուծում է խնդիրները, այլ ազատվում է խնդիրները առաջացնող «պատճառներից»: Իսկ Սերժ Սարգսյանի խնդիրների «պատճառ»-ը եղել և մնում են ՀՀ քաղաքացիները: Հատկապես այն քաղաքացիները, որոնք չեն համակերպվում հայաստանյան իրականության հետ:

Հատուկ այս քաղաքացիների համար հետևողականորեն, տարիներ շարունակ ստեղծվեցին արտագաղթի, ինքնասապանության, խելագարության, հիվանդությունների ու թշվառության, օր ու գիշեր միայն մի կտոր հաց վաստակելու, ամեն գնով սեփական ընտանիքի գոյությունը պահպանելու աննախադեպ պայմաններ:

Խնդիրների հաղթահարման այսպիսի մեթոդաբանությունը կարելի է համեմատել միայն 1915 թվականին տեղի ունեցած «Հայկական հարցի»-ի լուծման հետ: Ինչպես օսմաններն էին «Հայկական հարց»-ը լուծում ուղղակի հայերի բնաջնջմամբ, այդպես էլ Սերժ Սարգսյանի վարչախումբն է ժողովրդավարության, ապահովության, բարեկեցիկ կյանքի ապահովման խնդիրը լուծում դրանք պահանջողների՝ ՀՀ քաղաքացիների տեղահանմամբ ու ոչնչացմամբ:

Արեգ Գևորգյան

Tuesday, January 29, 2013

Կրկեսային ներկայացում, որի միակ նպատակը հանցագործ Սերժ Սարգսյանի լեգիտիմացումն է

Քանի գրոշի արժեք ունեն սարեր շարժելու, օրենքի երկիր կառուցելու, տնտեսական բարեփոխումներ իրականացնելու, քաղաքացիական հասարակություն ստեղծելու խոստումները, երբ նախագահ ընտրվելու հավակնություններ ունեցող, այսպես կոչված ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկը բառ անգամ չի արտաբերում քաղաքական հետապնդումների անթույլատրելիության մասին:

Արդեն տաս օր է ինչ մեկնարկել է քարոզարշավը, բայց նախագահացուներից ոչ մեկ չի խոսել այսօրվա Հայաստանի ամենահրատապ խնդրի վերաբերյալ: Խոսքը Կոնգրեսի չորս երիտասարդների` Տիգրանի, Սարգիսի, Դավիթի և Արտակի մասին է, որոնց նկատմամբ իրականացվող քաղաքական հենտապնդումը դատապարտվում է արդեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Իսկ քաղբանտարկյալների բանտում անցկացրած ամեն օրը` դա քաղաքացիների իրավունքների ամենօրյա կոպտագույն խախտում է, դա անարգանք է մեր պետության, մեր սահմանադրությամբ նկատմամբ;

Խուսափելով քաբանտարկյալների, Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի թեմաներից` երբևէ չեք կարողանալու շահել ժողովրդի վստահությունը և իրական ձեռնոց նետել ռեժիմին: Իսկ մինչ այդ ձեր ցանկացած քայլ լինելու է անարդյունք և նմանվելու է կրկեսային ներկայացման, որի միակ նպատակը հանցագործ Սերժ Սարգսյանի լեգիտիմացումն է:

Արեգ Գևորգյան

Thursday, January 24, 2013

Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին

Հունվարի 27-ին լրանում է ՀԱԿ երիտասարդների գործով բողոքը Վճռաբեկ դատարան ներկայացնելու մեկ ամիսը: Երկուշաբթի օրը հայտնի կդառնա մտնում է, արդյոք, վերաքննիչի կայացված որոշումը իրավական ուժի մեջ, որով երիտասարդները պետք է ազատազարկվեն 2-6 տարով, թե ոչ:

Վաղը՝ ժամը 14:00-ին տեղի կունենա Դատախազության դիմաց կազմակերպվող ամենուրբաթօրյա բողոքի ակցիան, որի բազմամարդությունը կարող է շատ կարևոր դեր խաղալ դատարանի ի նպաստ երիտասարդների որոշման կայացման գործում:

Էնպես որ, ուրբաթ՝ ժամը 14:00-ին հավաքվում ենք դատախազության շենքի դիմաց՝ քաղաքական հայացքների համար ազատազրկման դատապարտված երիտասարդների արդարացումը պահանջելու:

Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին

Սերժ Սարգսյանի լիակատար մեկուսացումը

Քաղբանտարկյալների գործը, այն եզակիներից է, որոնցում ՀՀ իշխանությունները հայտնվել են լիակատար՝ թե՛ քաղաքացիների, թե՛ հասարակական կազմակերպությունների, թե՛ քաղաքացիական նախաձեռնությունների, թե՛ կուսակցությունների, թե՛ միջազգային հանրության կողմից մեկուսացման մեջ:

Այս իրավիճակում Սերժ Սարգսյանի կողմից բթամիտ համառության ցուցադրումն այլևս անտեղին է:

Ոչ այնքան ցանկալի անկանխատեսելի հետևանքներից խուսափելու միակ ճանապարհը Արտակի, Դավիթի և Սարգիսի արդարացումն է և Տիգրանի անհապաղ ազատ արձակումը...

Ազատությո՛ւն

Monday, January 21, 2013

Կհանդիպենք Մարտի 1-ին

Քարոզարշավի առաջին իսկ օրվանից պարզ դարձավ, որ քաղաքացիների անվստահությունը թեկնածուների նկատմամբ լիովին արդարացված է: Թեկնածուները այս ընտրությունները փորձում են ծառայեցնել կամ իրենց, կամ Սերժ Սարգսյանի շահերին և չկա ոչ մի մտահոգություն քաղաքացիների ապագայի նկատմամբ: Եվ ապարդյուն են հակառակը ապացուցելու դեմագոգիկ փորձերը, թե իբր Սերժի դեմ պայքարողը պետք է ստանա բոլոր մտահոգ ուժերի աջակցությունը: Անձամբ ինձ համար դրածո թեկնածուի և Սերժ Սարգսյանի միջեւ որևէ տարբերություն չկա: Շատ հնարավոր է, որ նրանք ցույց տան պայքար, բայց այդ պայքարը ունենալու է միայն իրական քաղաքացիական դիմադրությունը մաշեցնելու և ռեժիմի համար անվտանգ ուղիով տանելու նպատակ: Էնպես որ, քաղաքացին ուղղակի մեջքով պետք է շուռ գա Սերժի դուդուկի տակ պարող բոլոր թեկնածուներին, գնա ընտրատեղամաս, ստանա իր քվեաթերթիկը և սրտի ուզած ձևով անվավեր դարձնի այն:

Ցուցադրեք ձեր քաղաքացիական դիրքորոշումը և կհանդիպենք Մարտի 1-ին:

Արեգ Գևորգյան

Sunday, January 20, 2013

Պայքարն անշառ չի լինում


Երբ հանրահայտ Բազազն ու բերետները երթերի, ցույցերի ժամանակ սադրանքներ էին իրականացնում՝ հրում էին, հայհոյում էին, հարվածում էին՝ չխնայելով ոչ մեծահասակներին, ոչ կանանաց, ոչ երեխաներին ունեյին մեկ հորդոր մեզ բոլորիս, որի կատարումից անմիջապես հետո մեզ կթույլատրվեր անել ամեն ինչ:

Երթերի ժամանակ պահանջը մեկն էր. քայլել մայթերով: Չենթարկվողները դաժանաբար պատժվում էին՝ ծեծվում, բերման ենթարկվում: Այդ գործողությունները բացատրվում էին նրանով, որ երթը, որը հնարավոր է անցկացնել մայթերով մենք միտումնավոր՝ խոչընդոտելով երթևեկությունը անցկացնում էինք փողոցներով: Մեզ մեղադրում էին ոստիկաններին չենթարվելու մեջ: Նրանք իրավացի էին: Մենք իսկապես չէինք ենթարկվում, մենք ցույց էինք տալիս մեր անհնազանդությունը, մենք միտումնավոր դառնում էինք անկառավարելի, որովհետև իշխանությունների համար միմիայն անկառավարելի բողոքն է դառնում խնդիր և գլխացավանք: Համոզված եմ` եթե մենք ենթարկվեյինք այդ պահանջներին, ապա որևէ խոչընդոտի չէինք հանդիպի:

