PropellerAds

Tuesday, March 29, 2016

ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում դասավանդվող առարկաների և դասախոսների ցանկը. Ամբողջական

1. Քաղաքական փիլիսոփայություն - Գալուստ Գրիգորիչ
2. Միջազգային հարաբերություններն ու թշերը - Է. Նալբանդյան
3. Քաղաքական հռետորաբանություն - Շմայս
4. Տնտեսագիտություն (50/50)-ի տեսություն - Սաշիկ Սարգսյան
5. Կրոն - Վ. Գասպարյան
6. Պետության ոչընչացման և իրավունքի ոտնահարման տեսություն - Ս. Սարգսյան
7. Ֆիզկուլտուրա - Ռուբեն Հայրապետյան
8. Շընորհակալագիտություն - Տարոն Մարգարյան
9. Բոլշեվիզմ - Մանվել Գրիգորյան
10. Կռուտիտիստիկա - Շարմազանով
11. Թրչնաբուծություն - Խաչիկ Ասրյան
12. Քաղաքական ցողունիզմ - Սերժ Սարգսյան
13. Ֆոտոսեսիստիկա - Սեյրան Օհանյան
9. Ռուսաց լեզու - Հովիկ Աբրահամյան
10. Ջայնամալոգիա - Սեյրան Սարոյան
14. Նկարչություն - Մուկուչյան
15. Հայոց լեզու - Լիսկա
16. Երաժշտություն - Գեղամյան
17. Հրշեջական գործունեություն - Կարեն Ավագյան
18. Կոմպրոմատիզմ - Կուտոյան
19. Մարդասպանական գործունեություն - Սերժ Սարգսյան
20. Ակնաբուժություն - Շուշան Պետրոսյան
21. Կարուձև - Աղվան Հովսեփյան

Իշխանական հակաքարոզչության թիրախը

Ոչ մի չափահաս մարդ չի կարող կասկածի տակ դնել այն փաստը, որ Հայաստանում իշխանամերձ մամուլը սև քարոզչություն իրականացնում է այն ուժերի նկատմամբ, որոնք իշխանությունների համար վտանգ են ներկայացնում:

Դե հիմա բացեք ցանկացած միշիկյան կայք՝ առավոտէյեմ, առաջինէյեմ, նյուզէյեմ, թերթէյեմ և այլն: Թիրախը՝ չհաշված հազվագյուտ հանդիպող բացառությունները մեկն է. Հայ Ազգային Կոնգրես: Հիմա կապ չունի դա ձեր դուրը գալիս է, թե ոչ, բայց փաստն այն է, որ ներկա պահին, եթե կա քաղաքական ուժ, որը իր գործունեությամբ վտանգում է իշխանական պլանների իրագործումը, ապա դա Կոնգրեսն է:

Հ.Գ. Հետաքրքիր զուգադիպությամբ այս կայքերը Կոնգրեսին սևացնելու գործին զուգահեռ իրականացնում են նաև որոշ ընդդիմադիրների «ռասկռուտկայի» գործը, որոնք նույնպես լծված են հակակոնգրեսական քարոզչության ազգափրկիչ գործին:

Monday, March 21, 2016

Թիմից թռածները

Երբևէ մտածել եք, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում ամիսը մեկ թիմ փոխողները: Երևի չեք մտածել: Սովորական դարձած երևույթների մասին մի տեսակ մտածելդ չի գալիս: Իսկ Հայաստանում թիմը գուլպայի պես փոխելը, ցավոք, դարձել է սովարական՝ առօրեական երևույթ:

Սկզբից մի քաղաքական թիմի անդամ են լինում, հետո երկրորդի, հետո քաղաքացիական նախաձեռնության, հետո երրորդ քաղաքական թիմի և այդպես շարունակ: Ու պարտադիր ամեն նոր թիմում իրենց գործունեությունը ծավալելուց փնովում են իրենց նախորդ թիմին: Էս մարդիկ դժվար էլ հասկանան, որ նախորդ թիմի գործունեությունը հենց իրենց գործունեությունն է, որ դրան հայհոյելը նույնն է, ինչ քաղաքով շրջես ինքդ քեզ հայհոյելով: Դժվար է հասկանալ, որ թիմը դա առաջին հերթին ստանձնած պատասխանատվություն է, որը նորմալ երկրում ցանկացած հասարակական քաղաքական գործչի համար պետք է լինի բարձրագույն արժեքներից մեկը:


Հասկանում եմ` կասեք, թե կյանք է, ամեն ինչ կարող է պատահել: Բայց եթե պատահել է, էլ ինչպես են փորձում մեզ համոզել, որ դա վերջին անգամն է ու էլ էդպիսի բան չի պատահելու, հատկապես, երբ դա առաջին անգամը չէ, երբ ձեր երկրորդ թիմին հայհոյում եք նույն խանդավառությամբ, որով հայհոյում էիք առաջին թիմին երկրորդում լինելու ժամանակ, երբ երկրորդ թիմում ձեր ճշմարտացիությունը ապացուցում եք նույն հրճվանքով, որով ապացուցում էիք առաջինում: Մենք ինչպես վստահ լինենք, որ մեկ անգամ արդեն իր թիմի, իր պատասխանատվության մասին կարծիք փոխողը չի անի դա երկրորդ, երրորդ, չորրորդ......... անգամ:

Իսկ միգուցե խնդիրը ոչ թե թիմի, այլ ձեր մեջ է, ձեր չբավարարված հավակնությունների, ձեր բավարար գնահատված չլինելու, կարճ ասած, խնդիրը ձեր անձն է, որը մի քիչ չափից ավելին եք գնահատում: Գուցե խնդիրն այն է, որ ձեր պատկերացմամբ դուք պետք է լինեք ոչ թե թիմի անդամ, այլ թիմը պետք է ձեզ հարմարվի:

Դուք ոչ թե թիմ փոխող եք, այլ թիմից թռնող, պատասխանատվությունից խուսափող: Դուք երբեք չեք կարող հաջողել ձեր գործում, որովհետև քաղաքականության մեջ թիմային աշխատանքը հաջողության կարևորահգույն երաշխիքներից մեկն է, իսկ դուք չեք պատկերացնում, թե ինչ բան է թիմը, դուք ամենալավը պատկերացնում եք ձեզ, ձեր դիրքը այդ թիմում, ձեր գործի նշանակությունը և ամբողջ աշխարհը, որ պտտվում է ձեր անձի շուրջ:


Չարյաց փոքրագույնը

Պատկերացրեք, որ ծառի վրա մի հատ խնձոր կա, ծառի տակ մի հատ աստիճան ա, աստիճանի կողքին մի մարդ ա կանգնած: Էս մարդը իրան էդ խնձորի տերն ա համարում, բայց տեսնում ա, որ էս խնձորի վրա մի տաս հոգի էլ աչք ունի ու ընտրում ա չարյաց փոքրագույնը. աստիճանը շպրտում ա ձորը: Աչք ունեցողների հարցը համարյա լուծում ա, բայց խնձորի հասնելը իրա համարել ա պրոբլեմ դառնում:

Ասածս էն ա, որ Սերժը հիմա նույն վիճակում ա: Հանրաքվեն կեղծելով ինքը որոշ չափով լուծեց իշխանական նախագահացուների հարցը, բայց զգալիորեն թուլացրեց իր խնձորին հասնելու ու պահելու գործը:

Կա ժողովրդավարական ԸՕ ունենալու հնարավորություն

Բուն ընտրական պրոցեսի վերահսկողությունը, անկասկած, կարևոր գործիք է՝ ընտրակեղծիքները բացառելու գործում: Բայց չի կարելի թերագնահատել այդ գործին նպաստող Ընտրական օրենսգիրք ունենալու հնարավորությունը:

Առաջին անգամ Հայաստանում Ընտրական օրենսգիրքի փոփոխությունը ձեռք է բերել նման հանրային հնչեղություն, որն ունի բոլոր հնարավորությունները վերաճելու լուրջ հանրային ճնշման: Սրան գումարած ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու գործում ընդդիմությունն ունի աննախադեպ միջազգային աջակցություն: Ստեղծված է իրական հնարավորություն իշխանությունների ընտրակեղծիքները գրեթե բացառող կամ առնվազն դրանք զգալիորեն նվազեցնող Ընտրական օրենսգիրք պարտադրելու համար:

Կոնկրետ ժողովրդավարական ԸՕ ունենալու հարցում անհրաժեշտ է ընդամենը քաղաքական ուժերի, կազմակերպությունների, նախաձեռնությունների պարզ, ոչնչի չպարտավորեցնող միասնականություն:

https://www.facebook.com/aregface/posts/1146693985375680

Wednesday, March 2, 2016

ՀՀԿ-ն ծուղակում է


ՀՀԿ-ի Ընտրական օրենսգրքի հրապարակումը Վենետիկի հանձնաժողովի կողմից չեր կարող պատահական լինել։ Փաստորեն նախագիծը հրապարակվել է այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն համառորեն հրաժարվում էր այն հրապարակել։ ՀՀԿ-ի ծրագիրը այստեղ չափազանց պարզ էր. նախագիծը ներկայացնել հանրությանը ՎՀ-ի քիչ թե շատ դրական եզրակացությունը ստանալուց հետո և այդ փաստը ներհայաստանյան քննարկումների ժամանակ օգտագործել, որպես հաղթաթուղթ։ Սակայն այս քայլով ՎՀ-ն հրահրում է նախագծի քննարկումը մինչ իր եզրակացության հրապարակումը՝ զրկելով ՀՀԿ-ին «համոզելու» կարևոր գործիքից։

Ոստիկանությունը հայտնվեց հիմար վիճակում


Բոլորիս համար էլ, իհարկե, հասկանալի է, թե ոստիկանությունը իրականում ինչ արեց: Ցինիկ ու էժան փիար: Բայց մի պահ կողքից նայեք:

Ինչ ուզում եք ասեք, բայց Մարտի 1-ի ամենամյա հավաք-երթը քաղաքական միջոցառում է, որը միշտ ունի կոնկրետ ասելիք, բովանդակություն, պահանջ: Պարզ է նաև, որ «հասարակական կարգ պահող» ոստիկանությունը ոչ մի առնչություն չուներ այդ քաղաքական բովանդակության հետ, բայց միայն մինչև այն պահը, երբ նա ձեռքը ծաղիկ վերցնելով դարձավ քաղաքական ուժի կողմից կոնկրետ քաղաքական նպատակներով, ասելիքով ու պահանջով կազմակերպված միջոցառման մաս:

Սրանով Վովան իրան շատ հիմար վիճակի մեջ դրեց: Ստացվում է, որ նա ընդունում է բոլոր այն գնահատականներն ու պահանջները, որոնք ներկայացվում են Կոնգրեսի կողմից, ընդունում է նաև իր զգալի դերակատարության փաստը մարտիմեկյան սպանդի կազմակերպման և իրականացման գործում:

Մենակ չասեք, թե սա միայն զոհերի հիշատակի հարց էր, եթե էդպես էր, Օսիպյանի ձեռը պսակ տայիք ու առավոտը հրաշտակների երթ կազմակերպեիք, իսկ դուք, նորից եմ ասում, ինքներդ ձեզ դարձրեցիք շատ կոնկրետ քաղաքական գործողության մաս:

Ինչո՞ւ է հենց Կոնգրեսի ընտրած միջոցառման ձևը այդքան գայթակղիչ


Քանի որ հիշատակի միջոցառումն արդեն կայացավ, կարծում եմ կարելի է մի երկու խոսք ասել «Մարտի 1-ի սեփականաշնորհում» կոչվող բարբաջանքի մասին:

Իսկապես իրադարձությունները հիշելու և դրանց բացահայտում պահանջելու իրավունքը յուրաքանչյուրինն է՝ կլինի դա քաղաքական ուժ, կազմակերպություն, նախաձեռնություն, թե անհատ: Բայց խոսքը այստեղ ավելի շատ վերաբերվում է կոնկրետ միջոցառման տեսակին, ձևին, որը ութ տարի շարունակ կազմակերպում է Կոնգրեսը: Մարտի 1-ին կազմակերպվող հավաք-երթը Ազատության հրապարակից արդեն շատ վաղուց Կոնգրեսի ավանդական միջոցառումն է: Այս օրը հիշելու և մեր բողոքը բարձրացնելու համար մենք այս ձևն ենք ընտրել, հիմա ճիշտ է, թե սխալ՝ կապ չունի, ինչպես կուզեք՝ համարեք: Բայց հարցն այն է, թե ինչու է հենց Կոնգրեսի ընտրած հիշատակման ձևը այդքան գայթակղիչ, էդ ինչ մագնիսական ուժ ունենք, որ արդեն ութ տարի շարունակ ամեն անգամ մեկը հայտնվում ու հավակնություն ա ներկայացնում միասին կամ միանձնյա կազմակերպել հենց այդ միջոցառումը: Սա իսկապես մի քիչ կասկածելի է:
Մարտի 1-ը հիշելու համար բավարար է, օրինակ, ուղղակի գնալ ու ծաղիկ դնել Մյասնիկյանի արձանի մոտ կամ եթե խոսք ունեք ասելու, ապա Երևանում ոչ միայն գոյություն ունեն տասնյակ տեղեր դա անելու համար, այլև կան բազմաթիվ այլ ժամեր, երբ կարելի ա կազմակերպել այդ միջոցառումը, ու ձեզ որեւէ մեկը չի խանգարի, հատկապես այդքան չսիրված Կոնգրեսը: Օրինակ՝ նույն Կոնգրեսը անհրաժեշտության դեպքում երբեք կաշկանդված չի եղել իր ավանդական երթը այլ վայրից անել, օրինակ Սարյան պուրակ կամ այլ ֆորմատի միջոցառում կազմակերպել, օրինակ, Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի մասնակցել:
Փաստը մնում է փաստ, որ ինչքան Մարտի 1-ի հանրահավաքը դարձել է ավանդական, այդքան էլ ավանդական են դարձել այդ միջոցառումը հարամ անելու փորձերը:

Հ.Գ. Էս նույնը վերաբերվում է նաև ոստիկանությանը: Ուզում էս հիշես՝ քեզ բռնող չկա, բայց արա դա հնարավորինս հեռու ժողովրդից: Գնա Վովայի գլխավորությամբ երթ արա, ծաղիկ տար, աղոթի, գլուխդ պատով տուր, բայց էդ արյունոտ ձեռքերով մի փորձի Մարտի 1-ը հերթական շոուի վերածել: