PropellerAds

Tuesday, February 21, 2012

«Մտավորականին»

Հայաստանը փոխվում է... Երազանքների Հայաստանն արդեն մոտ է, այն շուտով դառնալու է իրականություն: Այս Հայաստանը մնալու է անցյալում, մնալու են անցյալում նաև մտավորականի մասին այսօրվա ձեր պատկերացումները, մնալու են անցյալում ձեր սերիալներն ու հաղորդումները, երգերն ու թատրոնները: Դուք նույնպես անցյալում մնալու վտանգի տակ էք, դուք չեք հասցնում փոխվող պահանջների ետևից և շուտով կարող եք դառնալ բոլորովին անհամատեղելի ներկա, առավել ևս ապագա իրականության հետ: Համոզված եմ, որ ձեզնից շատերը արդեն շատ լավ սա հասկացել են... 
Բացարձակապես ցանկություն չունեմ ձեզ բարոյական ինչ- որ նորմերից ելնելով ի նպաստ Հայաստանի Հանրապետության, ի նպաստ Հայաստանի հասարակության կամ Հայաստանում ժողովրդավարության կայացման գործողություններ անելու կոչ անել, չեմ ցանկանում ձեզ համոզել, որ մարդիկ ունեն մտավորականի կարիքը, այն էլ այս դժվար ժամանակներում... Արեք էնպես, ինչպես սովոր եք ելնելով միմիայն ձեր անձնական շահերից, դարձեք ավելի լավը, դարձեք մտավորական: 

Սա առաջին հերթին ձեզ է պետք...

Հասկացեք մի պարզ բան, որ եթե էսպես երկար շարունակվի, դուք ուղղակի պահանջարկ չեք ունենա, դուք կլինեք մերժված Նոր Հայաստանի ազատ քաղաքացիների կողմից, դուք կմնաք սոված: Էնպես որ ուշքի եկեք, եթե թքած ունեք Հայաստանի վրա, ապա գոնե մտածեք ձեր և ձեր երեխաների մասին: Աշխատեք ձեր վրա, հղկեք ձեր վարպետությունը, պատրաստ եղեք մրցակցության, խոսեք մարդկանց խնդիրների մասին, մի լռեք երբ տեսնում եք անարդարության դրսևորումներ ամեն քայլափոխի: Մի դավաճանեք նրանց, ովքեր ձեզ սիրում են... Փոխվեք քանի դեռ ուշ չէ: Հակառակ դեպքում միակողմանի սերը շատ արագ կվերածվի ատելության և դուք տեղ չեք ունենա Նոր Հայաստանում:

                                                                               Արեգ Գևորգյան

No comments:

Post a Comment