Իշխանությունները չէին ուզում ազատվել բողոքից, նրանց անհրաժեշտ էր կառավարելի բողոք: Այս տարիների ընթացքում իշխանությունների ներկայացուցիչները մեզնից պահանջում եին «առողջ» քննադատություն, բայց ոչ «Սերժիկ, հեռացիր» կամ «Սերժիկ, հանցագործ», որովհետև դա էր նրանց համար խնդիր, այլ ոչ թե «առողջ» քննադատությունը: Նրանք մեզ հորդորում էին չպահանջել քաղբանտարկյալների ազատարձակում, այլ սպասել դատարանների օրինական վճիռներին, որովհետև «քաղբանտարկյալ» բառն էր նրանց համար խնդիր: Նրանք կոչ էին անում չմտնել Ազատության հրապարակ՝ անցկացնել հանրահավաքները Մատենադարանում, որովհետև նրանց համար ավելի պռոբլեմատիկ էին Ազատության հրապարակում կանգնած 15 երիտասարդները, քան մատենադարանի 1000 քաղաքացիները... Իսկ այժմ իշխանական այս նույն քարոզչությունը իրականացվում է ֆեյսբուքում: Բազամթիվ օգտատերեր միտումնավոր իրականացնում են պայքարը մեղմելու և կառավարելի դարձնելու ծրագիրը: Կրկին սկսվել են «առողջ» քննադատություն իրականացնելու, «իմաստավորության հարթությունում» պայքարելու կոչերը:

Այսօր կրկին մեզ հորդորում են քայլել մայթերով, առանց գոռալու, շառից- փորձանքից հեռու, և առավել ակտիվ սա արվում է համացանցում, որովհետև իշխանությունների համար վտանգավորը ոչ թե «իմաստավոր» կռիվներն են, այլ կոշտ քննադատությունը, իրերը իրենց անունով՝ Սերժիկին՝ Սերժիկ, Սաշիկին՝ Սաշիկ, Միշիկին՝ Միշիկ կոչելը: Իսկ, եթե կուզենաք տեսնել «իմաստային», «առողջ» պայքար այցելեք իշխանական հայտնի կայքերը, կարդացեք բազմաթիվ իմաստային հարցազրույցները, հոդվածները, հայտարարությունները, գտեք իշխանական ֆեյքերին, բոլորիդ հայտնի ԱԱԾ-ական օգտատերերին և ամենաառողջ քննադատույթունը կտեսնեք այնտեղ: Այդ «առողջ» քննադատությունն այնքան «առողջ» ու «իմաստային» է, որ մարդկանց վերջ ի վերջո բերում է ավելի «վեհ» արժեքների գիտակցմանը և որպես չարյաց փոքրագույն է ներկայացնում Միշիկին ու Սաշիկին ենթարկվելու գաղափարը:

Հ.Գ. Եթե մենք ուզում ենք հասնել փոփոխությունների, ապա իրավունք չունենք ենթարկվելու նմանատիպ քարոզչական տրյուկներին: Միակ ելքը անհնազանդությունն է և ռեժիմի կողմից անկառավարելի լինելը: Իսկ անկառավարելի լինել՝ շատ ժամանակ կարող է նշանակել թվացյալ մեծամասնության ծաղրի և բռնությունների թիրախ դառնալ: Բայց հենց սա է պայքարը, երբեմն ոչ այդքան հաճելի, խոչընդոտներով ու բազմաթիվ դժվարություններով լի:
Պայքարն անշառ չի լինում:

Արեգ Գևորգյան

Thursday, January 17, 2013

Քաղաքացիական միջոցառում Մարտի 1-ին


Կարծում եմ՝ բոլորդ էլ գիտեք, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս Մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի ավանդական միջոցառումը, որին հաջորդելու է երթ դեպի Մյասնիկյանի արձան՝ ի հիշատակ 2008 թ.-ի Մարտի 1-ի 10 զոհերի:

Մարտյան սպանդը ոչ միայն քաղաքական ուժերի, այլ առաջին հերթին քաղաքացիների խնդիրն է: Որևե քաղաքացի չի կարող իրեն ապահով զգալ սեփական երկրում, քանի դեռ բացահայտված չեն նմանատիպ ոճրագործությունները և պատժված չեն դրանք իրագործող հանցագործները: Հետևաբար՝ 2013 Մարտի 1-ին Ազատության հրապարակից պետք է մեկնարկի ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական միջոցառում: 

Մարտի 1-ին մենք կցուցադրենգ մեր կամքը և վճռականությունը՝ մեկընդմիշտ ազատվելու համար քաղաքացիների նկատմամբ իրագործվող հալածանքներից, բռնաճնշումներից և նրանց իրավունքներն ու ազատությունները սահմանափակող իշխանություններից:

Առաջարկում եմ իմ ֆեյսբուքյան ընկերներին, քաղաքացիական նախաձեռնությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչներին միասին մտածել այդ օրը միասնական միջոցառում կազմակերպելու ուղղությամբ:

Wednesday, January 16, 2013

«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը. Հայտարարություն

Հայաստանն առանց քաղբանտարկյալների նախաձեռնությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայ Ազգային Կոնգրեսի 4 ակտիվիստներին 2-ից 6 տարի դատապարտման վերաբերյալ: Հայտարարությունը ուղղարկվել է ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին, Միջազգային Իրավապաշտպան Կազմակերպություններին:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

2012թ. նոյեմբերի 13-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ մերժեց Հայ Ազգային Կոնգրեսի չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի բողոքները։ Այսպիսով, դատարանն օրինական ուժի մեջ թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ հուլիսի 20-ին կայացված դատավճիռը, որով ամբաստանյալները դատապարտվել էին համապատասխանաբար 6, 3, 2 և 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ՀՀ քր. օր.-ի Հոդված 316-ի (իշխանության ներկայացուցիչներին բռնության կիրառմամբ դիմադրելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք) և Հոդված 258-ի (խուլիգանություն) հատկանիշներով։
Տվյալ գործը կապված է 2011թ. օգոստոսի 9-ի միջադեպին, երբ երիտասարդները ոստիկանների կողմից ենթարկվել են հարձակման, ծեծի, ապա բերման ենթարկվել ոստիկանության բաժին ճիշտ այն ընթացքում, երբ վերջապես սկիզբ էին առել երկրի ժողովրդավարացմանն առնչվող պաշտոնական բանակցությունները ՀՀ իշխանությունների և ընդդիմադիր ՀԱԿ-ի միջև։ Տարածված կարծիք է, որ ոստիկանության գործողությունները քաղաքական դրդապատճառներով էին պայմանավորված և որ դրանց արդյունքում, ըստ էության, խափանվեց երկխոսությունը կառավարության և ընդդիմության միջև։

Սկսած հենց 2011թ. օգոստոսի 9-ից, այս գործի վարույթն իրականացվել է օրենքի մի շարք էական և ընթացակարգային խախտումներով, ընտրողական արդարադատության կիրառմամբ։ Ի մասնավորի՝

· Երիտասարդ ակտիվիստների նկատմամբ նախաքննությունը և ապա՝ դատապարտումը գլխավորապես հիմնված է եղել հենց այն ոստիկանների ցուցմունքների վրա, որոնք մասնակցել են ակտիվիստների դեմ ուղղված հարձակմանը, սակայն պաշտոնապես ներգրավվել են որպես տուժողներ և վկաներ,

· Պաշտպանական կողմի պահանջների անտեսմամբ, նախաքննության ընթացքում չեն հարցաքննվել միջադեպի ականատես հանդիսացող բազմաթիվ անհատներ, որոնք կարող էին անկողմնակալ ու ճշմարտացի վկայություն տալ գործի առնչությամբ,

· ՀԱԿ ակտիվիստները զրկված են եղել իրենց ընթացակարգային իրավունքներից ինչպես ոստիկանության բաժին բերման ենթարկվելու, այնպես էլ որպես կասկածյալներ կալանավորվելու ընթացքում։

· Երիտասարդ ակտիվիստներին որպես կասկածյալների ձերբակալության արձանագրություններն ու ընթացակարգային այլ փաստաթղթերը կազմվել են նրանց փաստաբանների բացակայությամբ,

· Մեղադրյալների փաստաբան Վահե Հովսեփյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, տեղեկացնելով ոստիկանության՝ իր մասնագիտական պարտականությունների կատարումը խոչընդոտող գործողությունների, այդ թվում՝ հենց իր նկատմամբ կիրառված բռնության մասին, սակայն այդ հաղորդման հիմքով հետաքննություն սկսելու պահանջը մերժվել է,

· Նախաքննության ընթացքում պաշտպանական կողմի նախաձեռնությամբ որպես վկա հարցաքննվել են մի շարք անձինք, որոնք, սակայն,դատաքննության ժամանակ չեն ներառվել վկաների ցանկում,

· Միջադեպի մի շարք ականատեսներ հաղորդել են նախաքննության ընթացքում ոստիկանության կողմից կիրառված ճնշումների, այդ թվում՝ ապօրինաբար կենտրոնական ոստիկանատուն բերման ենթարկվելու մասին,

· Ամբաստանյալներ Սարգիս Գևորգյանը և Տիգրան Առաքելյանը երկու դատաքննությունների ժամանակ, իսկ ամբաստանյալ Դավիթ Քիրամիջյանը ՀՀ Վերաքննիչ դատարանում զրկվել են վերջին խոսքով հանդես գալու հնարավորությունից, ինչը ՀՀ քրեադատավարական օրենսգրքի և Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում է,

· Վերաքննիչ դատարանում դատական նիստերը անց են կացվել ամբաստանյալներ Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գևորգյանի, Տիգրան Առաքելյանի, և նրանց փաստաբանների բացակայությամբ։ Արդյունքում, պաշտպանական կողմը զրկված է եղել պաշտպանական ճառն արտասանելու իրավունքից,

· Վերաքննիչ դատարանը անհիմն, առանց պատճառաբանության մերժել է ակտիվիստների կողմից ներկայացված բոլոր միջնորդագրերը, ինչպես նաև փաստաբանների միջնորդագրերը ինքնաբացարկի վերաբերյալ,

· Թեև գոյություն ունեին արժանահավատ հաղորդումներ միջադեպի ընթացքում ոստիկանության կողմից կիրառված բռնության և դաժան վերաբերմունքի մասին, որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել և ոստիկանության բոլոր ներկայացուցիչները ներգրավվել են որպես այս գործով «տուժողներ»,

· Երիտասարդ ակտիվիստների նկատմամբ սահմանված խիստ պատժաչափերը կտրուկ տարբերվում են ընդհանուր գործելակերպից, ըստ որի հայաստանյան դատարանները, որպես կանոն, ավելի մեղմ պատիժներ են սահմանում շատ ավելի լուրջ հանցագործությունների համար։
Օրենքի այս աղաղակող խախտումները և ընտրողական արդարադատության կիրառումը արտացոլում են ՀԱԿ-ի չորս ակտիվիստների հետապնդման հիմքում ընկած քաղաքական շարժառիթները։

2012թ. հոկտեմբերի 3-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց թիվ 1900 բանաձևը, ըստ որի «Քաղաքական բանտարկյալ պետք է համարել անձնական ազատությունից զրկված անձին,
ա) եթե ազատազրկումը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (ՄԻԵԿ) և կից արձանագրություններով երաշխավորված հիմնական իրավունքներից որևէ մեկի, մասնավորապես՝ մտածելու, խղճի և դավանանքի ազատության, կարծիք արտահայտելու և տեղեկատվություն հաղորդելու, ինչպես նաև հավաքների և միավորումների ազատության ոտնահարմամբ,
բ) եթե ազատազրկումը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, առանց որևէ օրինախախտման հետ առնչության,
գ) եթե, քաղաքական դրդապատճառներով, կալանքի տևողությունը և պայմաններն ակնհայտորեն անհամաչափ են այն իրավախախտմանը, որով տվյալ անձը մեղավոր կամ կասկածյալ է ճանաչվել,

դ) եթե, քաղաքական դրդապատճառներով, անձն ազատությունից զրկվել է այլ անձանց համեմատ՝ խտրական վերաբերմունքի հիման վրա, կամ

ե) եթե ազատազրկումը սահմանվել է այնպիսի ընթացակարգերի արդյունքում, որոնք ակնհայտորեն անարդարացի էին և ըստ երևույթին կապ է նշմարվում իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ» (ՍԳ/Ինֆ(2001)34, պարբերություն 10)։

Ակնհայտ է, որ ըստ այս սահմանման բոլոր հինգ վերոնշյալ դրույթների, Տիգրան Առաքելյանը պետք է քաղբանտարկյալ համարվի։ Եթե դատավճիռն օրինական ուժ ստանա, Սարգիս Գևորգյանը, Արտակ Կարապետյանը և Դավիթ Քիրամիջյանը նույնպես կհայտնվեն քաղբանտարկյալների այս նույն կարգավիճակում։

Եվս մեկ անգամ, 2011թ. մայիսից հետո, երբ ՀՀ իշխանությունների կողմից ազատ արձակվեցին բոլոր քաղբանտարկյալները, Հայաստանը վերադառնում է մի իրողության, երբ բանտերում են հայտնվում մարդիկ միմիայն իրենց սահմանադրական իրավունքների և հիմնարար ժողովրդավարական ազատությունների ապահովմանը ձգտելու համար։

Ժամանակն է, որ միջազգային հասարակայնությունն արձագանքի և կոչ անի, որ ՀՀ իշխանությունները ղեկավարվեն ժողովրդավարական սկզբունքներով, հարգեն մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, նաև ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ ազատության և ժողովրդավարության համար մարտնչող երիտասարդ ակտիվիստների դեմ ուղղված քրեական հետապնդմանը վերջ դնելու և պահանջելու անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին։

Հայտարարությանը միացել են

Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ ղեկավար Արթուր Սաքունց

«Ասպարեզ» լրագրողների ակումբը՝ նախագահ Լեւոն Բարսեղյան

Թրանսփերենսի հակակոռուպցիոն միջազգային կենտրոնը՝ հիմնադիր անդամ Սոնա Այվազյան

Իրավունքի եւ ազատության կենտրոնը՝ նախագահ Վարդան Հարությունյան

Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության կազմակերպությունը՝ նախագահ Իզաբելլա Սարգսյան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայակական կոմիտեն՝ համաղեկավար Նատալյա Մարտիրոսյան

«Շահխաթուն»` կանայք հանուն ժողովրդավարության ՀԿ-ն՝ ղեկավար Մելիսա Բրաուն

«Մարտի 1» ՀԿ-ն ՝ ղեկավար Ալլա Հովհաննիսյան

«Վանաձոր և քույր քաղաքներ» բարեգործական հասարակական կազմակերպությունը

Monday, January 14, 2013

Այբ-Ֆե ուղիղ եթեր. Արեգ Գևորգյան


Ի դժբախտություն բազմաթիվ չարախոսների պայքարը քաղբանտարկյալների ազատության, Սերժ Սարգսյանի վարչախմբի հեռացման և Հայաստանում օրինականության վերականգնման համար շարունակվում է:



Saturday, January 12, 2013

Խոստումին տեր կանգնելու ժամանակը

 Չցանկանալով անդրադառնալ Նիկոլի երկարաշունչ հոդվածի ամբողջ բովանդակությանը, քանի որ այն իրենից ներկայացնում է խոհանոցային ինտրիգների ու բամբասանքների վրա հիմնված և, ամենայն հավանականությամբ, հենց նմանատիպ խոսակցություններին սնուցում տալու համար նախատեսված նյութ՝ կանդրադառնամ դրա վերջին պարբերությանը, որտեղ նա կոչ է անում ընդունել, թե Կոնգրեսը չի կատարել իր խոստումը և պետք է ամեն ինչ սկսել այսպես կոչված ground zero-ից: Հարկավոր է հիշել, որ հինգ տարիների ընթացքում Կոնգրեսին վարկաբեկելու համար Սերժ Սարգսյանին սպասարկող քարոզիչները օգտագործել են հենց վերը նշված միտքը, թե իբր Տեր-Պետրոսյնաը չի կատարում իր խոստումները: Այդ նախադասությունը օգտագործվում էր նաև մինչ Նիկոլի բանտից դուրս գալը: Ասում էին թե Տեր-Պետրոսյանը խոստացել է, որ քաղբանտարկյալները ազատ են արձակվելու, բայց նրանք դեռ նստած են: Ինչևէ, ես չգիտեմ թե Նիկոլը այս տարիների ընթացքում, մանավանդ վերջին ժամանակաշրջանում ում ինչ է խոստացել և ումից ինչի համար է ներողություն խնդրել, կամ պատրաստվում խնդրել, բայց ի տարբերություն իրեն Կոնգրեսը խոստումներ չի շռայլել: Կոնգրեսի միակ խոստումը դա պայքարը մինչև վերջ շարունակելու խոստումն է: Եվ Կոնգրեսը տեր է լինելու իր խոստմանը: Ի դժբախտություն որոշ մարդկանց, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ Պայքարը վարչախմբի դեմ և Հայաստանում օրինականությունը վերականգնելու համար շարունակվելու է: Եվ ուզում է դա լինի ground zero-ից, թե ground minus-ից, միևնուն է հանգեցնելու է ժողովրդի հաղթանակին: