PropellerAds

Tuesday, April 24, 2012

Հանցագործ ռեժիմը. ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ


ՀՀԿ-ի կողմից գործած հանցաքները Հայ ժողովրդի հանդեպ:
Փաստեր, ապացույցներ, վիճակագրական տվյալներ:


                                          ՀՀԿ : ԱՐՏԱԳԱՂԹ : ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ



                                    ՀՀԿ : ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔ : ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ


ՀՀԿ : ԲԱՆԱԿ : ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ





Sunday, April 15, 2012

Կոնգրեսի հայտարարությունը. Վարչախումբը ցնցումների մեջ է

Մայիսի 6-ի ընտրությունների քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ անց, «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի քարոզչական նյութերի բաժանման առաջին օրերը, կարծես թե, վարչախմբին ցնցումների մեջ է գցում։ Ապրիլի 15-ին կոպտորեն խոչընդոտվել են «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի 7-րդ ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա) առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչական նյութերի տարածումը։ Դա արել է ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածու, հայտնի օլիգարխ Սամվել Ալաքսանյանի ուղարկած սադրիչ խումբը։ Նրանք հանդես են եկել, իբր, որպես տվյալ տարածքի բնակիչներ, բակից-բակ հետեւեւել քարոզչական նյութեր բաժանողներին և պահանջել հեռանալ «իրենց տարածքից»։ Հրոսակային այս խումբը հարձակվել է քարոզչություն իրականացնող խմբի վրա, ինչի հետեւանքով մարմնական վնասվածք է ստացել «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանը: Բռնության են ենթարկվել նաև պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանը և Զոյա Թադևոսյանը:

Սա, թերևս, Սամվել Ալեքսանյանի պատասխանն է Հայ ազգային Կոնգրեսի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակային բանավեճի առաջարկին' դրանով հավաստելով բանական բանավեճի համար իր անկարողությունը և ապավինելով բացառապես իր կողմից հովանավորվող և իր էությանը հոգեհարազատ քրեական էլեմենտներին։

Հայ Ազգային Կոնգրեսը չի նահանջելու իր' իշխանությունը, քաղաքական համակարգն ու պետական ինստիտուտները զավթած կրիմինալից ազատվելու նպատակից ու շարունակելու է իր նախընտրական քարոզչությունը՝ անկախ ամեն տեսակի խոչընդոտների: Կոնգրեսը պահանջում է, որպեսզի ոստիկանությունը բացահայտի և պատասխանատվության կանչի ապօրինություններ կատարողներին։ Կատարված ապօրինությունը միաժամանակ նշանակում է, թե վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանի բազմիցս տված խոստումները' օրինական ընտրություններ անցկացնելու մասին, գրոշի արժեք չունեն։

Friday, April 13, 2012

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ

Ապրիլի 13-ին ՀՀ Ոստիկանությունը կազմակերպել էր «Ընտրություններին ընդառաջ» թեմայով կլոր սեղան-հանդիպում և համապատասխան հրավերներ ուղարկել ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքին: «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի ընտրական շտաբը լիազորել էր Տիգրան Սեդրակյանին` ներկայացնելու դաշինքի տեսակետները այդ միջոցառման ընթացքում: Համաձայն սահմանված օրակարգի` միջոցառման վերջում նախատեսվում էր կուսակցությունների ընտրական շտաբերի ներկայացուցիչների ելույթներ: Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստել էր հատուկ հայտարարություն` կապված ընտրությունների վերաբերյալ ՀՀ Ոստիկանության գործունեության հետ: Սակայն միջոցառման կազմակերպիչները վաղաժամ հայտարարել են քննարկումը փակված` զրկելով կուսակցությունների ներկայացուցիչներին ելույթ ունենալու հնարավորությունից:

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ սա ևս մեկ վկայություն է, որ ՀՀ Ոստիկանությունը իրականում զբաղված է ընտրությունների արդարության մասին դատարկ պրոպագանդայով և ոչ մի ցանկություն չունի իրական համագործակցություն ծավալել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ` ապահովելու համար դրանց օրինական ընթացքը:

Ստորև ներկայացնում ենք այն հատուկ հայտարարությունը, որ նախատեսված էր հրապարակել միջոցառման ընթացքում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ոստիկանությունն անցած մի քանի ընտրություններում եղել է ընտրական իրավախախտումների զգալի մասի պատասխանատուն.

- սպառնալիքների միջոցով ահաբեկել է ընդդիմության վստահված անձանց, ինչպես նաև անկախ դիտորդներին,

- աչք է փակել կամ ուղղակիորեն աջակցել է լցոնումներին, ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ թույլ տրված բռնարարքներին, քաղաքական հետապնդումների նպատակով կազմակերպել և կորզել է կեղծ ցուցմունքներ,

- խոչընդոտել է նախընտրական քարոզչության իրականացմանը, հետապնդումների և բռնությունների ենթարկել ընդիմադիրներին, առգրավվել է բարձրախոսներ և այլ քարոզչական գույք,

- խոչընդոտել է օրենքով սահմանված հավաքների անցկացման ազատության իրացմանը,

- Հրազդան համայնքի ղեկավարի վերջին ընտրությունների նախաշեմին զբաղվել է քաղաքացիների հաշվառումների ավելացումներով, որի հետևանքով ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2008 թվականի համեմատ արհեստականորեն ավելացել է 2571 ընտրողներով

Այսօր էլ բազմաթիվ ահազանգներ և մամուլի հրապարակումներ կան այն մասին, որ

- Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունն ապօրինաբար արգելափակում է Երևան տանող ճանապարհները և կազմալուծում հանրային տրանսպորտի աշխատանքը, ոտնահարելով քաղաքացիների ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքը,

- ՀՀ-ում զանգվածաբար հաշվառման են վերցվում հասցեներում փաստացի չբնակվող քաղաքացիներ, այդ թվում նաև` Վրաստանի քաղաքացիներ,

- ոստիկանության հովանավորչությամբ ընտրությունների նախաշեմին ստեղծվում են բազմակի քվեարկող մարդկանց խմբեր,

- ոստիկանությունը հանցավոր անգործություն է ցուցաբերում կամ ուղղակիորեն պարտակում է զանգվածաբար ընտրակաշառքի բաժանման և այդ նպատակով անձնագրերի կամ պատճենների հավաքման փաստերը, ինչի պերճախոս վկայությունն է, որ հակառակ այդ երևույթների համատարածության մեկ դեպք անգամ արձանագրված չէ ոստիկանության կողմից։

Ոստիկանության գործողություններն անցյալում, ինչպես նաև ներկայիս ժամանակաշրջանում ցույց են տալիս, որ մենք գործ ունենք հիմնովին կոռումպացված, ընտրակեղծիքների գործում հմտացած մի համակարգի հետ, որի հավաստիացումները` օրինական ընտրությունների անցկացման մասին որևէ վստահություն չեն ներշնչում։

Նման պայմաններում, մենք այնուամենայնիվ ելնելով ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողության ամրապնդման նկատառումներից, առաջարկում ենք ՀՀ ոստիկանությանը անցկացնել հետևյալ աշխատանքը, որը կնպաստի գալիք ընտրությունների նկատմամբ վստահության հաստատմանը.

- Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքի կենտրոնական ընտրական շտաբին տրամադրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից վերջին մեկ տարվա վիճակագրությունը` ըստ համայնքների տրամադրված անձնագրերի և հաշվառման վերցված քաղաքացիների վերաբերյալ,

- քրեական հետապնդում իրականացնել` ընտրակեղծիքների նպատակով բազմաթիվ մարդկանց մեկ հասցեում հաշվառած ՀՀ քաղաքացիների նկատմամբ,

- լայնածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ իրականացնել ՀՀ տարածքում ընտրակաշառքի բաժանման դեպքերը բացահայտելու ու բացառելու ուղղությամբ,

- լինելով ընտրողների ցուցակների կազմման, ուստի նաև դրանց ճշգրտության պատասխանատուն և օգտվելով օրենքով ոստիկանությանը վերապահված բոլոր հնարավորություններից ու միջոցներից` բնակչության պետական ռեգիստրից և ընտրացուցակներից հանել ՀՀ-ից մշտապես բացակայող շուրջ 700.000 հազար քաղաքացիներին։

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքի կենտրոնական շտաբ

Saturday, April 7, 2012

Արթուր Բաղդասարյանը հայտնվեց ասֆալտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ որ տարբեր մարզերից բերված երիտասարդներին ասում էին, թե ինչի համար են նրանք հայտնվել Երևանի կենտրոնում, և տալիս էին պաստառ, այն պարզած քայլելու համար, նրանցից շատերը դեն էին նետում ԱԽՔ-ական քարոզչանյութերն և հեռանում:
Կեսօրից հետո արդեն, երբ ելույթ էր ունենում Արթուր Բաղդասարյանը Ազատության հրապարակը կիսադատարկ վիճակում էր, իսկ ԱԽՔ նկարներով պաստառներ կարելի էր նկատել ամեն քայլափոխի՝ մայթերին, ախպամանների մեջ:

                                            


Sunday, April 1, 2012

Վրաստանը հայաթափվում է


ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ներկայացուցիչ Շիրակ Թորոսյանը սենսացիոն բացահայտումներ է արել` ս.թ. մարտի 31-ին “Հայկական Ժամանակ” օրաթերթին տված իր հարցազրույցում: Նա հաստատել է, որ Հայաստանի իշխանությունները իրականացնում են Ջավախքի հայաթափման ծրագիր: Այլ կերպ չի կարելի մեկնաբանել այն պարտադրանքը, որի համաձայն ջավախահայերը հաշվառում են ստանում Հայաստանում:

Հայաստանի իշխանությունները, փաստորեն, պետական մակարդակով նպաստում են ոչ միայն Վրաստանում ապրող մեր հայրենակիցների արտագաղթին, այլեւ՝ նրանց գրանցում են Հայաստանում՝ վերջիններիս միջոցով ընտրակեղծիքներ իրականացնելու համար: Այսինքն, օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում չբնակվելով՝ ապօրինաբար ստանում են Հայաստանում իշխանություն ձեւավորելու իրավունք՝ հավասար մեր` ՀՀ իրական քաղաքացիներիս իրավունքներին: Նրանք ապրում են Վրաստանում, հարկերը վճարում են Վրաստանում, հարստացնում մեր սիրելի հարեւանին, բայց ընտրություններին մասնակցում են մեզ հետ հավասար պայմաններով:

Կարծում եմ՝ այս հանգամանքը պետք է արժանանա բոլոր` արդար ընտրություններով շահագրգռված կազմակերպությունների գնահատականին, իսկ մենք, Հայաստանցիներս, պետք է հաշիվ պահանջենք իշխանություններից` թե ինչո՞ւ են նրանք կրկնակի վտանգի տակ դնում ջավախահայությանը. մի դեպքում հարվածի տակ դնելով Վրաստանում նրանց քաղաքացիության եւ ունեցվածքի հարցը, մյուս դեպքում էլ՝ վերջիններիս Հայաստանում ապօրինի ներքաշելով հակաօրինական գործողությունների մեջ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կենսական նշանակությունը առանց այդ էլ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար:

Սեփական հանցավոր ռեժիմի վերարտադրությունն ապահովելու մոլուցքը չի կարող արդարացնել նման հակապետական գործունեությունը:

Իմ անձնական կարծիքով` ընտրությունների վերաբերյալ դիտորդների կողմից ներկայացվելիք զեկույցներում առաջին տողով պետք է նշվի ՀՀ իշխանությունների միջոցով նախաձեռնված տասնյակ հազարավոր օտարերկրյա քաղաքացիների ՀՀ ընտրություններին մասնակցության ապօրինի փաստը: Ավելին, մենք ինքներս բոլոր հնարավոր միջոցներով հետամուտ ենք լինելու, որպեսզի այս աղաղակող ապօրինությունը հայտնվի ոչ միայն միջազգային դիտորդների, այլեւ տարածաշրջանային կայունությամբ եւ անվտանգությամբ մտահոգ միջազգային բոլոր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:

Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին

Վլադիմիր Կարապետյան
Հայ Ազգային Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համակարգող 
Նյութը տեղադրված է Վլադիմիր Կարապետյանի Facebook-ի անձնական էջում: