PropellerAds

Saturday, December 29, 2012

Ուրվագիծ. Արման Մուսինյան





Պայքարը շարունավելու է

Կոնգրեսը ընդունեց որոշում չմասնակցելու որևէ կերպ գալիք նախագահական ընտրություններին: Իհարկե` այս որոշումը չի նշանակում պայքարի ավարտ: Սա նշանակում է, որ մենք բաց ենք թողնում քաղաքական այս փուլը: Սա ընդհամենը մեր երկարատև պայքարի ճանապարհին ընկած 2-3 ամիս տևողությամբ դադար է, որը, եթե հիշում էք առաջինը չէ:
Պայքարը չի կարող ավարտվել, քանի դեռ մեր երկիրը կործանման վտանգի տակ է, քանի դեռ մեզ շարունակում են թալանել, սպանել, բանտարկել, քանի դեռ պատժված չեն տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիներին հալածողները, Հոկտեմբերի 27, Մարտի 1 կազմակերպողները:
Կոնգրեսը և նրա առաջնորդ՝ հինադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս չեն ավարտել իրենց պատմական առաքելությունը: Եվ քանի դեռ Հայաստանում մնացել են կամք ու արժանապատվություն ունեցող քաղաքացիներ, պայքարը շարունավելու է:
Անկասկած՝ մենք հասնելու ենք թե՛ մեր ընկերների ազատությանը և թե՛ Սերժ Սարգսյանի գլխավորած հանցախմբի տապալմանը:

Շնորհավոր գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը և թող 2013-ին հաղթի Ազատությունը:

Արեգ Գևորգյան

Thursday, December 27, 2012

ՀԱԿ երիտասարդները Տեր-Պետրոսյանի որոշման մասին

Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մենք շարունակում ենք պայքարը Հայաստանում ձևավորված հանցավոր ռեժիմի դեմ:


Wednesday, December 26, 2012

Հաղթելո՛ւ ենք. Եթե բոյկոտ, ապա ակտիվ

Լուսանկարը՝ Անի Գևորգյանի
2008-ից ի վեր մենք ձևակերպել էինք կարևորագույն երկու նպատակ. հանցավոր ռեժիմի տապալում և ազատ ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանությունների ձևավորում: Հիմա առաջինը թողած՝ ընկել ենք երկրորդի ետևից: 

Գալիք նախագահական ընտրությունները և դրանից բնականորեն առաջացող քաղաքացիական ակտիվությունն առավելագույնս պետք է օգտագործվեն Սերժ Սարգսյանին ու նրա մերձավորներին պաշտոնանկ անելու համար: Միայն այս բանից հետո մենք կանցկացնենք արժանապատիվ Հայաստանին վայել ընտրություններ ու կմտածենք դրանցում հաղթելու մասին:

Հ.Գ. Ստեղծված իրավիճակում բոյկետը կարող է քննարկվել, որպես առաջնային նպատակի իրականացմանը նպաստող գործընթաց: Սակայն միևնույն ժամանակ պասիվությունն ու անգործությունը անթույլատրելի են ռեժիմի դեմ պայքարում: Ուստի՝ եթե բոյկոտ, ապա ակտիվ՝ զուգորդվող զանգվածային բողոքի միջոցառումներով:

Հաղթելո՛ւ ենք


Արեգ Գևորգյան

Sunday, December 23, 2012

Սերժ Սարգսյանի «Штрафбат»-ը

Մի զարմացեք, երբ վարչախմբի որոշ մանր ներկայացուցիչներ՝ Աշոտյան, Ավագյան, Շարմազանով և այլն ձեռնամուխ են լինում գործող իշխանությունների «անխնա» պաշտպանությանը՝ առանց կաշկանդվելու բացահայտ ստում են, փորձում են ծացկել ու արդարացնել բոլորին հայտնի հանցագործությունները՝ իրենց անխուսափելիորեն դարձնելով հասարակական քննադատության թիրախ:

Իմացեք մեկ բան. նրանք հոյակապ գիտեն, որ Սերժ Սարգսյանի հնգամյա կառավարման ապաշնորհությունն ու հանցավորությունը անվիճելի իրողություններ են, որ արված և չարված գործերի համար անհնար է որևէ պատասխան տալը: Եվ, քանի որ իշխանությունների նկատմամբ քննադատությունը անխուսափելի է, Սերժ Սարգսյանի սպասարկուների համար շատ կարևոր է գոնե նախագահական ընտրություններից առաջ քննադադատակ ալիքը հնարավորինս շեղելու ՀՀԿ-ի թեկնածուից: Նրանք ռեժիմի զորքերի «Штрафбат» են, որ ժողովրդի դեմ ճակատամարտում Սերժ Սարգսյանի համար նախատեսված հարվածները միտումնավոր փորձում են վերցնել իրենց վրա:

Սակայն մեր քաղաքական «կամիկաձեները» մեկ բան հաշվի չեն առնում. ռեժիմի կողմից գործած հանցանքներն ու դրանցից առաջացած ժողովրդական հակադրությունն ու քննադատությունը այնքան շատ են, որ կհերիք են թե՛ Աշոտյանին ու Ավագյանին և թե՛ Սերժին, Սաշիկին ու Միշիկին:

Արեգ Գևորգյան

Friday, December 14, 2012

Վովա Գասպարյանի շանսը

Վովա Գասպարյանն աննախադեպ հնարավորություն ունի սեփական մեղքերը քավելու ու ոստիկանության վարկանիշը բարձրացնելու՝ բազմաթիվ հայորդիների կյանքը փրկելով: Հարկավոր է անհապաղ 24-ժամյա հերթապահություն նշանակել <<Հաղթանակ>> կամրջի մոտակայքում:
ԲՀԿ հայտնի հայտարարույթունը, այժմ էլ Միքայել Մինասյանի Միշիկի խոպան գնալու մասին լուրերը որոշ շրջանակների մոտ հուզումներ ու դեպրեսիվ տրամադրություններ են առաջացրել:

Դավաճանություն է կամուրջները առանց հսկողության թողնելը...

http://www.facebook.com/aregface/posts/497103653668053?notif_t=like

Մի ծանրաբեռնեք ձեր փոքրիկ ուղեղները

Միքայել Մինասյան կոչված Միշիկի բարբաջանյաններն ու բարբաջանյանուհիները չեն դադարում իրենց շարժման նկատմամբ գործած դավադրությունները արդարացնել իբր Հայաստանի ապագայով մտահոգվածությամբ: Իրենց ստորագույն շահամոլությունը փորձում են թաքցնել կեղծ հայրենասիրության ու հեղափոխականության փթած քողի տակ: Սակայն կարող են չծանրաբեռնել իրենց փոքրիկ ուղեղները. երբ գիշեր ու զոր աշխատում են ՀԱԿ-ի դեմ և օգնում Հայաստանը քանդող Սերժ Սարգսյանին, այլևս կարիք չի լինում բացատրելու, թե ինչու են դուրս եկել պայքարից, ինչու են աշխատում պայքարի դեմ կամ ինչ նպատակներով են, ընդհանրապես, պայքարել:

Ձեր խղճուկ, մարդկությանը անպիտան գոյության պատճառները բոլորին են հայտնի. մի փոր հացով ոչ միայն հայրենիքը, այլև ձեր ընտանիքն էլ կհանեք վաճառքի:

Աշոտյանը տղամարդկության պակաս ունի

Կրթության և գիտության նախարարարի պաշտոնում զբաղվող Ա. Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում էկել է այն եզրակացության, որ հայաստանյան քաղաքականությունը նմանվում է շախմատի և որ հաղթում են համբերատարները: Ամենայն հավանականությամբ նա շախմատային է կոչում իր կուսակցության և կուսակցապետի բոլորին հայտնի <<հաղթանակները>>: Բայց ո՞վ չգիտի ու չի տեսնում, թե ինչպես են հանրապետականները <<հաղթանակներ>> տանում, երբ նրանց
իշխանության մնալու և հաղթանականեր տանելու միակ երաշխիքը օրինախատումներն են՝ ընտրակաշառք, բռնություն և այլն:

Կարծում եմ՝ այս նախարարին ու նրա ներկայացրած քաղաքական ուժին առնվազն պակասում է տղամարդկություն ու տրամաբանություն՝ շախմատային, հաշվարկված խաղ ու հաղթանակներ տանելու համար: Այն պահին, երբ իշխող կուսակցությունը ընտրի շախմատային մրցակցության տարբերակը, միանգամից դուրս կշպրտվի ոչ միայն քաղաքական թատերաբեմից, այլ ընդհանրապես Հայաստանից:

Արեգ Գևորգյան

Ճիշտ ու սխալ որոշելու ժամանակ չի մնում

Հետևում էս ֆեյսբուքյան անցուդարձին ու հասկանում, որ ակտիվ գրառումներ ու մեկնաբանություններ կատարողների մեծամասնությունը խորապես թքած ունի Հայաստանի ապագայի վրա: Երկրի գլխին ծառացած խնդիրներից ազատվելու ռեալ ճանապարհներ փնտրելուց ավելի կարևոր է դարձել սեփական ճշմարտացիության ապացուցումը: Ամեն ինչ բերվել է անձնական դաշտ, արժեքներն ու նպատակները լղոզվել ու անհետացել են աննպատակ ու դատարկ վիճաբանությունների մեջ:

Սրա ականատեսը կարող ենք լինել ԲՀԿ-ի հայտարարություն վերաբերյալ ցանկացած քննարկման ընթացքում: Պարզվում է՝ բոլորը սա կանխատեսել էին, բոլորը սա գիտեին, բոլորը ճիշտ էին: Անձամբ ես կարծում եմ, որ արվել է առավելագույնը հայտնի երկու ուժերի միավորման և նրանց միասնական ճակատով ռեժիմի դեմ հանդես գալու նպատակով: Եվ չնայած, որ այս քաղաքական գործըթացը ընթանում էր թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտերում գործող ուժերի հարվածների ներքո այն տվեց դրական արդյունք: ԲՀԿ հայտարարությունը նշանակում էր մեկ բան. Ծառուկյանը չի սատարում Սարգսյանին, ինչը մեկ տարի առաջ պատկերացնելն անգամ անհնար էր: Ինչևէ՝ սա չէ կարևորը: Կարևորն այն է, որ մենք ունենք նոր քաղաքական իրավիճակ, բայց միևնույն ժամանակ նույնը մնացած խնդիրներ ու վտանգներ: Մեզ դեռևս շարունակում են սպառնալ հալածյալ կամ գաղթական դառնալու հեռանկարը, մենք դեռևս շարունակում ենք ապրել մի քանի անհատների սպասարկմամբ զբաղվող երկրում և որևէ փոփոխություն իրականացնելու միակ տարբերակը դեռևս մնում է Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելը:

Այս վիճակում ճիշտ ու սխալ որոշելու ու ինքնահաստատվելու ժամանակ չի մնում: Այսպես շարունակելու դեպքում, շատ մոտ ապագայում որևէ արժեք չի ունենա մեր ինքնահաստատվածությունը կամ անսխալականությունը, երբ մենք ուղղակի կորցրած կլինենք Հայաստանը:

Արեգ Գևորգյան

Thursday, December 13, 2012

Իրենց գժի տեղ դրածներին

Լսեք, ձեզ ծիծաղելի վիճակի մեջ մի դրեք...
Ոչ մեկ չի կարող հերքել, որ Սերժ Սարգսյանը կերազեր Ծառուկյանի սատարման մասին: Փաստը էն ա, որ դա չկայացավ: Փաստը էն ա, որ 2011-ին եղած բուրգը այսօր չկա, նրա մի մասը առանձին նեյտրալիտետ ա պահպանում: Եվ սա հաշվարկված, ճշգրիտ քաղաքականության արդյունքն էր:

Հերիք ա ձեզ գժի տեղ դնեք, ընդունեք պարզ իրողությունները:

Հ.Գ. Սերժիկ Սարգսյանի հույսերը չարդարացան. նա մնաց մենակ, ինչպես 2008-ին, ինոգուրացիայի օրը, պոլիէթիլենային տոպրակի հետ Ազատության հրապարակում:
Վստահ կարելի է ասել, որ իշխանական թեկնածուին հնարավոր սատարողները ավելի պղծված են, քան հենց ինքը՝ իշխանական թեկնածուն:

Sunday, December 2, 2012

Եկել է չենթարկվելու ժամանակը

Այն որ տարիներ շարունակ ուսանողները կուսակցականացվում են և «կրթվում» են կեղծ պատմության դասագրքերի միջոցով, իսկ ռեժիմին չենթարկվող ՀԱԿ երիտասարդները դատապարտվում են ազատազրկման, այն, որ մի քանի հայտնի բողոքի ակցիաներից հետո համալսարաններում կտրուկ աճել է անվտանգության աշխատակիցների թիվը և համալսարանների տարածքը հերթափոխով վերահսկվում է ոստիկանների ու ԱԱԾ-ականների կողմից վկայությունն ու ապացույցն ե
ն մեկ բանի. Սերժ Սարգսյանի հանցախումբը սարսափում է ուսանողության, երիտասարդության և ընդհանրապես՝ ՀՀ քաղաքացիների ոտքի կանգնելու հեռանկարից:Հենց այս պատճառով է, որ ստեղծվում է կուսակցականացման, բթացման, ահաբեկման պատնեշը: Իշխանության ղեկին հայտնված հանցագործները, այսպիսով, հույս ունեն բացառելու պահանջատեր և ինքնավստահ քաղաքացու տեսակի կայացումը:

Սակայն մի քանի երիտասարդների օրինական գործողությունների արդյունքում ամբողջ կրթական, քարոզչական, իրավապահ համակարգի գլխիվայր շրջվելը ցույց են տալիս, որ վարչախումբը անխուսափելիորեն ձախողվելու է իր ծրագրերում: Համաժողովրդկական զարթոնքի արդյունքում Սերժ Սարգսյանի գլխավորած հակաժողովրդական ուժերն ուղղակի ջախջախվելու են և ստիպված են լինելու վերադարձնել իշխանությունը ՀՀ քաղաքացուն:

Եկել է չենթարկվելու ժամանակը